[아르메니아 신문기사] 2022년 2월 25일자
Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին ամսին աճել է 15.4 տոկոսով: 경제활동지수는 연초 15.4% 증가하였다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվարին 15.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ, այնինչ այս տարվա հունվարի ցուցանիշը 2021-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել է 45 տոկոսով: 예레반, 2월 25일, 아르멘프레스: 아르메니아의 경제활동지수는 2022년 1월에 이전년도 1월 대비 15.4% 증가된 반면, 올해 1월 지수는 2021년 12월 대비 45% 감소하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 통계위원회에서 발표한 자료가 이를 증명한다.
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 16.6 տոկոսով, իսկ հունվարին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել 37.8 տոոկսով:
Շինարարության ծավալը 2022-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 3 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ նվազել է 86.5 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվարին 2021-ի հունվարի նկատմամբ ավելացումը կազմել է 11.5 տոկոս, իսկ հունվարի ցուցանիշը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել է 41.9 տոկոսով: Հայաստանում 2022 թվականի հունվարին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 21.2 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ նվազել՝ 16.2 տոկոսով: 산업생산규모는 올해 1월에 이전년도에 비해 16.6% 증가하였으며 1월에 이전년도의 12월에 비해 37.8% 감소하였다. 건설규모는 2022년 1월에 이전년도 동일 기간에 비해 3% 증가하였으며, 12월 대비 86.5% 감소하였다. 거래규모에 있어 1월에 2021년 1월 대비 증가율은 11.5%에 달하며 1월 지수는 이전년도 12월에 비해 41.9% 감소하였다. 아르메니아에서 2022년 1월에 제공된 서비스규모는 이전년도 동일기간 대비 21.2% 증가하였으며 12월에 비해 16.2% 감소하였다.
2022 թվականի հունվարին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվարի համեմատ աճել է 7.1 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 1.6 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվարին 2021-ի հունվարի համեմատ աճել է 9 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 0.9 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն այս տարվա առաջին ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 19.2 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 7.1 տոկոսով: 2022년 1월에 소비자 물가지수는 2021년에 비해 7.1% 증가하였으며, 12월에 비해 1.6% 증가하였다. 산업생산가격지수는 1월에 2021년 1월에 비해 9%, 12월에 비해 0.9% 증가하였다. 그리고 에너지 생산규모는 올해 초 이전년도 동일기간에 비해 19.2%, 12월에 비해 7.1% 증가하였다.
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրել է 60.4 տոկոս աճ, իսկ օրինակ դեկտեմբերի ցուցանիշի համեմատ նվազել է 28.7 տոկոսով: 2022 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 53.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 65 տոկոսով: 대외무역규모에서 올해 1월에 이전년도 동일 기간에 비해 60.4% 증가를 기록하였고, 예를 들어 12월 지수에 비해 28.7% 감소하였다. 2022년 1월에 이전년도 동일 기간에 비해 수출은 53.2%, 수입은 65% 증가하였다.
Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների երթերի փոփոխություն է արվել: 예레반과 스테파나게르뜨의 여객버스노선의 변경이 실행되었다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պայմանավորվածության արդյունքում Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների երթերը, սկսած սույն թվականի փետրվարի 28-ից, կկազմակերպվեն երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին՝ առավոտյան ժամը 5:00-ին: 예레반, 2월 25일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 영토관리부와 예레반 시정부, 아르메니아 주재 아르차흐 공화국 정부의 운영관리부의 협의 결과로 인해 예레반과 스테파나게르트의 여객버스노선은 금년 2월 28일부터 월요일, 목요일, 토요일 아침 5시에 편성될 예정이다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 주재 아르차흐 공화국 정부의 운영관리팀이 알려왔다.
«Անհրաժեշտ է նախապես հերթագրվել, զանգահարելով՝ 010 56-53-70 հեռախոսահամարով: Տեղափոխվող բեռների քանակի մասին տեղեկացնել նախապես»,-ասված է հաղորդագրությունում: "사전에 010 56-53-70 전화번호에 전화를 하여 등록할 필요가 있습니다. 운송수량에 대해 사전에 공지하여 주십시오"라고 공지문에 명시되었다.
COVID-19-ի դեմ կարելի է պատվաստվել ապաքինվելուց 14 օր անց․ փոխվարչապետին է ներկայացվել կորոնավիրուսային հիվանդության համաճարակաբանական իրավիճակը: COVID-19에 대하여 완치후 14일이 지나 백신접종이 가능하다. 부총리에게 코로나비아러스 질환의 역학조사 결과가 제출되었다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանձնաժողովին ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակն ու Երևան քաղաքում և մարզերում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը։ 예레반, 2월 25일, 아르멘프레스: 부총리 함바르춘 마테보시안의 주재로 2월 25일에 아르메니아 공화국에서 코로나바이러스의 확산을 예방하는 업무를 담당하는 부처간 위원회 회의가 개최되었다. "아르멘프레스"에 부총리 사무실에서 알려온 바와 같이, 회의동안 아르메니아 보건부 장관 아나히뜨 아바네시안은 위원회에 코로나바이러스 질환의 현 역학조사 결과와 예레반 시와 주지방에서 코로나바이러스 질환에 관한 백신접종과정을 제출하였다.
Անդրադառնալով այն փաստին, որ «Օմիկրոն» շտամի պարագայում հիվանդությունն ավելի թեթև ընթացք է ունենում՝ նախարարն ընդգծել է, որ դա պայմանավորված է պատվաստումներով և շեշտել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները, այդ թվում` խթանիչ (բուստեր) դեղաչափով, կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը: "오미크론 변이의 경우 질환이 보다 경미한 증상을 가지고 있다는 사실을 언급하면서, 장관은 그것이 백신접종에 기인함을 강조하였고, 부스터 접종을 포함한 코로나바이러스 질환에 대한 백신접종은 질환의 중증, 극도의 중증과 사망 사례를 예방한다고 강조하였다.
Կրկին, անդրադառնալով հանրությանը հետաքրքրող այն հարցին, թե կորոնավիրուսային հիվանդությունից հետո անձը ե՞րբ կարող է պատվաստվել, նախարար Ավանեսյանը տեղեկացրել է, որ պատվաստվել կարելի է հիվանդության կլինիկական ախտանշաններն անցնելուց 14 օր հետո: 재차 코로나바이러스 질환에서 완치된 사람이 언제 백신접종을 할 수 있는지에 대한 공익의 질문을 언급하면서 장관 아바네시안은 질환의 임상증상이 나타난 후 14일 이후에 백신접종이 가능하다고 알려왔다.
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանձնարարել է շարունակել պատվաստումների իրականացման վերաբերյալ հանրային իրազեկումը և ակտիվացնել վերահսկողական միջոցառումները։ 부총리 함바르춘 마테보시안은 예방접종의 이행에 관한 대중의 인식을 지속적으로 높이고, 규제조치를 강화할 것을 지시하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.