휴먼노마드
아르메니아 통관절차) 제품의 적합성 인증에 관한 법률조항 본문
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ 적합성 평가에 대해
Ընդունված է 2004 թվականի մայիսի 26-ին 2004년 5월 26일 채택됨
Գ Լ ՈՒ Խ 1. 1장
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 일반조항
Հոդված 1. 1조 | Օրենքի գործողության ոլորտը 법률의 적용범위 |
Սույն օրենքը կարգավորում է սահմանված պահանջներին արտադրանքի (ապրանքների), աշխատանքների և ծառայությունների (այսուհետ` ծառայություններ), որակի և բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանության պարտադիր ու կամավոր հավաստման աշխատանքների կազմակերպումը, սահմանում է այդ բնագավառում համապատասխանության հավաստման գործընթացին մասնակից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման, սահմանված պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության իրավական հիմքերն ու կարգը, գույքային շրջանառությունում արտադրանքի իրացման պայմանները, համապատասխանության հավաստման մասնակիցների իրավունքները և պարտականությունները: 동 법규는 정해진 요구사항에 제품(상품), 업무와 서비스 (이하, 서비스), 품질와 환경경영시스템, 개인의 의무적 및 자발적 적합성인증업무의 구성을 규제하고, 해당분야에서 적합성인증과정에 참여하는 법인 또는 개인사업자의 인증에 관한, 정해진 요구사항에 상품, 서비스의 적합성에 관한 국가통제의 법적근거 및 절차, 자산유통에서 제품판매조건, 적합성인증 참여자의 권리 및 의무를 정의한다.
Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները 법률에서 사용되는 기본개념 |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են` 이 법에서 사용되는 기본개념은 다음과 같다.
համապատասխանության գնահատում` սահմանված պահանջներին արտադրանքի, ծառայությունների, որակի և բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանության գնահատում ուղղակի կամ անուղղակի ձևով. 적합성 평가 : 정해진 요구사항에 대한 제품, 서비스, 품질 및 환경관리시스템, 개인의 적합성 직간접적인 평가
համապատասխանության հավաստում` գործունեություն, որի արդյունքում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի միջոցով հավաստվում է արտադրանքի, ծառայությունների, որակի և բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին. 적합성 인증 : 활동의 결과로 적합성 인증서 또는 적합성 선언서를 통해 제품, 서비스, 품질 및 환경관리시스템, 개인의 적합성을 정해진 요구사항에 대해 인증한다.
համապատասխանության պարտադիր հավաստում` տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության հավաստում. 의무 적합성인증 : 기술규정에 의해 정해진 요구사항에 대한 제품 및 서비스의 적합성 인증
համապատասխանության կամավոր հավաստում` հայտատուի հայեցողությամբ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով և քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված պահանջներին արտադրանքի, ծառայությունների որակի և բնապահպանական կառավարման համակարգերի, համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող անձանց համապատասխանության հավաստում. 자발적 적합성인증 : 신청자의 재량에 따른 표준화된 규정문서를 통해 그리고 민간계약에 의해 정해진 요구사항에 대해 제품, 서비스, 품질 및 환경관리시스템, 적합성 평가활동을 수행하는 개인의 적합성 인증.
համապատասխանության նշան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գրանցված նշան, որը հավաստում է դրանով մակնշված արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին. 적합성 마크 : 아르메니아 공화국 정부가 규정한 절차에 따라 등록된 마크이며 정해진 요구사항에 대해 마크가 부착된 제품의 적합성을 승인한다.
համապատասխանության հայտարարագիր` սերտիֆիկացման մարմնի վավերացրած փաստաթուղթ, որով արտադրանք արտադրողը, ներմուծողը հավաստիացնում է իր արտադրած, ներմուծած արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին. 적합성 선언서 : 인증기관에 의해 비준된 문서, 그에 따라 제품의 제조사, 수입자는 자신의 생산된, 수입된 제품의 적합성을 정해진 요구사항에 따라 승인한다.
սահմանված պահանջներ` տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով և քաղաքացիաիրավական պայմանագրերով արտադրանքին, ծառայություններին, որակի և բնապահպանական կառավարման համակարգերին, անձանց ներկայացվող պահանջներ. 정해진 요구사항 : 기술규정에 따라, 표준화된 규정문서에 따라 및 민간계약에 따라 제품, 서비스, 품질 및 환경관리시스템, 개인에 의해 제출된 요구사항
անվտանգություն` անթույլատրելի ռիսկի բացակայություն` կապված արտադրանքով կամ ծառայությամբ մարդու կյանքին, առողջությանը, ֆիզիկական, իրավաբանական անձանց և պետական գույքին, կենդանիներին և բույսերի կյանքին ու առողջությանը, շրջակա միջավայրին, կենդանական և բուսական աշխարհին վնաս հասցնելու հնարավորության հետ. 안전성 : 제품 및 서비스와 관련하여, 인간의 생명, 건강, 신체적, 법인 및 국가 자산, 동식물의 생명과 건강, 환경, 동식물계에 유해를 입힐 가능성이 있는 허용되지 않은 위험의 부재
համապատասխանության սերտիֆիկատ` սերտիֆիկացման մարմնի տված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, ծառայությունների, որակի և բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին. 적합성 인증서 : 인증기관이 발행한 문서, 이는 제품, 서비스, 품질 및 환경관리시스템, 개인의 적합성을 정해진 요구사항에 따라 승인한다.
արտադրանքի նույնականացում` ընթացակարգ, որի միջոցով հավաստվում է համապատասխանության հավաստման ներկայացված արտադրանքի նույնականությունն իր անվանմանը և էական հատկանիշներին. 제품의 식별 : 절차, 이를 통해 적합성 인증을 위해 제출되어진 제품의 특징을 그의 이름과 주요특성을 확인한다.
սերտիֆիկացման մարմին` համապատասխանության հավաստման աշխատանքների կատարման համար հավատարմագրված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր. 인증기관 : 적합성 인증업무을 수행하기 위해 승인된 법인 및 개인사업자
փորձարկման լաբորատորիա` որոշակի փորձարկումներ իրականացնելու համար հավատարմագրված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր. 실험연구소 : 특정 실험을 수행하기 위해 승인된 법인 및 개인사업자
համապատասխանության հավաստման սխեմա` գործողությունների որոշակի համախումբ, որոնց դրական արդյունքներն ընդունվում են որպես սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայության համապատասխանության ապացույց. 적합성 인증체계 : 일련의 특정조치를 통해 긍정적인 결과를 정해진 요구사항에 따라 제품 및 서비스의 적합성 증거로 채택한다.
հավատարմագրում` ընթացակարգ, որի միջոցով հավատարմագրման խորհուրդը պաշտոնապես ճանաչում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավասությունը` համապատասխանության հավաստման որոշակի ոլորտում աշխատանքներ կատարելու համար. 인증 : 절차, 이를 통해 인증위원회는 공식적으로 법인 및 개인사업자의 능력, 적합성의 특정인증분야에서 작업을 수행하였음을 인정한다.
հավատարմագրման ոլորտ` սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի կողմից իրականացվող համապատասխանության հավաստման աշխատանքների շրջանակ. 인증영역 : 인증기관이나 실험연구소에 의해 수행된 적합성의 승인업무범위
պարբերական գնահատում` սույն օրենքին և հավատարմագրման չափանիշներին սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի համապատասխանության գնահատում` ըստ դրա գտնվելու վայրի. 정기평가 : 본 법률과 승인기준에 있어 해당 장소에 따라 인증기관 또는 실험연구소의 적합성 평가
հավատարմագրման խորհուրդ` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած խորհուրդ: 인증위원회 : 법인 또는 개인사업자의 인증목적에 따라 아르메니아 공화국 정부가 설립한 위원회
Հոդված 3. | Համապատասխանության գնահատման իրավական կարգավորումը 적합성평가의 법적기준 |
Համապատասխանության գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով: 적합성 평가와 관련한 관계는 본 법률에 따라, 아르메니아 공화국의 기타 법률과 법령에 따라 규제된다.
Հոդված 4. | Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը 아르메니아 공화국 국제협약 |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: 만약 아르메니아공화국의 국제협약에 따라 동 법률에 따라 계획된 것보다 다른 규정이 정해졌다면, 국제협약의 규정이 적용된다.
Հոդված 5. | Համապատասխանության գնահատման ձևերը 적합성 평가방식 |
1. Համապատասխանության գնահատման ձևերն են` 적합성 평가방식은 다음과 같다.
1) համապատասխանության հավաստումը. 적합성 선언
2) հավատարմագրումը. 인증
3) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը: 기술규정의 요구사항의 준수를 위한 국가관리
Հոդված 6. | Համապատասխանության գնահատման ազգային մարմինը 국가 적합성평가기관 |
1. Համապատասխանության գնահատման ազգային մարմինը (այսուհետ` ազգային մարմին) համապատասխանության գնահատման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինն է: 국가 적합성평가기관 (이하, 국가기관)은 적합성 평가분야에서 아르메니아 공화국 정부가 승인한 국가기관이다.
2. Ազգային մարմինը` 국가기관은
1) իրականացնում է պետական քաղաքականություն համապատասխանության գնահատման բնագավառում. 적합성 평가분야에서 국가정책을 수행한다.
2) իրականացնում է արտադրանքի կամ ծառայության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն. 제품 및 서비스에 대한 기술규정에 따라 정해진 요구사항을 준수할 목적으로 국가통제를 행사한다.
3) օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է համաձայնագրեր համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման մասին. 법률에 따라 정해진 절차대로 적합성 평가결과의 인정에 대해 합의서를 체결한다.
4) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը համապատասխանության գնահատման բնագավառում` այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում. 적합성 평가분야에서 다른 국가와 국제기구와의 관계에서 아르메니아 공화국을 대표한다.
5) հրապարակում է տեղեկատվություն սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների և Հայաստանի Հանրապետությունում կիրառվող համապատասխանության նշանների վերաբերյալ, այն տրամադրում է միջազգային և տարածաշրջանային համապատասխանության հավաստման կազմակերպություններին. 인증기관, 실험연구소 및 아르메니아 공화국에서 적용되어진 적합성 마크에 대한 정보를 게시하고 국제 및 지역 적합성인증기구에 이를 제공한다.
6) ընդունում, գրանցում է հավատարմագրման հայտը և հավատարմագրման խորհրդի քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին հավատարմագրելու, հավատարմագրումը մերժելու, հավատարմագրման ոլորտն ընդլայնելու, կրճատելու, հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու վերաբերյալ. 적합성 신청서를 수락 및 평가하고 적합성 위원회의 분과에 법인 또는 개인 사업자에게 인증하고, 인증거부하고, 인증분야의 확장하고, 축소하며, 공인인증서의 유효성을 정지시키고, 복구하거나 종료시키는 것에 대한 제안서를 제출한다.
7) սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի պարբերական գնահատում, որի արդյունքները ներկայացնում է հավատարմագրման խորհուրդ. 동 법률에 의해 정해진 절차에 따라 인증기과 또는 실험연구소에 대해 정기적인 평가를 조직하고 수행하며, 그 결과를 인증위원회에 제출한다.
8) առաջարկություն է ներկայացնում հավատարմագրման խորհուրդ` սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված լիազորության վերաբերյալ. 동 법률 제 19조 1항 2절에 의해 규정된 권한에 대해 인증위원회에 제안서를 제출한다.
9) վարում է հավատարմագրված անձանց գրանցամատյանը. 인가된 사람의 등록을 관리한다.
10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ: 아르메니아 공화국의 법률에 따라 자신에게 할당된 기타 권한을 수행한다.
Հոդված 7. | Համապատասխանության գնահատման նպատակները 적합성 평가목적 |
1. Համապատասխանության գնահատման նպատակներն են` 적합성 평가목적은 다음과 같다.
1) մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական ու իրավաբանական անձանց և պետական գույքի անվտանգության ապահովումը. 인간의 생명, 건강, 개인과 법인 및 국가자산의 안전성 보장
2) կենդանիների և բույսերի կյանքի ու առողջության, կենդանական և բուսական աշխարհի պահպանությունը` ձեռնարկատիրական և արտադրական գործունեության վնասակար ազդեցությունից. 사업 및 생산활동의 유해한 영향으로부터의 동식물의 생명과 건강, 동식물계의 보호
3) արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ սպառողների վստահության ապահովումը և թյուրիմացության մեջ նրանց գցող գործոնների կանխումը. 제품 및 서비스에 대한 소비자의 신뢰확보 및 오해의 소지가 있는 요인을 예방
4) հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացումը. 아르메니아산 제품의 경쟁력 제고
5) ներքին և արտաքին շուկաներում արտադրանքի տեխնիկական խոչընդոտների վերացումը, ինչպես նաև միջազգային տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության և միջազգային առևտրում մասնակցելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը. 국내외 시장에서 제품의 기술적 장벽의 제거 뿐만 아니라 국제경제, 과학협력 및 국제무역에 참여하기 위한 유리한 조건의 조성
6) համապատասխանության հավաստման բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականության ապահովումը. 적합성 인증분야에서 통일된 기술정책의 보장
7) սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների գործունեության արդյունքների միջազգային փոխճանաչման համար պայմանների ստեղծումը. 인증기관 및 실험연구소의 업무결과의 국제적 승인을 위한 조건 조성
8) համապատասխանության գնահատման ընթացակարգերի ներդաշնակումը միջազգային համապատասխանության գնահատման համակարգերի ընթացակարգերին, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների բացառումը: 적합성 평가절차에 대한 국제 적합성 평가시스템의 절차와의 조화 뿐만 아니라 무역에서 기술장벽의 제거
Գ Լ ՈՒ Խ 2. 2장
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ 적합성 선언서
Հոդված 8. | Համապատասխանության հավաստման ձևերը և սխեմաները 적합성 인증방식 및 체계 |
1. Համապատասխանության հավաստումը կարող է լինել կամավոր կամ պարտադիր: 적합성 인증은 자발적이거나 의무적일 수 있다.
2. Համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է սերտիֆիկացման ձևով: 자발적 적합성 인증은 증명서 방식으로 실시된다.
3. Համապատասխանության պարտադիր հավաստումն իրականացվում է` 의무적 적합성 인증은 다음과 같이 실시된다.
1) համապատասխանության հայտարարագրի ընդունման ձևով. 적합성 선언의 채택방식
2) սերտիֆիկացման ձևով: 증명서 방식에 따른
4. Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության հավաստումն իրականացվում է համապատասխանության հավաստման սխեմաներով: 제품 또는 서비스의 적합성 인증은 적합성 인증체계에 따라 실시된다.
5. Հայրենական և օտարերկրյա արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացվում է միևնույն ձևերով և սխեմաներով: 국내외 제품의 적합성 인증은 동일한 방식과 체계로 실시된다.
6. Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 아르메니아 공화국에서 제품 또는 서비스의 의무적 적합성 인증을 위해 적용된 체계와 그것의 식별마크는 아르메니아 공화국의 정부가 규정한다.
7. Համապատասխանության պարտադիր հավաստման սխեմաները որոշվում են արտադրանքի և ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով: Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի կամ ծառայության համար տեխնիկական կանոնակարգերով կարող են որոշվել համապատասխանության հավաստման մի քանի սխեմաներ, որոնք, ըստ իրենց նշանակության, պետք է լինեն համարժեք: 의무적 적합성 인증체계는 제품과 서비스의 기술규정에 따라 결정된다. 의무적 적합성 인증대상 제품이나 서비스에 대한 기술규정에 따라 적절한 적합성 인증체계가 결정될 수 있으며, 중요성에 따라 만족해야한다.
8. Համապատասխանության պարտադիր հավաստման ժամանակ համապատասխանության հավաստման սխեմայի ընտրությունը պետք է կատարվի տվյալ արտադրանքի կամ ծառայությունների տեխնիկական կանոնակարգով որոշված սխեմաներից, համապատասխանության կամավոր հավաստման ժամանակ` համապատասխանության հավաստման համակարգի ստանդարտից: 의무적 적합성 인증시, 적합성인증체계의 선택은 상기의 제품 또는 서비스의 기술규정에 따라 결정된 체계에 따라야만하며, 자발적 적합성 인증시, 적합성 인증시스템의 표준에서 선택한다.
Հոդված 9. | Համապատասխանության կամավոր հավաստումը 자발적 적합성 인증 |
1. Համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է հայտատուի հայեցողությամբ` նրա և սերտիֆիկացման մարմնի միջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան: 자발적 적합성 인증은 그와 인증기관간 체결된 계약서의 조건과 관련하여 신청자의 재량에 따라 실시된다.
2. Համապատասխանության կամավոր հավաստման օբյեկտներն են արտադրանքը, ծառայությունները, որակի և բնապահպանական կառավարման համակարգերը, համապատասխանության գնահատման բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք, որոնց նկատմամբ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով կամ քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված են պահանջներ: 자발적 적합성 인증 대상은 제품, 서비스, 품질 및 환경관리시스템, 인증평가분야에서 활동을 수행하는 개인이며, 이에 대해 표준화된 규정문서 또는 민간계약에 따라 요구사항이 규정된다.
3. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների համապատասխանության կամավոր հավաստումը չի կարող փոխարինել այդ արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստմանը: 의무 적합성 인증대상인 제품과 서비스의 자발적 적합성 인증은 해당 제품 및 서비스의 의무 적합성인증과 교체될 수 없다.
Հոդված 10. | Համապատասխանության պարտադիր հավաստումը 의무 적합성 인증 |
1. Համապատասխանության պարտադիր հավաստումը կատարվում է տեխնիկական կանոնակարգերով սահմանված դեպքերում` դրանց պահանջներին համապատասխան: 의무 적합성인증은 기술규정에 따라 정해진 경우, 그것의 요구사항에 부합하여 실시된다.
2. Համապատասխանության պարտադիր հավաստման օբյեկտ կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող արտադրանքը և մատուցվող ծառայությունները: 의무 적합성 인증대상은 아르메니아 공화국의 영토에서 판매된느 제품 및 제공된 서비스가 될 수 있다.
3. Արտադրանքի համապատասխանության հայտարարագրի վավերացման համար հայտի ներկայացման իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: 법인 및 개인 사업자는 제품의 적합성 선언 비준을 위한 신청서의 제출할 권리를 갖는다.
Հոդված 11. | Համապատասխանության սերտիֆիկատը, հայտարարագիրը և նշանը 적합성 증명서, 선언서 및 마크 |
1. Համապատասխանության սերտիֆիկատի (այսուհետ` սերտիֆիկատ) և համապատասխանության հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ձևերը և դրանց ներկայացվող պահանջները սահմանում է ազգային մարմինը: 적합성 증명서 (이하, 증명서)와 적합성 선언(이하, 선언문) 방식 및 그것의 요구사항은 국가기관이 정한다.
2. Հայտարարագիրը և սերտիֆիկատը, անկախ համապատասխանության պարտադիր հավաստման սխեմայից, ունեն հավասար իրավաբանական ուժ: 선언문과 증명서는 의무 적합성 인증체계와 상관없이 동등한 법적효력을 갖는다.
3. Սերտիֆիկատի գործողության ժամկետը չպետք է գերազանցի երեք տարին և սահմանվում է` 증명서의 효력기간은 3년을 초과하지 말아야하며 다음과 같이 규정되었다.
1) տեխնիկական կանոնակարգերով` համապատասխանության պարտադիր հավաստման դեպքում. 기술규정에 따라 의무적합성인증의 경우에
2) սերտիֆիկացման մարմնի կողմից` համապատասխանության կամավոր հավաստման դեպքում: 인증기관에 의해 자발적 적합성인증의 경우에
4. Հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է տեխնիկական կանոնակարգով` երեք տարուց ոչ ավելի: 선언문의 유효기간은 기술규정에 따라 3년을 초과하지 않도록 정해져 있다.
5. Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 적합성 마크의 이미지, 이에 대한 기술적 요구사항 및 적용절차는 아르메니아 공화국의 정부가 규정한다.
Հոդված 12. | Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը 의무 적합성인증대상 제품 및 서비스에 대한 정보 |
1. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված, համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկն ամիսը մեկ հրապարակում է ազգային մարմինը: 기술규정에 따라 정해진, 의무적합성인증대상 제품 및 서비스목록은 한달에 한번 국가기관에서 실시한다.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկում նշվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգը, արտադրանքի կամ ծառայությունների անվանումը և արտաքին տնտեսական գործունեության ծածկագիրը: 동 조항의 1항에 규정된 목록에서 관련기술규정, 제품 또는 서비스 명칭 및 대외경제활동코드가 언급되어진다.
Հոդված 13. | Սերտիֆիկացման մարմինը 인증기관 |
1. Սերտիֆիկացման մարմինն իր հավատարմագրման ոլորտի սահմաններում` 인증기관의 인증범위는 다음과 같다.
1) քննարկում է համապատասխանության հավաստման հայտերը. 적합성 인증신청을 심의한다.
2) իրականացնում է արտադրանքի նմուշառումը և նույնականացումը. 제품에 대한 샘플링과 식별을 수행한다.
3) կատարում է սերտիֆիկացում, հանձնում է սերտիֆիկատ. 인증을 수행하고 증명서를 발급한다.
4) իրականացնում է ճանաչված օտարերկրյա սերտիֆիկատների վերաձևակերպումը և հանձնում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված ձևի սերտիֆիկատ. 인정된 외국증명서를 검토하고 아르메니아 공화국에서 정한 방식의 증명서를 발급한다.
5) վավերացնում և գրանցում է հայտատուների ներկայացրած հայտարարագրերը. 신청자가 제출한 선언문을 인가하고 등록한다.
6) իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության հսկողություն, եթե այն նախատեսված է համապատասխանության հավաստման սխեմայով. 만약 적합성 인증체계가 제공되면 인증된 제품 또는 서비스의 적합성의 관리를 실시한다.
7) կասեցնում կամ դադարեցնում է հայտարարագրի կամ սերտիֆիկատի գործողությունը` սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայությունների անհամապատասխանության դեպքում. 정해진 요구사항에 제품 또는 서비스의 부적합하다면, 선언문 또는 인증서의 효력을 정지하거나 종료시킨다.
8) վարում է տրված սերտիֆիկատների և վավերացված հայտարարագրերի գրանցամատյանները: 발급된 증명서 및 인가된 선언문의 등록을 관리한다.
2. Սերտիֆիկացման մարմինը հայտարարագրի վավերացման կամ մերժման մասին որոշումն ընդունում է այն ստանալուց հետո` երկու օրվա ընթացքում: 인증기관은 선언문의 인가 또는 거절에 대한 결정을 받은 날로부터 3일이내에 선택해야한다.
3. Սերտիֆիկացման մարմինը սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայությունների անհամապատասխանության դեպքում անհապաղ գրավոր ծանուցում է ստուգումներ իրականացնող իրավասու մարմնին: 인증기관은 정해진 요구사항에 제품 또는 서비스가 부적합하다면, 서면으로 즉시 검사를 실행하는 기관에 통지해야한다.
4. Սերտիֆիկացման մարմինը պարտավոր է` 인증기관은 다음과 같이 해야한다.
1) համապատասխանության հավաստման բնագավառում իրականացնել գործունեություն միայն իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում. 적합성 인증분야에서 오직 인증범위에서 직무를 수행해야한다.
2) ապահովված լինել հավատարմագրված ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, անձնակազմով, համապատասխան փորձագետներով, իրավական ակտերով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ընդունված ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով. 인증된 분야에서 활동을 위해 필요한 영역에 따라, 직원, 관련전문가, 법적행위 뿐만 아니라 법률에서 정한 절차에 따라 선택되어진 표준화된 규범문서을 준수해야한다.
3) պատշաճ մակարդակի վրա պահել իր գործունեության ոլորտում համապատասխան որակի կառավարման համակարգը. 적절한 수준으로 자신의 활동분야에서 관련 품질관리시스템을 준수해야한다.
4) բացառել գնահատումն իրականացնող անձի կամ անձերի մասնակցությունը սերտիֆիկացման վերաբերյալ որոշման կայացման գործընթացին. 인증에 대한 결정을 내리는 과정에서 평가를 수행시키는 개인 또는 사람들의 참여를 배제한다.
5) հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում ապահովել անհրաժեշտ պայմաններ պարբերական գնահատում իրականացնելու համար. 인증서의 유효기간동안 정기적인 평가를 수행하기 위해 필요한 조건을 유지한다.
6) ապահովել ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող համապատասխանության հավաստման արդյունքների մասին տեղեկատվության գաղտնիությունը. 공식영업비밀로 간주되는 적합성 인증결과에 대한 정보의 기밀성을 보장한다.
7) հավատարմագրման վկայագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում անհապաղ դադարեցնել համապատասխանության հավաստման գործունեությունը, հավատարմագրված ոլորտի գործունեության գովազդը և ազգային մարմին վերադարձնել հավատարմագրման վկայագիրը. 인증서의 효력을 정지시키거나 종료시키는 ㄱ경우, 즉시 적합성 인증효력과 인증된 분야의 홍보를 중지하고 국가기관에 인증서를 반납한다.
8) հավատարմագրման ոլորտի գործունեության լրիվ կամ մասնակի դադարեցման դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել ազգային մարմնին. 인증분야의 활동이 완전히 또는 일부 정지된 경우, 이에 대해 즉시 국가기관에 알린다.
9) սահմանել համապատասխանության հավաստման հայտատուներից և այլ կողմերից սերտիֆիկացման գործընթացներին առնչվող բողոքների քննարկման կարգ: 적합성 인증에 대한 신청자와 기타 당사자로부터 증명절차에 불만사항을 검토하는 절차를 수립한다.
5. Սերտիֆիկացման մարմինը չի կարող զբաղվել իր հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի արտադրությամբ, իրացմամբ կամ ծառայությունների մատուցմամբ: 인증기관은 자신의 인증분야에서 선택되어진 제품의 생산, 판매 또는 서비스 제공과 관련된 업무에 종사할 수 없다.
Հոդված 14. | Փորձարկման լաբորատորիան 실험연구소 |
1. Փորձարկման լաբորատորիան իր հավատարմագրված ոլորտի սահմաններում կատարում է արտադրանքի կամ ծառայությունների փորձարկումներ կամ փորձարկումների տեսակներ, տալիս է փորձարկումների արձանագրություններ: 실험연구소의 인증분야 범위내에서 제품 및 서비스의 실험 및 실험종류를 수행하고 실험규약을 제공한다.
2. Փորձարկման լաբորատորիան պարտավոր է` 실험연구소는 다음과 같이 해야한다.
1) համապատասխանության հավաստման բնագավառում իրականացնել փորձարկումներ միայն հավատարմագրման ոլորտի շրջանակներում. 적합성 인증분야에서 오직 인증분야의 범위내에서 실험을 실시한다.
2) ապահովված լինել հավատարմագրված ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, անձնակազմով, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով և դրանցով նախատեսված տեխնիկական միջոցներով ու ստանդարտ նմուշներով. 인증분야에서 활동에 필요한 영역, 직원, 표준화된 규범문서 및 그것을 통해 제공된 기술수단과 표준샘플을 제공한다.
3) պատշաճ մակարդակի վրա պահել իր գործունեության ոլորտին համապատասխան որակի կառավարման համակարգը. 적절한 수준에서 활동분야와 관련된 품질관리시스템을 유지한다.
4) հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում ապահովել անհրաժեշտ պայմաններ պարբերական գնահատում իրականացնելու համար. 인증서의 유효기간동안 정기적인 평가를 수행하기 위한 필요한 조건을 제공한다.
5) ապահովել ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող համապատասխանության հավաստման արդյունքների մասին տեղեկատվության գաղտնիությունը. 공식영업비밀로 간주되는 적합성 인증결과에 대한 정보의 기밀성을 보장한다.
6) հավատարմագրման վկայագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում անհապաղ դադարեցնել հավատարմագրման ոլորտի փորձարկումները, հավատարմագրված ոլորտի գործունեության գովազդը և ազգային մարմին վերադարձնել հավատարմագրման վկայագիրը. 인증서의 유효성 정지 또는 해지의 경우 인증분야의 시험, 인증분야의 홍보활동을 중지하고, 국가기관에 인증서를 반납한다.
7) հավատարմագրման ոլորտի գործունեության լրիվ կամ մասնակի դադարեցման դեպքում այդ մասին մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել ազգային մարմնին. 인증분야의 활동에 대한 완전히 또는 일부 해지하는 경우 그에 대해 1일이내에 서면으로 국가기관에 통보한다.
8) սահմանել փորձարկումներին առնչվող` պատվիրատուից և այլ կողմերից բողոքների քննարկման կարգ: 실험과 관련하여 고객 및 다른 당사자로부터의 불만사항을 논의하는 절차를 수립한다.
Հոդված 15. | Համապատասխանության հավաստման հայտատուն 적합성 인증신청 |
1. Համապատասխանության հավաստման հայտատուն` 적합성 인증신청
1) համապատասխանության հավաստման նպատակով ընտրում է համապատասխանության հավաստման ձևը, սխեման և հայտ է ներկայացնում սերտիֆիկացման մարմին` սերտիֆիկացման կամ համապատասխանության հայտարարագրի վավերացման և գրանցման համար. 적합성 인증목적에 따라 적합성승인방식, 체계를 선택하고 인증 및 적합성선언의 인가와 평가를 위해 인증기관에 신청서를 제출한다.
2) ապահովում է արտադրանքի, ծառայությունների հայտարարագրում կամ սերտիֆիկատում նշված փաստաթղթերի պահանջների պահպանումը. 제품, 서비스의 선언서 또는 증명서에서 언급된 문서의 요구사항에 관한 준수를 확인한다.
3) դադարեցնում է համապատասխանության պարտադիր հավաստում անցած արտադրանքի իրացումը կամ ծառայությունների մատուցումը, եթե դրանք չեն համապատասխանում հայտարարագրում կամ սերտիֆիկատում տրված փաստաթղթերի պահանջներին. 만약 그것들이 적합성 선언서 또는 증명서에서 언급된 문서의 요구사항과 부합하지 않는 경우, 의무 적합성인증을 거친 제품의 판매 또는 서비스의 제공을 해지한다.
4) տեղեկացնում է համապատասխանության հավաստման աշխատանքներն իրականացնող սերտիֆիկացման մարմնին տեխնիկական փաստաթղթերում կամ տեխնոլոգիական գործընթացում կատարված այն փոփոխությունների մասին, որոնք կարող են խախտել սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին. 인증된 제품 또는 서비스의 적합성을 규정한 요구사항을 위반하는 경우, 적합성 인증업무를 수행하는 인증기관에 기술문서에서 또는 기술과정에서 행해진 변경사항에 대해 통보한다.
5) ապահովում է սերտիֆիկացման մարմնի պաշտոնատար անձանց լիազորությունների անարգել կատարումը համապատասխանության հսկողության իրականացման ժամանակ` համաձայն սերտիֆիկացման մարմնի և հայտատուի միջև կնքված պայմանագրի. 적인증기관과 신청인 사이에서 체결된 계약에 따라 합성 관리를 수행할 시, 인증기관의 공무원의 권한을 방해받지 않고 행하여 질 수 있도록 보장한다.
6) իրականացնում է համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարումները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գներով: 아르메니아 공화국 정부에서 정한 가격대로 의무적합성인증업무에 대한 비용을 받는다.
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=19769
DocumentView
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 20 մարտի 2001 թ.ք. Երևան N 91 Հ Ր Ա Մ Ա Ն ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏ
www.arlis.am
2. Հայտատուն իրավունք ունի համապատասխանության հավաստման նպատակով հայտ ներկայացնել իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմին: 신청자는 적합성 인증목적에 따라 신청서를 자신이 선택한 인증기관에 제출할 권리를 갖는다.
Հոդված 16. | Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի իրացման և ծառայությունների մատուցման պայմանները 아르메니아 공화국의 영토에서 의무 적합성 인증대상 제품의 판매 및 서비스의 제공에 관한 조건 |
1. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի իրացումը և ծառայությունների մատուցումը` առանց դրանց համապատասխանության հավաստման: 적합성인증없이 아르메니아 공화국의 영토에서 의무적합성인증대상 제품의 판매 및 서비스의 제공은 금지된다.
2. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող արտադրանքն ու ծառայությունները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով: 아르메니아 공화국의 영토에서 의무적합성인증대상이며 유통되고 있는 제품 및 서비스는 적합성 마크를 부착하고 인증 또는 등록선언서가 수반되어야한다.
https://www.arlis.am/documentview.aspx?docid=43268
DocumentView
Համարը N 247 Տեսակը Ինկորպորացիա Տիպը Որոշում Կարգավիճակը Չի գործում Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2000.05.31/11(109) Ընդունման վայրը Երևան Ընդունող մա
www.arlis.am
Հոդված 17. | Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման պայմանները 의무적합성인증대상 제품의 아르메니아 공화국의 영토로의 수입조건 |
1. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանք ներմուծելու դեպքում մաքսային մարմիններին պետք է ներկայացվի դրա սերտիֆիկատը կամ գրանցված հայտարարագիրը: 의무적합성인증대상 제품을 수입하는 경우 세관당국에 증명서 또는 등록된 선언서를 제출해야한다.
2. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման, դրա հետագա տնօրինման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 의무 적합성인증대상의 제품을 수입하는 것에 대한 후속절차는 아르메니아 공화국 정부가 규정한다.
3. Պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծումը, առանց դրանց համապատասխանության հավաստման, արգելվում է: 의무인증대상의 제품에 대한 수입은 적합성인증없이 금지된다.
Հոդված 18. | Համապատասխանության հավաստման արդյունքների ճանաչումը 적합성인증의 결과인정 |
Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված սերտիֆիկատները (օտարերկրյա սերտիֆիկատներ), համապատասխանության նշանները, փորձարկման արձանագրությունները կարող են ճանաչվել Հայաստանի Հանրապետությունում միջազգային պայմանագրերին համապատասխան: 아르메니아 공화국의 국경밖으로부터 받은 증명서(해외 증명서), 적합성마크, 실험규약은 아르메니아 공화국에서 국제협약에 따라 인정될 수 있다.
Գ Լ ՈՒ Խ 3. 3장
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ 인증
Հոդված 19. | Համապատասխանության հավաստման բնագավառում գործունեություն իրականացնող անձանց հավատարմագրումը 적합성인증분야에서 활동을 수행하는 개인의 인가 |
1. Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման բնագավառում գործունեություն կարող են իրականացնել միայն սույն օրենքին համապատասխան հավատարմագրված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: 아르메니아 공화국에서 적합성 인증분야에서의 활동은 만약 동 법률에 따라 다른 것이 규정되어 있지 않다면, 오직 동 법에 따라 인가된 법인 및 개인 사업자에 의해 실행될 수 있다.
Բացառիկ դեպքերում, երբ համապատասխանության հավաստման անհրաժեշտության պայմաններում բացակայում են համապատասխանության հավաստման որոշակի ոլորտում համապատասխան սերտիֆիկացման մարմինները կամ փորձարկման լաբորատորիաները, ազգային մարմնի ներկայացմամբ հավատարմագրման խորհուրդը կարող է լիազորել սերտիֆիկացման մարմնին կամ փորձարկում իրականացնողն իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը համապատասխան հավաստման որոշակի ոլորտում և ժամկետով համապատասխանության հավաստման աշխատանքներ իրականացնելու համար: Սույն մասով նախատեսված լիազորման ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին: 적합성인증에 관한 필연적 조건에서 적합성인증의 특정분야에서 관련 인증기관 또는 실험연구소가 부재하는 예외적인 경우, 국가기관의 권고에 따라 인증위원회는 인증기관 또는 실험을 수행하는 법인 또는 개인 사업자가 해당인증분야 또는 기간에 따라 적합성 인증업무를 수행하도록 권한을 부여할 수 있다. 동 항목에서 규정한 권한부여기간은 1년을 초과할 수 없다.
2. Հավատարմագրումն իրականացվում է սույն օրենքի, իրավական այլ ակտերի և միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17000 համակարգի ստանդարտների պահանջներին (այսուհետ` հավատարմագրման չափանիշներ) համապատասխան: 인증은 동 법률, 기타 법령 및 국제 ISO/IEC 17000 시스템의 표준화된 요구사항(이하 인증표준)에 따라 실행되어야한다.
3. Հավատարմագրման հայտատուն կարող է հավատարմագրվել որպես սերտիֆիկացման մարմին կամ փորձարկման լաբորատորիա: 인증신청자는 인증기관 또는 실험연구소로써 인가될 수 있다.
Հոդված 20. | Հավատարմագրման սկզբունքները 인증원칙 |
Հավատարմագրման հիմնական սկզբունքներն են` 인증에 대한 기본적인 원칙은 다음과 같다.
1) կամավորությունը. 이타성
2) անկախությունը. 독립성
3) հավատարմագրման գործընթացի թափանցիկությունը. 인증과정의 투명성
4) հավատարմագրման հավակնորդների համար հավասար պայմանների ապահովումը. 인증후보자에 대한 동등한 조건 보장
5) միջազգային ստանդարտներին ներդաշնակված հավատարմագրման պահանջների կիրառումը: 국제 표준화에서 요구하는 인증요구사항의 적용
Հոդված 21. | Հավատարմագրման խորհուրդը 인증위원회 |
1. Հավատարմագրման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 인증위원회의 개별조직 및 활동조직은 아르메니아 공화국 정부가 승인한다.
2. Հավատարմագրման խորհուրդը կազմվում է տասնհինգ անդամներից և ընդգրկում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, շահագրգիռ հասարակական միավորումների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 인증위원회는 15명으로 구성되며, 아르메니아 공화국의 국가행정기관, 관련공공협회 및 과학기구의 대표자로 구성된다.
3. Հավատարմագրման խորհրդի իրավասություններն են` 인증위원회의 권한은 다음과 같다.
1) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին հավատարմագրելու, հավատարմագրումը մերժելու, հավատարմագրման ոլորտն ընդլայնելու, կրճատելու, հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու, դադարեցնելու մասին որոշումների ընդունումը. 법인 또는 개인사업자에게 인가하고, 인증을 거부하고, 인증분야를 채택하고, 적용하며, 인증서의 유효성을 정지, 복원, 해지하는 것에 대한 결정을 채택
2) հավատարմագրման գործընթացի հետ կապված բողոքների քննարկումը և դրանց վերաբերյալ որոշումների ընդունումը. 인증과정과 관련하여 불만사항의 논의 및 그에 대한 결정을 채택
3) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված լիազորության վերաբերյալ որոշումների ընդունումը: 동 법률 19조 1항 2절에 따라 규정된 권한에 대한 결정을 채택
Հոդված 22. | Հավատարմագրման հայտատուին ներկայացվող պահանջները 인증신청자의 요건 |
1. Հայտատուն` որպես սերտիֆիկացման մարմին, հավատարմագրվելու համար պարտավոր է` 신청자는 인증기관으로 인가를 받기 위해 다음과 같이 해야한다.
1) հավատարմագրված լինել որպես փորձարկման լաբորատորիա. 실험연구소로써 인가받아야한다.
2) ապահովված լինել հավատարմագրման ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, անձնակազմով, համապատասխանության հավաստման բնագավառում համապատասխան ուսուցում և որակավորում ստացած փորձագետներով, իրավական ակտերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով. 인증분야에서 활동을 위한 필요한 공간, 직원, 권련 인증분야에서 관련검사 및 자격을 갖춘 전문가, 법령 및 표준화된 규범 문서를 제공되어야한다.
3) ներդնել իր գործունեության ոլորտին համապատասխան որակի կառավարման համակարգ. 활동분야에 대한 품질관리시스템을 도입해야한다.
4) սահմանել պատվիրատուներից և այլ կողմերից համապատասխանության հավաստմանն առնչվող բողոքների քննարկման կարգ. 고객 및 기타 당사자로부터 적합성인증과 관련된 불만사항에 대한 논의절차를 수립해야한다.
5) չզբաղվել հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի արտադրությամբ, իրացմամբ կամ ծառայությունների մատուցմամբ: 인증분야에 포함된 제품의 생산, 판매 또는 서비스의 제공에 종사하지 말아야한다.
2. Հայտատուն` որպես փորձարկման լաբորատորիա, հավատարմագրվելու համար պարտավոր է` 신청자는 실험연구소로써 인가받기 위해 다음과 같이 해야한다.
1) ապահովված լինել հավատարմագրման ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, համապատասխանության հավաստման բնագավառում համապատասխան ուսուցում և որակավորում ստացած, փորձարկում իրականացնող անձնակազմով, իրավական ակտերով, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով և դրանցով նախատեսված տեխնիկական միջոցներով ու ստանդարտ նմուշներով. 인증분야에서 활동하기 위한 필요한 공간, 관련 인증분야에서 관련검사 및 자격을 갖춘, 실험을 수행하는 직원, 법령, 표준화된 규범문서 및 그것에 의해 규정된 기술수단과 표준화 샘플을 제공해야한다.
2) ներդնել իր գործունեության ոլորտին համապատասխան որակի կառավարման համակարգ. 활동분야와 관련하여 품질관리시스템을 도입해야한다.
3) սահմանել պատվիրատուներից և այլ կողմերից փորձարկումների հետ առնչվող բողոքների քննարկման կարգ. 고객 및 기타 당사자로부터 실험과 관련된 불만사항에 대한 논의절차를 수립해야한다.
4) ապահովել հավատարմագրման ոլորտում ընդգրկված յուրաքանչյուր արտադրանքի (արտադրանքի խմբի) կամ ծառայությունների փորձարկումը` դրանց բնութագրերի (ցուցանիշների) առնվազն յոթանասունհինգ տոկոս ծավալով: 인증분야에서 포함된 각각의 제품(제품군) 또는 서비스의 실험을 특성(지표)에 대한 최소 75% 규모로 유지해야한다.
3. Սույն հոդվածով հայտատուին ներկայացվող պահանջները պարտադիր են նաև դրա հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում: 동 조항에 따라 신청자에게 제시된 요구사항은 인증서의 유효기간내에 준수되어야한다.
Հոդված 23. | Հավատարմագրման հայտի ներկայացումը 인증신청서의 제출 |
1. Հավատարմագրման նպատակով հայտատուն հայտ է ներկայացնում ազգային մարմին: 인증을 위한 신청자는 국가기관에 신청서를 제출해야한다.
2. Որպես սերտիֆիկացման մարմին հավատարմագրվելու նպատակով հայտին կից ներկայացվում են` 인증기관으로써 인가를 받기 위해 신청자는 다음과 같은 사항을 첨부한다.
1) հավատարմագրման ոլորտի նախագիծը. 인증분야의 프로젝트
2) իր գործունեության մասին տվյալներ. 활동에 대한 자료
3) որակի ձեռնարկը. 품질메뉴얼
4) հարցաթերթը. 설문지
5) հայտատուի` որպես փորձարկման լաբորատորիա հավատարմագրման վկայագրի պատճենը. 신청인의 실험연구소 인증서 사본
6) հայտատուի կանոնադրության (եթե նա իրավաբանական անձ է) և պետական գրանցման վկայականի պատճենները: 신청자의 정관(만약 법인이라면) 및 국가등록증 사본
3. Որպես փորձարկման լաբորատորիա հավատարմագրվելու նպատակով հայտին կից ներկայացվում են` 실험연구소로 인가받기 위해 신청사는 다음과 같은 서류를 첨부해야한다.
1) հավատարմագրման ոլորտի նախագիծը. 인증분야의 프로젝트
2) իր գործունեության մասին տվյալներ. 활동에 관한 자료
3) լաբորատորիայի տեխնիկական անձնագիրը. 연구소의 기술프로필
4) որակի ձեռնարկը. 품질메뉴얼
5) հարցաթերթը. 설문지
6) հայտատուի կանոնադրության (եթե նա իրավաբանական անձ է) և պետական գրանցման վկայականի պատճենները: 신청인의 정관(만약 법인이라면) 및 국가등록증 사본
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 3-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը հայտատուն ներկայացնում է ազգային մարմնի սահմանած ձևերին համապատասխան: 동 조항의 2항 2절 및 4절, 3항 2절, 3절 및 5절에 의해 규정된 문서를 신청인은 국가기관에서 정한 형식에 따라 제출하여야한다.
Հոդված 24. | Հայտի ընդունումը կամ վերադարձնելը 신청서의 채택 또는 반환 |
1. Ազգային մարմինը հայտն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է հավատարմագրման հայտին կից ներկայացված փաստաթղթերի լրակազմի ստուգումը: 국가기관은 신청서를 수취한 후 근무일 기준 3일이내에 인증신청서에 첨부된 문서의 권한조사를 실시한다.
2. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում ազգային մարմինը հայտը վերադարձնում է հայտատուին: 동 법률의 23조 2항 및 3항에 언급된 문서들중 하나가 빠져있는 경우, 국가기관은 신청서를 신청인에게 반환한다.
Սահմանված ժամկետում հայտը չվերադարձվելու դեպքում այն համարվում է ընդունված: 정해진 기간내에 신청서를 반환하지 않는 경우 그것은 채택으로 간주된다.
Ընդունված հայտը գրանցվում և դրան կից ներկայացված փաստաթղթերը ենթարկվում են փորձաքննության երեսուն օրվա ընթացքում: 채택된 신청서는 등록되며 그와 같이 첨부된 문서는 30일이내에 심사를 거친다.
Հոդված 25. | Փաստաթղթերի փորձաքննությունը 서류심사 |
1. Եթե ներկայացված փաստաթղթերի փորձաքննության արդյունքում ազգային մարմինը եզրակացնում է, որ դրանք համապատասխանում են հավատարմագրման չափանիշներին, ապա հավատարմագրման գործընթացը շարունակվում է: 만약 제출된 서류심사의 결과에서 국가기관이 해당문서가 인증표준에 부합하다고 결론지으면, 인증과정은 계속된다.
2. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում հավատարմագրման չափանիշներին, ապա ազգային մարմինն այդ մասին եզրակացություն է ներկայացնում հավատարմագրման խորհուրդ: 만약 심사결과가 제출된 서류가 인증표준에 부합하지 않다고 판명되면, 국가기관은 그에 관한 결정문을 인증위원회에 제출한다.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո հավատարմագրման խորհուրդն իր հերթական նիստի ժամանակ որոշում է ընդունում հավատարմագրումը մերժելու կամ հավատարմագրման գործընթացը շարունակելու մասին: 동 조항의 2항에서 규정한 결정문을 받은 후 인증위원회는 정기회의에서 인증을 거절하거나 인증절차를 지속하는 것에 대한 결정을 내린다.
Հոդված 26. | Հայտատուի համապատասխանության գնահատումը 신청인의 적합성 평가 |
1. Սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում ազգային մարմինն ստեղծում է համապատասխան փորձագետներից և մասնագետներից կազմված գնահատման հանձնաժողով, որն իրականացնում է հավատարմագրման չափանիշներին հայտատուի համապատասխանության գնահատում` ըստ հայտատուի գտնվելու վայրի:
Գնահատման հանձնաժողովի կազմում հայտատուի ցանկությամբ կարող են ընդգրկվել երկուսից ոչ ավելի հրավիրված մասնագետներ, որոնց վարձատրում է հայտատուն` պայմանագրի հիման վրա:
2. Համապատասխանության գնահատման արդյունքների հիման վրա գնահատման հանձնաժողովն ազգային մարմին է ներկայացնում գնահատման հաշվետվությունը:
3. Գնահատման հաշվետվությունն ստանալուց հետո ազգային մարմինն ամփոփում է հավատարմագրման աշխատանքները և առաջարկություն է ներկայացնում հավատարմագրման խորհուրդ` հայտատուին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու վերաբերյալ` կցելով գնահատման հաշվետվությունը, հավատարմագրման հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և դրանց փորձաքննության եզրակացությունը:
4. Ազգային մարմնի առաջարկությունն ստանալուց հետո` հերթական նիստի ժամանակ, հավատարմագրման խորհուրդը որոշում է ընդունում հավատարմագրման հայտատուին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
5. Ազգային մարմինը հավատարմագրման խորհրդի որոշման մասին ծանուցում է հայտատուին հավատարմագրման խորհրդի որոշումն ընդունվելուց հետո` երկու օրվա ընթացքում:
Հոդված 27. | Հավատարմագրման վկայագրի ձևակերպումը, գրանցումը և հանձնումը 인증서의 생성, 등록 및 교부 |
1. Հավատարմագրման խորհրդի` հայտատուին հավատարմագրելու մասին որոշումն ընդունելուց և հայտատուի կողմից օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո` հինգ օրվա ընթացքում, ազգային մարմինը ձևակերպում և գրանցում է հավատարմագրման վկայագիրը համապատասխանության հավաստման համակարգի գրանցամատյանում և վկայագիրը հանձնում է հավատարմագրված անձին:
2. Հայտատուն հավատարմագրված է համարվում համապատասխանության հավաստման համակարգի գրանցամատյանում հավատարմագրման վկայագրի գրանցման պահից:
3. Պետական տուրքը չվճարելը կամ վճարման անդորրագիրը չներկայացնելը հիմք է հավատարմագրման վկայագրի գրանցումը մերժելու համար:
4. Հավատարմագրման վկայագիրն անձի հավատարմագրումը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է, որի ձևը սահմանում է ազգային մարմինը:
5. Հավատարմագրման վկայագրի հետ հավատարմագրված անձին (անձանց) է հանձնվում հավատարմագրման ոլորտը, որը հավատարմագրման վկայագրի անբաժանելի մասն է:
Հոդված 28. | Հավատարմագրման ժամկետը 인증기간 |
Հավատարմագրման ժամկետը` հինգ տարուց ոչ ավելի, սահմանում է հավատարմագրման խորհուրդը: 인증기간은 5년을 넘지않으며 인증위원회가 정한다.
Հոդված 29. | Պարբերական գնահատումը 정기평가 |
1. Հավատարմագրման չափանիշներին հավատարմագրված անձի գործունեության համապատասխանությունն ապահովելու նպատակով հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում ազգային մարմինն ստեղծում է փորձագետներից և մասնագետներից կազմված գնահատման հանձնաժողով, որն իրականացնում է հավատարմագրված անձի պարբերական գնահատումը:
Գնահատման հանձնաժողովի կազմում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կարող են ընդգրկվել հրավիրված մասնագետներ:
2. Պարբերական գնահատման արդյունքների հիման վրա գնահատման հանձնաժողովն ազգային մարմին է ներկայացնում պարբերական գնահատման հաշվետվությունը:
3. Պարբերական գնահատումն իրականացվում է ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ ստուգումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմիններից ահազանգ է ստացվել իրենց կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված` հավատարմագրված անձի հավատարմագրման ոլորտում թույլ տված խախտումների մասին:
Հոդված 30. | Հավատարմագրման վկայագրի գործողության կասեցումը, վերականգնումը և դադարեցումը 인증서의 효력정지, 복원 및 해지 |
1. Հավատարմագրման խորհուրդը հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնում է ազգային մարմնի առաջարկությամբ, եթե պարբերական գնահատման արդյունքում պարզվում է, որ հավատարմագրված անձը չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին:
2. Հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցվում է մինչև կասեցման հիմքերի վերացումը, բայց երկու ամսից ոչ ավելի ժամկետով:
3. Կասեցման հիմքերը վերացնելուց հետո հավատարմագրված անձը կարող է դիմել ազգային մարմին` հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու համար:
4. Հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու դիմումի հիման վրա ազգային մարմինը սույն օրենքի 26-րդ հոդվածին համապատասխան իրականացված գնահատման արդյունքում առաջարկություն է ներկայացնում հավատարմագրման խորհուրդ` հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու կամ դիմումը մերժելու մասին:
5. Հավատարմագրման խորհուրդը` ազգային մարմնի առաջարկությամբ, դադարեցնում է հավատարմագրման վկայագրի գործողությունը, եթե հավատարմագրված անձը`
1) չի վերացրել կասեցման հիմքերը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում.
2) հրաժարվել է պարբերական գնահատման գործընթաց իրականացնելուց.
3) հավատարմագրման ոլորտից դուրս իրականացրել է համապատասխանության հավաստման գործունեություն.
4) արտադրել կամ իրացրել է իր հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանք կամ մատուցել ծառայություններ.
5) դիմել է իր հավատարմագրման վկայագրի գործողությունը դադարեցնելու խնդրանքով:
6. Հավատարմագրման խորհուրդը հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու կամ դադարեցնելու մասին որոշում է ընդունում ազգային մարմնի առաջարկությունն ստանալուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում:
Հոդված 31. | Հավատարմագրման ոլորտի ընդլայնումը և կրճատումը 인증분야의 포함 및 적용 |
1. Հավատարմագրման ոլորտը կարող է ընդլայնվել հավատարմագրված անձի դիմումի հիման վրա` սույն օրենքով սահմանված հավատարմագրման կարգին համապատասխան:
2. Հավատարմագրման ոլորտը կարող է կրճատվել`
1) հավատարմագրված անձի դիմումի հիման վրա.
2) հավատարմագրված անձի պարբերական գնահատման արդյունքում, եթե պարզվում է, որ հավատարմագրված անձը չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին:
Գ Լ ՈՒ Խ 4. 4장
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ 기술규정에 관한 제품 및 서비스의 준수사항에 대한 정부통제
Հոդված 32. | Պետական վերահսկողության խնդիրները 국가통제의 문제점 |
1. Պետական վերահսկողության հիմնական խնդիրներն են`
1) տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի, ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.
2) տեխնիկական կանոնակարգերին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության ապահովումը:
Հոդված 33. | Պետական վերահսկողություն իրականացնող մարմինը 국가통제의 수행기관 |
1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացնում են ազգային մարմինը և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը` իրենց կազմում գործող համապատասխան տեսչության (այսուհետ` տեսչություն) միջոցով, որի ղեկավարը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության գլխավոր պետական տեսուչն է (այսուհետ` գլխավոր պետական տեսուչ):
Պետական վերահսկողությունն իրականացվում է գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից ստուգումներ կատարելու միջոցով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից արձակվող կարգադրագրերի ձևերը հաստատում է ազգային մարմինը և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:
3. Պետական վերահսկողությունն իրականացվում է տեխնիկական կանոնակարգով սահմանված արտադրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և օգտահանելու, ծառայությունները մատուցելու փուլերում:
(33-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.11.06 ՀՕ-197-Ն)
Հոդված 34. | Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների իրավասությունները 국가 감사원과 국가 감사원의 권한 |
1. Գլխավոր պետական տեսուչը`
1) Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան` քննում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների հետ կապված վարչական պատասխանատվության մասին գործերը և իր իրավասության սահմաններում ընդունում համապատասխան որոշումներ.
2) տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման դեպքերում արձակում է կարգադրագրեր` արտադրանքի իրացումն արգելելու, արտադրանքը շրջանառությունից հանելու, սպառողներին այդ մասին տեղեկացնելու և սպառողներից արտադրանքը հետ վերցնելու մասին.
3) օրենքով նախատեսված դեպքերում արձակում է ստուգումն իրականացնելու մասին հանձնարարագրեր.
4) օրենքով նախատեսված դեպքերում վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին կամ դիմում դատարան` պատասխանատվության միջոցներ կիրառելու համար.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. Պետական տեսուչը`
1) առաջարկություններ է ներկայացնում գլխավոր պետական տեսուչին` վերջինիս իրավասության հարցերով.
2) արձակում է կարգադրագրեր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կասեցնելու վերաբերյալ.
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 35. | Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների պատասխանատվությունը 국가 감사원과 국가 감사원의 책임 |
1. Գլխավոր պետական տեսուչը և պետական տեսուչներն իրենց պարտականությունները չկատարելու, անպատշաճ կատարելու, իրենց լիազորությունները վերազանցելու, պետական և (կամ) ծառայողական գաղտնիքները հրապարակելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
2. Պետական տեսուչների անօրինական գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
3. Պետական տեսուչների գործողությունները կարող են գանգատարկվել գլխավոր պետական տեսուչին կամ դատարան:
4. Գլխավոր պետական տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել ազգային մարմնի ղեկավարին կամ դատարան:
5. Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների արձակած կարգադրագրերի բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը:
Հոդված 36. | Կարգադրագիրը 규정 |
1. Կարգադրագիրը գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է`
1) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացման արգելմանը, արտադրանքը շրջանառությունից հանելուն, սպառողներին այդ մասին տեղեկացնելուն և սպառողներից արտադրանքի վերադարձմանը, եթե հայտնաբերված անհամապատասխանությունը հնարավոր չէ վերացնել.
2) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացման կասեցմանը` մինչև հայտնաբերված խախտման վերացումը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգադրագրերով սահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ` համաձայնեցված տնտեսավարող սուբյեկտի հետ:
3. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին տեղյակ պահել տեսչությանը:
4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
5. Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են գլխավոր պետական տեսուչի կողմից` տնտեսավարող սուբյեկտի դիմումով, կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 5. 5장
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ 법위반에 대한 책임
Հոդված 37. | Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար 법위반에 대한 책임 |
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև պետական մարմինները և պաշտոնական անձինք սույն օրենքի դրույթները խախտելու համար կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: 법인, 개인사업자 뿐만 아니라 국가기관과 공무원이 동 법률조항을 위반하는 것에 대해 법률에서 정한 방식에 따라 책임을 진다.
Գ Լ ՈՒ Խ 6. 6장
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ 경과조항
Հոդված 38. | Անցումային դրույթներ 경과조항 |
1. Համապատասխանության գնահատման բնագավառում համապատասխան տեխնիկական կանոնակարգերի բացակայության դեպքում, մինչև դրանց ընդունումը, օրենքով տեխնիկական կանոնակարգերի վերաբերյալ նախատեսված նորմերը տարածվում են այն ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի վրա, որոնք ուղղված են հետևյալ նպատակներից առնվազն մեկի ապահովմանը`
1) մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական ու իրավաբանական անձանց և պետական գույքի անվտանգության ապահովմանը.
2) կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պահպանությանը` ձեռնարկատիրական և արտադրական գործունեության վնասակար ազդեցությունից.
3) սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելմանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համապատասխան ստանդարտների հիման վրա:
3. Մինչև գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում համապատասխան պետական տեսչության ստեղծումը լիազորված մարմնի գործառույթներն իրականացնում է ազգային մարմինը:
(38-րդ հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-197-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7. 7장
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ 최종조항
Հոդված 39. | Եզրափակիչ դրույթներ 최종조항 |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից տասն օր հետո, բացառությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի 4-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: 이 법은 2006년 1월 1일부터 발효되는 22조 1항 1절 및 2항 4절을 제외하고 공식 공표일로부터 10일이내에 발효된다.
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի դեկտեմբերի 3-ի «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» ՀՕ-18 Հայաստանի Հանրապետության օրենքը: 이 법은 발효되는 순간부터 1999년 12월 3일자 "규범요건에 따른 제품 및 서비스의 적합성 인증에 관한" 아르메니아 법률 18호는 폐지된다.
28 օգոստոսի 2008 թվականի N 976-Ն 2008년 8월 28일 976호 결정안
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2004년 7월 29일자 아르메니아 공화국 정부의 제 1149호 결정안에 대한 변경에 대해
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 아르메니아 공화국 정부는 다음과 같이 결정한다.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։ 아르메니아 공화국 정부의 2004년 7월 29일자 "아르메니아 공화국에서 의무적합성인증 및 아르메니아 공화국 정부의 2000년 5월 12일자 239호 결정안의 폐지에 대한" 제 1149호 결정안 부록 1호를 새로운 단락으로 작성하기 위해
Ց Ա Ն Կ
Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 상품분류코드에 따른 제품군 | Արտադրանքի բնութագիրը 상품설명 |
0407 00 | Թռչնի ձու 조류의 알 |
1101 00 | Ալյուր 밀가루 |
1507 10 900, 1509 90 000, 1512 19 910, 1515 29 900 | Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղ (ձեթ) 대두유, 올리브유, 화유, 옥수수유 |
1516, 1517 | Կենդանական և բուսական ճարպեր, հիդրոգենիզացված յուղեր, մարգարին 동물성 및 식물성 유지, 마가린 |
1604-1605 | Պատրաստի սննդամթերք՝ ձկից և խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից 조제하거나 보존처리한 어류, 캐비아, 어란(魚卵)으로 조제한 캐비아 대용물, 조제하거나 보존처리한 갑각류ㆍ연체동물ㆍ그 밖의 수생(水生) 무척추동물 |
1701, 1702 90, 1703, 1704 | Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն կակաո չպարունակող 당류·설탕과자 |
1805 00 000, 1806 | Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո պարունակող այլ սննդամթերք 초콜릿과 코코아를 함유한 그 밖의 조제 식료품 |
1901 10 000 | Մանկական սնունդ 분유 |
1902-1905 (բացի 1905 90 300-ից) | Մակարոնային արտադրանք, ալրային հրուշակեղեն 파스타 제품, 밀가루 과자 |
2001-2008 (բացի 2002 90-ից, 2007 99-ից) | Մթերք՝ ստացված բանջարեղենի, պտուղների (մրգերի), ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից 야채, 과일(견과류), 견과류 또는 식물의 다른 부분을 가공하여 얻은 식품 |
2101 - 2104 | Տարբեր սննդամթերք, խմորիչ 각종 식품, 효모 |
2201 - 2209 00 (բացի 2202 90 100-ից, 2203 00-ից, 2208 20 120-ից, 2208 20 400-ից, 2208 20 620-ից, 2208 20 890-ից) | Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ 알코올 및 무알코올 음료, 식초 |
2501 00 91 | Կերակրի աղ 식용 소금 |
2707, 2710 (բացի 2710 11 410-ից, 2710 11 450-ից, 2710 11 490-ից, 2710 19 410-ից) | Նավթամթերք և յուղեր 석유 제품 및 오일 |
3303 00-3306, 3307 10 000, 3307 20 000 | Օծանելիք և հարդաջուր, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտնքային միջոցներ և հոտազերծիչներ 향수 및 화장수, 화장품, 헤어케어, 구강위생, 면도, 발한억제제 및 데오도란트 |
4014 90 100 | Մանկական ծծակներ 유아 젖꼭지 |
6810 91 | Երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաներ, պատրաստվածքներ բետոնից ամրանավորված կամ չամրանավորված 철근 콘크리트 하중 지지 구조, 철근 또는 비철근 콘크리트 제품 |
9018 31 100 | Ներարկիչներ պլաստմասսայից, ասեղով կամ առանց ասեղի 바늘이 있거나 없는 플라스틱 주사기 |
03 սեպտեմբերի 2008
ԼՈՒՐՋ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԻԶՆԵՍԻՆ. ԷԱՊԵՍ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ 비지니스에 대한 진지한 지원, 의무인증대상품목이 대폭 축소되다.
Ընթացակարգերի պարզեցման սկզբունքով. Էկոնոմիկայի նախարարության և Մաքսայինի ղեկավարության համատեղ ջանքերի արդյունքը շուտով վայելելու են գործարարները: Այն որոշումը, որի փոփոխված տարբերակը գործադիրը հավանության արժանացրեց 28.08.2008թ.-ի նիստում, առաջին հերթին շահավետ է գործարար աշխարհի համար: 절차 간소화 원칙에 따라 경제부와 관세청의 합동노력의 결과를 기업인들은 누리게 될 것이다. 2008년 8월 28일 회의에서 임원의 승인을 받은 수정버전의 결정안은 무엇보다도 비지니스 세계에 유익할 것이다.
Այդ որոշման համաձայն, 65-70 տոկոսով կրճատվել է համապատասխանության պարտադիր հավաստագրման /սերտիֆիկացման/ ենթակա ապրանքների ցանկը, այսինքն` ընթացակարգը պարզեցվել է: Ցանկից հանվել են մեծ թվով ապրանքատեսակներ, որոնց նկատմամբ պահանջները սահմանված են տեխնիկական կանոնակարգերով: Մի շարք ապրանքներ ներկայացվել են մեկ անվան տակ, ինչպես, օրինակ, սննդամթերքի դեպքում: Տեխնիկական կանոնակարգերի համաձայն, այդ ցանկը հետագայում վերանայվելու է: Այսպես, ընդհանուր առմամբ, մինչ փոփոխությունը, սերտիֆիկացման էր ենթակա շուրջ 65 ապրանքատեսակ: Պարզեցման արդյունքում այդ թիվը կրճատվել է ավելի քան 4 անգամ. սերտիֆիկացման ենթակա ապրանքատեսակների թիվը դարձել է 16: Պարտադիր հավաստագրման ենթակա ապրանքների ցանկում ընդգրկվել են միայն այն ապրանքատեսակները, որոնք, մասնագետների դիտարկմամբ, որոշակի ռիսկ էին պարունակում` ազգաբնակչությանը վտանգ ներկայացնելու տեսակետից: Ի դեպ, Նախատեսվում է սահմանի վրա անցում կատարել ներկրվող ապրանքների հսկողության` ռիսկերի վրա հիմնված համակարգի: Այդտեղ վերլուծություններ պետք է արվեն և ընտրվեն առավել ռիսկային համարվող, ոչ թե առավել թանկ ապրանքները, որոնց ուղղությամբ էլ առանձին վերահսկողություն կիրականացվի: 해당 결정에 따라 65~70%로 의무 적합성인증/증명/대상 제품목록이 감소되었으며, 즉, 절차가 간소화되었다. 목록에서 기술규정에 따라 정해진 많은 제품들이 제거되었다. 예를 들어, 식품의 경우, 여러 제품들이 하나의 명칭으로 제공된다. 기술규정에 따라, 해당 목록은 추후 수정될 예정이다. 이에 따라, 일반적으로 변경전 대략 65개의 제품군이 인증대상이었다. 단순화의 결과로 그 수는 4배이상 감소되었으며 인증대상품목의 수는 16개가 되었다. 의무인증대상제품목록에서 전문가의 의견에 따라, 인구에 유해를 가하는 측면에서 특정위험을 초래하는 제품군만이 포함되었다. 그로써 국경을 통과하는 수입물품에 대한 위험기반 통제시스템이 예상된다. 이러한 분석은 가장 비싼 제품이 아닌 가장 위험한 것으로 간주되는 제품을 선택해야하며, 그에 따라 어떤 방향으로 개별통제를 행사할 것인지 결정해야한다.
Այդպիսով, նոր որոշման նպատակն է` էապես աջակցել բիզնեսի խթանմանը: Մասնավորապես, ներմուծող իրավաբանական կամ ֆիզիկական անձը այդ արտադրանքի սերտիֆիկացումն արդեն կիրականացնի ոչ թե ներմուծման պահին, այլ իրացման փուլում: Պարզ է, որ այդպիսով ներմուծողն ավելորդ ժամանակ չի վատնի և համապատասխանության հավաստման աշխատանքների ժամանակ մատուցվող ծառայության որակը կբարձրացվի: Հատկապես այդ հանգամանքն է ընդգծել Մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչության պետ Կարեն Բեգլարյանը, ով «Ձյունիկ» մաքսային պահեստում լրագրողներին է ներկայացրել բոլոր մանրամասները: Կ.Բեգլարյանը մասնավորապես նշել է, որ այս որոշման արդյունքում տնտեսվարող սուբյեկտը ոչ միայն ժամանակ է խնայում, այլ նաև գումար է տնտեսում: Մինչ այս, կախված ապրանքի առանձնահատկությունից, փորձաքննությունը տևում էր 2-3 օր, այսինքն` ներմուծված ապրանքն այդքան ժամանակ` մինչ սերտիֆիկացման ավարտը, մնում էր մաքսային պահեստում: Այսօր արդեն, երբ օրերով սպասելու անհրաժեշտություն չկա, բնականաբար կրճատվում են նաև տրանսպորտային ծախսերը, որ պահանջվում էին մաքսային պահեստում կայանելու համար: 따라서, 새로운 결정안의 목적은 대폭적인 사업추진을 지원하는 것이다. 특히, 수입하는 법인 또는 개인은 해당 제품의 인증을 수입순간이 아닌 판매단계에서 실행하게 된다. 그에 따라 수입자는 추가 시간을 낭비하지 않고 적합성인증업무시 제공되는 서비스의 품질은 향상될 것이다. "슈니크" 세관창고에서 기자들에게 모든 세부사항을 소개한 세관업무전략 및 국제관계부서장인 까렌 베글라리안은 이러한 상황을 특히 강조하였다. 바렌 베글라리안은 특히 이 결정안의 결과로 경제주체가 시간을 절약할 뿐만 아니라, 돈도 절약할 수 있다고 언급하였다. 지금까지는 관련 제품의 특성에 따라 실험은 2-3일간 지속되었다. 다시 말해, 수입된 물품은 인증이 끝날때까지 세관창고에 남아 있었다. 하지만, 며칠동안 기다릴 필요가 없는 오늘날에는 세관창고에 남아있기 위한 운송비용이 자연스럽게 감소될 것이다.
Մյուս կողմից` փոփոխությունը կարևորվում է նաև սպառողների շահերի պաշտպանվածության տեսակետից: Այդ կանոնակարգերը հսկողություն են պահանջում ոչ միայն ներկրման փուլի, այլև ներկրումից հետո սպառման ողջ շղթայի համար, այլապես հնարավոր չէ տվյալ արտադրանքը սպառողին հասցնել պատշաճ որակով: Ընդ որում, Կարեն Բեգլարյանը տեղեկացնում է նաև, որ այս որոշումը պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի ենթադրում: 한편, 변화는 소비자의 이익을 보호하는 측면에서도 중요하다. 해당 규정은 수입단계 뿐만아니라 수입후 전체 소비체인에서도 관리를 요구하기에 이로써 적절한 품질을 가진 상기의 제품이 소비자에게 전달될 수 있다. 따라서, 까렌 베글라리안은 이번 결정안이 국가예산의 수입감소를 의미하지 않는다고 강조하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
아르메니아 통관절차) 2020년 1월 1일부터 일부품목에 대한 관세율변동안내 (0) | 2021.08.13 |
---|---|
아르메니아 통관절차) 식물위생 검역관리대상 제품목록 (0) | 2021.08.12 |
아르메니아 통관절차) 소비세 라벨 및 의무라벨부착의 적용 예시3) (0) | 2021.08.10 |
아르메니아 통관절차) 부가가치세의 면제품목 (0) | 2021.08.09 |
아르메니아 통관절차) EEU회원국으로부터의 수입관세의 계산, 예시 2) (0) | 2021.08.09 |