휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 3월 2일자 본문
Դիմակ կրելն այլևս պարտադիր չէ: 마스크 착용은 더이상 의무가 아니다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 예레반, 3월 2일, 아르멘프레스: 아르메니아 공화국에서 코로나바이러스 질환과 관련된 전염병 상황은 안정적으로 평가되고 있다. 상황 변화을 고려하여, 보건부는 제한 완화를 착수하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 보건부는 실외구역에서 마스크 착용에 대한 의무조항이 의료지원이나 서비스를 실시하는 기관을 제외하고 폐지된다. 다른 모든 실내구역에서는 마스크를 착용하고 3-4시간에 한번 필요에 교체하는 것을 추천한다. 변경 사항은 공표된 다음 날부터 발효된다.
Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11 հազար 775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37459 դեպք) նվազել է 69 տոկոսով: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1 տոկոս, նախորդ 37.9 տոկոսի փոխարեն: 최근 14일 동안 질환의 11,775건이 기록되었으며, 이는 이전 동일 기간에 비해 (37,459건) 69% 감소되었다. 양성판정을 받은 비율은 최근 14일 동안 이전 37.9% 대신 18.1%로 감소하였다.
Սահմանափակումների վերաբերյալ առողջապահության նախարարության որոշումները բխում են համաճարակաբանական իրավիճակից և դրանով պայմանավորված կրկին կարող են վերանայվել: 제한에 대한 보건부의 결정안은 역학적 상황을 기반으로 하며, 그로 인해 다시 검토될 수 있다.
Բացահայտվել են վարորդական վկայական ստանալու գործընթացում արձանագրված պաշտոնեական դիրքի չարաշահման, խարդախության փորձի և պաշտոնեական կեղծիքի դեպքեր: 운전면허를 취득하는 과정에서 등록된 공직을 남용하고, 사기미수와 공문서위조에 관한 사건이 적발되었다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական գործընթացում պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և այլ չարաշահումներ, որոնց հետևանքով վարորդի թեկնածուն հանձնել է փաստացի ձևական բնույթ կրող քննություններ: 예레반, 3월 2일, 아르멘프레스: 아르메니아 반부패 위원회에서 조사된 형사사건의 예비조사를 통해 운전 면허증을 취득하는 심사과정에서 공직남용, 공문서 위조를 저지르고 기타 부정행위가 적발되었으며, 그로 인해 응시자는 사실상 형식적인 성향을 띈 시험에 합격하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ Գարիկ Գևորգյանը, տեղեկանալով Երևանի բնակիչ Լ. Բ.-ի կողմից 350.000 ՀՀ դրամի դիմաց վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու մտադրության մասին, խարդախություն կատարելու դիտավորությամբ Լ. Բ.-ին վստահեցրել է, թե իբր հիշյալ գումարի չափով ՃՈ պաշտոնատար անձանց իր օժանդակությամբ կաշառք տալու դեպքում տեսական քննությունը կրելու է ձևական բնույթ: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 반부패 위원회는 예비조사를 통해 아라라뜨 주의 주민인 가릭 게보르기안은 예레반 주민인 L.B로부터 35만 드람으로 운전 면허증을 취득하고자 하는 의도를 전해 듣고, 사기를 칠 요량으로 자신의 도움을 통해 언급된 금액을 교통경찰 공무원에게 뇌물로 주는 경우 이론실험을 형식적으로 치를 수 있다고 안심시켰다.
Ստանալով Լ. Բ.-ի համաձայնությունը` Գ. Գևորգյանը 2021 թվականի նոյեմբերին դիմել է իր համագյուղացի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Էդգար Սարգսյանին և, ներկայացնելով, որ վարորդի թեկնածուն իր մտերիմն է, ՃՈ տեսուչին դրդել է օգնել վերջինիս տեսական քննությունը դրական հանձնելու հարցում: Արդյունքում տեսուչը Գ. Գևորգյանի դրդմամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղորդել է վարորդի թեկնածու Լ. Բ.-ին` տեսական քննության ընթացքում նշել ճիշտ պատասխանները։ L.B의 동의를 받은 가릭 게보르기안은 2021년 11월에 자신의 동향인 아르메니아 경찰의 "교통경찰청"의 꼬따이크 면허시험과의 검사관인 에드가르 사르크시안에게 신청하였고, 응시자가 자신의 지인이라고 소개하며, 교통경찰 검사관에게 후자가 이론시험을 통과하는 문제를 도와줄 것을 요청하였다. 그로 인해 검사관은 가릭 게보르기안의 요청에 따라, 자신의 공적 지위를 교통경찰청의 이익에 반하는데 사용하여 응시자 L.B가 이론시험과정에서 정답을 언급하도록 도왔다.
Դրանից հետո Էդգար Սարգսյանը կազմել է Լ. Բ.-ի կողմից տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա վարորդի թեկնածուին թույլատրվել է մասնակցել գործնական քննությանը։ 그 후 에드가르 사르크시안은 L.B에 의한 이론 시험을 성공적으로 합격하였다는 허위정보가 기재된 공문서를 작성하였으며, 이를 기반으로 응시자에게 실기시험에 참여하도록 허락하였다.
Տեսական քննությունից հետո Լ. Բ.-ն Գ. Գևորգյանին տվել է 350.000 ՀՀ դրամը, սակայն վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ հիշյալ գումարը ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ 이론 시험이후 L.B는 가릭 게보리안에게 35만 드람을 주었지만 후자는 자신의 의지와는 상관없이 범죄를 끝까지 완성하지 못하였다. 왜냐하면 언급된 금액을 받은 직후 아르메니아 국가안보청의 직원들에 의해 발각되었기 때문이다.
Շուկայում չհիմնավորված ցածր գին կարող է սահմանվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից. ՄՊՀ 시장에서 근거없이 낮은 가격은 지배적 위치를 가진 회사에 의해 설정될 수 있다. -공정거래위원회
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուկայում դեմպինգ (չհիմնավորված ցածր գնի սահմանում) կարող է իրականացվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: 예레반, 3월 2일, 아르멘프레스 : 시장에서 덤핑(근거없이 낮은 가격의 설정)은 지배적 지위를 가진 회사에 의해 수행될 수 있다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՄՊՀ-ն դեմպինգի հարցը կարող է դիտարկել այն պարագայում, երբ այն իրականացվել է գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 공정거래위원회의 언론대변인 아니 스므바띠안은 공지문을 배포하였다. 그녀는 공정거래위원회는 덤핑문제를 지배적 지위를 가진 회사에 의해 수행되는 경우 고려할 수 있다고 다시 한번 강조하였다.
«Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրա իրացման ծավալները կազմում են շուկայի 33,3% և ավելին»,-նշված է մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ: "'상품시장에서 경제주체가 만약 자신의 판매규모가 시장의 33.3% 이상에 해당하는 경우, 지배적 지위를 가진 것으로 간주됩니다."라고 언론대변인이 유포한 공지문에 언급되었다.
Անդրադառնալով հավի ձվի շուկայում արձանագրված վերջին գնիջեցմանը, որը կապվում է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հետ, նշվում է, որ շուկայում ունեցած նրա մասնաբաժինը չի գերազանցում 5%-ը։ Հետևաբար ընկերությունը, շուկայում չունենալով գերիշխող դիրք, չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել և դեմպինգ իրականացնել: "프로젝트 인터인베스트"사와 관련하여 계란시장에서 등록된 최근 가격인상을 언급하면서, 시장에서 가진 해당 회사의 비율은 5%를 초과하지 않는다고 언급하였다. 따라서, 시장에서 지배적 지위를 가지지 않는 회사는 경쟁법을 위반하고 덤핑을 수행하지 않았다.
Մեր հույսն է, որ դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները. Փաշինյանը՝ Ուկրաինայի իրադարձությունների մասին: 외교가 탱크를 침묵시킬 수 있다는 것은 우리의 희망이다. 파쉬니안 - 우크라이나 사태에 대해.
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության և ՀՀ դիվանագետի օրվա կապակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ դիվանագիտությանը նվիրված այս միջոցառման ժամանակ չի կարող չխոսել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: 예레반, 3월 2일, 아르멘프레스: 예레반은 러시아와 우크라이나의 회담이 결과를 낳고, 외교가 탱크를 침묵시킬 수 있기를 희망합니다. "아르멘프레스"의 특파원이 보도한 바와 같이, 이에 대하여 아르메니아 공화국의 유엔 가입과 아르메니아 외교관의 날을 맞이하여 국립 오페라발레 학술극장에서 개최된 행사동안 아르메니아 총리 니콜 파쉬니안은 외교에 전념하는 이러한 행사시간에 우크라이나에서 발생하고 있는 사태에 대해 말하지 않을 수 없다고 강조하면서 말하였다.
«Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող իրադարձություններին, որոնք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ: Մեր հույսն է, որ այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները», - իր ելույթն այս խոսքերով եզրափակեց Հայաստանի վարչապետը: "우리는 현재 명백하게 세계적이니 반향을 일으킬 최근 전개되고 있는 사태에 대해 마음이 아픕니다. 우리는 오늘 개최된 러시아와 우크라이나의 회담이 결과를 가지고, 외교가 탱크를 침묵시킬 수 있기를 희망합니다." 라고 그의 연설에서 이와 같이 말하며 아르메니아 총리는 끝맺음하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 3월 4일자 (0) | 2022.03.04 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 3월 3일자 (0) | 2022.03.03 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 1일자 (0) | 2022.03.03 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 28일자 (0) | 2022.03.01 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 26일자 (0) | 2022.02.28 |