휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 20일자)

LifeChallenger 2020. 5. 20. 22:05
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է․ ոստիկանություն

큰소리로 운행하기 위해 소음장치를 재장착하는 것은 법으로 금지된다. 경찰청.

 

- երթևեկել 통근하다, 거닐다, 운전하다 -> երթևեկություն 교통, 통근, 운전

- խլացուցիչներ (차량엔진의) 소음장치

- վերասարքավորել 재장착하다

 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հիշեցնում է, որ Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ոստիկանության տարածած հաղորդագրությունը․ 예레반, 5월 20일, 아르멘프레스: 아르메니아 공화국 경찰청은 소음을 줄이기 위해 소음장치를 재창작하는 것은 법으로 금지된다는 것을 상기시키는 게시물을 게재하였다. "아르멘프레스"는 경찰청이 게재한 게시물을 소개한다.  

 

- տարածել 퍼뜨리다, 전파하다

- ներկայացնել 소개하다, 제출하다

 

 

«Անվտանգ երթևեկության առաջին նախապայմանը երթևեկության կանոնները պահպանելն է, ինչը միայն լուսացույցներին ու տարբերանշաններին հետևելով չի սահմանափակվում: Մեքենա վարելիս անհրաժեշտ է չխաթարել քաղաքացիների անդորրը: Շրջակա միջավայրին և բնակչությանն էկոլոգիական վնաս չպատճառելու համար տրանսպորտային միջոցից արտանետվող գազի քանակը նույնպես պետք է նորմայի սահմաններում լինի: Բայց կան վարորդներ, որոնք առանց թույլտվության մեքենաների խլացուցիչները վերասարքավորում են բարձր ձայնով երթևեկելու համար: Աղմուկն անհանգստացնում է քաղաքացիներին, իսկ խլացուցիչից արտանետվող գազերն այլևս նորմայի սահմաններում չեն: 안전한 도로운전의 첫번째 전제조건은 도로운전규칙을 준수하는 것입니다. 이는 단순히 교통신호와 교통표지를 따르는 것에만 국한되지 않습니다. 차량을 운전할 때 시민의 평온을 방해해서는 안됩니다. 환경과 인구에 생태적 피해를 주지 않기 위해서 교통수단에서 생성되는 가스량 또한 표준내에 있어야합니다. 하지만 큰소리로 운행하기 위해 허가없이 차량의 소음장치를 재장착하는 운전수도 있습니다. 소음은 시민을 방해하고 소음장치에서 생성되는 가스는 더이상 표준내에 있지 않습니다. 

 

- նախապայման 전제조건

- երթևեկություն 교통, 통근

- տարբերանշան 교통표지

- խաթարել 방해하다

- անդորր 고요한, 평화로운

- Շրջակա միջավայր 환경

- բնակչություն 인구, (모든) 주민

- էկոլոգիա 생태, 생태학

- նորմ 표준

- սահմաններում ~규제안에

- անհանգստացնել 방해하다

 

 

Կան և վարորդներ, ովքեր մեքենան գնում են` չիմանալով, որ խլացուցիչը վերասարքավորված է: Երկու դեպքում էլ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելով նման տրասնսպորտային միջոցներ` վարորդներին հորդորում են տեխսպասարկման կետերում վերացնել թերությունները: Փորձագետները փաստում են, որ շուկայում կան հեռակառավարման վահանակով կառավարվող սարքեր, որոնց միջոցով վարորդները, սպորտային մեքենայի ձայն ստանալու համար, դարձյալ վերասարքավորում են խլացուցիչները, ինչը նույնպես անթույլատրելի է: Պատկերը բոլորովին այլ է, երբ խլացուցիչի ձայնը թեև բարձր է, բայց մեքենան գործարանային վիճակում է: 또한, 소음장치가 재장착된 것을 알지 못한 채 차량을 구매하는 운전수도 있습니다. 두 경우 모두 교통경찰은 그와같은 교통수단을 발견하면 운전수에게 정비소에서 그 결함을 제거하도록 권고합니다. 전문가들은 차량의 운전수가 스포츠카 소리를 낼 수 있게 시장에서 원격제어판으로 제어되는 장치가 있다는 것을 입증하였습니다. 이것 또한 허용되지 않습니다. 영상은 전혀 다른 것입니다. 소음장치 소리가 비록 높지만 차량은 공장상태입니다. 

 

- տեխսպասարկման կետեր 정비소

- թերություն 결함

- վերացնել 제거하다

- փաստել 입증하다

- հեռակառավարման 리모콘의, 원격조종의 -> կառավարման վահանակ 제어판

- պատկեր 영상

- բոլորովին 전혀
- թեև 비록 ~하지만

 

 

Այս դեպքում շարժիչն աշխատում է բնականոն ռեժիմով, վառելիքի գերածախս չի լինում և արտանետվող գազի քանակը նորմայի սահմաններում է: Բարձր ձայնով երթևեկելու նպատակով խլացուցիչները վերասարքավորելն օրենքով անթույլատրելի է: Եվ ճանապարհային ոստիկանությունը հետևողական է այս հարցում: Պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունների ընթացքում ճանապարհային ոստիկաններն առանձնակի ուշադրություն են դարձնում և հայտնաբերում են վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ: 이런 경우, 엔진은 정상상태로 작동하며 연료소비가 없으며 배기가스량은 표준안에 있습니다. 높은 소리로 운전할 목적으로 소음장치를 재장착하는 것은 법적으로 허용되지 않습니다. 또한 교통경찰은 이 문제에서 한결같습니다. 주기적으로 실행되는 강화서비스과정에서 교통경찰은 특별한 주의를 기울이고 재장착된 소음장치를 가진 교통수단을 찾습니다.  

 

- շարժիչ 엔진

- արտանետվող գազ 배기가스

- հետևողական 한결같은, 일관된

- պարբերաբար 주기적으로, 정기

- առանձնակի 특별한

- ուշադրություն 주의, 경계

 

 

Նման մեքենաներով երթևեկող վարորդների նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` 123-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, ինչպես և վերցվում է տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և վարորդին տրամադրվում է ժամանակավոր վկայական, որպեսզի տասը օրվա ընթացքում նա վերացնի թերությունը և տրանսպորտային միջոցը ներկայացնի ճանապարհային ոստիկանություն: 그와 같은 차량의 운전하는 운전사에 대해서는 행정위반에 관한 규약 제 123 조 2항에 따라 주어진 교통수단의 등록증명서를 몰수하고 운전수에게는 임시증명서가 제공되어 10일내에 결함을 제거하고 교통경찰서에 그 교통수단을 제시해야합니다.     

 

- իրավախախտում 위반

- արձանագրություն 프로토콜, 규약

- ինչպես և 뿐만아니라 

- հաշվառման վկայագիր 등록증명서

- վկայական 증명서

 

Հորդորում ենք բոլոր այն վարորդներին, ովքեր առանց թույլտվության բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորել են իրենց տրանսպորտային միջոցների խլացուցիչները, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար վերացնեն թերությունները: Սա ճանապարհային երթևեկության այն կանոնն է, որը պահպանելով` պահպանում ենք մեր քաղաքացիների անդորրը, էկոլոգիապես մաքուր պահում մեր երկիրը»,- ասված է հաղորդագրության մեջ: 허가없이 큰소리로 운전하기 위해 자신의 교통수단의 소음장치를 재장착하는 그러한 모든 운전수에게 권고합니다. 행정적 책임을 피하기 위해 결함을 제거하십시요. 이것은 도로운전규칙입니다. 준수함으로써 우리 국민의 평온을 지키고 생태학적으로 우리나라를 깨끗이 유지됩니다."라고 게시글에는 말하고 있다. 

 

- պատասխանատվություն 책임

 

 

 

 

 

 

Փաշինյանը արտակարգ դրությունը պահում է 2 նպատակով՝ մեկը քաղաքական, մյուսը անձնական. Հովհաննիսյան: 파쉬니안은 비상사태를 유지하려는 2가지 이유, 하나는 정치적이고, 다른 하나는 개인적이다. 호브한니시안

 

 

Նիկոլի լայվը և այսօրվա բերման ենթարկման դեպքերի պատճառը: Երեկ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հրամցրեց իր գոռգռոցների, փնթփնթոցների, հոխորտանքի, հիասթափության և դժգոհության հերթական չափաբաժինը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառու է արել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: 니콜의 생애와 오늘의 체포사건의 이유: 어제 니콜 파쉬니안은 그의 소리지르기, 중얼거리기, 비방하기, 실망 및 불만을 차례로 대중에게 보여주었다. 그에 대하여 전 국회부의장인 아르피네 호브한니시안은 페이스북에 게시글을 게재했다.  

 

- բերման ենթարկում 체포

- հրամցնել 제의하다 = հրավիրել 소환하다, 초대하다, հյուրասիրել 대접하다

- գոռգռոց 외침

- փնթփնթոց 중얼거림

- հոխորտանք 비방

- հիասթափություն 실망

- չափաբաժին (약의) 복용량, (정도의) 양

- հերթական 규칙적인, 자주

- գրառու 게시글

 

Նա գրել է. «Իհարկե, վարչապետի նման ելույթները այլևս ո՜չ զարմացնում, ո՜չ զայրացնում, ո՜չ էլ նույնիսկ զվարճացնում են: Հերթական ֆարսի գիտակցմամբ անտարբերություն` ուրիշ ոչինչ: Սակայն նրա երեկվա ելույթում հետաքրքիր երկու շեշտադրում կար, որ հպարտ ու ոչ այնքան հպարտներին պիտի հետաքրքրի՝ 그는 글을 썼다. "물론, 총리의 그와 같은 연설은 더이상 놀랍지도 그렇다고 화낼 것도, 또한 재미있는 것도 아니다. 순차적인 촌극에 대한 무관심일뿐 아무것도 아니다. 하지만 그의 어제 연설은 자랑스러운 것과 그렇게 자랑스럽지 않은 흥미로운 2가지 사실이 있었다.  

 

- զարմացնել 놀라다

- զայրացնել 화내다

- զվարճացնել 재미있다.

- ֆարս 촌극, 광대극, 웃음거리

- ուրիշ ոչինչ 아무것도 아닌

- շեշտադրում 중점, 요점

- հպարտ 자랑스러운, 오만한

 

Շեշտադրում/մուննաթ 1 강조/각주 1

Պարզվեց, որ կորոնավիրուսի հետեւանքով մահերի պատճառը ո՜չ ավել ո՜չ պակաս ՀՀ քաղաքացին է։ Կարճ ասած՝ անձամբ իր ու իր կառավարության վրայից մեղքը գցելու համար Փաշինյանը անուղղակիորեն ասաց, որ, օրինակ, վրացի ժողովուրդը ու ընդհանրապես այն ժողովուրդները, որոնք հաջողություն են գրանցում վիրուսի դեմ պայքարում ուղղակի ավելի խելացի են, քան.... հայերը: 코로나바이러스로 인한 사망의 원인은 더도 아닌 덜도 아닌 아르메니아 공화국의 국민이라는 것을 밝혔다. 요컨대, 개인으로의 그와 그의 정부를 비난하는 것에 대해 파쉬니안은 예를 들어, 조지아 국민들이나 보통 바이러스에 대항한 싸움에서 성공했다고 평가받는 그러한 국민들은 아르메니아 사람보다 좀 더 현명하다고 간접적으로 말했다.   

 

- մուննաթ 1) = երախտիք 감사, 사의, 2) 각주

- պարզել 밝혀내다

- կարճ ասած 요컨대

- մեղք 죄, 잘못 -> մեղքը գցել 비난하다, 탓하다

- անուղղակիորեն 간접적으로 <-> ուղղակիորեն 직접적으로 = ուղղակի 

- վրացի ժողովուրդ 조지아 국민

- ընդհանրապես 일반적으로, 보통 

- հաջողություն 성공, 행운

 

 

Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ, օրինակ, Վրաստանի կամ Գերմանիայի կառավարությունն ավելի արդյունավետ, ադեկվատ ու կազմակերպված գործեց ու գործում է քան ինքն ու իր ապիկարների խմբակը։ 예를 들어, 조지아나 독일정부가 자신과 자신의 무능력한 팀보다 더 효과적으로, 적절하게 체계적으로 일했고 일하고 있다는 것을 그는 받아들이지 않고 받아드릴 수가 없다. 

 

- արդյունավետ 효과적인

- ադեկվատ 적절한

- կազմակերպված 체계적인

- ապիկար 무능력한

 

 

Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ երբ մարդկանց սոված-ծարավ փակում էր տներում, արտակարգ դրությունը պիտի այդ ժամանակ պահպանվեր նորմալ, ոչ թե իմիտացիա արվեր։ 사람들을 배고프고 목마른 상태로 집에 가두었을 때 비상사태는 그 시간에 흉내만 내는 것이 아니라 정상으로 되돌려 놓아야한다는 것을 그는 받아들이지 못하고 받아드릴 수가 없는 것이다.  

 

- սոված-ծարավ 배고프고 목 마른

- պահպանել 유지하다, 지지하다, 돌보다

- իմիտացիա 모방, 흉내내기

 

Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ ինչպես իր երկաաաաար լայվերում, այնպես էլ արտակարգ դրության սահմանափակումներում տրամաբանություն չկա ու չի եղել։ 그의 오랜 생애뿐만아니라 비상사태의 제한에는 논리가 없고 있지도 않다는 것을 그는 받아들이지 못하고 받아드릴 수가 없는 것이다. 

 

- երկաաաաար = երկար

- տրամաբանություն 논리

 

Ես իհարկե կարող էի խորհուրդ տալ Փաշինյանին կարդալ գիտական ուսումնասիրություններ այն մասին, որ այն տնտեսագիտական տեսությունները, որոնք հաշվարկի հիմքում դրել են սոցիումի մեծամասնության ռացիոնալության թեզը սխալ են։ Բայց նա անգամ իր մեկ ամիս առաջվա ասածը չի հիշում, ուր մնաց գիտական տեսություն կարդա ու կիրառի։ 나는 물론 파쉬니안에게 사회에서의 다수에 의한 합리성의 논지에 계산적 근거를 둔 그러한 경제이론이 잘못되었다는 것에 대한 과학적 연구를 권유할 수 있었다. 하지만, 그는 과학이론을 읽고 적용하기로 했던 심지어 한달전에 말한 것조차도 기억하지 못한다. 

 

- ուսումնասիրություն 연구

- տնտեսագիտական տեսություն 경제이론

- հաշվարկ 계산

- սոցիում 사회에서 

- մեծամասնություն 과반수

- ռացիոնալություն 합리성

- թեզ 논문, 논지

 

 

Փաշինյանը ուղերձը հետևյալն է` կառավարությունը ինչպես միշտ կատարյալ և անքննելի է, իսկ ժողովուրդը` սխալ և անկատար, ավելին՝ պետք է խոր ափսոսանք ունենալ, որ նման «փայլուն» կառավարությանը բաժին է ընկել նման ոչ ռացիոնալ ժողովուրդ: Ուղղակի մի փոքր խնդիր կա՝ բա չէ որ ինչպես դուք եք սիրում պնդել այդ ժողովուրդն է ձեզ ընտրել։ 파쉬니안의 메시지는 다음과 같다. 정부가 언제나 완벽하게 검증할 수 없는 것처럼 사람들도 잘못을 하고 불완전핟다. 그처럼 "훌륭한" 정부가 그와 같은 비이성적인 국민에 시달려야하는지 깊이 후회하고 있다.  다만 거기에는 아주 작은 문제가 있는데, 당신이 그런 사람들이 당신을 뽑아주었다고 주장하기를 얼마나 좋아하고 있다는 것이다. 

 

- կատարյալ 완벽한 <-> անկատար 불완전한

- անքննելի 검증할 수 없는

- ափսոսանք 후회 -> ափսոսանք ունենալ 후회하다

- փայլուն 훌륭한, 멋진

- ռացիոնալ 이성적인, 합리적인

- բաժին է ընկել 시달리다

- պնդել 주장하다

- բա չէ որ ինչպես 그런게 아니다.

 

 

Շեշտադրում/մուննաթ 2 강조/각주 2

Հաջորդ կարեւոր հարցն այն է, որ վարչապետը ասում է, որ այն մարդիկ, ովքեր չեն հավատում իր բիզնեսների հետ կապված հերքումներին, ցույց են տալիս իրենց փչացածության մակարդակը։ Լու՞րջ։ 다음으로 중요한 문제는 총리가 그의 사업과 관련된 부인을 믿지 않는 사람들에게 자신의 부패수준을 보여주겠다고 말한다. 정말?

 

- հավատալ 믿다 -> հավատացել 

- հերքում 부정, 부인, 반박

- փչացածություն 부패

 

Եթե սա անձի երկվություն չէ ու ասողը Նիկոլն է Փաշինյան ուզում եմ հասկանալ` սա ի՞նչ է` ինքնախոստովանական ցուցմունք թե ինքնաձաղկման պոռթկում: 이것은 개인적인 딜레마가 아니며 말한이가 니콜 파쉬니안이라면 나는 이것이 무엇인지, 자백의 증거가 아니면 자기폭로인지를 이해하고 싶다

 

- երկվություն 이중성, 딜레마

- ինքնախոստովանական 자백하는 

- ցուցմունք 증거, 증언, (법정) 녹취록

- պոռթկ 폭로 -> պոռթկալ 터지다

 

 

Ինչու՞ ինքը ու իր առաջին ընտանեկան բիզնեսը՝ թերթը, որևէ հերքման հավատացե՞լ են։ Աջ ու ձախ մինչ օրս  բոլորին անվանարկում է, առանց դատավճիռ մեղադրում, մեկի ասածը դուր չի գալիս, որդիներին ու բարեկամներին կանչում են իրավապահները, որ «չափը ճանաչեն»։ Ու նա ասում է ինձ հավատացեք։ 왜 그 자신과 그의 가족의 첫사업인 신문일까? 누가 그런 부인을 믿었을까? 어디에서나 그는 오늘까지 모두를 믿지 못하고 증거없이 비난하고, 누군가가 말하는 것을 좋아하지 않으며, 법집행기관은 "정도를 알아보는" 청년들과 친구들을 소환하고 있다. 그러면서 그는 그가 나를 믿고 있다고 말하고 있다.  

 

- ընտանեկան 가족의 

- աջ ու ձախ = ամենուրեք 모든 곳

- անվանարկել 믿지 못하다, 불신하다

- դատավճիռ (배심원단의) 평결, (확인뒤에 내리는) 의견

- մեղադրել (맹렬히) 비난하다, (불법정치활동을) 고발하다

- կանչել 소환하다, 초대하다

- իրավապահ 법집행기관

- ճանաչել 인정하다, 인식하다, 알아보다

 

Ինչո՞ւ ինքը սուրբ է, Հռոմի պապն է, թե Հիսուսը, որ մարդիկ իրեն հավատան ու չկասկածեն, որ ինքը կարող է բիզնես ունենալ։ 사람들이 그가 사업을 가질 수 있다는 것에 그를 믿고 의심하지 않도록 왜 스스로가 성인이고 로마의 교황이며 예수일까? 

 

- Հռոմի պապ 로마의 교황

- Հիսուս 예수

- կասկածել 의심하지 않다

 

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը արտակարգ դրությունը պահում է երկու իրար հետ չշաղկապված նպատակով՝ մեկը քաղաքական, մյուսը անձնական։ Առաջինն այն է, որ ընդդիմախոսները հավաքներ անելու հնարավորություն չունենան, նա դրանից ծայրահեղ է վախենում։ Դրա համար էլ ամեն ինչ բացել է, իսկ հավաքների ազատությունը սահմանափակած պահել։ Այսօրվա զավեշտալի հավաքական բերման ենթարկելու փաստը ձեզ օրինակ։ 붙임말(추신), 니콜 파쉬니안은 두가지 그와 관련없는 목적으로 비상사태를 유지하고 있다. 하나는 정치적이고, 다른 하나는 개인적인 것이다. 첫째는 상대방이 집회를 할 기회가 없다는 것이다. 그는 그것을 극도로 두려워하고 있다. 그래서 모든 것을 개방했지만 집회의 자유는 제한되어 유지한다. 오늘의 아이러니한 집회자를 체포하는 사실은 당신에게 예시이다. 

 

- շաղկապված 연결된 -> չշաղկապված 관련없는

- ընդդիմախոս 상대방

- ծայրահեղ 극단적으로

- զավեշտալի 얄궂게도, 아이러니한 

- հավաքական բերման ենթարկել 집회자를 체포하다

 

Երկրորդն այն է, որ...........օնլայն խաղատների և վիճակախաղերի բիզնեսը ծաղկի։ 둘째는 온라인 카지노와 복권사업이 급성장하고 있다는 것이다. 

 

- խաղ 게임 -> օնլայն խաղ 온라인게임 -> խաղատ 카지노

- վիճակախաղ 복권, 로또

- ծաղկել 번영하다, 급성장하다, 꽃피우다.

 

Երբ տեսնեք սթրեսի մեջ գտնվող, փակված ու փող չունեցող ժողովրդի հաշվին այս 2-3 ամիսների ընթացքում ինչ գերշահույթ են ունեցել օնլայն կազմակերպությունները աչքներիդ չեք հավատա։ Չզարմանաք, եթե այս գրառման տակ սովորականից ավելի շատ ֆեյքերի հրավառություն տեսնեք։ Բայց ամեն ինչ հերթով»։ 스트레스에 놓이고, 갇혀있고 돈이 없는 사람들을 고려해보았을 때 이 2-3개월 동안 온라인 조직이 얼마나 엄청난 이익을 가졌는지 당신 눈으로 믿지 못할 것이다. 이 게시물 아래에 평소보다 많은 가짜불꽃을 보더라도 놀라지 말아라. 하지만, 모든 것에는 순서가 있다. 

 

- գերշահույթ 엄청난 이익

- կազմակերպություն 조직

- ֆեյք 가짜 -> ֆեյքեր հրավառություն 가짜불꽃(도박사이트 광고배너에 있는 불꽃)

 

 

 

Հայաստանում շուտով կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրություն կսկսվի (վիդեո) 아르메니아는 곧 코로나바이러스를 진단테스트기의 생산을 시작할 것이다. 

 

Հայաստանում շուտով կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրություն կսկսվի։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից։ 아르메니아는 곧 코로나바이러스를 진단테스트기의 생산을 시작할 것이다. 이에 대하여 정부의 페이스북 페이지에서 알리고 있다. 

 

 

«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի  արտադրությունը»,- ասված է այդ մասին հայտնող՝ կառավարության տեղադրած տեսանյութին կից արված գրառման մեջ։ "분자생물학협회는 곧 코로나바이러스 진단테스크기의 생산을 시작할 것이다." 이에 대하여 정부가 게시한 영상 게시물에서 언급하고 있다. 

 

 

 

 

 

 

 

Հայաստանում ՏՏ-ոլորտի մասնագետների դեֆիցիտը տարվա սկզբին կազմել է մոտ 3000 մարդ․ փոխնախարար: 아르메니아에서 IT분야의 전문가 부족은 연초에 약 3000명에 달한다. 차관

 

- ՏՏ = տեղեկատվական տեխնոլոգիաներ IT

- դեֆիցիտ 부족 = անբավարարություն 

 

Հայաստանում ՏՏ-ոլորտի մասնագետների դեֆիցիտը տարվա սկզբին կազմել է մոտ 3000 մարդ։ Այս մասին «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության հեռանկարները» թեմայով քննարկումների ժամանակ հայտարարեց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը։ 아르메니아에서 IT 분야의 전문가 부족은 연초에 약 3000 명에 달한다. 이에 대하여 "첨단산업의 관점"이라는 주제로 논의중에 첨단산업부 차관인 스테판 차투리안은 발표했다. 

 

- հեռանկար 관점

 

Նրա խոսքերով՝ Հայաստանում իրականացվող ուսումնական ծրագրերը ՏՏ-ոլորտում հիմնվում են հենց այս կամ այն մակարդակի մասնագետների դեֆիցիտի մասին տվյալների վերլուծության վրա։ «Մենք կարծում ենք, որ ՏՏ-ոլորտում կրթական բաղադրիչը չպետք է ինքնանպատակ լինի, ստանալով համապատասխան գիտելիքներ՝ մարդիկ պետք է աշխատանքի տեղավորվելու հնարավորություն ունենան։ Հենց այս պատճառով էլ համապատասխան կրթական ծրագրեր մշակելիս մենք հաշվի ենք առել կադրերի անբավարարության մասին տեղեկատվությունը»,- հայտարարեց փոխնախարարը։ Նա տեղեկացրեց, որ կադրերի դեֆիցիտի մասին տվյալները հիմնված են գործատուների հարցումների վրա։ 그의 말에 따르면, 아르메니아에서 실행되고 있는 교육프로그램은 IT 분야에서 바로 어느 정도 수준의 전문가 부족에 대한 자료분석을 기반으로 한다. "우리는 IT 분야에서 교육의 구성요소가 그 자체 목적이어서는 안된다고 생각합니다. 관련지식을 얻음으로써 사람들은 일자리를 제공받을 기회를 가져야만 합니다. 바로 이런 이유로 상응하는 교육프로그램을 계획할 때 우리는 직원의 부족에 대한 정보를 고려했습니다."라고 차관은 발표했다. 그는 직원의 부족에 대한 자료는 고용문제에 기초한다고 알려왔다.  

 

- վերլուծություն 분석

- բաղադրիչ 구성요소

- անբավարարություն 부족 

- տեղեկատվություն 정보

 

Թվարկելով կրթական ծրագրերը, որոնք նախաձեռնել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Ծատուրյանը հատուկ նշեց ծրագրավորման հիմունքների ուսուցման ծրագիրը։ Նա ընդգծեց, որ դա ամենազանգվածային ծրագիրն է, քանի որ նախատեսված է 2000 մարդու ուսուցման համար։ Փոխնախարարը նշեց, որ ուսուցումը կանցնի բավական ինտենսիվ ժամանակակից ծրագրերով, իսկ հետագայում նախարարությունը կաջակցի աշխատանքի տեղավորման հարցում։ Տվյալ ուսումնական ծրագրերին մասնակցելու հարցում առավելությունը կտրվի այն թեկնածուներին, որոնք աշխատել են կորոնավիրուսից տուժած ոլորտներում՝ զբոսաշրջություն, հյուրանոցային բիզնես և այլն։ 첨단산업부가 착수하고 있는 교육프로그램을 열거하면서 차투리안은 프로그래밍의 기초교육 프로그램을 구체적으로 언급하였다. 그는 그것이 가장 방대한 프로그램이라고 강조하였다. 왜냐하면 2000 명의 교육생을 위해 계획되었기 때문이다. 차관은 교육에는 상당히 집중적인 최신프로그램으로 구성되어 있으며 향후 부처는 일자리를 제공하는 문제를 지원할 것이라고 언급했다. 주어진 교육프로그램에 참여하는 문제에서 이점은 코로나바이러스에 피해를 입은 분야인 관광, 호텔업 등 기타에서 일했던 지원자에게 제공될 것이다. 

 

- թվարկել 열거하다

- ամենազանգվածային 가장 방대한

- առավելություն 이점, 장점

- թեկնածուն 지원자

 

 

 

 

Շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ արտադրող արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք. մարզպետ: 건설장갑 및 의료마스크를 생산하는 작업장중 한 곳에서 코로나바이러스 7건이 확인되었다. 지사

 

- արտադրամասեր 작업장

 

Շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է, 150 աշխատակից և նրանց ընտանիքի անդամները ինքնամեկուսացվել են։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ 건설장갑과 의료용 마스크를 생산하는 "타부쉬 섬유"의 작업장중 한 곳에서 코로나바이러스 7건이 확인되었으며 인접한 2개의 작업장이 폐쇄되었고 150명의 직원과 그들의 가족구성원은 자가격리되었다. 이에 대하여 타부쉬 지사인 하이크 초바니안은 "아자투찬"과 인터뷰에서 발표하였다. 

 

- հարակից 인접한

 

«Հայտնաբերվել է 2 օր առաջ։ Սկզբում 1 հոգու մոտ, հետո 4 հոգու, հաջորդ օրը ստացանք 4 հոգու տվյալ, հաջորդ օրը՝ 2։ Կա վարկած, թե որտեղից է եկել վարակը։ Ըստ էության արտադրամաս եկել է 1 հոգու միջոցով։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը վստահեցրել է, որ փակված արտադրամասերը բժշկական դիմակ չեն արտադրել։ Նա նշել է, որ պահին մարզում կա 31 վարակակիր։ 발견된 것은 2일전입니다. 처음에는 1명, 다음에는 4명, 다음날은 4명이 추가로, 다음날은 2명이었습니다. 감염이 어디에서 왔는지에 대한 추정이 있습니다. 실제로, 작업장은 1명을 통해 왔습니다. 타부쉬 지사인 하이크 초바니안은 폐쇄된 작업장에서는 의료용 마스크를 생산하지 않았음을 확신했다. 그는 현재 지역내에서 31명의 감염자가 있다고 언급했다. 

 

- վարկած 가설, 가정

- ըստ էության 실제로

 

 

 

Հավաքների կազմակերպումը արգելվում է. Կոչ ենք անում չխախտել Կառավարության որոշման պահանջները. ոստիկանություն: 집회의 구성은 금지된다. 정부의 결정사항을 준수하는 것을 위반하지 말것을 요청한다.

 

Օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերին ու աշխատակիցներին, երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին, խոհարարներին, մատուցողներին և այլ մասնագիտությունների տեր անձանց կոչ էր արվում հավաք իրականացնել։ 최근 인터넷에서 발표가 퍼지면서 이에 따라 식당단지, 축하홀의 소유주와 직원들, 가수-음악가, 주최자, 웨이터 및 기타 직업의 소유한 사람들은 집회를 실행하기를 요구했다.    

 

- համացանց 인터넷

- հայտարարություն 발표

- հանդիսություն 축하 -> հանդիսությունների սրահ

- սեփականատեր 소유주

- հանդիսավար 진행자, 주최자

- խոհարար 요리사

- մատուցող 웨이터

- մասնագիտություն 직업

 

 

Ոստիկանությունը հիշեցնում է, որ 2020 թվականի Կառավարության 298-Ն որոշմամբ` արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։

Կոչ ենք անում չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում կառաջացնի իրավական հետևանքներ։ 경찰은 2020년 정부의 제 298의 결정안에 따라 비상사태기간동안 집회의 조직, 개최 및 참여는 금지되었음을 상기시켰다. 정부의 결정사항을 준수하기를 위반하지 말것을 촉구하였다. 모든 위반에서 법적 결과를 초래하게 될 것이다.  

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형