[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 5일자)
Փաշինյանի կարծիքով՝ պետք է փոխվի պաշտոնյաների աշխատավարձերի նկատմամբ վերաբերմունքը: 파쉬니안의 의견에 따르면 공무원의 급여에 대한 사고방식이 변해야한다.
- վերաբերմունք 태도, 사고방식
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ քաղաքացին պետք է ցանկանա, որ կոռուպցիոն բուրգի առկայությունը բացառող որակյալ պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկանհաշվետվության նախնական քննարկմանը՝ տեսակով միացմամբ: 예레반, 6월 5일, 아르멘프레스: 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안의 의견에 따르면 국민들은 부패피라미드의 존재가 불가능한 고위공무원은 높은 급여를 받기를 바란다. "아르멘프레스"의 전언에 따르면, 파쉬니안은 아르메니아 공화국 국회의 상임위원회 공동회의에서 "아르메니아 공화국의 2019년도 국가예산집행에 대한" 유형별 연례보고의 사전논의중에 그와 같이 의견을 피력하였다.
- բուրգ 피라미드
- առկայություն 존재
- որակյալ 자질
- բացառել 배제하다
- պաշտոնյա 공무원
- տարեկանհաշվետվություն 연례보고, 연간보고서
Խոսելով պետական բյուջեի նկատմամբ հանրության ընկալման փոփոխություններից վարչապետը նաև ասաց. «Վերջին 1.5 տարվա քննարկումների համատեքստում պետք է էական փոփոխություն տեղի ունենա նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերի և նրանց կատարվող վճարումների վերաբերմունքի համատեքստում: Այն պայմանով և պայմանավորվածությամբ, որ մենք բացառում ենք Հայաստանում կոռուպցիոն բուրգի առկայությունը՝ ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա, պահանջի, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ»,-ասաց Փաշինյանն ու դա համարեց պետականություն ունենալու կամքի արտահայտություններից մեկը: 국가예산에 대한 대중의 인식변화를 말하면서 총리는 또한 언급하였다. "최근 1.5년간 논의와 관련하여 국가 공무원의 급여 및 그들이 집행하는 결제에 대한 사고방식이라는 문맥에서 필수적인 변화가 이루어져야만 합니다. 이런 조건과 협의에 따라 우리는 아르메니아에서 부패피라미드의 존재를 배제하고 있습니다. 아르메니아 공화국의 국민은 국가공무원이 높은 급여를 받도록 바라고 요구하며 준비해야합니다."라고 파쉬니안은 말했으며 그것은 공화국이 갖는 의지의 표현중 하나라고 간주하였다.
- համատեքստ 문맥
- պայմանավորվածություն 협정
- արտահայտություն 표현
Նա համեմատություն արեց. «Մեր ընտանիքի կարիքները հոգալիս ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ դրանով զբաղվի լա՞վ բժիշկ, թե՞ վատ բժիշկ»: 그는 비교하였다. "우리 가족을 간병할 때 우리는 무엇을 원하십니까? 우리는 좋은 의사가 그것을 해주기를 원하나요? 아니면 나쁜 의사가 해주기를 바랍니까?"
- համեմատություն 비교 -> համեմատություն անել 비교하다
- կարիք 필요, 필요한 것
- հոգալ 돌보다
Փաշինյանի խոսքով՝ եթադրենք այն 1 մլրդ դրամը, որով պետք է ֆինանսավորվի պետական բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների աշխատավարձը, որպես գումար Հայաստանի Հանրապետության 3 մլն քաղաքացիների կյանքում ոչինչ չի կարող փոխել, բայց այդ գումարով որակյալ պաշտոնյաների, որակյալ ծառայողների վարձելը և ներգրավելը ՀՀ քաղաքացիների կյանքում շատ էական բաներ կարող է փոխել: 파쉬니안의 말에 따르면 국가의 고위공무원, 판사의 급여를 재정지원해야하는 10억 드람이 있다고 가정하자. 그러한 돈으로 아르메니아 공화국의 3백만 국민의 삶에서 아무것도 바꿀 수 없지만 그 돈으로 자격이 있는 공무원, 자격이 있는 직원을 고용하고 유치한다면 아르메니아 공화국 국민의 삶에서 많은 중요한 것들을 변화시킬 수 있다.
- վարձել 고용하다
Վարչապետը խոսեց գույքահարկի սպասվող փոփոխություններից: 총리는 재산세의 예상되는 변화에 대해 말했다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը գույքահարկի, եկամուտների համընդհանուր հայտարարագրման և հարկային մի շարք այլ փոփոխություններով լուծում է ոչ թե ֆիսկալ կամ ոչ ֆիսկալ հարց, այլ՝ քաղաքական և փիլիսոփայական հարց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց տեսակապով միացմամբ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ անդադառնալով գույքահարկի սպասվող փոփոխություններին: 예레반, 6월 5일, 아르멘프레스: 주정부는 재산세, 일반소득신고 및 여러 기타 세금의 변화로 재정적 또는 비 재정적 문제가 아니라 정치적이고 철학적인 문제을 해결한다. "아르멘프레스"의 보도에 따르면 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안은 이에 대하여 국회 상임위원회의 공동회의 "아르메니아 공화국의 2019년 국가예산집행에 대한" 연례보고의 사전논의에서 재산세의 예상변화를 언급하며 화상통화를 통해 말하였다.
- համընդհանուր 일반적인
- հայտարարագրում 신고
«2019-ին մենք շատ զգույշ էինք, կենտրոնացած էինք աճ, ակտիվություն, եկամուտներ ունենալու վրա: Սակայն հիմա մենք մի վիճակում ենք, որ կորցնելու բան չունենք, ավելի ճիշտ մեր այսօրը կորսված է, մենք պետք է մտածենք վաղվա մասին: Այս առումով մեր պետականություն ունենալու կամքի արտահայտություն պետք է դառնա ան բարեփոխումների նկատմամբ վերաբերմունքը, որ կառավարությունն այսօր ձեռնարկում է: Խոսքը մասնավորապես գույքահարկի համակարգի փոփոխության մասին է, խոսքը համատարած եկամտահարկի փոփոխության մասին է, խոսքը առաջիկայում կլինի կանխիկի կրճատման փոփոխության մասին: Գույքհարակի հետ կապված կա շատ կարևոր փիլիսոփայական փոփոխություն: ՀՀ-ում կար կարգավորում, որ 3 մլն դրամից պակաս արժեք ունեցող գույքը չի հարկվում գույքահարկով: Մենք առաջարկում ենք փոխել այս համակարգը, այն քաղաքացին, որը նույնիսկ 3 մլն դրամից պակաս արժեքով գույք ունի, միևնույն է պետք է արտահայտի պետություն ունենալու իր կամքը, թող դրա համար ինքը վճարի տարին 100, 200 կամ 300 դրամ, գործնականում էլ այդպես է լինելու»,-ասաց Փաշինյանը: 2019년에 우리는 매우 신중하였으며 성장, 활동, 소득을 갖는 것에 집중하였습니다. 하지만 지금 우리는 잃을 것이 없거나, 보다 정확히는 우리의 오늘을 잃어버렸으며 우리는 내일에 대해 생각해야만 하는 상황에 처해있습니다. 이와 관련하여 우리정부가 가져야할 의지의 표현은 정부가 오늘 착수하고 있는 개혁에 대한 태도여야합니다. 우리는 재산세 시스템의 변화에 대해 말하고 있으며 일반 소득세의 변화에 대해 말하고 있고, 가까운 시일내에 현금감소의 변화에 대해 말하고 있습니다. 재산세와 관련하여 무척 중요한 철학적 변화가 있습니다. 아르메니아에서 3백만드람미만의 가치를 가지는 재산은 재산세를 부과하지 않는다는 규정이 있었습니다. 우리는 이런 시스템을 바꿀 것을 제안합니다. 심지어 3백만 드람미만의 가치를 가진 재산을 가진 그러한 국민들조차 똑같이 자신의 의지를 표명해야하고 그것에 대하여 연간 100, 200 또는 300 드람을 지불해야하며 실제로도 그렇게 되어야합니다."라고 파쉬니아는 말했다.
- բարեփոխում 개혁
- կանխիկ 현금
- կարգավոր 규정
- միևնույն 똑같이
Նա նկատեց՝ պետությունը մարդուն 30 տարի ազատել է դրանից և հարց բարձրացրեց՝ այդ մարդու կյանքում որևէ բան փոխե՞լ է այդ 300 դրամը: «Չի փոխել, բայց պետության կյանքում այդ 300 դրամը շատ բան է փոխում: Պետություն ունենալու քաղաքացիների կամքը արտահայտելու առումով շատ կարևոր բան է փոխվում: Եվ հիմա ես շրջադարձային եմ համարում այդ հարկային համակարգերի փոփոխությունների հետ կապված քննարկումները»,-նշեց նա: 그는 국가는 사람들에게 30년간 그것에 대해 그리고 그 사람들의 삶에서 그 300 드람이 어떤 것을 바꾸었는가? 라는 문제를 제기하는 것에 대해 면제를 해주었다고 언급했다. "바뀌지 않았습니다. 하지만 국가의 삶에서 그 300 드람은 많은 것이 바뀝니다. 국가를 가진 국민들의 의지를 표명하는 것으로 많은 중요한 것들이 바뀝니다. 그리고 지금이 나는 그 세금시스템의 변화와 관련하여 논의할 전환점이라 여깁니다."라고 그는 언급했다.
- շրջադարձային 전환점
Փաշինյանի խոսքով՝ լուծում են մի հարց՝ արդյոք 20 տարի հետո ՀՀ-ն գոյություն է ունենալու որպես ինքնիշխան ազատ ժողովրդավարական պետություն: Նա վստահեցրեց՝ պետությունը գույքահարկի, եկամուտների հաըմընդհանուր հայտարարագրման և հարկային մի շարք այլ փոփոխություններով ֆիսկալ կամ ոչ ֆիսկալ հարց չի լուծում, լուծում է քաղաքական և փիլիսոփայական հարց: «Այն 300 դրամը, որ պետք է վճարի 3 մլն դրամից պակաս արժեքով գույք ունեցող քաղաքացին, անգամներով ուժեղացնելու է ՀՀ անվտանգությունը՝ ոչ միայն ֆիզիկական առումով, այլև հոգեբանական առումով, պետականության ուժեղության առումով»,-նշեց նա: 파쉬니안의 말에 따르면 그들은 20년후 아르메니아 공화국이 주권이 없는 민주주의 국가로 존재할 것인지 아닌지에 대한 문제를 해결하고 있다. 그는 국가가 재산세, 일반소득신고 및 여러 기타 조세의 변화로 재정적 또는 비재정적 문제를 해결하지 못하며 정치적이고 철학적인 문제로 해결한다고 확신했다. "3백만 드람미만의 가치를 지닌 재산을 보유한 국민들이 지불해야하는 그 300 드람은 물리적 측면에서 뿐만 아니라 정신적 측면에서도, 국가력 측면에서도 아르메니아 공화국의 안보를 강화할 것입니다."라고 그는 언급했다.
- արդյոք 인지 아닌지
- գոյություն 존재
- վստահեցրել 확신하다
Հարկային եկամուտները նախորդ տարում աճել են 16.4 տոկոսով. փոխվարչապետը ներկայացրեց կատարողականը: 세수는 지난해 16.4% 증가하였다. 부총리는 성과를 발표하였다.
- կատարողական 성과
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի կատարումը 2019-ին համապատասխանել է հարկաբյուջետային կանոններով սահմանված չափանիշներին. հարկային եկամուտները, ծախսերը աճել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ ներկայացնելով կատարողականի զեկույցը: 예레반, 6월 5일, 아르멘프레스: 국가예산집행은 2019년에 조세규칙에서 정한 기준에 부합하였고 세수는 지출이 증가하였다. "아르멘프레스"의 전언에 따르면 아르메니아 공화국의 부총리인 므헤르 그리고리안은 이에 대하여 국회 상임위원회의 공동회의에서 "아르메니아 공화국의 2019년 국가예산집행에 대한" 연례보고의 사전논의에서 성과보고서를 발표하면서 말하였다.
- համապատասխանել 일치하다
Փոխվարչապետը նախ հիշեցրեց, որ 2019-ին ՀՀ տնտեսությունը շարունակեց աճել նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով և գրանցվեց բարձր՝ 7.6 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա նկատմամբ արագանալով 2.4 տոկոսային կետով: Նույն ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճը կազմեց 2.9 տոկոս: ԵՄ և ԵԱՏՄ միջին աճերը կազմեցին համապատասխանաբար 1.4 և 1.6 տոկոս: 부총리는 먼저 2019년에 아르메니아 공화국의 경제가 이전년도에 비해 보다 빠른 속도로 지속적으로 성장하였으며 이전년도 대비 2.4% 포인트 증가하여 7.6%의 경제성장을 기록하였음을 상기시켰다. 동일 기간동안 전세계의 경제성장이 2.9%에 달하였다. 유럽연방 및 유라시아경제연합의 평균성장은 각각 1.4%와 1.6%였다.
- համապատասխանաբար 각각
«2019 թվականի 12-ամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 1.4 տոկոս: Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերի ծավալներն ու ներգրավված ավանդները 2019-ին շարունակել են աճել բարձր տեմպերով, իսկ ՀՀ դրամով վարկերի և ավանդների տոկոսադրույքների նվազեցման միտումները եղել են ակնհայտ: 2019-ի պետական բյուջեի կատարումը համապատասխանել է հարկաբյուջետային կանոններով սահմանված չափանիշներին: Պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետբյուջեի պակասուրդի մեծությունը, իսկ ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը ցածր է եղել անվանական ՀՆԱ-ի աճի պատմական միտումների հիման վրա հաշվարկված ցուցանիշից»,-ասաց Գրիգորյանը: "2019년 12개월의 인플레이션은 0.7%에 달하였으며 평균 인플레이션은 1.4%였습니다. 상업은행에 의해 주민에게 제공된 대출규모와 유치된 예금은 2019년에 높은 속도로 지속적으로 증가하여 아르메니아 공화국의 드람으로 대출 및 예금의 금리는 감소시키는 추세가 분명했습니다. 2019년 국가예산집행은 조세규칙에서 정한 기준에 부합했습니다. 국가예산의 자본비용은 국가예산의 적자규모를 넘어섰으며 현재 1차 비용의 성장세는 명목 GDP 성장의 역사적 추세를 근거로 계산된 수치보다 낮습니다."라고 그리고리안은 말했다.
- գնաճ 인플레이션
- Առևտրային բանկեր 상업은행
- ռեզիդենտ 주민
- ավանդ 예금
- հարկաբյուջետային 회계
- ՀՆԱ GDP
2019-ին սեպտեմբերին ՀՀ-ն միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով արտարժութային պարտատոմսեր՝ 4.2 տոկոս եկամտաբերություն: «Եթե 2015-ի մարտին թողարկված 10 տարի մարման ժամկետով պարտատոմսերի եկամտաբերության ձևավորման մեջ երկրի ռիսկի բաղադրիչը գնահատվել է 551.8 բազիսային կետ, այսինքն՝ 5.5 տոկոսային կետ, ապա նոր թողարկված նույն ժամկետայնության պարտատոմսերի համար ներդրողների կողմից երկրի ռիսկը գնահատվել է 242.8 բազիսային կետ, այսինքն՝ 2.4 տոկոսային կետ: Ըստ էության՝ ռիսկի մարժան կիսվել է, որը շատ լավ բնութագրիչ է»,-նշեց փոխվարչապետը: 2019년 9월에 아르메니아 공화국은 국제자본시장에서 성공적으로 5억 달러 규모로 10년 상환기한으로 하는 4.2%의 수익률을 가진 외화채권을 유치하였습니다. "만약 2015년 3월에 발행된 10년 상환기한을 가진 채권수익률의 형성에서 국가위험요소가 551.8의 기본 포인트, 즉, 5.5% 포인트 였다면, 동일한 기한으로 새로 발행된 채권은 투자가들에 의한 국가위험은 242.8 기본 포인트, 즉 2.4% 포인트입니다. 실제로, 위험마진은 공유되었으며 이는 매우 좋은 징후입니다."라고 부총리는 언급했다.
- տեղաբաշխել 유치하다
- եկամտաբերություն 수익
- արտարժութային պարտատոմսեր 외화채권
- բազիսային 기본
- գնահատվել 등급을 매기다
- բնութագրիչ 특징, 특색
2019-ին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրլն դրամ եկամուտ՝ 16.7 տոկոսով կամ շուրջ 223 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում հարկային եկամուտներն աճել են 16.4 տոկոսով կամ 206 մլրդ դրամով: Հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը 2019-ին կազմել է 22.35 տոկոս, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1.4 տոկոսային կետով՝ 2018 թվականի համապատասխան ցուցանիշը: Պետբյուջեի ծախսերը 2019-ին կազմել են շուրջ 1.6 տրլն դրամ՝ 92.4 տոկոսով ապահովելով տարեկան ճշտված ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 12.6 տոկոս կամ շուրջ 182 մլրդ դրամով: 2019년에 정부예산은 대략 15억 드람의 수익으로 이전년도의 수치를 넘어서 16.7% 또는 대략 2230억 드람으로 기입되었다. 동시에 세수는 16.4% 또는 2060억 드람이 증가하였다. 세수대비 GDP의 비율수치는 1.6% 포인트로 예상되었던 것을 넘어섰으며 2019년에 22.35%에 달하였다. 2018년의 예측치인 1.4% 포인트였다. 2019년에 정부예산지출은 연간조정프로그램을 92.4% 제공함에 따라 대략 1.6조 드람에 달했다. 이전년도에 비해 정부예산비용은 12.6% 또는 대략 1820억 드람이 증가하였다.
- մուտքագրվել 기입되다
- եկամուտ (정부기관의) 수익
- հարաբերակցություն 비율
- տրիլիոն 조
2019-ի պետբյուջեն կատարվել է 64 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 41.6 տոկոսը: 2018-ի համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 39.3 տոկոսով: Պակասուրդ-ՀՆԱ ցուցանիշը 2019-ին կազմել է 1 տոկոս՝ կանխատեսված 2.2 տոկոսի և 2018-ի 1.8 տոկոսի դիմաց: 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ կառավարության պարտքը կազմել է շուրջ 3.2 տրլն դրամ, այսինքն՝ 6.8 մլրդ դոլարին համարժեք կամ ՀՆԱ-ի 50 տոկոսը, իսկ 234 մլրդ դրամ՝ շուրջ 489 միլիոն դոլարին համարժեք կամ ՀՆԱ-ի 3.6 տոկոս կազմել է Կենտրոնական բանկի պարտքը: 2019년의 정부예산은 640억 드람의 적자로 실행되어 프로그램의 수치는 41.6%에 달하였다. 2018년에 비해 적자크기는 39.3%에 달하였다. 적자대비 GDP의 수치는 2019년에 예산되었던 2.2%에서 1%에 달하였으며 2018년의 1.8%에 앞섰다. 2019년 12월 31일자로 정부의 부채는 3.2조 드람에 달하였다. 즉 68억 달러에 상응하며 또는 GDP의 50%에 달하며, 중앙은행의 부채는 2340억 드람, 대략 4억 8900만 달러의 가치, 또는 GDP의 3.6%에 달한다.
- պարտք 부채
Ոստիկանության ծառայողների 2019 թ. միջին աշխատավարձը կազմել է 279,7 հազար դրամ: 경찰관의 2019년 평균 급여는 279700 드람에 달한다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը 2019 թ. ընթացքում կազմել է 279,7 հազար դրամ՝ ներառյալ պարգևատրումները: 예레반, 6월 5일자, 아르멘프레스: 아르메니아 공화국의 경찰관의 평균급여는 2019년 한해동안 보너스를 포함하여 279,700 드람에 달하였다.
- պարգևատրում 상여금, 보너스
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:
«Ոստիկանության ծառայողների 2019 թ. միջին աշխատավարձը, ներառյալ պարգևատրումները, կազմել է 279,7 հազար դրամ, այդ ցուցանիշը 2018 թ. ցուցանիշին գերազանցել է 51,9 հազար դրամի չափով կամ առնվազն 23%-ով»,- ասաց Սարգսյանը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 6월 5일에 국회 상임위원회의 공동회의에서 "아르메니아 공화국의 2019년 정부예산집행에 대한" 연례보고의 사전논의중에 아르메니아 공화국의 경찰국장 아르만 사르크시안은 말했다. "경찰관의 2019년 평균급여는 상여금을 포함하여 279700 드람에 달하였으며 그 수치는 2018년 수치에 비해 51900 드람의 규모 또는 최소 23% 초과하였습니다."라고 사르크시안은 말했다.
Հայաստանում մեկ տարվա ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով: 아르메니아에서 1년동안 등록된 범죄의 전체 수가 8.8% 증가하였다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2019 թ. գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը 2018 թ. թվի համեմատ աճել է 8,8%-ով: 예레반, 6월 5일, 아르멘프레스: 아르메니아 공화국에서 2019년 등록된 총 범죄수는 2018년의 수에 비해 8.8% 증가하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:
«2019 թ. Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով կամ 2172 դեպքով: 2018 թ. արձանագրվել է 24 678 դեպք, 2019 թ.՝ 26 850 դեպք: Գողությունների թվաքանակն ավելացել է 1 881 դեպքով»,- ասաց Սարգսյանը: "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 6월 5일 국회 상임위원회의 공동회의에서 "아르메니아 공화국의 2019년 정부예산집행에 대한" 연례보고의 사전논의중에 아르메니아 공화국 경찰국장 아르만 사르크시안은 말했다. "2019년 아르메니아에서 등록된 총 범죄수는 8.8% 또는 2172건 증가하였습니다. 2018년에는 24,678건이, 2019년에는 26,850건이 등록되었습니다. 절도범죄의 수가 1881건으로 증가하였습니다."라고 사르크시안은 말했다.
- գողություն 도난, 절도
Ոստիկանապետը նշեց, որ քաղաքացիները 2019 թ. ցուցաբերել են բավականին մեծ ակտիվություն:
«Եթե 2018 թ. ընթացքում քաղաքացիներից ստացվել է 203 հազար 539 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թ. ընթացքում այդ թիվն ավելացել է 21,1%-ով, կազմելով 246 հազար 421»,- նշեց Ոստիկանության պետը: 경찰국장은 국민들은 2019년 무척 활발한 호라동을 보여주고 있다고 언급했다.
"2018년 한해동안 국민들로부터 203,539건의 범죄에 관한 신고를 접수하였으며 이후 2019년 한해동안은 그 수가 21.1% 증가하였으며 246,421건에 달합니다."라고 경찰국장은 말했다.
- հանցագործություն 범죄
- առերևույթ 분명한
- հաղորդում 신고
Ոստիկանությունը 2019 թ. հայտնաբերել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 1,280 դեպք: 경찰은 2019년 부패성향의 범죄 1,280건을 발견하였다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը 2019 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 1,280 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը: 예레반, 6월 5일, 아르멘프레스: 경찰은 2019년 한해동안 아르메니아 공화국에서 부패성향의 범죄 1,280건을 발견하였다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 국회 상임위원회 공동회의에서 "아르메니아 공화국의 2019년 정부예산집행에 대한" 연례보고의 사전논의중 아르메니아 공화국 경찰국장 아르만 사르크시안은 말했다.
«2019 թ. Հայաստանում հայտնաբերվել է 1,280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, ինչն ավելին է 2016 և 2017 թթ. ընթացքում հայտնաբերված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվից»,- ասաց Սարգսյանը: 2019년 아르메니아에서 1,280건의 부패성향의 범죄사건이 발견되었으며 이는 2016년과 2017년 한해동안 발견된 부패성향의 범죄수보다 증가된 것입니다."라고 사르크시안은 말했다.
Ոստիկանապետը նշեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերից 324-ը կապված են կաշառակերության հետ, 225-ը՝ պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման, 135-ը՝ պաշտոնեական կեղծիքի և այլն: 경찰국장은 부패성향의 범죄사건중 324건은 정부와, 225건은 공무원 직위를 이용한 횡령, 135건은 공문서 위조 등과 관련되었다고 언급했다.
- կաշառակերություն 뇌물수수
- յուրացում 횡령
- կեղծիք 위조
6월 5일자
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.