휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 11월 20일자

LifeChallenger 2021. 11. 20. 13:53
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/11/1068744.jpg

 

 

 

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիայի առաջադրած պայմանը չի կարող քննարկման առարկա լինել. Միրզոյան: 아르메니아와 관계를 개선하기 위해 터키에서 제안된 조건은 논의 대상이 될 수 없다. - 미르조얀

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան նոր պայմաններ է առաջադրում: 예레반, 11월 20일, 아르멘프레스: 아르메니아와의 관계개선을 위해 터키는 새로운 조건을 제안하고 있다. 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները: "아르멘프레스에서 보도한 바와 같이, 프랑스의 "르 피가로" 일보와 가진 인터뷰에서 이에 대하여 아르메니아 공화국 외교부장관 아라라트 미르조얀은 과연 아르메니아는 터키와의 관계를 개선하기 위해 준비가 되었냐는 질문에 답변하면서 말했다. 

 

«Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորել մեր հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ»,- ասել է Միրզոյանը։ "우리는 항상 비록 아르차흐에 대한 전쟁과정에서 정치적으로나 군사지원 및 수천명의 외국용병의 배치 등 터키에 의한 아제르바이잔에 제공한 막대한 지원에도 불구하고 사전조건없이 관계를 개선할 준비가 되어 있다고 말하였습니다." 라고 미르조얀은 말했다. 

 

Նա հավելել է, որ դրական ազդակներ են ստացվել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ «Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»,- նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։ 그는 터키에 의해 대화를 재개하려는 긍정적인 신호를 받았지만, 여전히 문제는 남아있다고 덧붙였다. "앙카라는 새로운 조건을 제안하였습니다. 그 중에서 아제르바이잔과 나히체반을 연결하려는 "회랑"도 포함됩니다. 그것은 전혀 논의대상이 아닙니다. 국가는 자국영토에 대해 주권을 유지하면서 통과를 허용해야만 합니다. 이 지역의 모든 통신은 재개되어야만 합니다."라고 아르메니아 공화국의 외교부 장관은 언급하였다. 

 

 

Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան ԲԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել COVID-ի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու համար: 귬리의 V. 아바쟌의 가정의료센터장은 COVID관련 백신접종에 대한 허위증명서를 발급한 혐의를 받고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն»-ի տնօրենին մեղադրանք առաջադրելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել: 예레반, 11월 20일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 조사위원회는 "귬리의 V. 아바쟌의 가정의료센터"의 원장의 혐의에 대해 발표하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 조사위원회는 이에 대하여 공지문을 유포하였다. 

 

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-311-րդ հոդվածի 2-րդ մասի, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: "아르메니아 공화국의 조사위원회 쉬락주 지점에서 아르메니아 공화국 국가안보청의 조사과는 아르메니아 공화국의 형법 제 311조 2항, 제 38-311조 2항, 제 308조 1항, 제 314조 1항, 제 312조 1항에 따라 개시된 형사사건의 사전조사를 계속하고 있으며, 그 틀내에서 수행된 여러 긴급수사 및 기타 사법조치를 한 결과 형사사건을 통해 본질적 중요성을 가진 여러 정황들이 밝혀졌습니다."라고 공지문에 명시되었다. 

 

Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, 2018թ․ ապրիլից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն ընկերության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորի պաշտոնը զբաղեցնող աշխատակցի հետ, 2021թ․ սեպտեմբերին վերջինիս հանձնարարել է 6-7 անձի վերաբերյալ կազմել և տրամադրել «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ։ 조사를 통해 획득한 자료에 따르면, "귬리 V. 아바쟌의 가정의료센터"의 원장은 2018년 4월부터 언급된 직위에 종사하였으며, 공무원이 되었고, 동일 회사의 백신접종과 간호사-백신접종을 하는 직위를 맡은 직원과 협력관계에 있었고, 2021년 9월 후자에게 6-7명에 대해 "COVID-19"질병에 관한 백신접종을 받았다는 사실을 확인하는 허위 증명서를 발급하라고 지시하였다. 

 

«Բուժքույրը, իր լիազորությունների շրջանակներում նշված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելով, պաշտոնեական փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ ու տեղեկություններ և փաստաթղթերը դրել շրջանառության մեջ, ինչի արդյունքում փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտեֆիկատներ: "그 간호사는 자신의 권한내에 언급된 사람들을 위한 명백한 불법행위를 저질렀으며, 공문서에 사실과 다른 명백한 허위자료와 정보를 입력하였고, 문서를 회람안에 놓았다. 이로 인해 실제로 백신접종을 하지 않은 시민들의 자료가 전자보건통합정보인 "ARMED" 시스템에 입력되었고, 그들의 이름들이 내용과 함께 명백한 허위 증명서에 주어졌다. 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형