휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 4월 5일자 본문
Արծրուն Ավագյանը մտահոգված է. բանասիրական ֆակուլտետի դիմորդների թիվը տարեցտարի կրճատվում է: 아르츠룬 아바기안은 언어학부의 신청자 수가 해마다 감소하고 있는 것을 우려하고 있다.
- մտահոգել 걱정하다, 우려하다
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ Հայ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը մտահոգված է՝ բանասիրական ֆակուլտետի դիմորդների թիվը տարեցտարի կրճատվում է։ «Գնալով նվազում է բանասիրության ֆակուլտետի դիմորդների թիվը, եւ դա հետեւանքն է այն բանի, որ նվազում է բնակչությունը, իսկ մյուս պատճառը հայոց լեզվի եւ հայ գրականության նկատմամբ անտարբերությունն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց նա։ 예레반, 4월 5일, 아르멘프레스: 예레반 주립대학 아르메니아 언어학부장 아르츠룬 아바기안은 언어학부의 신청자수가 해마다 감소하고 있음을 우려하고 있다. 그는 "언어학부의 신청자 수가 감소하고 있으며 이것은 인구의 감소한 결과이고 다른 원인은 아르메니아어와 아르메니아 문학에 대한 무관심입니다."라고 "아르멘프레스"와의 인터뷰에서 의견을 표명하였다.
Բանասիրական ֆակուլտետի դեկանը անդրադառնում է նաեւ հայ գրականության նկատմամբ պահանջարկին, տպագրվող եւ թարգմանվող գրականությանը, հանրությանը մատուցվող արժեհամակարգային գիտելիքին։ 언어학부장은 또한 아르메니아 문화에 대한 수요, 출판과 번역문학, 대중에게 서비스되고 있는 가치체계의 지식도 언급하였다.
-Գրականագետների եւ կրթության ոլորտի ներկայացուցիչների մոտ մտահոգություն կա տպագրվող եւ թարգմանվելիք գրականության պահանջարկի եւ արտադրանքի մասով: Ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ նախապատվություն է տրվում օտար գրականությանը: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս առնչությամբ, այսօր ի՞նչ խնդրի առջեւ է կանգնած հայ գրականությունը: 문학학자와 교육분야의 대표들은 출판 및 번역문화의 수요와 제품에 대해 우려를 가지고 있습니다. 분야의 대표들은 외국문학을 선호한다고 말하고 있습니다. 오늘날 아르메니아 문학이 직면한 문제는 무엇이며, 그와 관련하여 어떤 견해를 가지고 있습니까?
-Եթե բացառենք խորհրդային իշխանության վերջին տասնամյակները, ապա պիտի նշեմ, որ գրեթե միշտ խնդիր է եղել՝ հայերենից օտար լեզվով եւ օտար գրողներին հայերենով թարգմանելու հարցը: Պատկերը ցույց է տալիս, որ ավելի շատ օտար լեզվից են թարգմանություններ կատարել: Գուցե, դրա մեջ տրամաբանություն կա, որովհետեւ համաշխարհային մեծերը, բնականաբար, շատ ավելի շատ են, քան հայ մեծերը: Բայց մեր խնդիրը պետք է լինի դրսի արժեքները ճանաչելուց զատ, ներկայացնել նաեւ մեր արժեքները դրսի աշխարհին: Այս հարցում մենք թերացել ենք: Մեր դասականներին ոչ միայն չենք թարգմանում, այլեւ չենք էլ տպագրում: Ես կարող եմ թվարկել հանրահայտ հայ հեղինակների, ովքեր արդեն տասնամյակներ շարունակ չեն տպագրվել»,-ընդգծեց նա։ 만약 소비에트 체제의 지난 수십 년을 제외한다면, 아르메니아어에서 외국어와 외국 작가들의 작품을 아르메니아어로 번역하는 문제에 있어 거의 항상 문제가 있었음을 지적해야합니다. 이미지는 훨씬 더 많은 외국어들이 번역되어 왔음을 보여줍니다. 아마 거기에는 논리가 존재할 수 있습니다. 왜냐하면 세계의 위인들이 아르메니아 위인들보다 훨씬 더 많기 때문입니다. 하지만 우리의 문제는 외국의 가치를 인정하는 것과 별개로 또한 우리의 가치를 외국에 제시해야한다는 것입니다. 이 문제에서 우리는 실패하였습니다. 우리의 권위있는 작품을 번역하지 않을 뿐만 아니라 출판하지도 않습니다. 나는 수십년동안 이미 출판되지 않고 있는 유명한 아르메니아 작가들을 열거할 수 있습니다."라고 그는 강조하였다.
-Ո՞ր գրողների մասին է խոսքը, գուցե պահանջարկ եւ հետաքրքրություն չկա։ 어떤 작가에 대해 이야기할 수 있나요? 아마도 수요와 관심이 없을 것입니다.
-Ցանկացած հայ գրող՝ Րաֆֆի, Շիրվանզադե եւ տասնյակ անուններ: Շատ քիչ դեպքերում է, որ տպագրվել են նրանց գեղարվեստական գործերը հայերենով, եւ առավել եւս օտար լեզվով: Գիրք հիմա տպագրում են անհատապես, եւ այն մարդիկ, որոնք նյութապես հնարավորություն ունեն տպագրության հոգսը տանելու: Որեւէ կազմակերպություն շահագրգռված չէ տպագրել հայ գրողի գիրքը: Գուցե նաեւ տնտեսական հաշվարկների պատճառով. գիրքը եկամուտ չի բերում: Բայց, մենք պիտի գիտակցենք, որ գիրքը հոգեւոր եւ մշակութային արժեք է, ազգային դիմագիծ է, ազգային մտայնություն եւ զգացմունք։ Կարծում եմ, որ պետական այրերը պետք է այդ ծանր բեռը իրենց վրա կրեն: Մյուս կողմից էլ կա այն ճշմարտությունը, որ առհասարակ հումանիտար գիտությունը, հայագիտական առարկաները գնալով երկրորդական պլան են մղվում: 모든 아르메니아 작가, 라피, 쉬르반자데와 수십명의 이름들입니다. 극소수의 경우 그들의 예술작품이 아르메니아어로 또는 외국어로도 출판되었습니다. 책은 지금 물질적으로 출판할 여력을 가질 수 있는 사람들에 의해 개별적으로 출판되고 있습니다. 아르메니아 작가의 책을 출판하는데 관심이 있는 조직은 없습니다. 아마도 경제적인 계산 때문일 겁니다. 책은 이익을 가져다 주지 않습니다. 하지만 우리는 책이 정신적으로 문화적인 가치이며, 국가의 특징이며, 국가의 사고방식이며 감정임을 깨달아야합니다. 저는 정치인들이 그 무거운 짐을 자신들에게 져야한다고 생각하빈다. 반면 일반 인문학과 아르메니아학 과목이 뒷전으로 밀려나고 있다는 것은 사실입니다.
- գնալով երկրորդական պլան են մղվում 뒷전으로 밀려나다.
-Պատճառները որո՞նք են: 이유가 무엇입니까?
-Շատ տարբեր են պատճառները՝ տնտեսական, սոցիալական, ամեն հայկականը չընդունելու, մերժելու, որոշ օղակների վարած քաղաքականությունը: Օտարամոլությունը համաշխարհային երեւույթ է։ Ներկայում տեխնիկան եւ այլ կապի միջոցներ հնարավորություն են տալիս շատ ավելի լայն շփվելու համաշխարհային հազար ու մի երեւույթների հետ եւ բնական է, որ ավելի քիչ տեղ է մնում այն ամենին, ինչը հայկական է: Բայց Հայաստանի խնդիրն էլ այն է, որ պիտի սատար կանգնի հայկականին: Եթե մենք չենք անում, պիտի ֆրանսիացի՞ն գա մեր փոխարեն Թումանյանին տպագրի: 이유는 매우 다양합니다. 경제적, 사회적, 모든 아르메니아의 것을 받아들이지 않고, 무시하고, 일부 커뮤니티에서 추구하는 정책 등. 소외는 세계적인 현상입니다. 현재 기술과 다른 통신수단은 훨씬 광범위하게 접촉하는 일률천편적인 기회를 부여하고 있으며, 거기에서 아르메니아의 것이 진입할 여지가 적은 것이 당연합니다. 하지만 아르메니아의 문제는 아르메니아의 것이 일어나는 것을 지원해야한다는 점입니다. 만약 우리가 하지 않는다면, 프랑스인들이 우리 대신 투마니안을 인쇄해야합니까?
-Բանասիրության ֆակուլտետի ծրագրային քաղաքականությունը փոփոխվու՞մէ, ի՞նչ շեշտադրումներ են արվում ուսումնական պլանում: 언어학부의 프로그램 정책에 변화가 있습니까? 어떤 점을 교과과정에서 강조하고 있나요?
-Մեր պլանները պարբերաբար փոխվում են, որքան հնարավոր է նոր առարկաներ ենք ընդգրկում, արդիական ենք դարձնում, բայց կան որոշ գիտաճյուղեր, որ շատ չեն կարող փոխվել: Ով էլ գա, ինչ էլ գա, երկիրը մեջքի վրա պառկած լինի, թե կողքի, միեւնույն է՝ Չարենցը մնում է Չարենց, հետեւաբար պիտի անցնես Չարենց եւ ուսումնասիրես: Չենք կարող նրան թողնել ու մի նոր հեղինակ մոգոնել եւ սկսել ուսումնասիրել միայն այն բանի համար, որ ասենք՝ նոր հեղինակներ ենք անցնում, նոր ծրագրեր անում: Կայուն կաղապարներ կան ուսումնական գործընթացում, շատ փոփոխություններ չի կարելի, մինչդեռ վերջին տասը տարում անարդյունք, անհետեւանք եւ անհեռատես փոփոխություններ են կատարվում, որը հարվածում է ուսումնական գործընթացի առաջընթացին: Ուսումնական պլանում առկա առարկաների հարցադրումներն են փոխվում, ուսումնասիրման անկյունը եւ նպատակը: 우리의 정책은 정기적으로 변화하고 있고, 가능한 많은 새로운 과목을 채택하고, 업데이트 하지만 많은 것을 변경할 수 없는 일부 학과가 있습니다. 누가 오든, 무엇이 오든, 지구가 등 뒤에 존재하든 옆에 존재하든 그것은 모두 같습니다. 차렌츠는 차렌츠로 남아있으며, 결과적으로 차렌츠에 가서 공부해야합니다. 우리는 그를 떠나 새로운 작가를 발견하고 새로운 작가를 연구하고, 새로운 프로그램을 한다고 하면서 오직 우리가 말하는 그것을 위해 시작할 수는 없습니다. 안정적인 템플릿과 교육과정에서 많은 변화가 있을 수는 없지만, 지난 10년동안 비효과적인, 비결과적이고 근시안적인 변화가 이루어졌으며, 이는 교육과정의 진행에 영향을 미쳤습니다. 교육계획에 존재하는 과목에 대한 질문은 학습의 방향과 목적에서 변화가 있습니다.
-Որքանո՞վ է ուսումնասիրված հայ մատենագիտությունը: 아르메니아 문헌은 얼마나 연구되고 있습니까?
-Քիչ: Վերջերս Աբովյանի տուն-թանգարան ուսանողներ էի տարել պրակտիկայի, Աբովյանի ամբողջ արխիվի կեսի կեսն էլ այսօր ուսումնասիրված չէ, լիքը բան կա: Մատենագիտական աշխատանքը, ցավոք, շատ ծանր գործ է, եւ չնչին վարձատրվող: Ո՞վ կգնա եւ կխորանա այդ փոշիների, թղթերի, ձեռագրերի մեջ: Ձեռագրեր կան, որոնց վրա պիտի ժամեր վատնես, որպեսզի կարողանաս մի նախադասություն կարդալ, օրինակ Համաստեղի ձեռագիրը, դե գնա ու կարդա, եթե կարող ես: Դա տքնաջան աշխատանք է, որը չի վարձատրվում, դրա համար որեւէ մեկը չի ստանձնում այդ գործը: 조금입니다. 최근 아보비안 박물관에 관행적으로 학생들을 데려갔고, 아보비안의 전체 보관물의 반에 반도 오늘날 연구되지 않았으며 많은 것들이 그대로 남아있습니다. 문헌작업은 아쉽게도, 매우 힘든 일이고, 보수 또한 낮습니다. 누가 가서 그 먼지, 서류, 원고를 파헤칠 것입니까? 예를 들면, 별자리 필사본처럼 한 문장을 읽기 위해서 시간을 들여야하는 필사본도 있습니다. 당신이 할 수 있다면, 가서 읽으세요. 그것은 대가가 없는 작업이라서 아무도 그 작업을 하려 하지 않습니다.
Ընդդիմությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 80 հազար. ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց: 야당은 최저임금을 8만드람으로 하자고 제안하고 있다. 국회 위원회는 승인하지 않았다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում նվազագույն աշխատավարձը 68 հազարից բարձրացնել՝ դարձնելով 80 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: 예레반, 4월 5일, 아르멘프레스: 아르메니아 국회 노동사회문제 상임위원회는 최저임금을 6만 8천드람에서 8만드람으로 하자는 "하야스탄" 정당이 제출한 법안에 대하여 부정적인 결론을 지었다. "아르멘프레스"의 보도에 따르면, "최저월급에 대한" 아르메니아 공화국의 법률에서 개정을 실행하는 것에 대한 법안을 정당 국회의원인 아흐반 바르다니안이 제출하였다.
Վարդանյանը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունը մեկ անգամ ևս առաջարկել էր նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում, սակայն առաջինը լիագումար նիստերի օրակարգում չի ընդգրկվել, հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: 바르다니안은 "하야스탄" 정당이 최저임금의 상승에 대하여 한 번 제안하였지만, 첫번째는 본 회의에 상정되지 않았으며, 위원회에서 부정적 결론을 받았었음을 상기시켰다.
«Նախագիծը լրամշակվել է: Ներկայացված նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ: Փոփոխություններ են կատարվում նաև ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար, փոփոխվում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը»,-ասաց Վարդանյանը՝ առաջարկելով, որ կարգավորումը ուժի մեջ մտնի 2023-ի հունվարից: "법안은 수정되었습니다. 제출된 법안에 따라 최저임금을 8만 드람으로 설정하도록 제안하고 있습니다. 시급을 받는 직원들에게도 변화가 생기며, 최저 시급도 변경됩니다."라고 바르다니안은 2023년 1월부터 합의가 발효될 것을 제안하였다.
Կառավարությունից նշել էին, որ փոփոխությունները հղի են մի շարք վտանգներով՝ չձևակերպված զբաղվածություն, սպառողական գների, բյուջետային ծախսերի, բիզնեսի վրա հարկային բեռի աճ: Ըստ Վարդանյանի՝ առկա հնարավոր ռիսկերը հակակշռվում են բազմաթիվ այլ դրական փոփոխություններով: 정부는 이러한 변화는 미등록 고용, 소비자물가, 예산비용과 기업에 대한 세금부담을 증가하는 등 여러 위험을 내포하고 있다고 언급하였다. 바르다니안에 따르면, 기존에 존재하는 위험은 수많은 다른 긍정적인 변화로 상쇄할 수 있다.
«Հատկապես այս փուլում, երբ վերջին 2-3 տարիներին ունենք գնաճի բավականին բարձր ցուցանիշներ, պարտավոր ենք որպես ԱԺ, որպես պատգամավորներ մտածել մեր հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որոնց գնողունակությունը կտրուկ անկում է ապրել»,-ասաց պատգամավորը: "특히, 최근 2-3년간 우리는 인플레이션의 상당히 높은 수준을 가지고 있는 단계에서 국회의원으로써 국회로써, 구매력이 급격히 하락한 우리의 수백만 시민에 대하여 생각해야만 합니다." 라고 국회의원은 말했다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 4월 7일자 (0) | 2022.05.05 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 4월 6일자 (0) | 2022.05.05 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 4일자 (0) | 2022.04.03 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 2일자 (0) | 2022.04.03 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 1일자 (0) | 2022.04.02 |