휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 2월 28일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 2월 28일자

LifeChallenger 2022. 3. 1. 07:01
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/02/1076664.jpg

 

 

 

Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ. ԿԲ: 현재 상황에서 고객들은 VTB 아르메니아 은행의 서비스를 온전하게 이용할 수 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը: 예레반, 2월 28일, 아르멘프레스: 아르메니아에서 운영중인 "VTB 아르메니아 은행"사는 아르메니아 법률에 따라 설립되었으며, 아르메니아 중앙은행에 의해 관리되고 감독되고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 중앙은행은 공지문을 배포하였다. 

 

«Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ՝ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները»,-նշված է հաղորդագրության մեջ: "현 상황에서 고객들은 송금과 관련된 일부 제한 사항을 제외하고 VTB 아르메니아 은행의 서비스와 운영을 온전하게 이용할 수 있습니다. 그와 관련된 보다 자세한 내용은 은행의 "www.vtb.am"의 공식 사이트에서 확인할 수 있습니다. VTB 아르메니아 은행은 모든 부채를 상환할 충분한 유동성과 자본을 보유하고 있습니다. 또한 중앙은행에 의해 유동성을 제공받을 수 있는 도구를 이용할 수 있습니다."라고 공지문에 명시되었다.  

 

 

Այս նոր իրավիճակում որքան կենսունակ կլինի Հայաստանը՝ կախված է մեր բոլորի կամքից և վճռականությունից. Իշխան Սաղաթելյան: 이 새로운 상황에서 아르메니아가 얼마나 생존할 수 있는지는 우리 모두의 의지와 결단에 달려 있습니다. 이쉬한 사하텔리안.

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովը մեկնարկում է ժողովրդի և հայոց պետականության համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանը առնչվող լրջագույն մարտահրավերների առաջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՅԴ 34-րդ ժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: 예레반, 2월 28일, 아르멘프레스: 아르메니아 혁명연맹의 제 34차 총회는 조국이 대내외로 안보와 관련된 심각한 도전에 직면한 국민과 아르메니아 국가에 대한 결정적인 시기에 시작되었다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 아르메니아 혁명연맹의 제 34차 총회과정에서 가졌던 연설에서 아르메니아 혁명연맹의 아르메니아 최고 기구의 구성원인 국회 부의장 이쉬한 사하텔리안은 이에 대하여 말하였다. 

 

- ՀՅԴ : Հայ Յեղափոխական Դաշնակցություն 아르메니아 혁명연맹


«Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների և համաշխարհային նոր ճարտարապետության ձևավորման պայմաններում Հայաստանին ուղղված մարտահրավերներն ավելի են խորանում, որը լի է անորոշություններով և սպառնալիքներով: Այս նոր իրավիճակում որքան կենսունակ կլինի Հայաստանը կախված է մեր ժողովրդից, մեր բոլորի կամքից և վճռականությունից, հայոց պետականության առջև հայ մարդու պատասխանատվությունից: Այժմ ունենք պարտություն, բայց դա հայ ժողովրդի հավաքական պարտությունը չէ, դա իշխանության ղեկին հայտնված մի խումբ մարդկանց գործունեության արդյունք է, ներքին ու արտաքին մի շարք ուժերի բոլոր փորձերը հայ ժողովրդին ներկայացնել իբրև թույլ, չհաղթող, ձախողմանը դատապարտված ազգ պետք է ստանա համարժեք պատասխան»,- նշեց Սաղաթելյանը: "새로운 지정학적 재편성과 세계적인 신구축 형성의 맥락에서 아르메니아에 대한 도전이 심화되고 있으며, 이는 불확실성과 위협으로 가득찼습니다. 이 새로운 상황에서 아르메니아가 얼마나 생존할 수 있을 지는 우리 국민들, 우리 모두의 의지와 결단, 그리고 아르메니아 국가에 대한 아르메니아 사람들의 책임에 달려 있습니다. 지금 우리는 패배를 당했습니다. 하지만, 그것은 아르메니아 국민들의 집단적인 패배가 아니라 그것은 권력의 중심에 있는 일부 사람들의 활동으로 인한 결과이며, 대내외로 아르메니아 국민들을 마치 약하고, 이길 수 없고, 실패할 나라로 소개하는 일부 세력의 모든 시도는 적절한 심판을 받아야합니다."라고 사하텔리안은 말했다. 

 

ՀՅԴ ԳՄ անդամի խոսքով` հարյուրամյակներն են ապացուցել, որ այս տարածաշրջանում հայ ժողովուրդը մշտապես եղել և լինելու է գոյութենական պայքարի մեջ` հայրենիքի այս փոքր հողակտորի, անկախ պետականության պահպանման համար: 아르메니아 혁명동맹의 최고기구 구성원의 말에 따르면, 수세기 동안 이 지역에서 아르메니아 국민들은 조국의 이 조그만 땅을 보존하기 위해, 독립국가를 수호하기 위해 항상 존재하여 왔고, 생존투쟁에서 존재할 것이다. 

 

«Այստեղ է, որ Դաշնակցությունը իր ողջ ներուժով ասելիք և անելիք ունի: Նախ պետք է չհաշտվել պարտության հետ, պետք է ձևավորել դիմադրություն: Դիմադրություն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք: Դիմադրություն հայրենիքը պարտությունների և զիջումների տանող օրակարգերին: Պետք է վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի և փոքր պետություն ունենալու հոգեբանությունը, ունենալ ազգային երազանք և գնալ դրա հետևից,»- ընդգծեց Սաղաթելյանը: "이것이 연맹이 그의 모든 잠재력을 통해 해야할 말과 해야할 일이 있는 것입니다. 우선 패배를 인정하지 말하야 하며, 저항을 형성해야합니다. 우리가 포기할 조국이 없다는 적에 대한 저항입니다. 패배와 양보로 이어지는 의제에 대한 저항입니다. 존엄성을 회복하고 패배하고 작은 국가를 가졌다는 심리를 극복하고, 국가적 꿈을 가지고, 그것을 추구해 가야만 합니다."라고 사하텔리안은 강조하였다. 

 

Սաղաթելյանը շեշտեց` Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է փոխվի, պետք է փոխվի ժողովրդի վճռական կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ: 사하텔리안은 아르메니아에서 조성된 상황을 바꿔야하며, 국민의 단호한 의지와 국군의 영도하에 바꾸어야한다고 강조합니다. 

 

«Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, Հայաստանը կդարձնի արժանապատիվ ու բարեկեցիկ երկիր»,- ասաց Սաղաթելյանը: "우리나라는 국경의 불가침과 영토보전을 보장하고, 품위 있는 평화를 확립하고, 아르메니아를 품위있고 번영하는 나라로 만들 국가정권을 가져야합니다."라고 사하텔리안은 말했다. 

 

Ըստ ՀՅԴ ԳՄ անդամի` Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը օգտագործել իր և Ադրբեջանի պահանջները բավարարելու նպատակով: 아르메니아 혁명연맹 최고기구의 일원에 따르면, 터키는 자신과 아제르바이잔의 요구사항을 충족시키기 위해 아르메니아와 관계정상화를 계속하고 있다. 

 

«Հետևաբար հայ-թուրքական այսպես կոչված հաշտեցման գործընթացը պետք է կասեցվի»,- ասաց Սաղաթելյանը: "따라서 아르메니아와 터키의 소위 화해 과정이라 불리는 것을 멈추어야합니다." 라고 사하텔리안은 말했다. 

 

 

Ռուսաստանը փակում է օդային տարածքը 36 երկրների համար: 러시아는 36개국에 대한 영공을 폐쇄하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, ի պատասխան եվրոպական երկրների կողմից ռուսական ավիացիայի դեմ կիրառած պատժամիջոցների, որոշում է կայացրել փակել իր օդային տարածքը 36 երկրների ավիափոխադրողների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համապատասխան որոշումը տեղադրված է Օդային տրանսպորտի դաշնային գործակալություն (Ռոսավիացիա) պաշտոնական կայքում: 예레반, 2월 28일, 아르멘프레스: 러시아는 유럽국가에 의한 러시아 항공에 대해 적용한 제재에 대응하여 자신의 영공에 대해 36개국의 항공비행에 대해 폐쇄하는 결정을 내렸다. "아르멘프레스"의 보도에 따르면, 관련 결정은 연방 항공운송국 (로사비아치아)의 공식사이트에 게재되었다.  

 

«Համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող և/կամ Ռուսաստանում գրանցված քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքին, սահմանափակվում է 36 երկրների ավիափոխադրողների կողմից թռիչքների իրականացումը»,- ասվում է հայտարարության մեջ: "국제법의 규범에 따라, 유러국가들에 대응하여, 러시아 항공사에 의해 운영되거나 운영되는 러시아에 등록된 유럽국적 비행기의 운행이 금지되어 36개국 항공사의 운행이 제한됩니다."라고 공지문에 명시되었다. 

 

Նշված երկրների ցանկում են Ավստրիան, Ալբանիան, Անգիլիան, Բելգիան, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Ջիբրալթարը, Ջերսին, Հունաստանը, Դանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան, Էստոնիան: 언급된 국가목록에는 오스트리아, 알바니아, 앵귈라, 벨기엘, 영국령 버진 아일랜드, 불가리아, 영국, 헝가리, 독일, 지브롤터, 저지, 그리스, 덴마크, 아일랜드, 아이스랜드, 스페인, 이탈리아, 캐나다, 키프로스, 라트비아, 리투아니아, 룩셈부르크, 몰타, 네덜란드, 노르웨이, 폴란드, 포르투갈, 루마니아, 슬로바키아, 슬로베니아, 핀란드, 프랑스, 크로아티아, 체코, 스웨덴, 에스토니아가 포함되었다. 

 

«Նշված երկրներից թռիչքներ կարող են իրականացվել Ռոսավիացիայի կամ ՌԴ ԱԳՆ-ի կողմից տրված հատուկ թույլտվությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ "언급된 국가로부터 출발하는 항공편은 로사비아치아 또는 러시아 연방 외무부에 의해 발행된 특별허가를 받아 운행될 수 있습니다."라고 공지문에 명시되었다. 

 

 

Երևանի գերեզմանատներում չարաշահումները բացառելու նպատակով իրավական փոփոխություններ կնախաձեռնվեն. քաղաքապետ Սարգսյան: 예레반 묘시에서 남용을 근절하기 위한 목적으로 법적 변화가 시작될 것이다. -사르크시안 시장

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ տրանսպորտի մասին օրենքում: Նոր նախագիծն արդեն մշակված է և գտնվում է շահագրգիռ ստորաբաժանումների քննարկման փուլում: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրավիրված խորհրդակցության ժամանակ նշել է, որ փոփոխությունները ենթադրում են նոր մոտեցում, որի շրջանակում հնարավոր կլինի նաև հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացում ներգրավել նաև մասնավոր օպերատորների: 예레반, 2월 28일, 아르멘프레스: 예레반 시정부는 아르메니아 운송에 관한 법률 개정안을 시작하였다. 새로운 법안은 이미 개발되었으며 동시에 관련 부처에서 논의 단계에 있다. 흐라챠 사르크시안 시장은 소집된 협의 중에 이러한 변화는 새로운 접근방식을 의미하며, 그 틀안에서 대중교통의 개혁과정에서도, 민간 운영자도 참여할 수 있다고 언급하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, մարտի 1-ից «Ժոնգ տոնգ» մակնիշի մեքենաներով սպասարկվող նոր ավտոբուսային երթուղիներով կփոխարինվեն համար 31 և 8 միկրոավտոբուսային երթուղիները: Հաշվի առնելով, որ Երևանում 8 համարի ներքո արդեն իսկ գործող ավտոբուսային երթուղի կա, փոխարինված երթուղին այսուհետ կգործի 11 համարի ներքո: Գործող ուղեգծին զուգահեռ, ի դեպ, 11 համարի երթուղում ներառվել են նաև Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները: Նոր ավտոբուսներով հերթական երթուղիների սպասարկումը նախատեսվում է ապրիլի 1-ին: "아르멘프레스"에 예레반 시정부의 직원이 알려온 바와 같이, 3월 1일부터 "종통"브랜드의 차량을 통해 운행되는 새로운 버스노선에 따라 31번과 8번 마이크로 버스 노선이 변경될 것이다. 예레반에서 이미 8번이 운행중인 노선이 있음을 고려하여, 대체 노선은 이후 11번으로 운영될 것이다. 운영중인 현재 노선과 병행하여 11번 노선에는 바그라뚜니아츠와 아르샤꾸니아츠 대로가 포함된다. 새로운 버스를 통한 정규노선의 서비스는 4월 1일부터 예정되어 있다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments