아르메니아 통관절차) 2021년말에 론칭될 아르메니아 국세청의 "단일창구" 전자시스템
ՊԵԿ. «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ՄԻՆՉԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՎԱՐՏԸ 국세청의 "단일창구" 전자시스템은 2021년말에 시작될것이다.
ԿՊԱՐԶԵՑՎԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
통관 및 문서승인 절차가 간소화된다.
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ ավարտին է հասնում Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության համագործակցության արդյունքում «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը և մինչև 2021 թվականի ավարտն այն պետք է գործարկվի։ 국세청은 아르메니아 공화국 정부와 유럽연합의 협력의 결과로 "단일창구" 전자시스템의 도입절차가 완료되었으며, 2021년말에 운영된다고 밝혔다.
Էլեկտրոնային համակարգը կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափորոշիչներին, ինչի արդյունքում կպարզեցվեն և ավելի արագ ու հասանելի կդառնան մաքսային ծառայությունների մատուցումը, գրեթե բոլոր թույլատրական փաստաթղթերի ստացման գործընթացը։ 전자시스템은 가장 높은 국제표준을 충족할 것이며, 그 결과 세관서비스 및 거의 모든 허가증을 받는 과정이 단순화되고 보다 빠르게 접근하는 것이 가능할 것이다.
Էլեկտրոնային հարթակի միջոցով տնտեսվարողները և ֆիզիկական անձինք մաքսային ձևակերպումների իրականացման և անհրաժեշտ թույլատրական փաստաթղթեր ստանալու նպատակով կարող են ցանկացած վայրից, ցանկացած պահի մուտքագրել սահմանով տեղափոխվող կամ տեղափոխման ենթակա ապրանքների վերաբերյալ բոլոր տվյալները՝ լրացնելով ընդամենը մեկ հայտ՝ «Մեկ պատուհան»-ում։ Համակարգը տեխնիկական անհրաժեշտ ստուգումներ իրականացնելուց հետո ինքնաշխատ կերպով կձևավորի և կուղարկի անհրաժեշտ ենթահայտեր իրավասու բոլոր պետական գերատեսչություններին, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության իրականացման գործընթացում ներգրավված ոչ պետական կառույցներին։ 전자시스템을 통해 기업 및 개인은 통관의 이행과 필요한 허가증을 받기 위해 단지 "단일 창구"에 하나의 신청서를 작성함으로써 언제 어디서나 국경을 통해 운송되거나 운송중인 상품에 대한 모든 자료를 입력할 수 있다. 필요한 기술적 검사를 수행한 후 시스템은 자동으로 생성되어 필요한 요청을 수행할 모든 정부조직뿐만 아니라 대외경제활동을 수행하는 과정과 관련된 비정부기관에 발송할 것이다.
- ընդամենը 단지, ~할 뿐
- ինքնաշխատ կերպով 자동으로
«Մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի միջոցով կտրամադրվեն համապատասխան արտոնագրերը, լիցենզիաները, հավաստագրերը, այլ թույլատրական փաստաթղթերը և փորձագիտական եզրակացությունները, որոնք ավտոմատ կերպով հասանելի կդառնան մաքսային մարմիններին, ինչպես նաև կինտեգրվեն մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարագրերին։ "단일창구" 전자시스템을 통해 관련 면허, 허가, 자격 및 기타 허가증과 전문가의견이 제공될 것이며 자동으로 세관당국에 접근할 수 있을 뿐만아니라 세관당국에 제출한 세관신고서에 통합될 것이다.
- արտոնագիր 면허 (=patent)
- լիցենզիա 허가 (=license)
- հավաստագիր 자격 (=certificate)
Նոր հարթակի միջոցով հնարավորություն կստեղծվի նաև իրականացնել էլեկտրոնային եղանակով անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքերի և այլ վճարների վճարումները։ Կապահովվի բոլոր գործընթացների հետագծելիության հասանելիությունը, և յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա հետևել իր հայտավորած փաստաթղթերի ստացման գործընթացին։ 새로운 플랫폼을 통해 전자방식으로 필요한 서류의 제공을 위해 계획된 주세 및 기타 수수료의 납부가 가능하다. 모든 과정에 대한 접근이 가능해지고 모든 사람은 자신이 신고한 서류의 수취과정을 추적할 수 잇다.
«Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատրական փաստաթղթերի գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։ "단일창구" 시스템의 도입결과 통관 및 허가서류과정이 간소화되고 정부기관과의 접촉이 최소화되며 시간과 자원을 절약할 수 있다.
https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=8178
https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=8178
www.petekamutner.am
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.