휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 3일자)

LifeChallenger 2020. 6. 3. 18:22
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով: 가족상태에 대한 조회는 이제부터 전자버전으로 받을 수 있다.

 

- ընտանեկան 가족, 가정

- տեղեկանք 조회, 문의, 참조

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարությունը, նախապես հայտարարված թվային օրակարգի շրջանակում, գործարկել է e-services.moj.am հարթակը, որի միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու՝ ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը՝ էլեկտրոնային տարբերակով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 예레반, 6월 3일, 아르멘프레스: 법무부는 이전 발표된 디지털 의제의 틀안에서 e-services.moj.am 플랫폼을 운영하였다. 이를 통해 민원등기소의 지역구를 방문하는 것없이 전자방식으로 가족상태에 대한 조회가 가능해졌다. 아르메니아 공화국 법무부의 공보처가 "아르멘프레스"에 이에 대하여 알려왔다.

 

- օրակարգ 의제, 안건

- ՔԿԱԳ = Քաղաքացիական կացության ակտերի գրանցում 민원등기소

- կացություն 거주 

- ակտ 1) 행위, 2) 증서

 

 

Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։ 아르메니아 공화국 국민들뿐만 아니라 아르메니아 국가 인구 등록소에 계정을 가지고 있거나 가졌던 외국국민들 또는 시민권을 가지고 있지 않은 개인도 이런 기회를 이용할 수 있다. 

 

 

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում տարեկան ընդունվում են մոտ տասը հազար դիմումներ՝ ընտանեկան կարգավիճակի տրամադրման համար, և այս դիմումների ընդունումը էլեկտրոնային ձևաչափով հնարավորություն կտա դիմող անձանց այլևս անձամբ կամ լիազորված անձի միջոցով չներկայանալ իրավասու մարմին համապատասխան դիմում լրացնելու համար: Իսկ տեղեկանքը, վարույթը ավարտելուց հետո, կներկայացվի էլեկտրոնային ձևաչափով: 아르메니아 공화국에서 가족상태를 제공하기 위해서 매년 약 만건의 신청이 접수되고 있으며 이러한 신청의 접수는 전자방식으로 신청자 본인이나 공인된 개인을 통해 관할기관에 관련 신청서를 작성하는 것에 대하여 제출할 수 없는 경우 기회가 주어진다. 또한, 조회서는 절차가 완료된 후 전자방식으로 제출되어진다.  

 

- տրամադրում 제공, 공급, 대비

- իրավասու մարմին 관할 기관

 

 

 

 

 

 

 

Կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը բարձրացնող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: 단체의 파산선고을 위한 한계점을 높이는 법안이 1차 강독회에서 채택되었다. 

 

- սնանկ 파산 -> սնանկ ճանաչվել 파산선고

- շեմ 한계점, 임계점

- կազմակերպություն 조직, 단체

 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը բարձրացնել մեկ միլիոն դրամով: 예레반, 6월 3일, 아르멘프레스: 아르메니아 공화국 국회는 1차 강독회에서 단체의 파산선고의 한계점을 1백만드람 더 높이도록 제안되어진 "파산에 대한" 법률을 보완하는 것에 대한 법안을 채택하였다. 

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: "아르멘프레스"의 전언데 따르면 초안은 "번영 아르메니아" 정당의 구성원인 미카엘 멜쿠미안에 의해 작성되었다. 

 

Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական բացասական հետևանքներով պայմանավորված` առաջարկվում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը մեկ միլիոնի փոխարեն սահմանել երկու միլիոն դրամ: Ըստ հեղինակի, նախագծի ընդունման դեպքում համապատասխան իրավասու պետական մարմինը նաև կազատվի պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու օրենքով սահմանված պարտադիր պահանջից: 신종 코로나바이러스 전염병으로 인한 경제의 부정적인 결과로 인해 단체의 파산선고의 한계점을 1백만 드람대신 2백만 드람으로 규정하도록 제안된다. 입안자에 따르면 초안을 채택하는 경우에 관련 국가관할기관도 채무자가 파산선고를 요청하기 위해 법원에 신청하는 법률로 정해진 필수 요구사항으로부터 자유로워질 것이다. 

 

- ազատվել 제거하다

- պարտապան 채무자 

 

 

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 113 «կողմ» ձայնով: 이 법안은 만장일치로 113개의 찬성표를 얻었다.

 

 

 

Հայաստանում հուլիսի սկզբին կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը: 아르메니아에서 7월초에 "깔라쉬니코브" 소총을 생산하는 공장이 개장할 것이다.  

 

- ինքնաձիգ 소총

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հուլիսի առաջին տասնօրյակում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը: 예레반, 6월 3일, 아르멘프레스 : 아르메니아에서 7월 첫 10일에 "칼라쉬니코브" 소총을 생산하는 공장이 문을 열 것이다.
 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին InfoPort.am-ի թղթակցին լրագրողական շրջայցի ժամանակ հայտնել է ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն: "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 InfoPort.am의 기자에게 기자회견에서 회사의 경영진을 대표하는 이고르 가르디엔꼬는 말했다. 

 

- թղթակից 기자

- ձեռնարկություն 회사

- ներկայացուցիչ 대변인

- ղեկավար կազմ 경영진

 

Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020թ. մայիսին 15-ին 10 տարի ժամկետով: Այդ պայմանագիրը ՌԴ-ում անցել է համաձայնեցման և հաստատման երկար ճանապարհ: Նախ լինում են միջգերատեսչական և տեխնիկական բնույթի այլ համաձայնեցումներ, որին հետևում է ՌԴ նախագահի հրամանագիրը: ՌԴ նախագաhի հրամանագիրը եղել է 2019թ. օգոստոսին, որից հետո դաշնային ռազմատեխնիկական ծառայությունը (ФС ВТС) հաստատել է և թույլատրել կնքել պայմանագիր ընկերությունների միջև տասը տարի ժամկետով: Դրանից հետո էլ ամեն տարի այդ պայմանագիրը պետք է երկարացվի համապատասխան պայմանների ապահովման դեպքում միայն: 이 회사는 마침내 2020년 5월 15일에 10년 기한으로 체결된 "네이트론 감" 주식회사와 러시아산 "칼라쉬니코브"와 관련된 협력계약을 바탕으로 설립되었다. 이 계약은 러시아에서 동의와 확인을 위한 오래 여정을 거쳤다. 우선 러시아 대통령의 칙령이 수반되는 부처간 및 기술성향과는 다른 동의가 있다. 러시아 대통령의 칙령은 2019년 8월에 나왔으며, 이후 연방 군사기술 서비스는 10년의 기한으로 회사간 계약을 체결하는 것을 승인하였다. 그런 다음에도 매년 그 계약은 관련조건이 제공되는 경우에만 연장해야한다. 

 

- ՓԲԸ = փակ բաժնետիրական ընկերություն 유한주식회사

- կոնցեռն 관련하다

- վերջնականապես 최종적으로, 드디어, 마침내

- համաձայնել 동의하다 -> համաձայնեցում 동의

- հաստատել 확인하다, 확정하다

- միջգերատեսչական 부처간

- բնույթ 성향

- հրամանագիր 칙령, 법령

- ռազմատեխնիկական 군사기술의 

- դաշնային 연방의

- կնքել 서명하다

 

 

Եվ այս ամենը հատկապես հետաքրքիր է նրանով, որ բոլոր փաստաթղթերը ստացվել են այնպիսի ժամանակում, երբ ըստ մամուլում եղած տեղեկությունների ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը ՌԴ-ում ուներ մեծ խնդիրներ և Ռուսաստանում persona non grata էր հայտարարվել: 그리고 언론의 정보에 따르면 회사의 소유주 다비트 갈스띠안은 러시아에서 중대한 문제가 있었으며 러시아에서 기피인물로 발표되어진 그 시점에서 모든 서류를 받게되었다는 것은 무척 흥미롭다. 

 

- փաստաթղթեր 서류

- ըստ մամուլում 언론에 따라

- տեղեկություն 정보, 소식

- սեփականատեր 소유주

- persona non grata (외교적) 기피인물

 

 

Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։ 초기에는 군수공장에서 AK103 유형의 소총조립이 수행될 것이다. 기업의 생산라인에서 AK103 소총의 조립은 0에서부터 수행될 것이며 세부사항은 초기단계에서 러시아로부터 공급될 것이다.

 

- ռազմարդյունաբերական 군수업의 

- արտադրամասեր 작업장

- դետալներ 세부사항

- մատակարարվել 공급되다

 

«Արտադրության առաջին փուլում AK103 ավտոմոտների պահեստամասերը ստանալու ենք և ամբողջ տեխնոլոգիական շղթայով հավաքվելու է այս արտադրամասում՝ մինչև բեռնումը։ Առաջին փուլից հետո, կսկսենք երկրորդ փուլը, որը ենթադրում է հավաքման համար անհրաժեշտ պարզ դետալների արտադրությունը տեղում՝ կրկին ռուսական տեխնոլոգիայով»,- պատմեց Գարդիենկոն: Բոլոր փուլերը ունեն իրենց համապատասխան հաստատումն ու փաստաթղթավորումը, ընկերությունը մշտական պետք է ապահովի տեխնիկական և այլ պայմանները: Նա շեշտեց, որ գործարանի հզորությունը թույլ է տալիս ունենալ տասնյակ հազարների հասնող արտադրական ծավալներ։ "우리는 생산의 첫 단계에서 AK103 자동예비부품을 받아서 전체 기술체인으로 출하전 이 생산라인에서 조립할 것입니다. 1차 단계이후 현장에서 조립에 필요한 간단한 세부사항의 생산을 포함한 러시아기술로 2차 단계를 시작할 것입니다."라고 가르디엔꼬는 말했다. 모든 단계는 그것에 상응하는 검사와 서류작업을 가지고 있으며 회사는 지속적으로 기술과 기타 조건을 제공해야한다. 그는 공장의 능력은 수만개의 생산규모를 가지도록 허용한다고 강조하였다.    

 

- ավտոմոտ 자동의

- պահեստամասեր 예비부품

- շղթա 체인

- բեռնում 출하

- մշտական 영구적인, 지속적인

- հզորություն 능력

 

Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել նվազագույնը 20 աշխատատեղ․ ներգրավվելու են հիմնականում ՀՀ ԶՈՒ-ում ծառայած պահեստազորի սպաներ, ովքեր ունեն զենքի հետ վարվելու փորձ։ «Նրանք և՛ պետք է հավաքեն, և՛ ստուգեն, և՛ վերահսկեն գործընթացը»,- նշեց մեր զրուցակիցը։ Այդ մասնագետները արդեն ընտրված են: Հայաստանի պատմության մեջ առաջին և դեռևս եզակի դեպք է, երբ 0-ից մասնավոր ընկերության կողմից արտադրվելու են նոր սերնդի ինքնաձիգներ։ Այս գործարանի հիմնման աշխատանքները սկսվել են մոտ երկու տարի առաջ, լրիվ զրոյից կիսավեր շինությունից հասել են ամենաբարձր մակարդակի ապահովման: 1차 단계에서 최소한 20명의 일자리를 창출할 계획이며 주로 무기와 관련된 경험을 가진 아르메니아 공화국의 군대에서 복무했던 예비역 장교가 참여할 것이다. 우리의 인터뷰상대는 "그들은 조립하고 점검하고 공정을 제어해야합니다."라고 언급하였다. 그러한 전문가들은 이미 지명되어있다. 민간회사에 의해 차세대 소총이 생산되는 것은 아르메니아 역사상 처음이고 여전히 유일무일한 사건이다. 이 공장의 기초작업은 약 2년전에 시작되었으며 거의 0에 가까운 반파된 건물에서부터 가장 높은 수준에 도달하였다.

 

- ներգրավվել 참여되다

- հիմնականում 주로

- ԶՈՒ = զինված ուժեր 군대

- պահեստազորի սպաներ 예비역 장교

- զրուցակից 교섭담당자, 대화상대, 대담자

- վերահսկել 제어하다, 통제하다

- մասնավոր ընկերություն 민간회사

- նոր սերնդ 차세대

- կիսավեր 반파되어진

- շինություն 건물

- մակարդակ 수준

 

 

«Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ ներկայացուցիչ Լևոն Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ արտադրամասում տեղակայված բոլոր հատուկ սեղաններն ու սարքավորումները, որոնք օգտագործվելու են բուն արտադրության պրոցեսում, պատրաստված են Հայաստանում ընկերությանը ռուսական կողմից տրված տեխբնութագրերի հիման վրա։ «Արտադրամասի տարածքը զինված է անվտանգության համակերգերով և վանդակաշարերով»,- նշեց մեր զրուցակիցը: "네이트론 감" 유한주식회사를 대표하는 레온 하루추니안도 우리와 인터뷰중에 생산라인에 설치될 모든 특수테이블과 장비들은 실제 생산공정에 사용되어질 것이며 러시아측에서 제공하는 기술사양에 근거하여 아르메니아 회사에게 제공될 것이다라고 강조하였다. "생산구역에는 보안시스템과 방호우리가 설치되어 있습니다."라고 우리의 인터뷰대상은 언급하였다.  

 

- սարքավորում 장비

- բուն 실제

- անվտանգության համակերգեր 보안시스템

- վանդակաշարեր 방호우리

 

Անվտանգության համակարգերը՝ շարժման տվիչները, անվտանգության տեսախցիկներն ու հակաառևանգման համակարգերը, անբողջությամբ համապատասխանում են նման արտադրության համար ՀՀ օրենքներով սահմանված բոլոր պահանջներին։ 모션센서, 보안카메라와 도난방지시스템 등의 보안시스템은 그와 같은 생산을 위한 아르메니아 공화국의 법률에서 정한 모든 요구사항을 완벽하게 준수한다.  

 

- շարժման տվիչներ 모션센서

- անվտանգության տեսախցիկ 보안카메라

- հակաառևանգման 도난방지 -> հակաառևանգման համակարգերը 도난방지 시스템

 

 

Մոտ ապագայում նախատեսում է սկսել տեղական պահանջներին համապատասխան գիշերային ջերմատեսիլ տեսադիտարկման սարքերի արտադրություն, որոնց նախագծման համար ինժեներներն աշխատել են առաջնագծում, ՀՀ ԶՈւ-երի զորամասերում ուսումնասիրվել և քննարկվել են մարտավարատեխնիկական բնութագրերը, հաշվի են առնվել մեր սահամաններն ու տարածքային առանձնահատկությունները։ 가까운 시일내에 현장의 요구에 상응하는 야간 열상투시장치의 생산이 시작될 계획이다. 그것의 설계를 위해 엔지니어들은 최전방에서 일하고 있으며 우리의 국경과 지리적 특징을 고려하여 아르메니아 공화국의 군부대에서 전술적 특성을 연구하고 논의하고 있다.

 

- գիշերային ջերմատեսիլ տեսադիտարկման սարքեր 야간 열상투시장치

- զորամասեր 부대

- մարտավարատեխնիկական բնութագրեր 전술적 특성

- առանձնահատկություն 특징, 특색

 

 

Կոնցեռնի նախագծերից է նաև Աբովյան քաղաքում 2 խոշոր վերանորոգման արտադրամասերի ստեղծումը, որոնցից յուրաքանչյուրը մոտ 8 հազար ք/մ է։  «Կա 3-4 հիմնական ուղղություն՝ զենքի հավաքում,  ավտոմոբիլային տեխնիկայի կապիտալ վերանորոգում՝ ռուսական և սովետական տեխնոլոգիայով՝ իրենց փաստաթղթավորմամբ, տանկային տեխնիկայի վերանորոգում, զենքի արտադրություն և հավաքում, ինչպես նաև տարբեր տրամաչափերի փամփուշտների արտադրություն»,- նշեց Գարդիենկոն: Այս տարվա հուլիսին կսկսվի նաև այս գործարանային համալիրի շինարարական աշխատանքները: 관련 프로젝트중 아보비안시에서 2개의 대형 수리를 위한 생산라인의 구축이 있으며 그것들 각각은 대략 8천 평방미터이다. "3-4개의 근본적인 방향이 있습니다. 무기조립, 자동화기술의 수리, 러시아 및 소비에트의 기술로, 문서로 된, 탱크장비의 수리, 무기의 생산과 조립뿐만 아니라 다양한 구경의 총알의 생산입니다."라고 가르디엔꼬는 언급했다. 올해 7월에 공장단지의 건설공사가 시작될 것이다.   

 

- տանկ 탱크

- տրամաչափ 구경

- փամփուշտ 총알, 탄약

- շինարարական աշխատանք 건설공사

- համալիրի 단지

 

Փամփուշտների և զենքի արտադրությամբ զբաղվելու է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ն։ Արտադրության համար կիրառվում են ամենաարդիական նոր տեխնոլոգիաներ, որոնք ընկերությունն արդեն ունի: Արտադրվելու են մի քանի տեսակի փամփուշտներ: 탄약 및 무기의 생산에 "네이트론 감" 유한주식회사가 참여할 것이다. 생산을 위한 회사가 이미 보유한 최신기술이 적용된다. 여러종류의 총알이 생산될 것이다.  

 

Անգամ կորանավիրուսի տարածման պայմաններում Ռուսաստանից վերջնական և ամբողջական համաձայնություններն ու թույլտվությունները ձեռնարկության գործարկման համար ստացվել են: 심지어 코로나바이러스의 확산되는 경우에도 러시아로부터 최종적이고 완전한 동의와 승인은 기업운영을 위해 받아드려진다.

 

- վերջնական 최종적

 

 

 

 

 

 

Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր: 아르메니아에서 공공장소에서 마스크를 착용하는 것이 의무화된다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Բացառություն են կազմելու մինչև վեց տարեկան երեխաները։ 예레반, 6월 3일, 아르멘프레스: 아르메니아에서 집의 거주지역으로부터 밖에 있을 때 모든 공공구역에서 마스크를 착용하는 것은 의무화될 것이다. 이에 대하여 상황통제실 회의이후 거행되었던 브리핑동안 부총리이자 상황통제실장인 띠그란 아비니안은 발표하였다. 6세까지의 아동은 예외로 규정된다.  

 

- բնակության վայր 주거지, 집

- բնակելի տարածք 거주지역

«Որոշ դեպքեր ուղղակի թողնված են բանական մոտեցմանը։ Կարծում եմ, որ այս առումով մենք խնդիր պետք է որ չունենանք: Հասկանում եմ, որ այս եղանակային պայմաններում դիմակի կրումը որոշակի անհարմարություններ է բերելու, բայց այն նվազեցնելու է վարակի տարածումը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վստահություն հայտնեց պարետը։ "일부 경우에만 합리적인 접근방식이 남겨져 있습니다. 이련 경우 우리는 문제를 가지지 말아야한다고 생각합니다. 이런 방식의 경우에 마스크를 착용하는 것은 특정 불편을 가져온다는 것을 이해하지만 그것은 감염확산을 최소화할 것입니다."라고 "아르멘프레스"의 전언에 따르면 상황통제실장은 자신감을 표명했다. 

 

- ուղղակի 다만

- անհարմարություն 불편

- վստահություն 자신감

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형