휴먼노마드
아르메니아 통관절차) 의무라벨대상 제품에 대하여 본문
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի մայիսի 19-ին 2014년 5월 19일에 채택됨
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
"무역 및 서비스에 관한" 아르메니아 공화국의 법률에서 개정 및 보완에 관해
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9.2-րդ հոդվածում` 1조 "무역 및 서비스에 관한" 아르메니아 공화국의 2004년 11월 24일 아르메니아 법률 제 134호 법규 (이하, 법규) 9.2조에
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 1항을 다음과 같이 구성하다
«Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված` սույն հոդվածով ներկայացված աղյուսակում ներառված ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե օրենքով սահմանված՝ համապատասխան ծածկագրով ապրանքային դիրքում ընդգրկվող ապրանքներն արտադրողի կամ այլ փաթեթավորողի կողմից փաթեթավորված (չափածրարված), շշալցված կամ այլ կերպ տարայավորված են նույն փաթեթավորմամբ ու ապրանքային տեսքով, առանց քաշը (ծավալը) փոփոխելու, մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար:». "아르메니아 공화국의 영토에서 생산되거나 아르메니아 공화국의 영토로 수입된, 병에 담기거나, 포장되거나 다른 어떤 형태로 제공되는, 동 조항에서 제시된 표에 포함되어진 제품에 대한 모든 단계에서 라벨링은 만약 법규에서 규정한, 관련 코드에 따른 제품위치에 포함된 상품이 무게(부피)의 변경없이 소매용으로 판매하기 위해 생산자 또는 기타 포장업체에 의해 포장된 (싸여있는), 병에 담겨 있거나 기타 방식으로 동일 포장재와 제품 형태로 제공되어지는 경우 필수조항이다.
2) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով. 표는 다음과 같은 목차를 통해 새로운 줄로 작성되었다.
0401 | կաթ և սերուցք` ոչ խտացված և առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման | կաթնեղեն |
0402 | կաթ և սերուցք` խտացված կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ | կաթնեղեն |
0403 | թան, մակարդված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ ֆերմենտացված կամ խմորված կաթ և սերուցք` խտացված կամ ոչ խտացված, շաքարի հավելմամբ կամ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման, համաբուրային հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզների կամ կակաոյի հավելմամբ կամ առանց դրանց | կաթնեղեն 유제품 |
0901 | սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի կեղև և սուրճի հատիկների թաղանթ (պատյան), սուրճի փոխարինիչներ` ցանկացած համամասնությամբ սուրճ պարունակող | սուրճ 커피 |
0902 | թեյ` համաբուրային հավելումներով կամ առանց դրանց | թեյ |
0903 00 000 | մատե կամ պարագվայական թեյ | թեյ 차 |
1507 | սոյայի ձեթ և դրա ֆրակցիաներ՝ ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության | ձեթ 기름 |
1508 | գետնանուշի ձեթ և դրա ֆրակցիաներ՝ ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության | ձեթ |
1509 | ձիթապտղի ձեթ և դրա խառնուրդամասեր` չզտված կամ զտված, բայց առանց քիմիական բաղադրության փոփոխության | ձեթ |
1512 11 910 | արևածաղկի ձեթ | ձեթ |
1512 19 900 | արևածաղկի ձեթ | ձեթ |
1515 21 900 | եգիպտացորենի ձեթ և դրա ֆրակցիաներ | ձեթ |
1515 29 900 | եգիպտացորենի ձեթ և դրա ֆրակցիաներ | ձեթ |
1602 | պատրաստի կամ պահածոյացված մթերքներ մսից, մսի ենթամթերքներից կամ արյունից | մսեղեն 육류 |
1604 | պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ` պատրաստված ձկնկիթի հատիկներից | ձկնեղեն 어류 |
1605 | պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ | ձկնեղեն |
2001 | բանջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ | պահածո 통조림 |
2002 | լոլիկներ (պոմիդոր)՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի | պահածո |
2003 | սնկեր և գետնասնկեր` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման | պահածո |
2004 | այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, սառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից | պահածո |
2005 | այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, չսառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից | պահածո |
2006 | բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր՝ շաքարի միջոցով պահածոյացված (շաքարի օշարակով ներծծված, շաքարահյութով պատված, շաքարահյութով եփված, շաքարված) | պահածո |
2007 | ջեմեր, մրգային ժելե, մարմելադներ, մրգային կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի մածուկ` ստացված ջերմային մշակումից, այդ թվում` շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ | պահածո |
2008 | մրգեր, ընկույզներ և բույսերի ուտելի այլ մասեր՝ պատրաստված կամ պահածոյացված այլ եղանակով՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված | պահածո |
2101 20 | թեյի (պարագվայական թեյի) կամ մատեի հավելումներ և խտանյութեր, դրանց կամ թեյի (պարագվայական թեյի), մատեի հիման վրա պատրաստված պատրաստի արտադրանք | թեյ |
2105 00 | պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ՝ կակաո պարունակող կամ չպարունակող | պաղպաղակ 아이스크림 |
2209 00 | քացախ և դրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից | քացախ 식초 |
3304 | կոսմետիկ միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի այլ միջոցներ (բացառությամբ դեղամիջոցների), ներառյալ՝ արևայրուքի դեմ կամ արևայրուքի համար միջոցներ, ձեռքերի կամ ոտքերի մատնահարդարման միջոցներ | կոսմետիկա 화장품 |
3305 | մազերի խնամքի միջոցներ | կոսմետիկա |
3401 | օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, որպես օճառ կիրառվող (կտորների, քառակողիկների կամ կաղապարվածքների ձևով)՝ օճառ պարունակող կամ չպարունակող, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և մաշկը լվանալու համար միջոցներ՝ հեղուկների կամ քսուքների տեսքով՝ կշռաբաշխված մանրածախ առևտրի համար` օճառ պարունակող կամ չպարունակող, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք (ֆետր) և չհյուսված նյութեր՝ ներծծված կամ պատված օճառով կամ լվացող միջոցով | օճառ 비누 |
3402 | մակերևութային ակտիվ օրգանական նյութեր (բացի օճառից), մակերևութային ակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառյալ՝ օժանդակ լվացող միջոցները) և մաքրող միջոցներ` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքի միջոցներից) | օճառ: |
Հոդված 2. Օրենքի 9.3-րդ հոդվածում` 법규 9.3조
1) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 3항과 4항은 다음과 같은 내용으로 작성되었다.
3. Դրոշմապիտակները տրամադրվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ դրոշմապիտակի ձեռք բերման հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա: Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռք բերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում: Ընդ որում, հայտով պահանջվող դրոշմապիտակների քանակության համար վճարման ենթակա գումարը կարող է պակասեցվել դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար ավել վճարված և հայտի ներկայացման օրվա դրությամբ չհաշվանցված և (կամ) չվերադարձված գումարների չափով: 라벨은 "세금에 관한" 아르메니아 공화국 법률의 구성 일부를 구성하는 부록 2에 규정된 절차에 따라 전자방식으로 제출된, 라벨획득신청 (이하, 신청서)를 기초하여 제공되어진다. 만약 라벨대상품목에 관해 생산자 또는 수입자에 의해 라벨이 요구되는 수량이 지불되었다면 라벨을 구매신청서를 제출한 기업의 승인된 개인에게 제공되어지며 개인기업의 경우, 개인사업자나 승인된 개인에게 제공된다. 또한, 신청서에서 요구되어지는 라벨수량에 대한 납부금액은 라벨대상품목의 제조자나 수입자에 의해 이전에 받은 라벨에 대해 초과 지불되고 신청서 제출일자로 계상되지 않고 환불되지 않은 금액만큼 차감될 수 있다.
- բաղկացուցիչ 구성(요소)
4. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող և (կամ) ներմուծող՝ 필수라벨대상품목의 수출입
1) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքերի) մինչև ապրանքների իրացումը (իսկ ցանկության դեպքում՝ մինչև ապրանքների արտադրությունը կամ ներմուծումը) էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով ճշգրտումներ են կատարում այդ գրանցումներում. 기업과 개인사업자는 (이 부분의 2항에서 언급된 경우를 제외하고) 상품의 판매전 (원하는 경우, 상품의 제조 또는 수입전) 전자방식으로 등록하며, 필요한 경우 상품의 판매전 전자방식으로 사양을 등록한다.
2) օրենքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների ու հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ձեռք բերման հայտում: Սույն կետում նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են, մինչև ապրանքների իրացումը, էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց կողմից ներկայացված՝ դրոշմապիտակների ձեռք բերման հայտում նշված տվյալները: 법률에서 정한 절차에 따라 매출납세자에 해당하는 기업 및 개인사업자는 만약 등록대상의 모든 자료(제공되는 라벨의 종류 및 일련번호를 제외하고)가 라벨구매신청서에 표시된 경우 상품의 판매전 전자방식으로 등록을 하지 않을 수 있다.
Սույն մասի կիրառության իմաստով՝ 이 항목의 적용의미
ա. մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը և (կամ) գրանցման ենթակա բոլոր տվյալներով դրոշմապիտակների ձեռք բերման հայտի ներկայացումը չեն դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմապիտակների ձեռք բերման հայտում նշված ապրանքների իրացում, 필수 라벨대상품목의 판매전 전자방식으로 등록하거나 등록대상의 모든 자료를 통해 라벨구매신청서의 제출은 전자등록이나 라벨구매신청서에서 언급된 상품의 판매로 간주되지 않는다.
բ. մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցվում են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը և համապատասխան դրոշմապիտակների սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով):». 필수라벨대상품목의 판매전 전자방식으로 필수라벨대상품목의 종류, 유형(설명), 용량(부피, 중량 또는 해당 상품에 대한 일반적인 다른 측정단위), 수량 및 해당 라벨의 종류와 일련번호 (간격을 포함한)을 등록한다.
2) 5-րդ մասում «Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ դրոշմապիտակների տրամադրման պայմանները բավարարված լինելու» բառերով, իսկ «5» թիվը՝ «3» թվով. 5항에서 "동 조의 4항에서 정한 문서를 제출하는"라는 단어는 "동조 3항에서 정해진, 라벨발급조건을 충족하는"라는 단어로, "5" 숫자는 "3" 숫자로 변경한다.
3) 7-րդ մասում «և հաշվետվության ձևերը» բառերը փոխարինել «ձևը» բառով: 7항에서 "보고형식"이란 단어는 "형식"이라는 단어로 변경한다.
Հոդված 3. Օրենքի 9.4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 법규 9.4조 4항은 다음과 같은 내용으로 작성한다.
«4. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված, ամբողջական և դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանող դրոշմապիտակ:»: 라벨을 부착해야하는 제품에는 파손되지 않은, 완전하고 라벨대상품목의 용량(부피, 중량 또는 해당 상품에 대한 일반적인 다른 측정단위)과 관련한 라벨이 부착되어야한다.
Հոդված 4. Օրենքի 9.5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 법규 9.5조 1항은 다음과 같은 내용으로 작성한다.
«Դրոշմապիտակների նմուշները (այդ թվում` ձևը, գույնը) և տեխնիկական պահանջները սահմանում է հարկային և մաքսային վերադաս մարմինը: Ներմուծվող և տեղական արտադրության ապրանքների դրոշմապիտակները պետք է տարբերվեն գույներով և համապատասխանաբար «ներմուծված» կամ «տեղական» մակագրություններով: "라벨의 견본 (형식과 색깔을 포함한) 및 기술적 요구사항은 상급 세무 및 세관당국에서 규정한다. 수입되고 현지에서 생산된 제품의 라벨은 각각 "수입됨"이나 "현지"라는 표식을 통해 색상으로 구분되어야한다.
Դրոշմապիտակի վրա պետք է անզեն աչքով տեսանելի նշված լինեն (կամ դրոշմապիտակը պետք է հնարավորություն ընձեռի Apple iՕS 6, Android 4, Windows Phone 8, ինչպես նաև համարժեք կամ առավել բարձր օպերացիոն համակարգերից որևէ մեկով աշխատող համընդհանուր օգտագործման էլեկտրոնային շարժական սարքի (բջջային հեռախոս, պլանշետ և այլն) միջոցով տեսանելի դարձնել) ապրանքն արտադրողի կամ ներմուծողի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքի տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը, բացառությամբ սույն օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված` ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401 և 3402 ծածկագրերին դասվող այն ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակների, որոնց համար հնարավոր չէ սահմանել համապատասխան չափման միավոր):»: 라벨에는 상품의 제조사 또는 수입자의 이름, 주소, 납세번호, 상품의 종류, 유형(설명), 상품의 용량(동 법규의 9.2조에 규정된 상품분류코드 3304, 3305, 3401 및 3402 코드에 분류된 해당 상품의 라벨링을 위해 제공된 라벨에는 관련 측정단위를 규정할 수 없다)을 육안으로 볼 수 있도록 표시되어야한다. (라벨은 Apple iՕS 6, Android 4, Windows Phone 8 뿐만 아니라 동등하거나 더 높은 사양의 운영체제들중 하나를 통해 작동되는 범용 전자이동장치 (휴대폰, 테블릿 등)에 볼 수 있도록 설정해야한다.)
Հոդված 5. Օրենքի 9.6-րդ հոդվածում` 법규 9.6조
1) 1-ին մասի «Օգտագործված» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված ապրանքների դրոշմավորման համար օգտագործված» բառերով, և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. 1항의 "사용됨"이란 단어는 "아르메니아 공화국의 영토에서 판매된 제품의 라벨을 위해 사용됨"이란 단어로 변경하고 동 항목에서 다음과 같은 단락을 새로운 구절로 작성한다.
«Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարներից ավելի վճարված գումարները դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցվում են հարկ վճարողի առկա և (կամ) հետագա հարկային պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում՝ վերադարձվում: Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարներից ավելի վճարված գումարները կարող են հաշվանցվել նաև նոր ձեռք բերվող դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարի դիմաց:». 라벨대상품목이 제조사 및 수입자에 의해 사전에 취득한 라벨에 대한 지불금액보다 초과되어 납부된 금액은 라벨대상품목이 제조사 및 수입자에 의해 제출된 신청서를 근거하여 법규에 따라 정한 일반적인 절차에 따라 납세자의 기존 또는 추후의 납세의무와 상계되어지며, 그런것이 없는 경우, 반환된다. 라벨대상품목이 제조사 및 수입자에 의해 사전에 취득한 라벨에 대한 납세금액이 초과되는 금액은 새로이 취득되어진 라벨에 대한 납부금액과 상계될 수 있다.
2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. 6항은 다음과 같은 단락이 새로운 구절로 작성된다.
«Պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների համար վճարված գումարով նախկինում նվազեցված հարկային պարտավորությունների գումարի չափով արտադրողի կամ ներմուծողի մոտ այդ ապրանքների դուրս գրման օրվա դրությամբ առաջանում է դրոշմապիտակների գծով պարտավորություն: Սույն մասին համապատասխան առաջացող՝ դրոշմապիտակների գծով չմարված պարտավորության գումարի նկատմամբ հաշվարկվում են օրական տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով: Սույն մասով սահմանված՝ դրոշմապիտակների գծով պարտավորությունների հաշվարկման և մարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:». 종료일이 완료되고, 정해진 절차에 따라 기록되어진 제품에 부착된 라벨에 대해 납부된 금액과 관련하여 이전에 감면된 세금의 의무금액에 대해 제조사 및 수입자에게 해당 상품의 기록일에 라벨에 대한 책임이 요구되어진다. 동 항목과 관련하여, 라벨에 관해 처리되지 않은 의무금액에 대하여 "세금에 관한" 아르메니아 공화국의 법규 제 23조에 정해진 절차와 규모에 따라 일일벌금이 계산된다. 동 항목에서 정한, 라벨에 관해 부채의 계산과 상환절차는 아르메니아 공화국 정부가 규정한다.
3) 7-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 7항의 두번째 단락은 다음과 같은 내용으로 작성된다.
«Հարկային կամ մաքսային մարմինը դրոշմապիտակներ վերադարձնելու մասին դիմումը ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է վնասված դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում օրենքի պահանջներին դրանց համապատասխանության մասին: Չօգտագործված դրոշմապիտակները հետ են ընդունվում առանց սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու: Չօգտագործված դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցվում է հարկ վճարողի հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում վերադարձվում է հարկ վճարողին: Վնասված և հետ ընդունված կամ հետ չընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:»: "세무 및 세관당국이 라벨반환에 대한 신청을 접수한 후 근무일 기준 10일내 손상된 라벨의 적합성이 동 조 8항에서 정한 요구조건에 부합하는지를 검사하고 법률의 요구조건에 부합하는지를 결정한다. 미사용된 라벨은 동조 8항에서 정한 요구조건에 부합하는지를 검사하지 않고 철회되야한다. 미사용 라벨에 관해 납부된 금액은 납세자의 세금 및 의무납부책임과 상계되어지며, 그런 것이 없는 경우, 납세자에게 반환된다. 손상되고 철회되거나 인정되지 않은 라벨에 관한 납부금액은 반환대상이 아니다.
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: 이 법률은 공표한 날로부터 3일후에 발효된다.
1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00, 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքների) արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ: 의무라벨대상제품은 (상품분류코드 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00, 3304, 3305, 3401, 3402 제품군으로 분류된 상품을 제외하고) 제조사 또는 수입자에 해당하는 기업 및 개인사업자에 의해 현 법률이 발효되기전 생산되거나 수입되어 라벨을 부착하지 않은 상품의 판매는 2014년 9월 30일이전 허용된다.
2. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00, 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքների) իրացնող անձանց կողմից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: 직접적인 제조사나 수입자에 해당하지 않은, 의무라벨대상의 상품 (상품분류코드 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00, 3304, 3305, 3401, 3402의 제품군에 속한 제품을 제외하고)을 판매하는 개인에 의해 2014년 10월 1일전 구매한, 라벨이 미부착된 제품의 판매는 2014년 12월 31일까지 허용된다.
3. ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: 상품분류코드 3304, 3305, 3401, 3402의 제품군에 속한 제품에 대한 제조사 또는 수입자에 해당하는 기업 및 개인사업자에 의해 현행 법률 발효이전 제조되거나 수입된, 라벨 미부착 상품의 판매는 2014년 12월 31일까지 허용된다.
4. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա` ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ: 직접적인 제조사 또는 수입자에 해당하지 않는, 의무 라벨대상, 상품분류코드 3304, 3305, 3401, 3402의 제품군에 속한 상품을 판매하는 개인에 의해 2015년 1월 1일이전에 구매되어진, 라벨 미부착 상품의 판매는 2015년 1월 30일까지 허용된다.
5. ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2015 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ: 상품분류코드 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00의 제품군에 속한 제품에 대한 제조사 또는 수입자에 해당하는 기업 및 개인사업자에 의해 현행 법규의 발효일이전 제조되거나 수입된 라벨 미부착 상품의 판매는 2015년 9월 30일까지 허용된다.
6. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա` ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2016 թվականի մարտի 31-ը ներառյալ: 직접적인 제조사 또는 수입자에 해당하지 않는, 의무라벨대상인 상품분류코드 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00의 제품군에 속한 상품을 판매하는 개인에 의해 2015년 10월 1일이전에 구매한 라벨 미부착 상품의 판매는 2016년 3월 31일까지 허용된다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
아르메니아 통관절차) 소비세 라벨에 관한 아르메니아 법률조항 (0) | 2021.08.08 |
---|---|
아르메니아 통관절차) 라벨가격에 대한 아르메니아 정부결정안 (0) | 2021.08.08 |
아르메니아 통관절차) 제3국으로부터의 설탕 수입에 관한 수입요령 (0) | 2021.08.07 |
아르메니아 통관절차) 제3국으로부터의 오렌지 수입에 관한 수입요령 (0) | 2021.08.07 |
아르메니아 통관절차) 제3국으로부터의 의약품 수입에 관한 수입요령 (0) | 2021.08.06 |