휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 31일자)

LifeChallenger 2020. 10. 31. 05:33
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները: 민스크 그룹 공동의장과의 회담 결과로 민간인과 비군사건물을 표적으로 삼지 않기로 합의를 체결하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) տարածած հաղորդագրությունում: 예레반, 10월 31일, 아르멘프레스: 민스크 그룹 공동의장과의 회담 결과 아르메니아와 아제르바이잔 외무부 장관은 민간인과 비군사시설을 표적으로 삼지 않는 것에 대해 합의를 체결하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장국 (이고르 뽀뽀프-러시아 연방, 스떼판 비스꼰띠-프랑스, 엔드류 쇼페르-미국)이 유포한 성명에 명시되었다. 

 

«Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին՝ ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը, Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում»,- ասված է հայտարարության մեջ: "공동의장들은 재차 양측에 모스크바 10월 10일의 공동선언에 따라, 양측이 10월 17일에 파리에서 그리고 10월 25일에 워싱턴에서 수립한 인도주의적 휴전의 즉각적인 수립을 포함하여, 그들의 의무를 완전히 이행하도록 촉구하였습니다." 라고 성명에 명시되었다. 

 

Ինչպես նշվում է համանախագահների համատեղ հայտարարությունում՝ առանց կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարմանը վնասելու, կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել. 공동의장국의 공동성명에서 언급한 바와 같이, 휴전이나 다른 의무사항의 이행을 손상시키는 것 없이, 양측은 긴급히 여러 조치를 취하기로 합의하였다. 

 

1. Կողմերը, միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, դիտավորյալ հարձակում չեն գործի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա. 양측은 국제인도법에 따라, 민간인이나 비군사시설에 대한 공격행위를 고의로 하지 않는다.

 

2. Կողմերն ակտիվորեն մասնակցելու են ռազմի դաշտում զոհվածների աճյունների փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և PRCiO-ին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ. 양측은 국제적십자기구와 PRCiO에 필요한 안전을 보장하면서 적극적으로 전장에서 사망자의 시신교환이행에 참여할 것이다. 

 

- աճյուն 사체

 

3. Կողմերը ԿԽՄԿ-ին և PRCiO-ին մեկ շաբաթվա ընթացքում փոխանցելու են ներկայումս պահպանության տակ գտնվող ռազմագերիների ցուցակը՝ հետագա փոխանակումն ապահովելու նպատակով. 양측은 국제적십자기구와 PRCiO에 일주일동안 추가교환을 위한 현재 구금중인 전쟁포로의 명단을 교환할 것이다. 

 

4. Կողմերը գրավոր ներկայացնելու են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի ստուգման հնարավոր մեխանիզմների հետ կապված մեկնաբանությունները և հարցերը. 양측은 10월 10일의 공동선언의 제 2 조항에 따라 확인이 가능한 휴전감시와 관련된 메카니즘과 의견을 서면으로 제출할 것이다. 

 

«Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակում են անցկացրել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։ Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ: "양측은 10월 10일의 공동선언의 제 3 조항에 따라, 포괄적인 해결의 핵심요소에 대한 자신들의 협상입장을 명확하게 하기 위해, 의견의 공개적이고 객관적으로 교환했습니다." 라고 성명에 명시되었다.

 

- համապարփակ 포괄적인

 

 

 

Արցախի ՊԲ-ն ոչնչացրել է ադրբեջանական մեկ ավտոմեքենա՝ բեռնված զինամթերքով: 아르차흐 방위군은 아제르바이잔의 탄약을 실은 차량 한대를 파괴하였다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը հաջող պաշտպանական մարտեր են վարել առաջնագծի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում Է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: 스테파나게르뜨, 10월 31일, 아르멘프레스: 아르차흐의 방위군 부대는 10월 30일에 이어 31일 밤에 성공적인 방어전을 최전선 북동쪽, 남쪽과 남서쪽 방향에서 수행하였다. 각 공격으로 인해 적군의 탱크 한대, 보병전투차량 한대와 드론 5대를 요격하였다. "아르멘프레스"의 보도에 ㅇ다르면, 이에 대하여 아르차흐 공화국의 국방부가 알려왔다.

 

«Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքենա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: "적군의 연합주둔지역에서 야간동안 계속하여 수색 및 진압조치가 이어졌습니다. 적군의 탄약을 실은 차량 한대가 파괴되었습니다. 군배치지역은 전선의 모든 방향에서 변함없이 머물러 있습니다. 방위군 부대는 성공적인 방어전을 북동쪽, 남쪽과 남서쪽 방향에서 수행하였습니다. 각 공격으로 인해 적군의 탱크 1대, 보병전투차량 1대와 드론 5대가 파괴되었습니다. 

 

- դասավորվածություն 장소, 구획, 배치지역

 

Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ: 아침에 전투행위가 언급한 방향에서 재개되었습니다. 적군은 계속하여 방어선이외에도 민간거주지와 민간시설을 표적으로 삼고 있습니다. 적군은 또한 제네바 조약에서 금지된 화학무기의 요소(백리탄)를 함유한 무기를 사용하고 있습니다. 

 

- բնագիծ = պաշտպանական ամրությունների և ելման դիրքերի գիծը 방어라인과 출발선

- տարր (구성)요소

- կոնվենցիաներ (국가간의) 조약

 

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,-նշում են ՊՆ-ից: 전술작전상황은 방위군 부대의 통제하에 있습니다."라고 국방부는 언급하였다. 

 

 

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են: 아침에 스테파나게르뜨가 포격당했다. 목표는 다시 민간시설이다.

 

- դարձյալ 다시

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 30-ի հանդիպումից և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած Արցախի մայրաքաղաքը կրկին արթնացել է թշնամու արձակած հրթիռների ձայներից: 스테파나게르뜨, 10월 31일, 아르멘프레스: 아르메니아와 아제르바이잔의 외무부장관은 10월 30일의 회담에서 민간시설을 표적으로 삼지 않겠다는 것에 대하여 체결된 합의의 무조건적인 이행에 대한 협정으로부터 얼마 지나지 않아 아르차흐 수도는 재차 적이 발포한 미사일 소리로 깨어났다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վայրկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: "아르멘프레스"에 아르차흐 공화국의 국가긴급상황청이 알려온 바에 따르면, 아침 7시 8분에 도시에서 폭발음이 들려왔다. 동시에 공중경보신호가 활성화되었다. 이번에는 스테파나게르뜨의 중앙시장이 아제르바이잔군의 타켓이 되었다. 대중에게 필요한 시설의 일부가 파괴되어, 민간인에게는 막대한 피해가 야기되었다. 

 

 

출처 : 아르멘프레스

 

Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Նախնական տվյալներով տուժածներ չկան: 다음 폭발로 모든 재산이 갖추어진 주택이 파괴되었다. 예비자료에 따르면 사상자는 없다. 

 

 

출처 : 아르멘프레스

 

Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը: 10월 30일에 이어 31일 밤에, 전반적으로 수도와 인근지역에서 비교적 차분한 상황이 유지되었다. 

 

 

Վիեննայում շուրջ 50 թուրք իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա: 비엔나에서 약 50명의 터키 이슬람교도들이 카톨릭 교회를 공격하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ծագում ունեցող շուրջ 50 երիտասարդ իսլամիստներ հոկտեմբերի 29-ին ներխուժել են Վիեննայում գտնվող Սուրբ Անտոնիո Պադովացու կաթոլիկ եկեղեցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Kurier» պարբերականը: Եկեղեցի ներխուժած երիտասարդները վնաս են պատճառել՝ ոտքով հարվածելով գույքին, ջարդել են եկեղեցական պարագաները: 예레반, 10월 31일, 아르멘프레스: 터키출신의 약 50명의 젊은 이슬람교도들은 10월 29일에 비엔나에 위치한 성 안토니오 파도바 카톨릭 교회를 급습하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 "쿠리에르" 학술지에서 보도하였다. 교회를 급습한 젊은이들은 발로 재산물을 걷어차고, 교회기물을 깨뜨려 피해를 입혔다. 

 

- ծագում = ծագելը 출신

- ներխուժել 갑작스럽게 등장하다. 급습하다

- պարբերական 정기적인, 정기 간행물(학술지)

 

Եկեղեցու սպասավորները ոստիկանություն են կանչել, թեպետ խուլիգաններին հաջողվել է փախչել մինչև իրավապահների ժամանումը: Ամեն դեպքում, առկա է երիտասարդների գործողությունների տեսագրություն: Իրավապահները կարծում են, որ հարձակման կազմակերպիչները մի խումբ թուրք իսլամիստ ֆանատներ են, որոնք վերջին ամիսներին ոստիկանության ուշադրությունն են գրավել: Իրավապահներն արդեն նույնականացրել են 10 անձի: Ավելի վաղ նրանք արդեն աչքի էին ընկել հասարակական կարգի խախտմամբ: 교회 관리자들은 경찰에 신고하였으나 훌리건들은 법집행관의 도착전에 탈출에 성공하였다. 어쨌든, 젊은이들의 행위에 대한 영상물이 존재한다. 법집행관들은 공격의 주최자가 최근 몇달동안 경찰의 주의를 끈 한 무리의 터키 이슬람 광신도일 것이라 생각한다. 법집행관들은 이미 10명을 식별하였다. 앞서 그들은 이미 공공질서 위반으로 눈에 띄었다. 

 

- թեպետ 그러나

- տեսագրություն 비디오, 영상물

- ֆանատներ 광신도

- աչքի էին ընկել 눈에 띄다, 발견되다

 

Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունը կատարվել է Ֆրանսիայում իսլամիստների կողմից հարձակումների և Թուրքիայի նախագահի՝ Եվրոպայում իսլամի նկատմամբ վախի մասին հայտարարության ֆոնին: Ֆրանսիայում քաղաքացիների վրա մի քանի հարձակումներ են գրանցվել Նիցցայում, Լիոնում, Ավինյոնում հոկտեմբերի 29-ին և 30-ին: 카톨릭 교회를 향한 횡포는 프랑스에서 이슬람교도에 의한 공격과 터키 대통령의 유럽에서 이슬람을 향한 두려움에 대해 성명의 배경으로 이루어졌다. 프랑스에서 민간인에 대한 여러 공격은 니스, 리옹, 아비뇽에서 10월 29일과 30일에 기록되었다. 

 

- ոտնձգություն 횡포

 

 

 

ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ: 러시아 연방은 만약 충돌이 아르메니아 영토로 이전되면 아르메니아 공화국에서 필요한 모든 지원을 제공할 것이다. -러시아 연방 외무부

 

ՄՈՍԿՎԱ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը հաստատում է հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին: Ռուսաստանը ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: Այս մասին նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում: 모스코바, 10월 31일, 아르멘프레스: 러시아 연방은 아르메니아 공화국을 향한 동맹국의 의무에 대한 성명을 확인하였다. 러시아는 만약 충돌이 직접적으로 아르메니아 영토로 이전된다면 아르메니아 공화국에 필요한 모든 지원을 제공할 것이다. 이에 대하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴에게 쓴 편지에 대하여 러시아 연방의 외무부의 성명을 언급하였다. 

 

«Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի՝ սկսել խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգության ապահովման նպատակով, վերահաստատում ենք հավատարմությունը Ռուսաստանի Դաշնության դաշնակցային պարտավորություններին Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի մի շարք հոդվածների շրջանակում ենթադրվում են կոնկրետ գործողություններ միմյանց տարածքի դեմ զինված հարձակման սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: "아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴에게 쓴 안보유지의 목적으로 러시아 연방이 아르메니아 공화국에 제공할 수 있는 지원의 형태와 규모를 정의하기 위한 협의를 시작하자는 신청에 대한 답변으로 우리는 1997년 8월 29일 "우호, 협력 및 상호지원에 대한" 협정의 여러 조항의 틀에서 상호의 영토에 맞서 무장공격위협이나 침략의 경우에 특정조치를 취하는 것을 포함한 러시아 연방의 동맹 의무에서 아르메니아 공화국을 향한 약속을 재확인하였습니다.  

 

- խորհրդակցություն 협의, 상담

- հատկացնել 제공하다

 

Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: 협정에 따라, 러시아는 만약 충돌이 직접적으로 아르메니아 영토로 이전된다면 예레반에 필요한 모든 지원을 제공할 것입니다. 

 

Մեկ անգամ ևս կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունն ու վերադառնալ բովանդակային բանակցությունների՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ձեռք բերած պայմանավորվածությունների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ: 10월 10일에 러시아연방, 아제르바이잔 공화국과 아르메니아 공화국의 외무부 장관들이 체결한 협정에 따라 나고르노-카라바흐 분쟁의 당사자들은 기본원칙에 근거하여 평화로운 해결에 도달하기 위해 즉시 사격을 중지하고 긴장을 완화시키며 실질적인 협상을 재개할 것을 다시 한번 촉구합니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 러시아 외무부의 성명에 언급되었다. 

 

- բովանդակային 실질적인

 

 

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ: 아제르바이잔에 의해 아르차흐에 맞서 인함유 무기의 사용은 환경재앙의 위험을 초래하고 있다.

 

- ֆոսֆոր 인 (원소기호중에)

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է և ստեղծում է բնապահպանական աղետի իրական վտանգներ:

Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով անտառային տարածքներում ֆոսֆորային զինատեսակի կիրառման մասին վկայող տեսանյութ: 예레반, 10월 31일, 아르멘프레스: 아제르바이잔에 의해 아르차흐에 맞서 화학무기요소를 함유한 인성분 무기의 사용은 국제인도법의, 제네바조약을 심각하게 위반하며 환경재앙에 대한 실질적인 위협을 초래하고 있다. 이에 대하여 아르메니아 공화국의 국방부는 산림지역에서 인성분 무기의 사용에 대해 증명하는 영상을 공개하면서 발표하였다. 

 

- կոպիտ 거친, 냉정한

 

«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է: Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ: "아르차흐-아제르바이잔 분쟁지역에서 적군은 화학무기요소가 함유된 인성분 무기를 사용하였으며 이는 국제인도법, 관습법의 규범과 원칙, 제네바조약 뿐만아니라 관련 유엔의 협약과 문서로 제공된 조항을 매우 심각하게 위반하고 있습니다. 아르메니아 군에게 피해를 입힐 목적을 추구하는 것 이외에도 대규모 산불을 일으키고 언급한 지역에서 자연재앙의 실질적인 피해를 초래하고 있습니다.  

 

Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում են, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, պատերազմական հանցագործություններ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 위에 언급된 행위의 금지와 결과에서 보호되는 권리와 가치는 주로 관습법의 영역에 있으며 군사용과 민간용 물체를 명확하게 구분지울 수 없는 그와 같은 무기의 사용은 자연재앙과 인명손실을 야기하는 전쟁범죄입니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 국방부 장관 대변인 슈샨 스테파니안은 언급하였다.   

 

 

 

 

 

 

Ադրբեջանը հարվածել է Մարտունիին և Մարտակերտին, Շուշին կրկին հրթիռային կայանքների թիրախում է: 아제르바이잔은 마르뚜니와 마르따게르뜨를 공격하였다. 슈쉬는 또다시 미사일 공격의 타켓이 되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 예레반, 10월 31일, 아르멘프레스: 아제르바이잔은 낮동안 계속해서 아르차흐의 민간거주지를 공격하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국의 국가비상사태부가 전해왔다. 

 

«Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»,-նշված է հայտարարությունում: "아침에 스테파나게르뜨를, 정오에는 마르뚜니와 마르따게르뜨를, 그리고 현재 슈쉬는 적이 발사한 다양한 유형의 미사일의 표적이 되고 있습니다. 사상자와 입은 피해에 대한 자료는 확인중입니다."라고 공지글에서 언급되었다. 

 

 

Երբ հարցերն ավելի խոսուն են պատասխաններից. գերմանական ADR-ի լրագրողն Ալիևին ստիպել է խոսել ցավոտ թեմաներից: 질문이 대답보다 더 설득력이 있을 때, 독일 ADR의 기자는 알리예프에게 고통스러운 주제에 대해 말하도록 강요하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կասկածի տակ է դրել Amnesty International և Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը: Գերմանական ARD-ի թղթակիցը, Ալիևի հետ հարցազրույցում վկայակոչելով միջազգային այդ կազմակերպությունների զեկույցները, հիշեցրել է, որ փաստեր կան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կասետային զինատեսակներ կիրառելու վերաբերյալ: Ալիևը բողոքել է, թե նրանք հակամարտության առնչությամբ աշխատում են միայն հայկական կողմի հետ, ինչը կասկածի տակ է դնում իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը: 예레반, 10월 31일, 아르멘프레스: 아제르바이잔의 대통령 일함 알리예프는 국제 엠네스티와 휴먼라이트워치의 권위있는 국제인권단체의 공정성에 의문을 제기하였다. 독일 ARD의 특파원은 알리예프와의 대담에서 그런 국제기관의 보고서를 인용하면서, 아제르바이잔에 의해 나고르노-카라바흐에서 집속탄의 사용에 관한 사실이 있음을 상기키셨다. 알리에프는 그들이 분쟁에 관하여 오직 아르메니아 측과 일하고 있다고 불평하였으며 이에 인권단체의 공정성에 의문을 제기하였다.  

 

- բողոքել 불평하다

 

 

Օլիվեր Մայեր-Ռութը, որն ի դեպ ARD-ի արտասահմանյան թղթակիցն է Ստամբուլում, ընդգծել է՝ իրավապաշտպաններն ասել են՝ ցանկանում են մեկնել Բաքու, քանիցս դիմել են, բայց մերժվել: Գերմանական լրատվամիջոցի ձեռքի տակ հայտնվել են Human Rights Watch-ի ուսումնասիրությունները, որոնք հետաքրքիր ապացույցներ են պարունակում՝ լուսանկարներից մինչև կիրառվող զինատեսակի անվանումը: Նշվում է, որ իսրայելական LAR-160 համազարկային կայանքների կասետային արկեր են կիրառվել: Ադրբեջանի նախագահի համար այդ ապացույցները ոչինչ են, նա ի պատասխան ասել է, թե իրենք չեն օգտագործում նման զենքեր, ավելին՝ իբր պաշտպանվում են: 그런데 이스탄불에 있는 ARD의 해외특파원인 올리베르 마이에르 루트는 인권운동가들이 바쿠로 떠나고 싶다고 여러번 신청하였지만 거절당했다고 말했다고 강조하였다. 독일 언론매체는 휴먼라이츠워치의 연구보고서를 입수하였다. 여기에는 사진에서 사용되어진 무기의 이름까지 언급된 흥미로운 증거가 포함되었다.  이스라엘의 LAR-160 다연장 로켓포의 집속탄이 사용되었다고 언급되었다. 아제르바이잔의 대통령는 이 증거가 아무것도 아니며 대답하면 마치 자신을 방어하는 것처럼 자신들은 그와 같은 무기를 사용한 적이 없다고 말하였다. 

 

- արտասահմանյան 해외

 

Կասետային զինատեսակներ չկիրառելու վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան չստորագրելու մասին լրագրողի հարցին Ալիևը հարցով է պատասխանում՝ իսկ Հայաստանը ստորագրե՞լ է: Լրագրողը թույլ չի տվել Ալիևին ծավալվել՝ ընդհատելով. «Մենք հիմա խոսում ենք Ադրբեջանի մասին, ոչ թե Հայաստանի»: 집속탄 무기를 사용하지 않는 것에 대한 유엔협약에 서명하지 않았다는 기자의 질문에 대해, 알리예프는 아르메니아는 서명했냐는 질문으로 대답하였다. 기자는 알리예프가 문제를 확대하는 것을 허용하지 않았다. "우리는 지금 아르메니아가 아니라 아제르바이잔에 대해 이야기하고 있습니다."라고 말을 끊었다. 

 

Ալիևը կրկնել է իր թեզն իբր Ադրբեջանը պատրաստ է հենց այսօր դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը: Նա մեղադրել է հայկական կողմին հրադադարի երեք պայմանավորվածությունները խախտելու մեջ: Գերմանացի լրագրողը ստիպված է եղել հիշեցնել նրան՝ հայկական կողմն Ադրբեջանին է մեղադրում հրադադարի խախտումների մեջ: 알리예프는 만약 아르메니아 측이 사격을 중단하면 아제르바이잔은 오늘 당장이라도 군사행위를 중단할 준비가 되어있다는 그의 주장을 반복하였다. 그는 아르메니아측이 휴전의 3가지 협약을 위반했다고 비난했다. 독일 기자는 아르메니아 측은 아제르바이잔이 휴전을 위반했음을 비난하고 있다고 그를 상기시켰다. 

 

Ալիևի մյուս աբսուրդ հայտարարությունը վերաբերել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծմանը. «Այն կարող էր լինել մեր հրետանու վրիպման արդյունք կամ երկրորդ տարբերակը՝ հայերն իրենք են դա արել»: Պատասխանն առաջացրել է լրագրողի տարակուսանքը. «Քրիստոնյան հարվածել է իր եկեղեցո՞ւն»: Ալիևի պատասխանն ավելի ապշեցուցիչ է. ըստ նրա՝ հասցված վնասը նշանակալի չէ, եկեղեցին չի քանդվել, փոքր վնաս է, որը կարելի է վերականգնել երկու շաբաթում: 알리예프의 또 다른 터무니없는 발언은 슈쉬의 가잔체초츠 교회의 폭격을 언급하였다. "그것은 우리 포병의 실수의 결과이거나 아르메니아인들이 스스로 그렇게 했던 두번째 옵션일 수 있습니다. 그 질문은 기자를 혼란스럽게 만들었다. "기독교인이 자신의 교회를 공격했다구요?". 알리예프의 대답은 더 가관이었다. 그에 따르면, 입은 피해는 크지 않으며, 교회는 철거되지 않았고, 작은 피해이며, 그것은 2주안에 재건할 수 있는 것이다. 

 

Լրագրողը մեջբերել է փորձագիտական կարծիքներ, որ պատերազմն սկսել է Ալիևը՝ սեփական հասարակության և միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրներից: Ադրբեջանի նախագահը չի համաձայնել դիտարկմանը, ինչին հակադարձել է լրագրողը՝ իսկ ադրբեջանական բանտերում միթե քիչ են ընդդիմադիրները: 기자는 전쟁은 아제르바이잔에서의 민주주의와 인권문제에 대해 자신의 사회와 국제사회의 관심을 돌리기 위해 알리에프가 시작했다는 전문가의 의견을 인용하였다. 아제르바이잔 대통령은 기자가 반박한 입장에 동의하지 않았으며 아제르바이잔의 교도소에는 반대파가 거의 없다고 말했다.   

 

- մեջբերել 인용하다

- շեղել 주의를 분산시키다

- ընդդիմադիր 반대

 

Ալիևը կրկին ստել է՝ ասելով, որ թուրքական F-16-երը չեն մասնակցում մարտական գործողություններին: Նա չի վարանել կրկին մեղադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին անգործության մեջ: 알리예프는 터키의 F-16은 전투행위에 참여하지 않았다고 말하면서 다시 거짓말을 했다. 그는 다시 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장국인 러시아, 프랑스와 미국의 행동없음을 비난하는 것을 주저하지 않았다. 

 

 

Հայկական կողմը հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունեցել է որոշակի առաջխաղացում: 아르메니아 측은 남쪽과 남동쪽 방향에서 어느정도의 진전을 이루었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում հայկական կողմին հաջողվել է ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունենալ որոշակի առաջխաղացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 31일, 아르멘프레스: 아르차흐에 맞서 아제르바이잔이 촉발한 대규모 전쟁에서 아르메니아 측은 전장의 남쪽과 남동쪽 방향에서 어느정도의 진전을 이루었다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 31일에 열린 기자회견과정에서 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다. 

 

«Հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,- ասաց Հովհաննիսյանը: "남쪽과 남동쪽 방향에서 진행중인 일부 치열한 전투에서 우리군은 적으로부터 일부 진지를 되찾았으며 일부 진전을 유지할 수 있었습니다."라고 호브한니시안은 말했다. 

 

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վաղ առավոտվանից Ադրբեջանը սկսել է հարձակողական գործողությունները ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով: 아르츠룬 호브한니시안은 이른 아침부터 아제르바이잔은 거의 모든 전장을 따라 공격행위를 시작하였다고 언급하였다. 

 

«Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ: Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, օգտագործելով հրետանի, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը: "전투의 강도는 그다지 높지 않았지만, 일부 지역에서 집중적으로 공격행위가 진행되고 있습니다. 특히, 중앙 방향에서 한 두개의 진지에 상당수의 보병 및 기타 부대가 투입되고, 대포를 사용하면서, 동시에 마르뚜니 시를 포격하였으며, 아제르바이잔의 군대는 어느정도 진전을 이루는데 성공하였으며 일부 진지의 변경이 있었습니다."라고 국방부 대변인은 말했다. 

 

Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են: 현재에도 전투는 지속되고 있다. 

 

«Դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավական շատ զենքեր և զինատեսակներ»,- ասաց Հովհաննիսյանը: "그들은 높은 강도는 아니지만, 군사적인 측면에서 비교적 많은 무기와 군장비가 사용되고 있습니다."라고 호브한니시안은 말했다. 

 

 

 

Հովհաննիսյանը լիարժեք հրադադար հաստատելը հնարավոր չի համարում, քանի դեռ չկան վերիֆիկացիոն մեխանիզմներ: 호브한니시안은 완전한 휴전 수립은 불가능하다고 생각하고 있다. 검증에 관한 메카니즘이 없기 때문이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հնարավոր չի համարում Լեռնային Ղարաբաղում լիարժեք հրադադարի հաստատումը, քանի դեռ չկան միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Հովհաննիսյանը նշեց հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: 예레반, 10월 31일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 나고르노-카라바흐에서 완전한 휴전의 수립은 불가능하다고 생각하고 있다. 왜냐하면 국제적인 검증가능한 메커니즘이 없기 때문이다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 호브한니사안은 10월 31일에 열린 기자회견과정에서 언급하였다. 

 

«Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որի վերաբերյալ հարցադրումները, առաջարկները մեր զինված ուժերը մշակում է, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող: Շատ կարևոր է, որ լինեն այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը, տեսնել խախտողին, ի սկզբանե ֆիքսել, որ ագրեսիան ու պատերազմը սկսել է Ադրբեջանը: Կարծես բոլորի ուշադրությունից դուրս է մնացել, թե ինչպես սկսվեց այս պատերազմը»,- ասաց Հովհաննիսյանը: 검증에 관한 완전한 메카니즘이 있기까지 그것에 관한 질문과 제안에 있어 우리 군대는 완전한 휴전은 있을 수 없다고 생각하고 있습니다. 그것을 통해 휴전을 통제하고, 위반을 감시하며, 처음부터 침략과 전쟁을 아제르바이잔이 시작했음을 인지하는데 메카니즘은 매우 중요합니다. 어떻게 이 전쟁이 시작되었는지 모두의 관심에서 벗어난 것처럼 보입니다."라고 호브한니시안은 말했다.  

 

 

10월 31일자

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형