[아르메니아 신문기사] 2021년 11월 3일자
Դպրոցականները ետ են ընկել մեկ կիսամյակի չափով. փոխնախարարը՝ կրթության վրա COVID-ի ազդեցության մասին: 학생들은 한 학기정도 뒤쳐졌다. 교육에 있어 COVID의 영향에 대해 - 차관
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն կորոնավիրուսի համավարակը զգալի մեծացրել է թերուսությունը կամ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 10 տարեկանների շրջանում, նրանք, որոնք չեն կարող կարդալ և հասկանալ տարրական տեքստը, հասել է շուրջ 70 տոկոսի։ Սա դպրոցների փակման և ընդհատվող կրթության հետևանք է։ 예레반, 11월 3일, 아르멘프레스: 세계은행의 최근 보고서에 따르면, 코로나바이러스 팬데믹은 영양실조와 기능상의 문맹을 상당히 증가시켰다. 저소득 및 중간 소득을 가진 국가에서 10대들 사이에 기본 텍스트를 읽고 이해할 수 있는 사람들이 대략 70%에 도달하였다. 이것은 학교의 폐쇄 및 간헐적인 교육중단에 기인한다.
- թերուսություն 부족, 영양실조
- ֆունկցիոնալ անգրագիտությունը 기능상의 문맹
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 200-250 օր, և շատերը դեռ փակ էլ մնում են։ "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 교육, 과학, 문화 및 체육부 차관 잔나 안드레아시안은 이러한 나라들의 상당수가 학교를 200-250일 닫았으며, 많은 곳이 여전히 닫혀 있는 상태이다.
«Տարեսկզբին կանխատեսում կար, որ ֆունկցիոնալ անգրագիտության աճը կկազմի 10 տոկոս, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ բացասական ազդեցությունն ավելի մեծ է՝ 17 տոկոս, քանի որ մինչքովիդյան ժամանակաշրջանում թերուսության մակարդակն այս երկրներում եղել է 53 տոկոս։ Մեր երկրում դպրոցների փակման ցուցանիշը շատ ավելի ցածր էր՝ 12 շաբաթ։ Մեր երեխաները ետ են ընկել մեկ կիսամյակի չափ՝ ի տարբերություն շատ երկրների, որտեղ մեկուկես տարվա բաց է գոյացել։ Բայց սա էլ շատ լուրջ խնդիր է՝ հատկապես գումարվելով կրթական համակարգի եղած խնդիրներին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։ "연초에는 기능상 문맹의 증가가 10%에 달할 것으로 예측되었지만, 연구에서는 부정적인 영향이 17%로 훨씬 크다는 것을 보여주고 있습니다. 왜냐하면 COVID 이전시기에 영양실조의 수준은 이러한 나라에서 53%에 달하였기 때문이다. 우리나라에서 학교의 폐쇄수치는 12주로 훨씬 낮았습니다. 우리 아이들은 1년 반정도 공백기가 있었던 많은 나라들과는 달리 한 학기정도 뒤쳐져 있습니다. 하지만, 이것도 특히 교육시스템에 있던 문제와 결부되어 매우 심각한 문제입니다."라고 잔나 안드레아시안은 말했다.
- մինչքովիդյան COVID 이전의
- գումարվել 더하다
Նա ընդգծել է, որ համավարակը միայն առողջապահական խնդիր չէ։ Այն իր հետևանքով ու ազդեցությամբ գնալով ահագնացող խնդիր է դարձել կրթական համակարգի համար։ 그녀는 팬데믹은 단지 건강상의 문제가 아니라고 강조하였다. 이것은 그것의 결과와 영향력을 통해 교육시스템에 있어 지속적인 문제가 되었다.
«Զերծ պահենք մեր երեխաներին վատթար իրավիճակից. առողջապահական իրավիճակին աջակցելու մեզնից յուրաքանչյուրի քայլը դառնում է նաև կրթության իրավունքն ապահովելու քայլ»,- հավելել է նա: 우리 아이들을 나쁜 상황에서 보호해야만 합니다. 건강상태를 지원하는 우리 각자의 발걸음은 또한 교육권리를 보호하는 발걸음이 되어야합니다."라고 그녀는 덧붙였다.
Հայտնաբերվել և կանխվել է չարաշահումների դեպք, որը պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառել. ԱԱԾ 특히 국가에 막대한 피해를 초래하는 남용사례를 적발하고 방지하였다. - 국가안보청
- կանխել 1) 급히 서두르다, 2) 막다, 예방하다
- չարաշահում 남용
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները ընդերքի ապօրինի արդյունահանման փաստական տվյալներ են ձեռք բերել: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보청 아르마비르주 부서직원들은 광물자원의 불법채굴에 대해 사실자료를 입수하였다.
- ընդերք 암석, 광물자원
- արդյունահանում 채굴, 추출
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, խախտելով հողերի և ընդերքի օգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ մի շարք իրավական ակտերի պահանջները, 2021 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արմավիրի մարզի Արևիկ համայնքի տարածքում առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի և այլ փաստաթղթերի՝ իրականացրել է ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի հետևանքով ապօրինի արդյունահանվել է շուրջ 100.000մ3 ավազակոպճային խառնուրդ: Իրականացված ապօրինի ձեռնարկատիրության պատճառով պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 152.560.000 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: "기업활동에 종사하는 회사의 사장은 토지 및 광물자원이용, 유용한 광물채굴에 관한 여러 법적행위의 요구사항을 위반한 채, 2021년 1월-10월동안 아르마비르주 아레비크 자치구역에서 광물이용과 관련된 라이센스와 기타 서류없이 광물자원의 불법채굴을 실시하였으며 이러한 결과로 불법적으로 대략 1십만입방미터의 모래 및 자갈의 혼합물을 채굴하였다. 실행된 불법사업으로 인해 국가에 별도로 막대한 규모인 152,560,000 드람의 각종 세금 및 기타 의무요금을 지불하지 않았습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 국가안보청이 보도하였다.
- Ձեռնարկատիրական գործունեություն 기업활동
- առանձնապես 별도로
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է: 이 사건과 관련하여 아르메니아 공화국 국가안보청의 수사과에서 아르메니아 공화국의 형법의 관련 조항에 따라 형사사건이 개시되었으며 예비조사가 진행중에 있다.
Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 12 տոկոսը: 아르메니아에서 코로나바이러스에 맞서 성인인구의 12%가 완전한 백신접종을 이루었다.
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 817,290 պատվաստում. առաջին դեղաչափը ստացել է 562 հազարից ավել քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 254 հազար քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 아르메니아에서 코로나바이러스에 맞서 817,290건의 백신접종이 실시되었으며, 1차접종은 562,000명이상의 시민이 받았으며, 2차 접종은 254,000명의 시민이 받았다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 공영방송사와 가진 대담에서 이에 대하여 아르메니아 공화국의 보건부 장관 아나히트 아바네시안은 말했다.
Նախարարը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության 28 տոկոսը, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 12 տոկոսը: 장관은 코로나바이러스에 맞선 백신 1차 접종은 성인인구의 28%가 맞았으며, 전체로 12%가 백신을 접종하였다고 밝혔다.
«Վերջին մեկ ամսում պատվաստման տեմպերի կտրուկ աճ ունենք: Վերջին շաբաթներին մենք օրական ինտենսիվ պատվաստումային ընթացք ունենք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի առողջապահական համակարգը պատրաստ է օրական մինչև 30 հազար պատվաստում իրականացնել: "최근 한달동안 백신접종률은 급격한 증가를 가졌습니다. 최근 일주일동안에 우리는 일간 집중적인 백신접종과정을 가지고 있습니다."라고 장관은 아르메니아의 보건시스템은 매일 3만건의 백신접종을 실시할 준비가 되어 있다고 덧붙이면서 말했다.
Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է. Սիմբիոտիքս ընկերության Շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներ: 제 생각으로는 지금이 아르메니아에 투자할 적기입니다. -심바이오틱스사의 마케팅부서장인 빈센트 레흐네르
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ տարում Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը երկու ստորադաս վարկային պայմանագիր են կնքել, որոնց ներքո տրամադրվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են հայաստանյան ձեռնարկությունների, առաջին հերթին` փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 최근 한달동안 아메리아은행과 심바이오틱스사는 제공되는 재정자금은 1순위로 아르메니아의 기업, 중소기업을 지원하는데 사용되는 2건의 후순위 대출계약서에 서명하였다.
Ամերիաբանկը հյուրընկալել էր Սիմբիոտիքս ընկերության Շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներին. 아메리아 뱅크는 심바이오틱스사의 마케팅부서의 책임자인 빈센트 네흐네르를 초빙하였다.
«Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է. Հայաստանը շատ լավ հիմք է մեզ և մեր բիզնեսը զարգացնելու համար: Մենք ներդրումներ ենք կատարում հանուն ապագայի. հանուն բանկի, երկրի, ինչպես նաև մեր ընկերության` Սիմբիոտիքս-ի ապագայի: Ամերիան հիանալի գործընկեր է: Մեր համագործակցությունն իսկապես ապացուցում է, որ մենք նույն ուղղությամբ ենք շարժվում, նույն նպատակներն ենք հետապնդում, միասին կարող ենք հասնել ցանկալի արդյունքների և աջակցել ձեռնարկություններին»,- ասել է Վինսենտ Լեհները: "제 생각으로는 지금이 아르메니아에 투자할 적기입니다. 아르메니아는 우리와 우리의 비지니스를 발전하기 위한 아주 좋은 기반입니다. 우리는 미래, 은행, 국가 뿐만 아니라 우리회사, 심바이오틱스의 미래를 위해 투자하고 있습니다. 아메리아는 훌륭한 파트너입니다. 우리의 협력은 실제로 우리가 동일 방향으로 나아가고 있으며, 동일 목표를 추구하고 있고, 함께 원하는 결과에 도달하고 기업을 지원할 수 있음을 증명하고 있습니다."라고 빈센트 레흐네르는 말했다.
- հանուն ~를 위한
ՀՀ-ն Չինաստանից ձեռք է բերել 400 հազար դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութ: 아르메니아 공화국은 중국에서 40만 도즈의 "시노팜" 백신을 구매하였다.
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 아르메니아에서 추가적으로 COVID-19 중국산 "시노팜" 백신 40만 도즈를 구매하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 보건부는 1차 보건소와 백신접종 이동소에서 곧 사용할 수 있을거라 전해왔다.
«Սինոֆարմ»-ը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: "시노팜"은 18세 이상의 개인에게 COVID-19 백신접종을 실시할 것으로 예상된다. 그것은 세계보건기구(WHO)에 의해 긴급 사용승인을 받았다.
Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է հաջորդ տարի քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ: 반부패위원회는 내년에 약 2천건의 부패성향 범죄를 조사할 것으로 예상한다.
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է 2022-ին քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 반부패위원회는 2022년에 약 2천건의 부패성향 범죄를 조사할 것으로 예상한다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը: "아르멘프레스의 보도에 따르면, 이에 대하여 위원회장 사순 하차뜨리안이 국회 상임위원회 공동회기에서 2022년 정부예산 프로그램에 대한 논의과정에서 말했다.
Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ Կոմիտեն ամբողջությամբ ձևավորվել է 2021-ի հոկտեմբերի 23-ին: Այդ պատճառով կազմակերպության 2022-ի բյուջեն դեռևս գտնվում է մշակման փուլում, առկա է դրա նախնական տարբերակը: Կոմիտեն իրականացնելու է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննության ապահովում» բյուջետային ծրագիրը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է 2 մլրդ 378 մլն 900 հազար դրամ: Կոմիտեի պահուստային ֆոնդը կազմում է 30.3 մլն դրամ: 하차뜨리안은 먼저 위원회는 전적으로 2021년 10월 23일에 형성되었음을 상기시켰다. 이로 인해 조직의 2022년 예산은 여전히 조정단계에 있으며, 예비버전이 존재한다. 위원회는 "부패범죄의 적발 및 조사지원" 예산 프로그램을 실시할 것이다. 프로그램의 실행을 위하여 23억 7890만 드람이 예상된다. 위원회의 예비기금은 3030만 드람에 달한다.
- պահուստային 예비의, 지원의
«Ծրագրի գծով վերջնական արդյունքի չափորոշիչը ենթադրյալ հանցագործությունների դեպքերով քննված քրեական գործերն են: Թվային ցուցանիշ հնարավոր չէ կանխատեսել: Բայց 2022-ին նախատեսում ենք քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, քանի որ վիճակագրական ցուցանիշները մոտավորապես այդ թվի մասին են խոսում: Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտը և ՊԵԿ քննչական ծառայությունը քննել են մոտ այդ քանակի քրեական գործեր»,- ասաց Խաչատրյանը: "프로그램의 특성상 최종결과에 대한 기준은 추정상의 범죄사례로 조사된 형사사건들입니다. 디지털 수치는 예측할 수 없습니다. 하지만, 2022년에 약 2천건의 부패성향 범죄를 조사하는 것이 예상됩니다. 왜냐하면 통계수치는 대략 그 숫자에 대해 말하고 있기 때문입니다. 특수수사대, 조사위원회, 국가안보청의 조사국 및 국세청의 조사청은 그 숫자에 가까운 형사사건을 조사하였습니다."라고 하차뜨리안은 말했다.
- ենթադրյալ 추정상의
- հանցագործություն 범죄
- կանխատեսել 예측하다 = նախատեսել
- մոտավորապես 약, 대략
Կոմիտեն ծանրաբեռնվելու է ոչ միայն քրեական գործերով, այլ նաև կոռուպցիոն բնույթի դիմումների, բողոքների քննությամբ, նյութերի նախապատրաստմամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացմամբ: 위원회는 형사사건 뿐만 아니라 부패성향의 신고, 고발, 자료준비, 작전을 통한 정찰조치의 실행에 대한 부담을 지게 될 것이다.
- ծանրաբեռնվել 부담지다
- դիմում = դիմելը 신청, 신고
- բողոքներ 불만사항, 항의
- հետախույզ 스파이, 정보관
Պայքար անօրինական միգրացիայի դեմ. հայտնաբերվել է մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվող կին: 불법이민에 맞선 투쟁, 인신매매 혐의로 수배된 여성이 발견되었다.
- մեղադրանք 혐의, 기소, 고발
- հետախուզվել 알려지다 -> հետախուզել 알아내다 = հետազոտել
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՔՈ գլխավոր վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նոյեմբերի 2-ին ստուգայցեր են իրականացրել Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող տարածքի մի շարք հյուրանոցներում: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 불법이민방지를 위한 조치의 일환으로 형사과본부와 경찰청의 바하르샤빠뜨 지점의 직원들은 11월 2일에 바하르샤빠뜨 지점에 있는 관할구역의 여러 호텔에서 조사를 실시하였다.
- հակազդել = հակ+ազդել(영향을 미치다) 반발하다, 반대하다 -> հակազդում -> հակազդման 반발, 방지
- ՔՈ գլխավոր վարչություն = քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
형사과본부
- ստուգայցեր 조사
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ոստիկանությունից, մանրամասնելով, որ նշված հյուրանոցներում հայտնաբերվել են առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա մի քանի տասնյակ քաղաքացիների: Նրանք ներկայացվել են ԱՎ վարչություն, որտեղ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 경찰청은 상세하게 밝혔다. 언급된 호텔에서 유효한 비자, 체류신분없이 유효하지 않는 서류를 가지고 거주하는 수십명의 외국국적의 시민들이 발견되었다. 그들은 행정위반규정으로 여권비자과에 제출되었다.
- ԱՎ վարչություն = Անձնագրերի եւ վիզաների վարչություն 여권비자과
- արձանագրություն 규약, 규정
Նույն միջոցառման շրջանակներում, ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Փարաքար գյուղի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել ու Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից մարդկանց առևտրի մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացի, 61-ամյա կին: 동일 조치의 일환으로 형사과본부에서 받은 운영자료를 통해 파라카르 마을의 호텔들 중 한 곳에서 발견되었고 몰도바 공화국의 사법기관에 의해 인신매매혐의로 국제 수배에 있는 외국국적 시민인 61세 여성이 바하르샤빠뜨 지점으로 이송되었다.
- իրանալ 인지하다 -> իրացնել
Դիմակ կրելը պարտադիր է բաց տարածքներում. «Արմենպրես»-ը լսել է քաղաքացիների կարծիքները: 마스크 착용은 개방지역에서 필수이다. "아르멘프레스"는 시민들의 의견을 들었다.
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիմակ կրելը նոյեմբերի 1-ից պարտադիր է ոչ միայն փակ, այլև բաց հանրային վայրերում։ 예레반, 11월 3일, 아르멘프레스: 마스크 착용은 11월 1일부터 폐쇄지역 뿐만 아니라 개방된 공공장소에서도 필수이다.
Պատճառը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի օրեցօր վատթարանալն է. միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Covid-ը բազմաթիվ կյանքեր է խլել։ 이유는 코로나바이러스로 인한 사태의 악화때문이다. 지난 2주간 동안에 COVID는 수많은 생명을 앗아갔다.
Տեսչական մարմինների մասնագետները ու ոստիկանության աշխատակիցները արդեն երրորդ օրն է սկսել են ուժեղացված ծառայությունը։ 검사기관의 전문가와 경찰청 직원들은 이미 강화서비스를 시작한지 3일이 되었다.
«Արմենպրես»-ը Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում նկարահանել է տեսչական մարմինների և ոստիկանության աշխատանքը, լսել քաղաքացիների կարծիքները նոր սահմանափակումների վերաբերյալ: "아르멘프레스"는 예레반의 말라티아-세바스띠아 및 중앙행정구역에서 검사기관과 경찰업무을 감독하고, 새로운 제한에 관한 시민들의 의견을 들었다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.