휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 4월 2일자 본문
Տնտեսվարողները շուրջ մեկ ամիս է՝ օգտվում են նախնական մաքսային հայտարարագրի համակարգից: 기업들이 사전세관신고시스템을 이용한지 약 한 달이 되었다.
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեում գործարկված նախնական մաքսային հայտարարագրի համակարգից արդեն օգտվում են մի շարք տնտեսվարողներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ 예레반, 4월 2일, 아르멘프레스: 국세청에서 운영중인 사전세관신고시스템을 여러 기업들은 이미 이용하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 국세청은 공지문을 유포하였다.
«Այն հեշտացնում է ներմուծման գործընթացը և տնտեսվարողներին հնարավորություն է տալիս շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Ընդ որում մաքսային ներմուծման ամբողջ գործընթացը տնտեսվարողների համար անտեսանելի է: "수입절차를 간소화하고 기업들에게 세관이나 세관지점을 방문하지 않고 24시간 제품을 받아 즉시 반출할 기회를 부여하고 있습니다. 그외에도 세관수입의 전과정은 기업에게는 보이지 않을 수 있습니다.
Նախնական մաքսային հայտարարագրի համակարգի առանձնահատկություններին օրերս անդրադարձել է նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ հորդորելով տնտեսվարողներին օգտվել այդ առավելությունից։ 사전세관신고시스템의 특징은 최근 국세청장 루스딴 바하시안이 수출입을 실시하고 있는 기업들의 대표들과 회담에서 기업들에게 해당 이점을 이용해 줄 것을 권고하면서 언급한 바가 있습니다.
Տնտեսվարողներն իրենց գրասենյակից մաքսային կետ-բաժիններին նախնական մաքսային հայտարարագիրը կարող են ներկայացնել trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով ապրանքների ներմուծումից առնվազն 12 ժամ առաջ: 기업들은 자신들의 사무실에서 세관에 사전세관신고서를 trade.gov.am의 "아르메니아 대외무역의 단일창구"시스템을 통해 제품이 수입되기 최소한 12시간 전에 제출할 수 있습니다.
Նախնական մաքսային հայտրարարագրի համակարգից կարող են օգտվել ՊԵԿ նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 89-Լ հրամանով սահմանված չափանիշները բավարարող ընկերությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: 사전세관신고시스템을 통해 국세청장의 2022년 1월 17일자 89호 명령에 따라 설정된 기준을 충족하는 회사는 이용할 수 있습니다."라고 공지문에 명시되었다.
Այս ծանր իրավիճակում ընդդիմությունը խուսափում է որևէ չափի պատասխանատվություն ստանձնել. Մարուքյան: 이 어려운 상황에서 야당은 어느 정도 책임을 지려는 것을 회피하고 있다. -마루키안
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում ընդդիմության գործունեությանը: 예레반, 4월 2일, 아르멘프레스: 아르메니아 특명대사인 에드몬 마루키안은 아르메니아의 어려운 시기에 야당의 역할을 언급하였다.
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում Մարուքյանը գրել է, որ շուրջ 10 տարի խորհրդարանում ընդդիմադիր գործունեություն եմ իրականացրել, այժմ էլ բնականաբար, հետևում է Ազգային ժողովում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա գնահատմամբ՝ ըստ էության, վարչապետի վերջին ելույթից հետո խորհրդարանական ընդդիմությունը ևս ընդունում է, որ Հայաստանը շատ ծանր վիճակում է, ինչպես իրենք են ասում՝ պատերազմից 5 է պակաս։ "아르멘프레스"가 보도한 바와 같이, "페이스북"의 페이지에 마루키안은 약 10년간 의회에서 야당활동을 수행하였으며 이제서야 국회에서 발생하고 있는 상황을 자연스럽게 지켜보고 있다고 게재하였다. 그의 평가에 따르면, 근본적으로 총리의 최근 연설이후 의회 야당은 그들이 말한 바와 같이, 전쟁보다 5% 부족한, 아르메니아가 매우 위중한 위기에 있음을 받아드리고 있다.
«Պարզվում է` վարչապետը ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է փակ հանդիպման ձևաչափով ներկայացնել և քննարկել տեղի ունեցող գործընթացի մասին տեղեկություններ, ինչը մերժվել է ընդդիմության կողմից։ Այնուհետև առաջարկվել է նույնպիսի քննարկում իրականացնել ԱԺ խորհրդի կազմով, որտեղ խորհրդարանի ընդդիմադիր առաջնորդները ներկայացված են: Այս առաջարկը նույնպես մերժվել է: 총리가 야당에게 비공개회담의 구성을 제안하였고 진행하고 있는 절차에 대한 정보를 논의하였으며, 이는 야당에 의해 거절되었음이 밝혀졌습니다. 그런 다음 의회야당 지도자들이 대표로 있는 국회 위원회의 절차에 따라 비슷한 논의가 제안되었습니다. 이 제안도 거절되었습니다.
Այս համատեսքստում այսօր դիտել եմ թեմային առնչվող բոլոր ընդդիմադիր գործիչների հարցազրույցներն ու ելույթները։ Ամեն բան ասացին, ամեն պատրվակ ներկայացրին խորհրդարանականները, բացի նրանից, թե ինչու չեն համաձայնում ստանալ ամբողջական տեղեկատվություն առաջնային աղբյուրից Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ, իրենց ներդրումն ունենալ որպես ՀՀ օրենսդիր իշխանության մաս, վարչապետի հետ խոսել ՀՀ դիրքորոշման ու անելիքների մասին, ներկայացնել առաջարկներ կամ անհամաձայնություն հայտնել»,- գրել է Մարուքյանը: 이러한 맥락에서 오늘 저는 이 주제와 관련한 모든 야당 인사들과 인터뷰와 연설을 신청하였습니다. 1차 정보원으로부터 파쉬니안과 알리에브의 브리쉘 회담전 왜 완전한 정보를 받은 것에 동의하지 않는지를 제외하고 의원들은 자신들이 아르메니아 입법부의 일부로써 기여하고 있으며 총리와 아르메니아의 입장과 해야할 것들에 대해 말하였으며 제안을 제출하거나 반대를 표명하였습니다."라고 마루키안은 말했다.
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի մոտ հարց է առաջանում, թե ի՞նչն է խանգարում արտաքին քաղաքական ճակատում այսքան լարված իրավիճակում ամեն բան մի կողմ դնել, նստել ու քննարկել եղած հնարավորություններն ու ելքերը։ 아르메니아 특명대사는 외교정책의 긴장된 상황에서 모든 것을 제쳐두고 앉아 기존의 기회와 해결책에 대해 논의하는 것을 방해하는 것이 무엇인지에 대한 질문을 제기하였다.
«Ընդ որում՝ չի եղել որևէ իրավիճակ, երբ իմ խորհրդարանական գործունեության ընթացքում` ո'չ Ապրիլյան պատերազմից առաջ և ո'չ էլ հետո գլխավոր բանակցողը հրավիրեր խորհրդարանական ընդդիմությանը՝ ներկայացնելու և քննարկելու բանակցային գործընթացի մասին որևէ տեղեկություն կամ հարց։ "더욱이 나의 의회활동 중에 4월전쟁전과 그 이후 수석협상가를 의회야당이 초청하여 협상과정에 대해 어떤 정보나 질문을 논의하거나 제안할 어떠한 상황도 없었습니다.
Սակայն այժմ, այս ծանր իրավիճակում ընդդիմությունը խուսափում է որևէ մակարդակում որևէ չափի պատասխանատվություն ստանձնել կամ իր դրական ներդրումն ունենալ ներկայիս մարտահրավերները հաղթահարելու գործում։ 하지만, 지금은 이렇게 위중한 상황에서 야당은 어떤 차원에서 어느 정도의 책임을 지거나 현재의 도전을 극복하는 데 긍정적인 기여를 피하고 있습니다.
Սա վաղուց արմատացած անառողջ մթնոլորտի դրսևորում է, որը որևէ կերպ մեր երկրի դիմադրողականությունն արտաքին մարտահրավերների առաջ չի բարձրացնում։ 이것은 오랜 뿌리를 둔 건전하지 못한 분위기의 징후이며, 이는 어떤 방식으로든 외부도전에 직면한 우리나라의 저항을 고양하지 못하고 있습니다.
Ակնհայտ է, որ ընդդիմությունն սպասում է բանակցային գործընթացի մի որևէ հանգրվանի, որպեսզի հայտարարի, որ իրենք տեղյակ չեն եղել, հաղորդակից չեն եղել և որ իրենք ավելի լավ տարբերակներ են ունեցել։ 야당이 자신들이 알지 못했으며, 의사소통도 없었고 자신들이 보다 나은 옵션이 있었음을 발표하기 위해 협상과정의 어느 단계를 기다리고 있는 것이 분명합니다.
Մինչդեռ, հնարավորություն դեռ կա որպես օրենսդիր իշխանության մաս այդ գործառույթներն իրականացնելու համար»,- գրել է դեսպանը: 한편 입법부의 일부로써 이러한 기능을 수행할 기회가 아직 있습니다."라고 대사는 게재하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 4월 5일자 (0) | 2022.04.05 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 4월 4일자 (0) | 2022.04.03 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 1일자 (0) | 2022.04.02 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 31일자 (0) | 2022.04.02 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 30일자 (0) | 2022.04.02 |