휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 1월 24일자 본문
ՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար: 아르메니아 대통령은 사임신청서를 철회할 일주일의 시간을 가진다.
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի ԱԺ նախագահը, որի հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ նիստում՝ ՀՀ նախագահի հրաժարականի դիմումի մասին հայտարարություն անելով: 예레반, 1월 24일, 아르멘프레스: 만약 아르메니아 대통령인 아르멘 사르크시안이 1주일내에 사임에 관한 그의 신청서를 철회하지 않는다면, 국회의장은 그의 권한중지에 관한 의정서를 작성하고 서명하게 될 것이며, 공표된 수간부터 사임은 수락된 것으로 간주되 ㄹ것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국회의장 알렌 시모니안은 국회회의에서 발표하였다. 아르메니아 대통령의 사임신청서에 관한 발표에 관하여 말하였다.
Նա նշեց՝ Սահմանադրության 142-րդ հոդվածի և ԱԺ կանոնակարգ օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Իսկ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասաց Սիմոնյանը: 그는, 헌법 제 142조와 국회 절차에 관한 법률 제 147조 1항에 따라 아르메니아 대통령은 사임신청서를 제출하였다고 언급하였다. "국회 절차법에 따라, 만약 사임발표후 1주일내에 관련 공무원이 서면으로 신청서를 철회하는 경우, 국회의장은 그에 대하여 발표해야합니다. 그리고, 사임에 대한 신청서를 철회하지 않는 경우, 그의 권한 중지에 대한 의정서가 작성되고, 서명되며 발표된다. 의정서가 발표되는 순간부터 사임은 받아드려진 것으로 간주됩니다."라고 시모니안은 말했다.
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի որոշման մասին հայտնի էր դարձել հունվարի 23-ին: 아르멘 사르크시안의 사임결정에 대해 1월 23일에 발표되었다.
Տեսչական մարմինը նորմերի խախտում է արձանագրել մարզասրահներից մեկում: 검사기관은 체육관들중 한 곳이 규칙을 위반하였음을 기록하였다.
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերահսկողություն իրականացնելու ընթացքում նորմերի խախտում է արձանագրվել մարզասրահներից մեկում: Հարուցվել է վարչական վարույթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից: 예레반, 1월 24일, 아르멘프레스: 통제를 실시하는 동안 제육관들중 한 곳이 규범을 위반하였음이 기록되었다. 행정소송이 개시되었다. "아르멘프레스'의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 보건 및 노동검사기관이 유포한 공지문에서 알려왔다.
«Վերահսկողություն է իրականացվում հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումների նկատմամբ: Մասնավորապես՝ մշակութային կառույցներ, մարզասրահներ, ժամանցի վայրեր այցելելիս հարկավոր է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվաստման կամ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ»,- նշված է հաղորդագրության մեջ: "통제는 1월 22일부터 발효되었던 새로운 규범에 대하여 실시하였습니다. 특히, 문화시설과 체육관, 유흥시설을 방문할 시 COVID-19에 관한 백신접종이나 음성검사결과를 확인하는 증명서를 제출해야만 합니다."라고 공지문에 명시되었다.
Գործընթացը վերահսկում են Տեսչական մարմինները և Ոստիկանությունը: 절차는 검사기관과 경찰이 감독한다.
Հատկապես վտանգավոր ինֆեկցիաների մասնագետը կանխատեսել Է համավարակի ավարտ: 특히 위험감염전문가는 펜데믹의 종식을 예측하였다.
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակը մոլորակի մասշտաբով կարող Է ավարտվել արդեն 2022 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է բժշկական գիտությունների դոկտոր, իմունաբան-բժիշկ, հատկապես վտանգավոր ինֆեկցիաների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովը: Խոսելով օմիկրոնի մասին՝ փորձագետը կարծիք Է հայտնել, որ հարկավոր Է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե հայտնաբերված ախտահարվածների աճի առավելագույն ցուցանիշների վրա: 예레반, 1월 24일, 아르멘프레스: 코로나바이러스 전염병은 지구상에서 2022년에 끝날 수 있다. 이에 대하여 "아르멘프레스"가 보도한 바와 같이, 의학박사이자, 면역학자이며, 특히 위험감염전문가인 블라디슬라브 젬추코브는 RIA Novosti사에 이야기하였다. 오미크론에 대해 이야기하면서 전문가는 검출되지 않은 병변의 최대 성장률에 촛점을 맟출 필요가 있다는 의견을 피력하였다.
Գլխավորը հիվանդությունը վաղ ժամկետներում դիֆերենցելն Է, որպեսզի այն հիվանդները, որոնց հիվանդությունը (օմիկրոն-սուր շնչառական վիրուսային ախտահարում) թեթեւ ընթացք ունի, կարողանան բուժվել ամբուլատոր, տանը, իսկ առողջապահության համակարգը ծանրաբեռնված չլինի ավելորդ հոսպիտալացումներով: Փորձագետը նաեւ նշել Է, որ Ռուսաստանում դժվար Է կանխատեսել օմիկրոնի հետ կապված կորոնավիրուսի նոր ալիքի ավարտ՝ երկրի ներսում առանձնահատուկ տրանսպորտային կապերի պատճառով, որոնք հիմնականում անցնում են Մոսկվայով: 핵심은 질환(오미크론-급성호흡기 바이러스 감염)의 경미한 수준을 가진 환자를, 외래나 집에서 치료할 있고, 불필요한 입원으로 의료시스템에 업무가 가중되지 않도록 하기 위해서 질병을 초기에 구별하는 것이다. 전문가는 또한 주로 모스크바를 경유하는 국가 내부에 특수교통연결로 인해 러시아에서 오미크론과 관련된 신종 코로나바이러스의 종식을 예측하기 어렵다고 언급하였다.
Դրա համար պետք Է լավ իմանալ երկրի հաղորդակցական քարտեզը, պարզաբանել Է նա: Նրա խոսքով՝ օմիկրոնի «խնդիրը» մոլորակի զանգվածային ընդգրկումն Է՝ առանց մեծաթիվ զոհերի: Արդյունքում՝ վիրուսը նոր տեր կգտնի, քանի որ մարդկությունը ձեւավորել Է արգելակող կոլեկտիվ իմունիտետ: Արդյունքում՝ կձեւավորվի նոր օջախային ինֆեկցիա, որը նման Է, օրինակ, Էբոլային: «Պետք Է հաշվի առնել մոլորակային մասշտաբը: Ես կարծում եմ, որ տարվա ընթացքում դա միանշանակ կավարտվի»,-հավելել Է Ժեմչուգովը: 그것을 위해서는 국내통신지도를 잘 이해할 필요가 있다고 그는 설명하였다. 그의 말에 따르면, 오미크론의 "문제"는 대량의 사망자가 없는 지구전체를 포함하는 것이다. 결과적으로 바이러스는 예를 들어 에볼라와 유사한 새로운 국소 감염을 유발할 것이다. "지구전체를 고려해야합니다. 나는 일년안에 그것이 확실히 끝날 것이라 생각합니다."라고 젬추코브는 덧붙였다.
Ավազակության կասկածանքով ձերբակալվածների մեքենայի խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել: 절도혐의로 검거된 이들의 차량을 수색하던 중 마약이 발견되었다.
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրանդ Քենդի» ընկերությունում ավազակային հարձակում կատարած անձանց ավտոմեքենայում ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ 예레반, 1월 24일, 아르멘프레스: "그랜드 캔디"사에서 절도행각을 벌이던 사람들의 차량에서 경찰은 마약을 발견하였다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 경찰이 알려왔다.
«Անցած շաբաթ անդրադարձել էինք «Գրանդ Քենդի» ընկերությունում կատարված ավազակային հարձակման դեպքին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Շենգավիթի ոստիկանների ձեռնարկած բացահայտման միջոցառումներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ ու հետևողական աշխատանքի շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին ավազակությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ, որոնք իրացվեցին հունվարի 18-ին։ Երևանի բնակիչներ, 30 և 34 տարեկան երկու տղամարդիկ հայտնաբերվեցին մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին։ Հունվարի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Շենգավիթի քրեական հետախույզները խուզարկել են նրանց «Մերսեդեսը»՝ հայտնաբերելով 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ, հոգեներգործուն դեղապատիճներ, թափանցիկ հեղուկով ու մեթադոն գրառմամբ սրվակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: "지난주 "그랜드 캔디"사에서 벌어진 절도사건이 언급되었습니다. 사건과 관련된 지역의 수사기관에서 형사사건이 개시되었으며, 이 와중에 센가비트 경찰이 취한 공개조치에 예레반시의 범죄수사국의 직원들이 합류하였습니다. 합동 및 후속작업으로 인해 1월 18일에 절도를 저지른 사람들의 신원에 대한 사실자료가 확보되었습니다. 예레반 주민인 30세와 34세의 2명의 남성은 수도의 샤하미리안 대로에서 발견되어, 차량과 함께 연행되었고 구금되었습니다. 1월 22일에 예레반시의 일반 1심법원의 결정에 따라 센가비트의 형사조사관은 그들의 "메르세데스" 차량을 수색하였으며, 이에 따라 10 그램이상의 마리화나 덩어리와 향정신성 알약, 투명한 액체 및 메타돈 정제가 발견되었습니다."라고 공지문에 명시되었다.
Հայաստանն ուզում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Փաշինյան: 아르메니아는 터키와 전제조건없는 수교를 수립하기를 원한다. -파쉬니안
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ուզում է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 1월 24일, 아르멘프레스: 아르메니아는 전제조건없이 터키와 수교하기를 원한다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 언론매체와 관련 조직의 대표들을 위해 구성된 온라인 기자회견에서 아르메니아 총리 니콜 파쉬니안은 말했다.
«Ուզո՞ւմ ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում՝ այո, և մենք այդ դիրքորոշման մեջ անկեղծ ենք: Այն ժամանակ (խմբ.-2009 թվականին) չստացվեց, հիմա պետք է փորձենք հաշվի առնել նախորդ փորձը»,- ասաց նա: "우리는 아르메니아와 터키의 국경을 개방하는 것을 원합니까? 네 그리고 우리는 그러한 입장에서 솔직합니다. 그 시절 (독립에서 2009년까지)에는 받아드려지지 않았습니다. 지금 우리는 이전의 시도를 고려해야만 합니다."라고 그는 말했다.
Պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար կրկին նախապայմաններ առաջադրի, Փաշինյանն ընդգծեց. «Այո, 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններում չկային նախապայմաններ, բայց հետագայում նախապայմաններ ի հայտ եկան: Մենք չենք կարող երաշխիքներ տալ, որ այդպիսի բան տեղի չի ունենա: Մենք պետք է հասկանանք, թե կողմերը որքանով են շահագրգիռ: Քաղաքական բանակցությունների հենց առաջին իսկ մեկնարկային կետից գործընթացը թափանցիկ է: Նախկինում երբեք այդպես չի եղել»: 터키는 관계정상화에 대해 재차 전제조건을 제시할 공산이 있냐는 질문에 대답하면서 파쉬니안은 강조하였다. "네, 2009년 아르메니아와 터키의 의정서에는 전제조건이 없었지만, 추후에 전제조건이 나타났습니다. 우리는 그와 같은 것이 일어나지 않을 것이라고 보장할 수 없습니다. 우리는당사자들이 얼마나 관심이 있는지를 이해야해합니다. 정치적 협상에 앞서 그 과정은 투명합니다. 과거에는 결코 이와 같지 않았습니다."
ՀՀ վարչապետը նշեց, որ իրենք հանրությունից գաղտնիք չունեն: «Մեր քաղաքականությունը հրապարակային հայտարարությունների տիրույթում է լինելու: Բայց աշխատանքային ինֆորմացիաներն անընդհատ արտահոսքի ենթարկել ևս գործընթացին որևէ օգուտ չի տա»: 아르메니아 총리는 재중에게 비밀이 없다고 언급하였다. "우리 정책은 공개발표의 영역에 있을 겁니다. 하지만 실무과정을 지속적으로 공개하는 것은 전혀 도움이 되지 않습니다."
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 1월 26일자 (0) | 2022.01.27 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 1월 25일자 (0) | 2022.01.26 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 22일자 (0) | 2022.01.24 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 21일자 (0) | 2022.01.21 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 20일자 (0) | 2022.01.21 |