휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 1월 26일자 본문
Հայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքից: 아르메니아에서 채점시스템의 적용에 따라 395명의 사람들이 운전면허증을 박탈당하였다.
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021 թվականի ընթացքում տուգանային միավորների համակարգի կիրառմամբ կասեցվել է 4809 վարորդական իրավունք, 395 անձ զրկվել է այդ իրավունքից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 예레반, 1월 26일, 아르멘프레스: 아르메니아에서 2021년 동안에 벌점시스템을 적용에 따라 4809개의 운전면허증이 정지되고 395명이 운전면허증을 박탈당하였다. "아르멘프레스"의 조사에 응답한 아르메니아 경찰청이 알려왔다.
2020 թվականի հունվարի 1-ից գործում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում կիրառվող տուգանային բալերի համակարգը։ Ըստ այդմ, վարորդական վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացու մեկ տարվա ընթացքում տրամադրվում է 9 բալ, որոնք սպառելուց հետո վարորդը կարող է կորցնել վարորդական իրավունքը վեց ամսով։ Կախված վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից՝ կիրառվում են 0․5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորներ։ Ընդ որում, նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարվա համար տրամադրվող 9 բալերին։ Հարկ է նշել նաև, որ բալային համակարգին զուգահեռ՝ շարունակում են գործել տուգանքները։ 2020년 1월 1일부터 도로교통규칙을 위반하는 경우에 벌점시스템이 적용되고 있다. 그에 따라 운전면허증을 소지한 모든 시민들은 한해동안 9점을 부여받고, 그것을 모두 소비한 후에 운전자는 운전면허증을 6개월간 상실할 수 있다. 관련 행정범죄의 공적 피해의 정도와 수, 사망자와 부상자가 있는 교통사고의 원인이나 기여조건의 정황에 따라, 0.5, 1, 2, 3 및 4점의 벌점이 부과된다. 또한 이전년도 벌점잔액은 다음년도에 제공되는 9점에 이월되지 않는다. 벌점시스템과 병행하여 벌금이 계속하여 부과된다는 점을 유념해야한다.
Բացի սա, պարբերաբար տուգանային միավորի ձևով վարչական տույժ ենթադրող խախտումներ կատարելն առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` 6 ամիս ժամկետով: Վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին նման խախտումներ կատարելն առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով: Պարբերաբար խախտումը համարվում է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր: 그외에도 정기적인 벌점형태로 행정 과태료의 대상인 위반을 저지르는 것은 6개월간 차량을 운전하는 권리가 정지될 것이다. 운전할 권리가 정지된 기한이 만료된 후 1년내, 다시 유사한 위반을 저지르는 경우에 1년간 차량을 운전할 권리가 박탈당한다. 상시위반은 1년내 3번이상 위반한 것으로 간주하며, 그에 대해 적용되어진 벌점은 총 9점에 해당한다.
Տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 և պակաս լինելու դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն, որը դրական հանձնելու դեպքում տվյալ տարում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր։ Այս հնարավորությունից վարորդները կարող են օգտվել տարին մեկ անգամ։ 해당연도에 부과된 벌점의 잔액이 3점 이하인 경우 개인은 스스로 운전면허증을 취득하기 위한 이론실험에 합격할 수 있으며, 합격한 경우에 해당 연도에 감점당한 점수에서 2점을 공제한다. 이러한 기회를 운전자는 1년에 단 한번 이용할 수 있다.
Բացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք. հարուցվել է քրեական գործ: 전례없는 휴대폰 밀수사례가 적발되었다. 형사사건이 개시되었다.
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք: 예레반, 1월 26일, 아르멘프레스: 아르메니아 국세청의 수사작전정보부는 경제범죄에 맞선 싸움의 틀안에서 전례없는 수의 휴대폰 밀수사건을 적발하였다.
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, օրերս հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ: "아르멘프레스"가 국세청이 유포한 공지문을 통해 알린 바와 같이, 최근 수사작전정보부의 직원들은 우편서비스를 제공하는 회사들중 한 곳을 통해 유라시아 경제연합의 회원국으로부터 아르메니아 공화국 영토로 밀수를 통해 휴대폰을 수입하려고 한다는 첩보를 받았다.
«Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում` «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսները: Հայտնաբերվել է 1328 հեռախոս, որոնց շուկայական արժեքը կազմել է մոտ 600 հզ ԱՄՆ դոլար: Որոշ մոդելներն, ի դեպ, հայաստանյան շուկայում վաճառվում են 600,000-ից մինչև 1,200,000 ՀՀ դրամի սահմաններում: Մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել նաև ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսների աքսեսուարներ: Հատկանշական է, որ մաքսանենգ ճանապարհով ներմուծված բեռների բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները»,- նշված է հաղորդագրության մեջ: "받은 첩보자료를 확인할 목적으로 포괄적이고, 대규모 및 효과적인 작전수사조치가 구성되었습니다. 결과적으로 "츠바르트노츠" 공항의 "CARGO" 화물단지구역에서 러시아 연방으로부터 아르메니아 공화국의 영토로 우편서비스를 제공하는 회사들중 한 곳을 통해 밀수형식으로 수입된 휴대폰을 발견하였습니다. 1328대의 휴대폰이 적발되었습니다. 그것들의 시장가치는 약 60만 달러입니다. 일부 모델의 경우에는 아르메니아 시장에서 60만 드람부터 최대 120만 드람에 판매되고 있습니다. 또한 밀수형식으로 대량의 태블릿과 전자담배 및 휴대폰 악세사리를 수입하려는 시도가 있었습니다. 밀수형식으로 수입된 화물의 모든 상자에 동일 라벨이 부착되었다는 점은 주목할 만합니다."라고 공지문에 언급되었다.
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Միաժամանակ, հետաքննիչի կողմից նույն օրը որոշում է կայացվել վերը նշված ապրանքներն առգրավելու մասին։ 명백한 범죄사건과 관련하여 국세청 수사작전정보부에서 형사사건이 시작되었다. 동시에 수사관에 의해 같은날 위에 언급된 제품들을 압수하는 것에 대한 결정이 내려졌다.
Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով: 니콜 파쉬니안은 코로나바이러스에 감염되었다.
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքի պաշտոնական էջից: 예레반, 1월 26일, 아르멘프레스; 총리 니콜 파쉬니안은 코로나 바이러스 검사를 통과하였고, 양성으로 판정되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 정보의 페이스북 공식 사이트에서 알려왔다.
Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ:
Նիկոլ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար: 총리는 정해전 절차에 따라 자가격리되었으며 질병은 무증상이다. 니콜 파쉬니안은 원격으로 활동하게 될 것이다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 1월 29일자 (0) | 2022.01.31 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 1월 27일자 (0) | 2022.01.27 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 25일자 (0) | 2022.01.26 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 24일자 (0) | 2022.01.26 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 22일자 (0) | 2022.01.24 |