휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 3월 31일자 본문
Արցախի առաջնագծում իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված. Արցախի տեղեկատվական շտաբ: 아르차흐의 최전선에서 상황은 변화가 없으며 긴장상태에 머물러 있다. -아르차흐 정보본부
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 30-31-ի լույս գիշերը, մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: 예레반, 3월 31일, 아르멘프레스: 3월 30일부터 31일 밤에서 아침 10시까지 아르차흐 최전선의 모든 구역에서 작전전술상황은 긴장상태에 머물러 있으며 변화가 없다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, ընդգծելով, որ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, և Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 정보본부로부터 심각한 휴전위반은 등록되지 않았으며,, 아르차흐 공화국 당국은 접촉선의 동쪽 방향으로 아제르바이잔 군대를 그들의 출발위치로 되돌리기 위한 모든 노력을 지속하고 있다고 강조하면서 발표하였다.
Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի եւ Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել․ Փաշինյան: 아제르바이잔은 나고르노 카라바흐와 아르메니아에 대한 대규모 공격에 대한 합법화를 시도하고 있다. -파쉬니안
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի շարք պարզաբանումներով ՀՀ Անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարության հետ կապված, որտեղ շեշտադրվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում ձեռնարկելու նպատակ ունի: 예레반, 3월 31일, 아르멘프레스: 아르메니아 총리 니콜 파쉬니안은 아르메니아 안보이사회의 2022년 3월 28일자 성명과 관련하여 아제르바이잔이 나고르노 카라바흐를 향한 새로운 도발과 공격을 계획하려는 목적을 가지고 있다고 강조하면서 여러 설명을 했다.
«Համոզված եմ՝ ծանոթ եք Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարությանը: Ընդլայնված կազմով քննարկումների արդյունքում ընդունված այդ հայտարարության մեջ շեշտադրվում էր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում ձեռնարկելու նպատակ ունի: Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս հայտարարությունը, բնականորեն, լրացուցիչ հարցեր է առաջացրել եւ ուզում եմ հանդես գալ մի շարք պարզաբանումներով եւ հիմնավորումներով, որպեսզի թե հայաստանյան եւ թե միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունը առավել պարզ լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 31-ի Կառավարության նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։ "저는 여러분들이 아르메니아 공화국의 안보이사회의 2022년 3월 28일 성명을 아실 것이라 확신합니다. 연장된 절차에 따른 논의의 결과로 채택된 해당 성명안에는 아제르바이잔이 나고르노 카라바흐를 향해 새로운 도발과 공격을 가할 것이라는 목적이 있음을 강조하였습니다. 우리는 그러한 전개의 매우 높은 확률이 아르메니아와 아제르바이잔 국경에도 있다는 사실에 주목했습니다. 이 성명은 물론, 추가적인 질문이 제기되었으며, 저는 아르메니아와 국제사회를 위해 이 지역에서 발생하고 있는 상황을 보다 명확하게 하기 위해 여러 해명과 정당성을 제시하고자 합니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 3월 31일 국무회의시간에 파쉬니안은 말했다.
Վարչապետի խոսքով՝ ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակութան ձեւավորման քաղաքականություն: Ըստ երկրի ղեկավարի՝ Ադրբեջանը նախ դիվանագիտական եւ/կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին, առաջարկություններին կամ մեկնաբանություններին կամ չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում է ինչ-որ պայմանավորվածություններ: 총리의 말에 따르면, 2020년 44일간의 전쟁전, 전쟁중 뿐만 아니라 전쟁후에도 아제르바이잔은 아르메니아와 나고르노 카라바흐에 대한 군사공격을 정당화하려는 담론과 내용의 정책을 추구하고 있다. 국가수장에 따르면, 아제르바이잔은 먼저 외교 및 공개플랫폼에 논문, 제안서 또는 논평을 게시하였으며 아르메니아에게 해당 논문과 제안서 또는 논평에 응답하지 않거나 파괴적인 방식으로 대응하거나 그것들을 무시한다고 비판하며 아르메니아에 어떤 약속을 귀속시키며 몇가지 조건을 제시한다.
«Հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են արդեն վերը նկարագրված խոսույթով ու բանաձեւումներով: "그 후 이 연설의 맥락에서 아르메니아에게 파괴성, 부정, 약속을 이행하지 않는, 계약의 미준수를 귀속시키고, 이러한 비난에 대한 공격적인 수사를 구축하고 이미 위에서 설명한 연설과 결의안을 통해 공격적인 행동을 이어갑니다.
Բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաեւ հիմա եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել եւ իմ այսօրվա նպատակը այդ խոսույթի անհիմն եւ ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է»,- ընդգծեց Փաշինյանը։ 여러번 반복된 이 관행은 지금도 계속되고 있으며 아제르바이잔이 이를 통해 나고르노 카라바흐와 아르메니아 공화국에 대한 대규모 공격을 합법화하려 시도하려는 것이 분명합니다. 오늘 저의 목표는 이러한 발언들이 근거가 없으며 불법적이라는 것을 보여주는 것입니다."라고 파쉬니안은 강조하였다.
Մեղադրանք է առաջադրվել ԱԻ նախարարին. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: 비상사태부 장관이 고발당하다. 그를 구금하기 위한 소송이 제기되었다.
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ: 예레반, 3월 31일, 아르멘프레스: 아르메니아 국가안보청에 의해 실시된 대규모 작전수사조치로 인해 개시되고 아르메니아 반부패위원회의 소송중에 있는 형사사건에 따라 이행된 예비조사를 통해 아르메니아 비상사태부의 공무원에 의해 대규모 금액의 뇌물을 수수하고 그를 돕고, 공직을 남용하고 사기수법으로 대규모 횡령을 저지렀을 뿐만 아니라 대규모 금액의 불법적인 보수르 받고 주었으며 기타 남용에 대한 사실자료가 확보되었다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, հիշյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: "아르멘프레스"에 아르메니아 반부패위원회가 알려온 바와 같이, 상기 다수의 형사사건의 예비조사를 통해 위에서 언급한 범죄혐의에 대한 수많은 사례가 적발되었으며, 거기에는 비상사태부 장관인 안드라니크 필로시안이 연루되었으며 후자의 고문 뿐만 아니라 비상사태부의 10명 이상의 공무원들, 다양한 부서장이 포함되었다.
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:
Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք: 특히, 예비조사를 통해 비상사태부 장관 안드라니크 필로시안과 협력하고 있는 유한책임회사를 돕기 위해 자신의 권한내에서 활동을 수행하기 위해 자신의 고문인 A.H의 조력으로 2022년 거액의 뇌물을 받았다. 그외에도 예비조사동안 A.H의 거주지를 수색하는 과정에서 총기류와 탄약류를 발견하여 압수하였다.
- ՍՊ ընկերություն = Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն 유한책임회사
Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար: 또한 부처의 부서들 중 한곳의 부서장인 H.E는 직위를 이용하여 비상사태부 장관에게 관련된 인원을 부처에 고용하기 난방시스템의 형태로 거액의 뇌물을 받을 것을 청원하였다.
Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման հետևանքով. ՀՀ վարչապետը ներկայացրեց իրավիճակը: 파루크의 위기는 계약위반으로 인해 발생하였다. -아르메니아 총리는 상황을 발표하였다.
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար: 예레반, 3월 31일, 아르멘프레스: 아르메니아는 나고르노 카라바흐에서 러시아 연방의 평화유지군이 평화유지군의 관할 지역으로부터 아제르바이잔 군부대의 철수하고 2020년 11월 9일 3자성명을 통해 명시된 현상회복을 위한 구체적인 조치를 취할 것을 기대하고 있다.
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության մարտի 31-ի նիստում՝ ընդգծելով, որ Փառուխի ճգնաժամը ըստ էության ծագել է պայմանավորվածությունների խախտման հետևանքով: 이에 대하여 아르메니아 총리 니콜 파쉬니안은 정부의 3월 31일자 회의에서 파루크의 위기가 실제로 계약위반으로 인해 발생하였다고 강조하면서 발표하였다.
Փաշինյանը տեղեկացրեց, որ տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ եւ այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի: 파쉬니안은 이 지역에서 긴장된 상황을 완화하기 위해 파루크와 흐라모르트 지역에서 여러 입장을 미러링 방식으로 반영하는 것에 대한 합의에 도달하였으며, 이러한 합의는 러시아 연방 평화유지군이 보장해야한다고 전했다. 아르메니아의 여러 진지가 철수하고 러시아 평화유지군은 언급된 지역에 배치되었지만, 그들의 눈앞에서 아제르바이잔은 평화유지군의 관할지역을 침범하였다.
«Մենք ցավով ենք արձանագրում սա եւ այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է: "우리는 러시아 연방의 국방부, 미국, 프랑스, 유엔의 특별 성명에도 불구하고 나고르노 카라바흐에서 러시아 연방의 평화유지군의 관할지역에 대한 아제르바이잔 군부대의 침범이 오늘까지도 계속되고 있음을 유감스럽게 생각합니다.
Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար: 우리는 나고르노 카라바흐에서 러시아 연방 평화유지군이 평화유지군의 관할 지역으로부터 아제르바이잔의 군부대를 철수시키고 2020년 11월 9일 3자 성명에 따라 명시된 현상회복을 위해 구체적인 조치를 취할 것이라 기대하고 있습니다.
ՀՀ և ՌԴ ղեկավարները պայմանավորվել են ձեռնարկել ԼՂ-ում Բաքվի ներխուժման ստեղծած իրադրությունը կարգավորելու միջոցներ: 아르메니아와 러시아 연방 지도자들은 나고르노 카라바흐에서 바쿠의 침공으로 조성된 상황을 해결하기 위한 조치에 합의하였다.
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել հեռախոսազրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: 예레반, 3월 31일, 아르멘프레스: 니콜 파쉬니안 총리와 러시아 연방의 블라디미르 푸틴 대통령 사이에 유선통화가 이루어졌다.
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը եւ ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ: "아르멘프레스"에 아르메니아 총리실에서 알려온 바와 같이, 파쉬니안 총리는 러시아 연방의 대통령에게 나고르노 카라바흐에서 러시아 평화유지군의 관할지역에서 아제르바이잔 군부대의 침공이후 조성된 상황을 제기하였으며 상황이 해결되지 않았을 뿐만 아니라 일부 자료에 의하면 러시아 연방 평화유지군의 관할지역에서 아제르바이잔 군대의 새로운 도발이 있을 수 있다는 점에 유감을 표명하였다.
«Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչներին՝ բարձրախոսներով արվող հայտարարություններով ահաբեկելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է, որ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ստորաբաժանումների այս գործողությունները եւ ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հարցեր է առաջացնում եւ ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել այդ իրավիճակի հետաքննություն անցկացնելու հարցին դրական վերաբերմունք ցուցաբերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: "파쉬니안 총리는 나고르노 카라바흐의 마을주민을 위협하는 확성기를 통해 성명을 발표하고, 심리적 압박을 가하는 아제르바이잔의 행동에 대해 자세하게 설명하였습니다. 니콜 파쉬니안은 평화유지군의 면전에서 아제르바이잔 군부대의 이와 같은 행동과 침공은 나고르노 카라바흐에서 러시아 평화유지군의 관할지역에 문제를 야기하는 것이라 재차 강조하였으며 러시아 연방의 대통령에게 그와같은 상황의 조사를 실시하는 문제에 대해 긍정적인 태도를 보여준 것에 대하여 감사를 표명하였습니다."라고 공지문에 명시되었다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 4월 2일자 (0) | 2022.04.03 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 4월 1일자 (0) | 2022.04.02 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 30일자 (0) | 2022.04.02 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 29일자 (0) | 2022.04.02 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 28일자 (0) | 2022.04.02 |