휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 6월 14일자 본문
Փաշինյանը Թուրքիայի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հույս է հայտնել: 파쉬니안은 터키와의 국경을 개방하는 것과 외교관계를 수립하기를 희망한다고 밝혔다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ ի վիճակի կլինեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսել է «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում: 예레반, 6월 14일, 아르멘프레스: 아르메니아의 총리 니콜 파쉬니안은 외교관계를 수립하고 아르메니아와 터키간 국경을 개방하기를 희망한다고 밝히면서 아르메니아와 터키의 관계 정상화 과정에 대해 언급하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 파쉬니안은 이에 대하여 "알 자지라"와의 인터뷰에서 말하였다.
Հարցին, թե ո՞րն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը, Փաշինյանը պատասխանել է. «Մենք Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջոցով սկսել ենք երկխոսություն։ Երկխոսությունն ինքնին արդեն շատ դրական է, բայց հույս ունենք, որ կարձանագրենք շոշափելի արդյունքներ»։ 앙카라와 예레반 간 관계정상화하는 방법이 어떤 것인지에 대한 질문에 파쉬니안은 대답하였다. "우리는 아르메니아와 터키의 특별 대표단을 통해 대화를 시작하였습니다. 대화 자체는 이미 긍정적이지만 우리는 가시적인 성과를 얻기를 바랍니다."
Անդրադառնալով հարցին՝ խոսո՞ւմ են արդյոք Թուրքիայի հետ փոխադարձ այցերի մասին՝ Փաշինյանն ասել է, որ երկխոսության սկզբից հետո Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթներ են սկսվել, բայց սա մի բան է, որ եղել է նաև նախկինում։ Նա հույս է հայտնել, որ ի վիճակի կլինեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է։ 과연 터키와 상호방문에 대해 이야기하고 있는지에 대한 질문에 대답하면서 파쉬니안은 대화의 시작 후 아르메니아와 터키간 직항편을 시작하였지만, 이것은 이전에도 있었던 것이라고 말하였다. 그는 외교관계를 수립하고 지난 30년간 닫혀있던 아르메니아와 터키간 국경을 개방할 수 있기를 희망한다고 밝혔다.
- ի վիճակի 할 수 있다.
Բացահայտվել և կանխվել է պետական դավաճանության ևս 2 դեպք. ՀՀ ԱԱԾ: 국가반역의 또 다른 2건이 적발되어 방지되었다. - 아르메니아 국가보안청
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է պետական դավաճանության ևս 2 դեպք: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ն, այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից: 예레반, 6월 14일, 아르멘프레스: 아르메니아 국가보안청은 국가반역죄의 또 다른 2건을 적발하여 방지하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 국가보안청이 유포한 공지문에서 전한다.
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, սոցիալական ցանցի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, հավաքագրվել նրանց կողմից և տվել իր համաձայնությունը՝ հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։ 공지문에는 군역을 치룬 아르메니아 시민이 소셜네트워크를 통해 외국특무부대의 담당자들과 친해지고 그들에 의해 모집되어 특무부대의 지시에 따라 국가와 장교의 기밀에 해당하는 정보를 수집하여 그들에게 넘겼다고 명시되었다.
- առաջադրանք 지시
- ծառայողական = 장교
Դրանից հետո, օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով նախկին զինծառայողը հավաքել ու վարձատրության դիմաց օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցին նամակագրության միջոցով հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի այլ տեղեկություն հանդիսացող՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, նրանց զինվածության, մարտական առաջադրանքի, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, զորամասի վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զորամասի մարտական համարը, զորամասի զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները, լուսանկարել և ուղարկել է մարտական դիրքի խրամուղիները, դիրքին մոտեցող ճանապարհները, դիրքի տեղակայման կոորդինատները՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության։ 이후, 외국 특무부대의 지시에 따라 전직 군인은 보수를 댓가로 외국정보대원에게 서신을 통해 국가 및 장교의 기밀에 해당하고, 자기 자신의 부대관할에 속한 진지의 주둔지와 전투에 참여하는 인원 수, 그들의 무장, 전투임무, 전투참여와 관련된 기타 자료 뿐만 아니라 군 지휘관의 개인적인, 복무 자료, 군부대의 단위, 부대원의 목록, 부대의 전투번호, 부대의 군장비에 대한 자료에 해당하는 군사성격의 기타 정보를 수집하여 인계하였으며, 진지의 참호와 진지에 가까운 도로, 진지의 좌표코드를 사진을 찍고 보냈고, 이와 같은 스파이 활동을 통해 국가반역죄를 저질렀으며 아르메니아 공화국의 영토보전과 대외안보에 피해를 입혔다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.