휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 3월 1일자 본문
Զինված ուժերում հանցագործությունները նվազել են, սակայն բազում չլուծված խնդիրներ կան. Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է տվել: 군대에서 범죄행위는 줄었지만, 아직 풀리지 않은 문제들이 있다. 검찰총장은 엄중한 지시를 내렸다.
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անցկացրել է խորհրդակցություն 2021թ. ընթացքում Զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի, 2020թ. պատերազմին առնչվող քրեական գործերով քննությունների ընթացիկ արդյունքների, ինչպես նաև՝ ՀՀ զինվորական դատախազության և կայազորների դատախազությունների տարեկան գործունեության արդյունքների օրակարգով: 예레반, 3월 1일, 아르멘프레스: 아르메니아 군검찰에서 아르메니아 검찰총장 아르투르 다브티안은 2021년 동안 군대에서 범죄와의 전쟁, 2020년 전쟁과 관련된 형사사건에 따른 조사현황 뿐만 아니라 아르메니아 군검찰과 국경수비대 검찰의 연간 활동결과에 대한 의제에 대한 상담을 진행하였다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Ռազմական ոստիկանության, ԱԱԾ ներկայացուցիչները: "아르멘프레스"에 검찰청에서 알려온 바와 같이, 아르메니아 국방부와 군경찰, 국가안보청의 대표들이 회담에 참여하였다.
ՀՀ գլխավոր դատախազի հրավերով քննարկմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես նրանով, որ 2020թ. արցախյան պատերազմին առնչվող բազում հանգամանքներ խաչվում են ՀՀ և Արցախի իրավասու մարմիններում քննվող քրեական գործերով, և պետք է ապահովել դրանց շուրջ տեղեկատվության փոխանակում և համատեղ քննարկումներ: 아르메니아 검찰총장의 초청으로 논의에 아르차흐 공화국의 검찰총장인 구르겐 네르시시안도 참석하였다. 아르투르 다브티안은 특히, 2020년 아르차흐 전쟁과 관련한 많은 상황은 아르메니아와 아르차흐 사법기관에서 조사되고 있는 형사사건이 교차되고 있어 그것의 필요성이 대두되고 있으며, 그것들에 관한 대략적인 정보 교환과 공동조사가 보장되어야만 한다고 언급하였다.
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 2072 դեպք: 2020թ. համեմատ ԶՈՒ-ում հանցագործությունները նվազել են 944 դեպքով կամ 31.2%-ով: Ընդ որում՝ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 34.8%-ով, ծանր հանցագործությունները՝ 74,39%-ով։ Այս բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռն ընդհանուր առմամբ շարունակել է բարձր մնալ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռազմական դրության ռեժիմը պահպանվել է նաև 2021թ. առաջին եռամսյակի ընթացքում և նախորդ տարի գրանցվել են հակառակորդի կողմից հրադադարի խախտման համեմատաբար շատ դեպքեր։ 아르메니아 군검사와 아르메니아 검찰차장 바헤 하루츄니안은 아르메니아 군대와 기타 군부대에서 2072건의 범죄가 등록되었다고 보고하였다. 2020년에 비해 군대에서 범죄행위는 944건 또는 31.2% 감소하였다. 그중에서, 특수중범죄는 34.8% 감소하였고, 일반중범죄는 74.39% 감소하였다. 이런 성격의 범죄가 차지하는 비중은 일반적으로 계엄령이 유지되고 있었던 2021년 1분기 동안에도 계속하여 높은 상태를 유지하였으며, 지난 해에는 적에 의한 휴전 위반에 대한 비교적 많은 사건이 보고되었다.
Առանձնապես ծանր հանցագործություններից սպանության 10 դեպքը կատարվել է հակառակորդի կողմից, իսկ 4-ը` ԶՈՒ-ում ներքին սպանություններ են, 40-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձեր, 11-ը՝ ռազմական դրության ժամանակ պետի նկատմամբ, իսկ 10-ը՝ ռազմական դրության ժամանակ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքեր են, 280-ը՝ ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 11-ը՝ հակառակորդի կողմից պետության տարածքային ամբողջականությունը խախտելու և այլն: 특수중범죄들중 살해 10건은 적군에 의해 행하여졌고, 4건은 군대 내부의 살인이며, 40건은 적에 의해 저지러진 살해시도이고, 11건은 계엄중 상사에 대한 것이었고, 10건은 계엄중 부하에 대한 폭력행위를 저지른 사건이었으며, 280건은 계엄동안 군부대나 복무지역을 자발적으로 이탈한 것이며 11건은 적에 의해 국가의 영토보전을 침해한 것 등이다.
2021թ. ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող (2020թ.՝ 46), որից 19-ը՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: 2021년 동안 복무와 관련하여 42명의 군인이 죽었으며 (2020년 46건), 그것들 중 19건은 적에 의해 휴전체제 위반의 결과이다.
ՄՊՀ նախագահն անդրադարձել է ձվի շուկայում տիրող իրավիճակին: 공정거래위원회의 회장은 계란시장에서 조성된 상황을 언급하였다.
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ ձվի շուկայում որևէ թռչնաֆաբրիկա դեմպինգային քաղաքականություն չի վարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանի հարցին: 예레반, 3월 1일, 아르멘프레스: 공정거래위원회의 회장 게함 게보르기안은 계란 시장에서 어떠한 가금농장도 덤핑정책을 실행하지 않았다고 확신하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 게보르기안은 이에 대하여 국회에서 "나의 명예" 정당의 타구히 토브마시안의 질문에 답변하면서 말하였다.
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով հավկիթի շուկայում տիրող իրավիճակին, ասաց, որ ինքը ահազանգեր է ստացել: ««Շիրակ» թռչնաֆաբրիկան, իհարկե արտաքուստ շատ լավ բան է արել, իջեցրել է ձվի գինը, և հավկիթը վաճառվում է 30-35 դրամով, սակայն դրա արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները: Ինձ քիչ առաջ տեղեկացրեցին, որ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր գեղի համայնքում այսօր բաժանելու է իր 8 հազար հավերն ու փակվելու է. 88 աշխատող մնում է անգործ: Արդյոք սա ազատ, արդար ու թափանցիկ մրցակցության դրսևորո՞ւմ է, երբ որ ավելի խոշոր ընկերությունը դեմպինգ է անում, և փոքր ընկերությունները դրանից խեղճանում են»,-ասաց պատգամավորը: "나의 명예" 정당의 국회의원 타구히 토브마시안은 계란 시장에서 조성되고 있는 상황을 언급하면서 자신이 신고를 접수하였다고 말하였다. " "쉬락" 가금농장은 표면상 매우 좋은 일을 했고, 계란 가격은 하락하였으며 계란은 30-35 드람에 판매되고 있지만, 그에 따라 영세기업은 고통을 겪고 있습니다. 나는 조금전 "루사게르뜨" 가금농장이 노르게흐 자치구에서 오늘 자신의 8천마리 닭을 나누어주고 문을 닫을 것이라는 소식을 접하였습니다. 88명의 직원들은 실업상태가 되었습니다. 보다 거대한 기업들이 덤핑을 하는 것이 과연 이것이 자유롭고, 공정하고 투명한 경쟁의 표현입니까? 영세기업은 그 때문에 더 가난해지고 있습니다." 라고 국회의원은 말했다.
Թովմասյանը հավելեց՝ «Աշտարակ» ընկերությունը դիմել է ՄՊՀ-ին այդ հարցով, որ հանձնաժողովը վերաբերմունք արտահայտի, բայց հանձնաժողովը շարունակ ուսումնասիրում է: «Ու մինչև դուք ուսումնասիրում եք խնդիրը, այդ ընթացքում ընկերություն է փակվում»,-նշեց պատգամավորը: 토브마시안은 "아쉬따락"사가 위원회가 태도를 분명히 하도록 그러한 문제를 공정거래위원회에 신청하였지만, 위원회는 계속하여 연구중입니다. "당신들이 해당 문제를 연구하는 동안, 회사는 문을 닫고 있습니다."라고 국회의원은 언급하였다.
Գեղամ Գևորգյանն էլ ասաց, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան նույնիսկ մոտ էլ չէ 10 տոկոսի շեմին: «Եվ ինքը չի կարող դեմպինգ իրականացնել: Նաև ասել ենք, թե ինչու է ձվի շուկայում այդպես: Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են: Ընդամենը շղթա է գործում. մի սուպերմարկետում գինն իջնում է, առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտը դեմպինգ իրականացնել»,-ասաց Գևորգյանը: 게함 게보르기안도 "쉬락" 가금농장 또한 10% 임계값에 미치지 못한다고 말하였다. "그리고, 그들은 덤핑을 수행할 수가 없습니다. 왜 계란시장에서 그렇게 되었는지에 대해 말하였습니다. 만약 시장이 안정화되지 않는다면, 이것은 문제가 될 것입니다. 단지 사슬이 작동되고 있습니다. 한 슈퍼마켓에서 가격을 내립니다. 운송사를 통해 다른 기업들도 가격을 내리기 시작합니다. 시장에서 4 또는 5% 비중을 가진 경제주체는 덤핑을 수행할 수 없습니다." 라고 게보르기안은 말했다.
FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկեց Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: FLYONE ARMENIA 항공사는 예레반-모스코바-예레반 노선의 정기 운항을 시작하였다.
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մարտի 1-ից մեկնարկել է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: 예레반, 3월 1일, 아르멘프레스: FLYONE ARMENIA 항공사는 올해 3월 1일부터 예레반-모스코바-예레반 노선을 통한 정기 운항을 시작하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ավիաընկերությունից, նշելով, որ Երևան - Մոսկվա - Երևան երթուղով չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 항공사는 예레반-모스코바-예레반 노선에 대한 운항을 주당 2회로 월요일과 금요일에 편리한 일정과 모두를 위한 합리적인 가격으로 "츠바르트노츠" 국제공항에서 브누코보 국제공항을 향해 실시할 것이라 언급하면서 알려왔다.
Նշվում է, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն և մեկնարկի կապակցությամբ նշեց. 예레반의 "츠바르트노츠" 국제공항에서 정기 직항 항공편의 출범식이 개최되었다고 언급하였다. FLYONE ARMENIA 항공사의 이사장 아람 아나니안은 커팅리본을 자르며 출범을 기념하며 언급하였다.
«Այսօր միասին տալիս ենք դեպի Մոսկվա FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր թռիչքների մեկնարկը: Այս իրադարձությունը մեզ համար մեծ կարևորություն ունի և ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել թռիչքների հաճախականությունն ու քանակը»։ "오늘 모스크바행 FLYONE ARMENIA 항공사의 정기 항공편을 시작하게 되었습니다. 이 행사는 우리에게 매우 큰 중요성을 가지며 회사는 향후 운항 횟수와 수를 증가시킬 예정입니다."
Դեպի Մոսկվա թռիչքների մեկնարկի կապակցությամբ տված մեկնաբանությունում FLYONE ARMENIA-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշեց. 모스크바행 항공편의 시작을 기념한 논평에서 FLYONE ARMENIA의 전무인 미르차 말레칸은 다음과 같이 언급하였다.
«Դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր, ուղիղ չվերթների վերսկսումը առանձնահատուկ նշանակություն ունի FLYONE ARMENIA-ի համար: Այժմ, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, մենք կարող ենք վստահեցնել, որ մեր բոլոր ուղևորները կարող են վստահաբար մեկնել Մոսկվա, այցելել Ռուսաստանում գտնվող իրենց հարազատներին, ընկերներին կամ ուղղակի զբոսաշրջային, աշխատանքային նպատակներով այցեր կատարել»։ "러시아 연방행 정기 직항 항공편의 재개는 FLYONE ARMENIA에게 아주 중요한 의미를 가집니다. 지금 모든 장애를 극복하여 우리는 우리의 모든 승객이 안전하게 모스크바로 출발할 수 있고, 러시아에 있는 그들의 친지와 친구 또는 단순 관광, 비지니스 목적의 방문을 이행할 수 있음을 보장할 수 있습니다."
FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։ FLYONE ARMENIA의 모든 티켓과 추가 서비스는 www.flyone.am 사이트 또는 구글 앱이나 애플 스토어 뿐만 아니라 모든 파트너사의 사무실에서 이용가능한 모바일 어플리케이션에서 획득할 수 있습니다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 3월 3일자 (0) | 2022.03.03 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 3월 2일자 (0) | 2022.03.03 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 28일자 (0) | 2022.03.01 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 26일자 (0) | 2022.02.28 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 25일자 (0) | 2022.02.28 |