[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 1일자)
Արցախի Մարտունիի վրա Ադրբեջանը կիրառել է ռազմական ավիացիա. ռմբակոծությունից կան ավերածություններ: 아르차흐의 마르뚜니에 아제르바이잔은 군용기를 상요하였다. 폭격으로 인한 피해가 있다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 스테파나게르뜨, 11월 1일, 아르멘프레스: 아르차흐의 마루뚜니시와 인근 거주지에서 10월 31일에 이어 1일 야간에 불안하였다. 시에 군용기가 사용되었다. 폭격으로 인해 수많은 피해가 있다. 이에 대하여 "아르멘프레스"에 아르차흐 공화국의 국가비상사태부가 알려왔다.
«Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։ Գիշերը հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է»,-հայտնում է ԱԻ ՊԾ-ն։ "마르뚜니 방향으로 적의 잔학행위가 새벽에 재개되었습니다. 밤에 아스께란의 위쪽 마을이 포격당했습니다. Grad와 Smerch 시스템에서 적은 아베따라노츠와 스즈넥 자치구를 향해 발포하였습니다. 민간인중 사상자는 없습니다. 물질적 피해규모는 확인중에 있습니다."라고 국가비상사태부는 밝혔다.
- վայրագություն 잔학행위
Ադրբեջանական ուժերը փորձել են առաջանալ Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն հետ են շպրտվել: 아제르바이잔군은 아베따라노츠-스흐나흐 지역으로 전진하려고 시도했지만 퇴각하였다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի առաջնագծի հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: 스테파나게르뜨, 11월 1일, 아르멘프레스: 아르차흐 최전선의 남서쪽, 남동쪽과 북쪽 방향에서 10월 31일에 이어 11월 1일 야간동안 전투가 계속되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르차흐 방위군은 전투행위와 병행하여 적군은 계속하여 민간거주지를 표적으로 삼고 있으며, 특히 마르뚜니, 슈쉬시와 카린주변 마을에 미사일공격을 하고 있다고 전해왔다.
Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել: 언급된 방향에서 일하고 있는 적군의 진지에 방위군 부대에 의해 정밀타격을 가하였다. 적군은 대략 10대의 군장비를 통해 아베따라노츠-스그나흐 지역에서 전진하려 시도하였지만, 방위군에 의한 요격과 수많은 손실을 입은채 퇴각하였다.
«Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ»,-ասված է հաղորդագրության մեջ: "아침에 적군은 공격행위를 개시하였으며 특히 민간 거주지를 계속하여 포격하였습니다. 방위군은 적의 모든 움직임을 통제함으로써 전체 전선을 따라 완벽한 통제권을 유지하고 있으며 필요에 따라 표적공격을 가하고 있습니다."라고 공지글에 명시되었다.
- լիակատար 완전한
ԼՐԱՑՈՒՄ- ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանել է, որ «շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով» ձևավերպման մեջ խոսքը ավտոտեխնիկայի մասին է, ոչ թե զրահատեխնիկայի: 추신 - 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스테파니안은 "약 10대의 군장비를 통해" 라는 구절은 장갑차가 아니라 차량에 대한 것임을 밝혔다.
Թուրքիայի միջուկային ծրագրից «Ինտեր ՌԱՕ»-ի դուրս գալը թուրքական աղբյուրները կապում են ԼՂ խնդրի հետ: 터키의 핵프로그램 "Inter RAO"의 철수에 대해 터키의 소식통은 나고르노-카라바흐와 연결하고 있다.
- միջուկային 핵의
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցելու ծրագրերից. որպես պատճառ նշվում է Մոսկվայի և Անկարայի միջև լարվածությունը` կապված Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «Ahval»-ը՝ հղում կատարելով «Dünya»-ին: 예레반, 11월 1일, 아르멘프레스: 러시아 회사는 터키의 최초 원자력발전소를 건설프로젝트를 거절하였다. 그 이유는 리비아, 시리아와 나고르노-카라바흐의 분쟁과 관련한 모스크바와 앙카라 사이의 긴장때문이라고 언급되었다. "아르멘프레스"의 보도에
따르면, 이에 대하여 "Ahval"은 "Dünya"을 언급하면서 게재하였다.
- հղում կատարել 연결하다
Նշվում է, որ 4.800 մեգավատ հզորությամբ օբյեկտի կառուցման գործարքը Էրդողանն ու Պուտինը ստորագրել էին 2010 թվականին, սակայն այժմ այն կասկածի տակ է, քանի որ երկու առաջնորդները հակասություններ ունեն արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ: «Dünya»-ի թղթակից Քերիմ Ուլքերը հայտնել է, որ «Ինտեր ՌԱՕ» -ն, Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը, ծրագրից դուրս է եկել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդի նիստից հետո: Հոդվածում շեշտվում է, որ այս հեռացումը հաջորդում է նրան, որ Լեռնայի Ղարաբաղի պատերազմում Թուրքիան ռազմական միջամտությամբ սատարում է Ադրբեջանին՝ ընդդեմ հայերի: 4800 메가와트의 생산능력을 갖춘 시설을 건설하는 계약에 에르도간과 푸틴은 2010년에 서명했지만, 지금 그것은 두 정상이 여러 대외정책의 문제에 대해 충돌을 가지고 있어 의심의 여지가 있다. "Dünya"의 특파원 케린 울케르는 러시아의 가장 큰 에너지 회사들중에 하나인 "Inter RAO"는 10월 26일에 열린 이사회의이후 프로젝트에서 탈퇴하였다고 밝혔다. 기사에는 이러한 탈퇴는 나고르노-카라바흐의 전쟁에서 터키의 군사개입으로 아르메니아에 맞선 아제르바이잔을 지지한다는 사실에 따른 것이라고 강조하였다.
Թղթակցի տեղեկություններով՝ որոշումը պայմանավորված է «Ինտեր ՌԱՕ»-ի նախագահ Իգոր Սեչինի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած քաղաքական կապերով: «Հատկանշական է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն, որը ղեկավարում է Իգոր Սեչինը (հայտնի է որպես Ռուսաստանի երկրորդ հզոր անուն), դուրս է եկել «Ակկույու» ատոմակայանի նախագծից` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից Ադրբեջանին սատարելուց անմիջապես հետո»,-ասել է թղթակիցը: 특파원의 정보에 따르면, 이러한 결정은 "Inter RAO"의 대표 이고르 세친이 러시아연방 대통령 블라디미르 푸틴과의 정치적 연대에 기인했다. "(러시아에서 두번째로 강력한 이름으로 알려진) 이고르 세친이 이끄는 "Inter RAO"가 나고르노 카라바흐 분쟁에서 터키에 의해 아제르바이잔을 지원한 직후에 "아꾸유" 원자력발전소 프로젝트에서 탈퇴하였다는 것은 주목할 만하다.
Իրանը չի հանդուրժի ահաբեկիչների իր սահմաններից որոշ հեռավորության վրա. Զարիֆ: 이란은 국경에서 어느정도 거리에 있는 테러리스트를 용납하지 않을 것이다. -자리프
- հանդուրժել = դիմանալ 참다. 인내하다
ԹԵՀՐԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը չի հանդուրժի ահաբեկիչների իր սահմաններից որոշ հեռավորության վրա: Այս մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Սիրիայից ու Լիբիայից ներգրավված վարձկան-ահաբեկիչների խնդրի մասին և ներկայացնելով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի՝ Բաքու, Երևան, Մոսկվա, Անկարա այցերի և Իրանի մշակած ծրագրի մանրամասները: «Ահաբեկիչների վերաբերյալ մենք գրեթե վստահ ենք, որ նրանք մասնակցել են բախումներին: Մենք ընդգծել ենք, որ այդ քայլը ոչ մեկի օգտին չէ: Բանակցությունների ընթացքում և դրանցից առաջ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաներին, ինչպես նաև Ռուսաստանին ու Թուրքիային հայտնել ենք, որ Իրանը նման բան չի հանդուրժելու: Այժմ այդ ահաբեկիչները մեր սահմանների մոտ չեն, սակայն հավանական է, որ մեր սահմաններից որոշակի հեռավորության վրա են, և մենք կողմերին լրջորեն հայտնել ենք մեր մտահոգության մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Զարիֆը: 테헤란, 11월 1일, 아르멘프레스: 이란은 그의 국경에서 어느 정도 거리에 있는 테러리스트를 용납하지 않을 것이다. 이에 대하여 이란 이슬람 공화국의 외무부장관 소함마드 짜바트 자리프는 나고르노-카라바흐에서 터키의 지원을 통해 아제르바이잔이 촉발한 군사행위에서 시리아와 리비아로부터 참전한 용병-테러리스트 집단에 대해 말하면서 발표하였다. 그리고 이란 이슬람 공화국의 외무부 차관 앞바스 아라그치의 바쿠, 예레반, 모스크바, 앙카라 방문과 이란에서 개발한 프로그램의 세부사항을 발표하였다. "테러리스트에 대하여 우리는 그들이 충돌에 관여하고 있음을 거의 확신합니다. 우리는 그러한 단계가 누구에게도 이익이 되지 않는다는 것을 강조하였습니다. 협상중에 그리고 그 이전에 아제르바이잔과 아르메니아 관리들에게 뿐만 아니라 러시아와 터키에게 이란은 그와 같은 것을 용납하지 않을 것이라 밝혔습니다. 이제 그러한 테러리스트들은 우리의 국경 근처에 있지 않지만 우리의 국경으로부터 어느정도 떨어진 곳에 있으며 우리는 양측에 진지하게 우리의 우려에 대해 표명하였습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 자리프는 말했다.
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ներկայացնելով ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախագծի մանրամասները ԱԳ նախարարը նշել է․ «Ղարաբաղում ճգնաժամի սկսվելուց ի վեր մենք խորհրդակցել ենք տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ: Վստահ ենք՝ այս պատերազմից ամենաշատ վնասները կրում են տարածաշրջանային երկրները և հենց այդ երկրները կարող են ամենաշատ ազդեցությունն ունենալ պատերազմին վերջ տալու համար: Այս համատեքստում առանց ջանալու մրցակցել առկա մեխանիզմների հետ, ինչպիսին է Մինսկի խումբը, այդ խորհրդակցություններն առաջ տարանք»: Զարիֆը նշել է, որ սպասում են նախագծի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների, ինչպես նաև ռուս ու թուրք գործընկերների կարծիքներին: 이란의 언론매체는 나고르노-카라바흐 분쟁해결을 위한 이란의 프로그램의 세부사항을 발표하면서 외무부장관이 다음과 같이 언급했다고 보도하였다. "카라바흐에서 위기가 시작된 이래로 우리는 아제르바이잔, 아르메니아, 러시아와 터키를 포함하여 이 지역의 나라들과 협의해 왔습니다. 이 전쟁으로 이 지역의 나라들이 가장 큰 피해를 입고 있으며 바로 그 나라들이 전쟁을 종식시키기 위해 가장 큰 영향을 미칠 수 있습니다. 이러한 맥락에서 민스크 그룹과 같은 기존 메카니즘과 경쟁하는 것 없이, 우리는 협의해 나갔습니다."라고 자리프는 프로그램에 대해 아제르바이잔과 아르메니아 관리뿐만 아니라 러시아와 터키 파트너의 의견을 기다리고 있다고 언급하였다.
Հանձնարարել էին գրավել գյուղը և կենդանի ոչ ոքի չթողնել. ՔԿ-ն հրապարակել է վարձկանի հարցաքննությունից հատված: 그들은 마을을 점령하고 아무것도 살려두지 말하고 지시했다. 조사위원회는 용병의 심문에서 발췌한 것을 공개하였다.
- ՔԿ = քննչական կոմիտե 조사위원회
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է ձերբակալված ազգությամբ արաբ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տրամադրած տեսանյութում սիրիացին պատմում է, թե Սիրիայում որտեղ է բնակվել, ինչպես են այնտեղ սկսվել հավաքագրումները: 예레반, 11월 1일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 조사위원회는 체포된 아랍국적의 시리아 아랍공화국의 시민인 무흐라프 무함마드 알 쉬헤르의 심문에서 발췌한 내용을 공개하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 조사위원회의 공보처에서 제공한 영상에서 시리아인은 시리아에서 어디에서 거주하였는지, 그곳에서 어떻게 모집이 시작되는지를 말하였다.
«Աբու Հուսեյն 23 անունով անձն ասաց, որ պետք է մեկնենք Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ տեղակայված է տարբեր խմբավորումների հրամանատարական կազմը: Երկու օր անց մեզ տեղափոխեցին այլ վայր, որտեղ ներկա էր Սուլեյման Շահ խմբավորման գլխավոր հրամանատար Աբու Համշա մականունով անձը»,-նշել է նա: Սիրիացին պատմել է, որ ընտրվել է 250 անձ, նրանց բաժանել են խմբերի: Քիլիս քաղաքը գտնվում է Սիրիայի ու Թուրքիայի սահմանագծում: Նա տեղեկացրել է, որ այդ քաղաք հասել են ընթացիկ տարվա հոկտեմբերի 17-ին: Այնուհետև, ըստ հրահանգի, ոտքով ուղևորվել են դեպի Թուրքիա: "아부 후세인 23이라는 이름을 가진 사람은 킬리스시의 인근지역으로 가야한다고 말했습니다. 이틀이 지나 우리를 술레이만 샤흐 조직의 총 사령관 아부 함샤이라는 별명을 가진 사람이 있는 다른 지역으로 이송했습니다."라고 그는 말했다. 시리아인은 250명이 선발되어 그룹으로 나뉘었다고 말했다. 킬리스 시는 시리아와 터키의 국경근처에 위치하고 있다. 그는 그 도시에 올해 10월 17일에 도착했다고 말했다. 그런 다음, 명령에 따라 터키를 향해 걸어 갔다.
«Թուրքիայի անցակետում սահմանապահները մեզ ոչինչ չասացին, ոչ մի հարց չտվեցին: Իրենք հաստատ տեղյակ էին, որ մեզ պետք է թույլատրեին անցնել: Սահմանը մեզ անցկացրել է Աբու Համշա անունով հրամանատարը: Հետո հանդիպեցինք Թուրքիայի ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանական մեքենաների, սակայն մեզ կրկին ոչինչ չեն ասել: Այնտեղ կային ավտոբուսներ, որոնցով էլ մեզ տեղափոխեցին քաղաքացիական օդանավակայան: Մեկ ժամ թռիչքից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի մեկ այլ օդանավակայանում»,-նշել է նա: Նրանց դիմավորել են ավելի քան 50 թուրք զինվորականներ: Այնտեղ նրանք նստել են Ադրբեջանի դրոշը կրող քաղաքացիական ինքնաթիռ: Հոկտեմբերի 18-ին առավոտյան ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում, որտեղ դիմավորել են զինվորականներ: Սիրիացին պատմում է, որ նրանք տեղափոխվել են Ադրբեջանի ռազմական օբյեկտներից մեկը, որտեղ համազգեստ ու զենք են տրամադրվել: Տեղում կային Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ, որոնք հիմնականում կցված էին հրետանային միջոցներին: "터키 검문소에서 국경수비대는 우리에게 아무것도 말하지 않았고, 아무런 질문도 하지 않았습니다. 그들은 우리를 지나가도록 허락해야한다는 것을 분명히 알고 있었습니다. 국경에서 아부 함샤라는 이름을 가진 사령관은 우리를 인도하였습니다. 그런 후에 터키경찰의 순찰서비스를 하고 있는 경찰차량을 만났지만, 우리에게 재차 아무것도 말하지 않았습니다. 그곳에 버스이 있었으며, 그것을 통해 시민공항으로 우리를 이송했습니다. 한 시간의 비행이후 비행기는 터키의 또 다른 공항에 착륙했습니다."라고 그는 말했다. 50명이상의 터키 군인들이 그들에게 인사를 건냈다. 그곳에서 그들은 아제르바이잔 국기가 새겨져 있는 민간 항공기를 탔다. 10월 18일 아침에 비행기는 아제르바이잔에 착륙했으며 군인들과 조우하였다. 시리아인은 그들은 아제르바이잔 군사시설중 하나에 이송되었으며, 그곳에는 유니폼과 무기를 제공받았다. 그 장소에는 터키군대의 군인들이 있었으며, 그들은 주로 포병에 소속되었다.
- անցակետ 검문소
«Մեզ ասացին, որ կռվելու ենք հայերի դեմ: Առավոտյան 200 հոգով ավտոմեքենայով գնացել ենք մոտ 100 կմ տարածք: Տեղում բաժանվել ենք խմբերի և նշանակվել է ղեկավար: Հանձնարարել էին գրավել մոտակա հայկական գյուղը և այնտեղ կենդանի ոչ ոքի չթողնել: Հարձակման ժամանակ ես վիրավորվեցի, խնդրեցի օգնել, սակայն ոչ ոք չօգնեց»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Աբու Համշան ասել էր՝ ով վախկոտ է, թող հաբեր խմի: Հայերի դեմ կռվելու համար խոստացվել էր ամսական 2 հազար դոլար: "우리는 아르메니아에 맞서 싸울 것이라고 우리에게 말했습니다. 아침에 200명과 함께 차량으로 대략 100Km에 있는 지역으로 갔습니다. 그 장소에서 그룹으로 나뉘었고, 팀장이 임명되었습니다. 근처의 아르메니아 마을을 점령하고 그곳에서 살아 있는 어느 것도 남겨두지 말라고 지시하였습니다. 공격중에 나는 부상을 입어 도움을 요청하였지만 아무도 도와주지 않았습니다."라고 그는 아부 함샤가 겁이 나면 약을 복용하라고 말했었다고 덧붙이면서 말했다.
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ 아르메니아 공화국의 조사위원회의 범죄수사부는 계속하여 아르차흐 공화국의 모든 접촉선을 따라 아제르바이잔 공화국의 군사정치적 지도부에 의해 촉발되고 운영되는 공격전쟁, 국제테러리즘, 무력충돌중에 국제인도법의 규범의 심각한 위반을 이행하는 것에 대해, 무력분쟁중에 범죄지시를 내리는 것에 대한 사건으로 시작된 형사사건의 예비조사를 하고 있다.
Այդ վայրը կարող են անվանել Դժոխքի ձոր. ՊԲ-ն մանրամասնում է Ադրբեջանի ևս մեկ ձախողված գրոհը: 그곳은 지옥계곡이라 불릴 수 있다. 방위군은 아제르바이잔의 또 하나 실패한 공격에 대해 자세히 설명하고 있다.
- անվանել 불리다
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մեծաթիվ կորուստներ է պատճառել ադրբեջանական ուժերին, նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացրել մեկ վայրում ՝ ձախողելով հակառակորդի գրոհը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը: 스테파나게르뜨, 11월 1일, 아르멘프레스: 아르차흐 공화국의 방위군은 아제르바이잔군에 수많은 손실을 초래하였으며, 그들 앞에 있는 주력부대와 인력을 한곳에서 파괴하면서 적군의 공격을 저지하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국의 국방부의 언론책임자 슈렌 사루미안을 말했다.
«Երեկ երեկոյան հակառակորդը փորձել է կատարել հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, այդ փորձերը հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով։ Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Դա մարտավարության մի մասն է։ "어제 저녁 적군은 전체 전장의 따라 공격시도를 하려 노력하였지만, 그러한 시도는 특히 마르뚜니와 슈시 방향으로 집중적이었습니다. 마르뚜니 방향에서 방위군 부대는 최전선은 보다 편리하게 만들 목적으로 전투를 운영하기 위해서 전술적 회피를 하였습니다. 이것은 전술의 일부분입니다.
Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները և նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում։ 두번째 방향에서 방위군은 적군의 가능한 행동을 예측하는데 성공하였고, 그들 앞에 놓인 주력부대와 인력을 한 곳에서 파괴하였습니다.
Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր, որովհետև այդ վայրում ունեցել են մեծաթիվ կորուստներ, և լիովին ձախողվել է նրանց մտահղացումը։ 그곳은 이제부터 아제르바이잔인들은 지옥의 협곡이라 부를 수 있습니다. 왜냐하면 그곳에서 수많은 손실을 입었고 그들의 생각은 완전히 실패하였습니다.
- այսուհետ 이제부터
Ներկայումս ՊԲ ստորաբաժանումները վստահորեն զբաղեցնում են իրենց բնագծերը, վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները»,-նշել է Սարումյանը: 현재 방위군 부대는 자신있게 그들의 기지를 점령하고 있으며 전략 전술적 상황을 통제하고 있으며 적군의 모든 침략을 막을 준비를 하고 있습니다."라고 사루미안은 말했다.
- ոտնձգություն 침략
Թուրքիայի ՊՆ-ն կայցելի Բաքու. Անկարան չի թաքցնում մասնակցությունը Արցախի դեմ ագրեսիայում: 터키의 국방부는 바쿠를 방문할 것이다. 앙카라는 아르차흐에 맞선 침략에 참여하는 것을 숨기지 않고 있다.
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի մայրաքաղաք կժամանի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Չավուշօղլուն ասել է նաև, որ իրենք Բաքվում են Էրդողանի հանձնարարությամբ: 예레반, 11월 1일, 아르멘프레스: 터키의 외무부 장관 메블루트 챠부쇼글루는 11월 1일에 아제르바이잔 대통령 일함 알리예프와 바쿠에서 개최된 회담시간에 터키의 국방부 장관 훌루시 아카르가 아제르바이잔의 수도에 도착할 것이라고 밝혓다. "RIO Novosti"를 인용하여 "아르멘프레스"가 보도한 바와 같이, 챠브쇼글루는 자신이 바쿠에서 에르도간의 지시에 따라 있다고 말했다.
«Մենք նախագահի հանձնարարություն ունենք Ադրբեջանին միայնակ չթողնել այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և համատեղ գործել։ Այստեղ են ժամանելու նաև մեր Պաշտպանության նախարարն ու այլ գործընկերներ: Այստեղ է նաև մեր խորհրդարանի նախագահը»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Ադրբեջանի նախագահի կայքը՝ փաստացի հաստատելով Արցախի դեմ ագրեսիայում Թուրքիայի անմիջական մասնակցությունը: 우리는 이 절차에서 아제르바이잔을 홀로 내버려두지 말라는 대통령의 지시를 받아습니다. 정기적으로 바쿠를 방문하여 함께 일하게 될 것입니다. 우리의 국방부 장관과 다른 파트너들은 여기에 도착할 것입니다. 여기에는 우리의 국회의장도 있습니다."라고 아르차흐에 맞선 침략에서 터키의 직접적인 참여를 사실 확인하는 챠부쇼글루의 말을 아제르바이잔 대통령의 사이트에서 인용하였다.
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացրել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ: 방위군의 방공부대는 스테파나게르뜨 부근에서 적군의 2대의 공격용 드론을 파괴하였다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՊԲ ֆեյսբուքյան էջը: 스페타나게르뜨, 11월 1일, 아르멘프레스: 방위군의 방공부대에 의해 스테파나게르뜨 부근에서 적군의 공격용 드론 두대가 파괴되었다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 방위군의 페이스북 페이지게 밝혔다.
Ադրբեջանի ցամաքային զորքերի ներուժը լրջագույնս վնասվել է, հույսը վարձկաններն են. ՊՆ ներկայացուցիչ: 아제르바이잔 지상군의 잠재력이 심각하게 손상되었다. 희망은 용병들이다. - 국방부 대변인
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի ներուժը լրջագույնս վնասվել են և հիմնական հույսը մնացել են վարձկանները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 11월 1일, 아르멘프레스: 아제르바이잔 군대의 지상군의 잠재력이 심각하게 손상되었으며 근본적인 희망은 용병에게 달려있다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 11월 1일에 열린 기자회견에서 이에 대하여 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다.
«Մենք այսօր ցուցադրեցինք երկրորդ վարձկան ահաբեկչին, ով խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, վճարվել և ինչպես է նա օգտագործվել Ադրբեջանի կողմից մեր դեմ: Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ դեռ բազում անակնկալներ կան, որքան էլ Թուրքիան և Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և օգտագործումը»,- ասաց Հովհաննիսյանը: "우리는 오늘 그가 어떻게 모집되었고 어떻게 아제르바이잔에 의해 우리에 맞서 이용되었는지 고백한 두번째 용병-테러리스트에게 보여주었습니다. 이와 관련하여 터키와 아제르바이잔이 아무리 용병-테러리스트의 존재와 이용을 부인하려 해봐도 더 많은 놀라움이 있다고 말할 수 있습니다."라고 호브한니시안은 말했다.
Նա նշեց, որ հայկական կողմը տիրապետում է տեղեկությունների այն մասին, թե որտեղ, որ տեղամասում և ինչպես են վարձկան ահաբեկիչները օգտագործվում և ինչ խնդիրներ են փորձում լուծել նրանց միջոցով: 그는 아르메니아 측은 주둔하고 있는 곳이 어디인지, 어떻게 용병테러리스트가 활용되는지, 그들을 통해 어떤 문제를 해결하려하는지에 대한 정보를 가지고 있다.
«Պետք է ասել, որ նրանց միջոցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնականում հույսը մնացել են վարձկանները»,- եզրափակեց Հովհաննիսյանը: "그들을 통해 최전선에서 특정 임무를 수행하려는 시도는 아제르바이잔 군대의 지상군의 잠재력이 심각하게 손상되었으며 주된 희망은 용병에게 달려있음을 증명한다고 말해야합니다."라고 호브한니시안은 결론지었다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.