휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 4일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 4일자)

LifeChallenger 2020. 6. 4. 17:37
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Այսուհետ կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն բացառապես փոստատարների միջոցով: 이제부터 연금과 지원금은 우체부를 통해 독점적으로 적용될 것이다.

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պարետի՝ հունիսի 3-ի՝ Ց/94-2020 ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է բացառապես շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ 예레반, 6월 4일, 아르멘프레스: 아르메니아 공화국 상황통제실장은 6월 3일자 Ց/94-2020의 지침에 따라 연금 및 지원금의 제공은 6월 4일부터 독점적으로 수혜자의 거주지에서 "HayPost" 유한주식회사의 직원을 통해 제공될 것이다. 아르메니아 공화국 최첨단 산업부는 "아르멘프레스"에게 이에 대하여 알려왔다. 

 

- շահառու 수혜자

 

 

«Փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ չեն տրամադրվելու և փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների և նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների: 우체국에서 연금 및 지원금은 제공되지 않을 것이고 우체부는 거주지 주소에 따라 경찰관과 함께 연금 및 지원금을 제공할 것입니다.

 

- Փոստային բաժանմունք 우체국

 

Ցուցումը նպատակ ունի ապահովելու նպաստառու և թոշակառու հանդիսացող բնակչության անվտանգությունն ու նվազեցնելու մարդկանց կուտակումների արդյունքում նրանց վարակվելու հավանականությունը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 이 지침은 지원금 수령자 및 연금 수령자의 안전을 보장하며 사람들이 모이는 결과로 그들이 감염될 가능성을 최소화할 목적을 가지고 있습니다."라고 부처에서 게재한 게시글에 쓰여져 있다.  

 

- կուտակել 모이다 -> կուտակում 모임

 

 

 

 

Փաշինյանն անդրադարձավ դիմակների գների իջնելուն: 파쉬니안은 마스크가격의 하락을 언급했다. 

 

- անդրադառնալ 언급하다

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ դիմակների գինն էլ ավելի կիջնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում: 예레반, 6월 4일, 아르멘프레스: 국가공정거래위원회의 회장 게한 게보르기안은 총리 니콜 파쉬니안과의 만남에서 마스크 가격이 보다 하락할 것이라는 희망을 표명했다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 파쉬니안은 6월 4일에 그의 "페이스북" 생방송에서 말하였다. 

 

«Երեկ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահը զեկուցեց, որ դիմակների գների անկում է արձանագրվել որոշակի, այդ թվում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ և կա հույս, որ ավելի կիջնի դիմակների գինը»,- ասաց Փաշինյանը: "어제 국가공정거래위원회의 회장은 마스크가격이 착수된 조치로 인해 일정부분 하락을 기록되었으며 마스크 가격이 보다 떨어질 희망이 있다고 보고했습니다."라고 파쉬니안은 말했다.

 

- անկում 하락, 쇠퇴

 

 

Կառավարությունը պետծառայողների համար սկսում է բնակարանային նոր ծրագիր: 정부는 공무원들을 위한 새로운 주택 프로그램을 시작한다.

 

- պետծառայող 공무원

 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևանի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը: Քաղաքաշինության նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը նշեց, որ համալիրի 619 բնակարաններից սույն որոշմամբ սահմանված կարգով վաճառքի ենթակա են 345-ը, որոնք այս որոշման մեջ նշված շահառուներին կհանձնվեն 2 փուլով. մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 200 և մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը՝ 145 բնակարան: 예레반, 6월 4일, 아르멘프레스: 정부는 공무원에게 아파트를 공급할 목적으로 예레반 아돈치거리 N19/8의 주소에서 건설되고 있는 복합아파트단지와 주차공간의 판매절차를 승인했다. 도시개발회장을 역임하는 아르멘 훌라리안은 언급했다. 단지내 619개의 아파트중 이 결정으로 정해진 절차에 따른 판매대상은 345개이며 그것들은 이 결정에 포함된 수혜자에게 2단계로 양도될 것이다. 2023년 4월 1일까지 200개 그리고 2023년 8월 1일까지 145개의 아파트이다.  

 

- Հանրային ծառայող 공무원

- բազմաբնակարան շենքային համալիրի բնակարան 복합아파트단지

- քաղաքաշինություն 도시개발

- սույն 이, 이와 같은

- ենթակա 주제, 대상

- հանձնվել 양도되다

 

Շենքային համալիրի բնակարանների ու ավտոկայանատեղիների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ անունից՝ կազմակերպում և ղեկավարում է Քաղաքաշինության կոմիտեն: 건물단지의 아파트 및 주차공간의 분배와 판매업무는 아르메니아 공화국의 이름으로 도시개발위원회가 주도하고 구성한다. 

 

- բաշխում 분배

 

Այդ 345 բնակարաններից չբաշխված բնակարանների վերաբերյալ կոմիտեի կողմից գրավոր տեղեկատվություն ստանալուց հետո կառուցապատողն իրավունք ունի ինքնուրույն, իր հայեցողությամբ, առանց պետության կամ որևէ այլ անձի նախնական համաձայնության օտարել այդ չբաշխված բնակարանները։ 그 345개 아파트들중 분배되지 않은 아파트에 대해 위원회측으로부터 서면정보를 받은 후 건설자는 정부나 다른 어떤 개인의 사전동의없이 자신의 재량에 따라 독자적으로 그 분배되지 않은 아파트를 활용할 권리를 갖는다.

  

- ինքնուրույն 독립적인, 스스로 결정하는

- հայեցողություն 재량 -> հայեցողությամբ 재량에 따라

 

Այս ծրագրի մասով պետությունը որևէ ֆինանսական պարտավորություն չունի. «Պետության դերն առավելապես կազմակերպչական և վերահսկողական է լինելու: Պետության մասնակցության բաղադրիչը երաշխավորված պահանջարկի ապահովումն է և եկամտահարկի վերադարձն է որպես նորակառույց բնակարանի ձեռքբերում: Ծրագրի շահառուները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց աշխատավայրը գտնվում է Երևանում: Շահառու լինելուն կարող են հավակնել նաև ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցները, այլ երկրներում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք: 이 프로그램에 관하여 정부는 어떤 재정적인 책임을 가지지 않으며 "정부의 역할은 대부분 구성방식과 통제에 있습니다. 정부의 참여 요소는 보장된 수요를 제공하고 신축아파트의 취득에 대한 소득세의 반환입니다. 프로그램의 수혜자는 근무지가 예레반에 위치한 공무에 종사하는 개인들입니다. 또한 아르메니아 공화국에서 아르차흐에 대한 지속적인 대표하는 직원들이나 다른 나라에서 외교공무에 종사하는 개인도 수혜자임을 주장 할 수 있습니다. 

 

- առավելապես 대부분

- բաղադրիչ (구성)요소

- երաշխավորված պահանջարկ 보장되어진 수요

- եկամտահարկ 소득세

- ներկայացուցչություն 대표직

 

 

Բնարականների մեկ քմ-ի արժեքը ներքին հարդարմամբ 345 հազար դրամ է, իսկ առանց ներքին հարդարման՝ 310 հազար դրամ: Ավտոկայանատեղիի արժեքը 2,5 մլն դրամ է: Կանխավճարը 10 տոկոս է, իսկ վարկի մարման ժամկետը՝ մինչև 20 տարի։ Վարկի տոկոսադրույքը 10 տոկոս է: Բնակարաններն ու ավտոկայանատեղիները բաշխվելու են վիճակահանությամբ: Ավտոկայանատեղիների ձեռքբերումը կամավոր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ղուլարյանը՝ ավելացնելով, որ շինարարությունը սկսվելու է մոտ օրերս։ 아파트의 평방미터당 가치는 내부장식포함 345,000 드람이며, 내부장식비포함 310,000 드람입니다. 주차공간의 가치는 250만 드람입니다. 선급금은 10%이며 대출상환기간은 최대 20년까지입니다. 대출금리는 10%입니다. 아파트와 주차공간은 복권추첨식으로 분배될 것입니다. 주차공간의 취득은 지원자에 한합니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 훌라리안은 말했으며 건설은 가까운 시일내에 시작될 것이라 덧붙였다.   

 

- հարդարում 장식, 인테리어, 마감

- կանխավճար 선급금

- տոկոսադրույք 금리, 이자율

- վիճակահանություն 복권추첨식

- ձեռքբերում 취득

- կամավոր 지원자, 자발적인

 

 

 

Ինչու է վարակի տարածումն աճում․ պետք է ուժեղացնել երկրի սոցիալական պաշտպանվածության համակարգը: 감염확산의 증가는 왜일까? 국가의 사회보호시스템을 강화하여야한다.

 

- պաշտպանվածություն  보호

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն այսօր շարունակում են մնալ վարակի տարածման կանխարգելման և դեղորայքային միջոցառումները, քանի դեռ ոչ բուժումն է գտնված, ոչ պատվաստանյութը։ ՀՀ կառավարության կոչերին՝ ուղղված սոցիալական հեռավորության պահպանմանը, վարակման անվտանգության նորմերի կիրառմանը, ձեռքերի հիգիենայի պահպանման կանխարգելիչ միջոցառումներին, բնակչությունը, ցավոք, համահունչ չի արձագանքում։ Այս խնդրի շուրջ «ՀՀ» օրաթերթի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։ 예레반, 6월 4일, 아르멘프레스: 코로나바이러스에 대항한 싸움에 가장 효과적인 방법은 치료법이나 백신을 발견하지 못하는 한 지속적인 감염지역의 예방과 약물치료를 유지하는 것이다. 사회적 거리두기, 감염의 안전수칙을 적용하기, 손위생을 유지 등 예방조치를 하라는 아르메니아 공화국 정부의 요구에 대하여, 불행하게도 국민들은 일제히 응하지 않고 있다. 이 문제에 관해 "아르메니아 공화국" 일보와의 대담에서 예레반국립의료대학교의 공중보건 및 건강관리국의 수석교수인 다비트 멜리크-누바리안은 그의 우려를 나타냈다.  

 

- քանի դեռ ~하는 한

- պատվաստանյութ 백신

- համահունչ 일제히

- մտահոգություն 

- մտահոգություն 우려, 관심사

- ԵՊԲՀ = Երևանի պետական բժշկական համալսարան 예레반국립의료대학

 

 

Մասնագիտական կարծիքների համաձայն, նրա խոսքով, ՀՀ քաղաքացիներն իրատեսորեն չեն պատկերացնում՝ ինչ է «COVID 19»-ը, և բավարար իրազեկվածություն չունեն վարակի տարածման, հետևանքների և առողջության վրա դրա հետագա ազդեցության վերաբերյալ։ Բնակչության հետ պետք է համակարգված բացատրական աշխատանքներ տարվեն, հատկապես այն պարագայում, երբ աշխարհի բժշկությանը դեռ կանխատեսելի չէ վարակի ավարտման ժամանակաշրջանը, և այն փաստը, որ մարդը երկար է ապրելու կորոնավիրուսի հետ, պարտադրում է լինել ավելի կազմակերպված ու համակարգված վարակի կանխարգելիչ բոլոր միջոցառումներում։ 그의 말에 전문가의 의견에 따르면 아르메니아 공화국의 국민들은 "코비드-19"가 무엇인지 현실적으로 상상하지 못하고 있으며 감염의 확산, 결과 및 건강에 대해 그것이 향후 미칠 영향에 대해서 충분한 인식을 가지고 있지 않다. 국민에게 체계적인 설명작업이 주어져야하며 특히, 세계 의료계가 아직 감염의 종식기간을 예측하지 못하는 경우에 사람이 오랫동안 코로나바이러스와 함께 살것이라는 사실을 보다 조직적이고 체계적인 감염예방에 대한 모든 조치를 강행해야한다.   

 

- իրատեսորեն 현실적인

- պատկերացնել 상상하다

- բավարար 충분한

- իրազեկվածություն 인지, 인식

- համակարգված բացատրական աշխատանք 체계적인 설명작업

- կանխատեսել 예측하다

- պարտադրել 부과하다, 강제하다

 

 

«Շատ կարևոր է, որ քաղաքացիներն արձագանքեն ՀՀ կառավարության հորդորներին, ինչի համար անհրաժեշտ է, որ նրանք թիրախավորված ստանան ընդհանուր միասնական ուղերձներ տարբեր հաղորդակցման աղբյուրներից, որոնց միջոցով հանրամատչելի կներկայացվեն վիրուսի հետ կապված բոլոր տեղեկությունները։ Հավաստի տեղեկատվության հոսքի սահմանափակման պատճառով մարդիկ սկսում են այլընտրանքային նորություններ կարդալ, որոնց ավելի հեշտ է հավատալ։ Թվերի դինամիկան օր օրի ավելանում է, ինչը կանխատեսելի ավելացում է։ Սահմանափակումների վերացումից հետո, երկու շաբաթ անց հիվանդացության տարածման աճ ունեցանք, և կանխատեսելի է, որ առաջիկա օրերին ևս դեպքերի ավելացում կլինի»,–ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ անդրադառնալով նաև հիվանդանոցային համակարգի ծանրաբեռնվածությանը և բուժաշխատողների անվտանգության կարևորագույն խնդրին։ Այն, որ ընդունված մոտեցում է ասիմպտոմ պացիենտներին տան պայմաններուն մեկուսացնելով չծանրաբեռնել հիվանդանոցային մահճակալները, դեռ չի ենթադրում, որ խնդիրը կարելի է սրանով լուծված համարել։ Զրուցակիցս նկատեց, որ առաջնային օղակներում ընտանեկան թերապևտները հիմնականում տարեցներ են և ավտոմատ կերպով դառնում են խոցելի։ "국민들이 아르메니아 공화국 정부의 권고에 응답하는 것은 무척 중요하며, 이를 위하여 그들은 다양한 의사소통의 출처로부터 일반적인 공통 메세지를 목표로 받을 필요가 있습니다. 이를 통해 바이러스와 관련된 모든 정보가 대중적으로 보급될 것입니다. 신뢰할만한 정보의 제한된 흐름으로 인해 사람들은 대안으로 보다 믿기 쉬운 신문을 읽기 시작했습니다. 수의 역학은 날마다 증가하고 있으며 이는 예상할 수 있는 증가입니다. 제한의 해제이후 2주가 지나 우리는 질병의 확산이 증가하고 있으며 향후에도 확진사례의 증가가 있을 것을 예상할 수 있습니다."라고 다비트 멜리크-누바리안은 말했다, 또한 그는 병원체계의 과부하와 의료진의 안전이 가장 중요한 문제임을 언급하였다. 병원의 침상을 가중하지 않기 위해 무증상환자를 가정내에 격리하는 것에 따라 받아드려진 접근방식은 여전히 문제를 그것으로 해결할 수 있다고 간주되지 않는다. 우리의 대담자는 1차 진료시스템에서 가정치료사들은 대부분 노인이며 자동으로 취약해졌다고 언급하였다.  

 

 

- արձագանքել 대응하다, 반응을 보이다, 응답하다

- թիրախավորվել 목표로 하다

- հաղորդակցում 대화, 의사소통

- աղբյուր 소스, 출처

- հանրամատչելի 많은 사람들이 공유하는, 대중적인

- ներկայացվել 제출되다

- հոսք 흐름

- այլընտրանք 대안

- թվերի դինամիկա 수의 역학

- ծանրաբեռնել 가중하다 -> ծանրաբեռնվածություն 과부하

- մոտեցում 접근

- մահճակալ 침대 -> հիվանդանոցային մահճակալներ 병상, 침상

- թերապևտ 치료사

- հիմնականում 대부분

- տարեց 노인

- խոցելի 취약한

 

 

Հայաստանում առկա է 125 հիվանդանոց, որից միայն 35 տոկոսը՝ մասնավոր։ Դրանք բոլորը սպասարկվում են պետպատվերով։ «Առաջարկում ենք բոլոր բժշկական կազմակերպություններին, որոնք աշխատում են նաև պետպատվերի շրջանակներում, վերակենդանացման բաժանմունքներում տեղակայել նաև կորոնավիրուսով հիվանդների։ Նույն սկզբունքը առաջարկում ենք կիրառել նաև մարզերում, և թողնել միայն 2-3 հիվանդանոց այլ հիվանդների սպասարկելու համար։ Նվազագույնը 2 շաբաթ պետք է այս գործընթացի ուղղությամբ աշխատելու, մասնագետներին վերապատրաստելու, նրանց համապատասխան պարագաներով ապահովելու համար։ 2 փաթեթ առաջարկություն ենք ներկայացրել ՀՀ կառավարություն, և, վստահ ենք, դրանք կօգտագործվեն վարակի կանխարգելման դեմ տարվող աշխատանքներում։ Մասնավորապես, առաջարկում ենք կենտրոնացված գնվեն և կենտրոնացված բաշխվեն անվտանգության պարագաներն ու բժշկական հագուստը։ Եթե վերածենք թվերի, ապա այդ պարագաների ծախսատարությունն ավելի մատչելի կլինի, քան նրանց բացակայության հետևանքով կրած վնասները»,–ասաց մասնագետը։ 아르메니아에서 현재 125개의 병원이 있으며 그중 오직 35%만이 민간병원이다. 그들 모두 정부지시로 서비스를 제공하고 있다. "우리는 모든 의료기관에 정부지시의 틀안에서 일하고, 소생부서에서 또한 코로나바이러스를 가진 환자를 배치해줄 것을 제안하고 있습니다. 동일한 원칙을 지역내에 적용하고 오직 2-3개의 병원을 다른 환자에게 서비스하기 위해 남겨둘 것을 제안하고 있습니다. 이 과정을 위한 작업하고 전문가들을 훈련시키고, 그들에게 적절한 장비를 제공하기 위해서 최소한 2주가 필요합니다. 우리는 2가지 패키지의 제안서를 아르메니아 공화국 정부에 제출하였으며 그것들이 감염의 예방을 위한 작업에 활용될 것은 분명합니다. 특히, 우리는 보호장비와 의료복을 중앙집권식으로 구매하고 분배할 것을 제안합니다. 숫자로 바꾸면 그 품목의 비용은 부재의 결과로 입는 피해보다 유용할 것입니다."라고 전문가는 말했다.    

 

- պետպատվեր 정부지시

- վերակենդանացում 소생

- բաժանմունք 부서

- տեղակայել 배치하다

- սկզբունք 원칙

- կիրառել 적용하다

- վերապատրաստել 훈련하다

- պարագաներ 장비

- վերածել 돌리다

- մատչելի 유용한, 합리적인

- բացակայություն 부재

 

 

ԱՀԿ կողմից վարակի կանխարգելման և բարձր պատրաստվածության ցուցանիշներում Հայաստանը միջին դիրքում է, սակայն որպես ձախողում պետք է որակել մարդկանց հետ սխալ հաղորդակցությունը, մասնավորապես այն հանգամանքը, որ բնակչության որոշ զանգվածի մոտ վարակի այս տեսակը չընկալվեց իր ողջ վտանգավորությամբ։ WHO에 의해 감염의 예방 및 고도대응지표에서 아르메니아는 중간에 위치하지만 특히, 국민의 일부 집단감염의 유형이 전체의 위험으로 인식되지 않는 상황은 사람들간 잘못된 의사소통에 의한 실패로써 평가되어야한다. 

 

- ԱՀԿ = Առողջապահության համաշխարհային կազմակերպություն 세계보건기구 

ցուցանիշ 지표

- պատրաստվածություն 준비

- ձախողում 실패

- որակել 자격을 갖추다, 평가하다

- հանգամանք 상황

- զանգված 많은, 무리

 

«Այսօր էլ դեռ ուշ չէ, քանի որ վարակի հետ դեռ ապրելու ենք երկար։ Այս պարագայում մարդկանց հավաստի տեղեկատվություն է պետք։ Սահմանափակումների ոչ պատշաճ կատարումը, մարդկանց սխալ վարքագիծը նպաստեցին թվերի աճին։ Վարակն, իրոք, կա և կարող է սպանել ցանկացած մարդու, այն ոչ պաշտոն է հարցնում, ոչ սոցիալական կարգավիճակ։ Ստեղծվել է արդեն մի իրավիճակ, երբ յուրաքանչյուրս մեր շրջապատում արդեն ունենք վարակակիր ծանոթներ։ Այն միայն գրիպ չէ, այլ ծանր ընթացք ունեցող հիվանդություն է։ Լինելով նոր տեսակի վարակ, չենք կարող կանխատեսել՝ ապագայում ինչ հետք կարող է թողնել մարդու առողջության վրա։ Ուստի շատ ավելի լավ է չվարակվել և հետևել պարետատան հորդորներին, հիվանդ լինելու պարագայում մնալ տանը»,–կարևորեց Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ նշելով, որ պետք է մեծացնել երկրի սոցիալական պաշտպանվածության համակարգը։ Նրա պարզաբանմամբ՝ արտակարգ իրավիճակներում զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք սոցիալական ուժեղ պաշտպանվածության համակարգ ունեն, ավելի լավ են դիմագրավում համաճարակներին։ "오늘도 아직 늦지않았습니다. 왜냐하면 우리는 오랫시간동안 감염과 싸울 것이기때문입니다. 이런 경우, 사람들에게는 신뢰할 만한 정보가 필요합니다. 제한의 부적절한 실행, 사람들의 잘못된 행동은 숫자의 증가를 촉진시켰습니다. 감염은 정말 있으며 어떤 사람도 죽일 수 있습니다. 그것은 아무런 지위도 묻지 않으며, 아무런 사회적 신분도 묻지 않습니다. 우리 각자가 우리의 주변에 감염된 지인을 있을 때 상황은 이미 만들어졌습니다. 그것은 단순한 독감이 아니라 참담한 예후를 가진 질병입니다. 새로운 유형의 감염으로써 우리는 미래에 사람의 건강에 대해 어떤 영향을 남길 수 있는지 예측할 수 없습니다. 따라서 상황통제실의 권고에 따라 감염되지 않고 질환이 있는 경우 집에 머무는 것이 훨씬 좋습니다."라고 다비트 멜리크-누바리안은 강조하였으며 국가의 사회보호시스템을 강화시켜야한다고 언급했다. 그의 설명에 따르면 긴급상황에서 선진국의 시도는 강력한 사회적 보호시스템을 가진 그 나라들이 전염병에 더 잘 견딜 수 있음을 보여준다. 

 

- պատշաճ 적절한, 올바른 

- վարքագիծ 행동

- նպաստել 촉진하다, 기여하다

- իրոք 정말, 진짜로

- սպանել 죽이다

- ցանկացած 어떤

- պաշտոն 지위

- կարգավիճակ 신분, 지위

- իրավիճակ 상황, 정세

- գրիպ 독감

- ծանր ընթացք 참담한 예후

- հետք 자취, 인상

- հետևել 따라가다, 따르다

- պարզաբանում 설명

- զարգացած երկրներ 선진국

- դիմագրավել 견디다, 저항하다

 

 

Մասնագետը հավելեց՝ ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնություն է շրջանառվում, որն ընդունվելու դեպքում այսուհետ օրենքով կամրագրվի, որ Հայաստանը պետք է ունենա բոլոր արտակարգ իրավիճակներին հակազդելու իր պլանը, և կվերանայի այն յուրաքանչյուր 5 տարին մեկ. «Հնարավոր է, սա վերջին արտակարգ իրավիճակը չլինի մարդկության կյանքում։ Այսօրվանից պետք է պատրաստվենք մյուս իրավիճակներին։ Մարդիկ շատ էին հոգնել ամիսներով պարապուրդի մատնվելուց, ոմանք կորցրել էին եկամտի աղբյուրը, և իրենց համար աշխատելը դարձել էր կենսական պահանջ։ Շատ կարևոր է, որ պետությունը հետագայի համար վերանայի սոցիալական երաշխիքները արտակարգ իրավիճակներում»։ 전문가는 국회에서 입법발의안이 상정되었다고 덧붙였다. 그것이 채택될 경우 이제부터 아르메니아는 모든 긴급상황에 대처할 계획을 가져야하며 매 5년에 한번씩 검토해야하는 것이 법에 명시될 것이다. "이것은 인류의 삶속에서 마지막 긴급상황이 아닐 수 있습니다. 이제부터 다른 상황에 대비해야합니다. 사람들은 몇달동안의 실직상태에 매우 지쳐있습니다. 어떤이는 수입원을 잃었고 자기 스스로 일하는 것이 필수요건이 되었습니다. 정부가 향후 긴급상황에서 사회적 보장을 검토하는 것은 매우 중요합니다."  

 

- օրենսդրական նախաձեռնություն 입법 발의

- շրջանառվել 순환시키다

- ամրագրվել 명시되다

- պատրաստվել 대비하다

- հոգնել 피곤하다, 지치다

- պարապուրդ 결석, 부재 -> պարապուրդի մատնվելուց 해고된, 실직한

- եկամտի աղբյուր 수입원

- կենսական պահանջ 필수요건

- երաշխիք 보장

 

 

Այն հարցին՝ որքանո՞վ է ասիմպտոմ մարդը որպես վարակակիր վտանգավոր, և վարակվելուց որքան ժամանակ անց կարող է պոտենցիալ վարակակիր դառնալ, զրուցակիցս պատասխանեց, որ ախտանշաններ ի հայտ գալուց երկու օր անց հնարավոր է, որ մարդն արդեն լինի պոտենցիալ վարակակիր, բայց մինչ ախտանշանների ի հայտ գալը վարակվելու հավանականությունն ավելի փոքր է։ 감염원으로써 무증상 감염자가 얼마나 위험한지 그리고 감염되어진 후 얼마나 많은 기간이 지나야 잠재적 감염원이 될 수 있는지에 대한 질문에 우리의 대담자는 증상이 나타난 후 이틀이 지나 사람들은 잠재적인 감염원이 되지만 증상이 나타나기 전에 감염되어질 가능성은 보다 적다고 대답했다. 

 

- ախտանշան 징후, 증상

- ի հայտ գալուց 나타난 후

 

 

 

 

 

Կառավարությունն ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկային միջոցներ է ներգրավում: 정부는 IMF로부터 3억1500만 달러의 신용자금을 끌어들린다.

 

- ԱՄՀ = Արժույթի Միջազգային Հիմնադրամ 국제통화기금 IMF

- վարկային միջոցներ 신용수단

- ներգրավել 끌어들이다. 포함하다

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագրին: 예레반, 6월 4일, 아르멘프레스: 정부는 아르메니아와 국제통화기금간 2020년 5월 23일과 6월 1일에 서명된 "준비금의 사용 및 추가 차입금의 도입에 대한" 서한 약정서를 승인했다.

 

- հավանություն 승인 -> հավանություն տալ 승인하다

- պահուստ 지원, 예비 -> պահուստային ծրագրի միջոցներ 준비금

- փոխառու միջոցներ 차입금

 

 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ խոսքն ԱՄՀ-ից նոր վարկային միջոցներ ներգրավելու մասին է: 재무장관 아똔 잔주하지안은 국제통화기금으로부터 새로운 신용자금을 유치하는 것에 대해 언급하였다. 

 

 

«Անցյալ տարեվերջին բոլոր կանխատեսումներով ավելի քան 170 երկրներում ենթադրվում էր աճ, մինչդեռ ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն գնահատվում է, որ այդ երկրներում կլինի անկում, համաշխարհային տնտեսության մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանխատեսվել: Հետևաբար այս իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև մեր բյուջեի ցուցանիշների վրա: Ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի դեֆիցիտի մեծացման՝ ծախսերի նույն մակարդակը պահպանելու դեպքում: Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետևաբար դա ավտոմատ կհանգեցնի պարտքի աճի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ ավելացնելով, որ այս ամբողջ ընթացքում կառավարությունը միայնակ չի եղել խնդիրների հետ։ «Մեզ ուղեկցել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ներդրումային հանրույթը և պատրաստակամություն ունեն անհրաժեշտության դեպքում նաև փոխառու միջոցներ տրամադրել: 작년말에 모든 예측에 따라 170개이상의 국가에서 증가할 것으로 추정되었으나 4월에 대한 전망에 따르면 그 나라들에서 하락될 것이며 전세계 경제의 약 3.5% 하향 수치가 예상될걸로 평가됩니다. 결과적으로 이 상황은 우리의 예산지표에 그 영향을 미치지 않을 수 없습니다. 이러한 하락은 세금수입의 감소로 이어질 것으로 추정되며 이 또한 같은 수준의 지출이 유지되는 경우 차례로 재정적자의 증가로 이어질것입니다. 재정적자에 대해 차입금의 조달이 필요한 상황이며 결과적으로 그것은 자동적인 부채의 증가로 이어질것입니다."라고 "아르멘프레스"의 전언에 따르면 그는 말했으며 이런 전체 과정에서 정부만이 오직 이 문제를 가지고 있는 것이 아니라고 덧붙였다. "우리는 국제기관의 대표, 투자공동체와 함께 있으며 필요한 경우 차입금을 제공할 준비가 되어있습니다.

 

- կանխատեսում 예측

- ենթադրվել 추정되다

- մինչդեռ ~하는 반면에

- հանգեցնել 이어지다

- ավտոմատ 자동적으로 

- պարտք 부채

- հանրույթ 커뮤니티,공동체

- պատրաստակամություն 자진해서 하는 상태

- ուղեկցել 동반하다, 수반하다

 

 

 

Կոնկրետ այս նախագծով մենք շարունակում ենք երկարատև համագործակցությունը ԱՄՀ-ի հետ: 2019-ին մենք ԱՄՀ-ի հետ ծրագիր ենք հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ և ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում կօգտվենք ԱՄՀ-ի կողմից մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից: Մինչդեռ համավարակը հաշվի առնելով մենք մարտի վերջին, ապրիլի սկզբին հեռավար կարգով ավարտեցինք բանակցությունների հերթական փուլը, վերանայվեց ծրագիրը: Դրա շրջանակում համաձայնություն ձեռք բերվեց, որ ավելի մեծ չափով կարող են այդ միջոցները հասանելի լինել: Մոտավորապես 315 մլն դոլարին համարժեք, որից 280 մլն դոլարի չափով արդեն իսկ հասանելի են: Դա կօգտագործվի ոչ թե վճարային հաշվեկշռի, այլ կօգտագործվի բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար, այսինքն որպես բյուջետային աջակցության վարկ»,-ասաց նախարարը: 이 특정프로젝트를 통해 우리는 국제통화기금과 장기적인 협력관계를 지속하고 있습니다. 2019년에 우리는 국제통화기금과 예방책으로 평가받는 그 프로그램를 승인했으며 오직 외부충격의 경우에만 국제통화기금에서 우리에게 제공한 대출기회를 사용할 것입니다. 반면 전염병을 고려하여 우리는 3월말, 4월초에 원격회의로 협상의 다음단계를 마쳤으며 프로그램은 개정되었습니다. 그러한 맥락에서 보다 큰 규모로 그러한 자금을 유용할 수 있는 것에 동의를 구했습니다. 대략 3억 1500만달러 상당에서 그중 2억 8천만 달러는 이미 유용가능합니다. 그것은 계정잔고 지불에 사용되는 것이 아니라 예산프로그램의 재정적 지원, 다시말해 예산지원대출로써 사용되어질 것입니다."라고 장관은 말했다.   

 

- կոնկրետ նախագիծ 특정 프로젝트

- հավանության արժանացնել 승인하다

- կանխարգելիչ 예방적

- արտաքին ցնցում 외부 충격

- բանակցություն 협상

- համաձայնություն 동의 -> համաձայնություն ձեռք բերվել 동의를 구하다

- հասանելի 유용할 수 있는

- մոտավորապես 대략

- համարժեք 동등한, 상당하는 것

- հաշվեկշիռ 계정잔고

 

 

Համաձայնագրի արդյունքում ներկա պահին Հայաստանի համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 25714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։ 동의의 결과로 현재 아르메니아는 일반적으로 대략 2억 6백만 PPP (2억 8천만 미국달러) 규모로 예산자금이 유용가능하며 또한 2571만 4천 PPP (35백만 미국달러)를 2차 개정의 결과로 유용할 수 있다. 

 

- ՀՓԻ = հատուկ փոխառության իրավունք 특별대출권의 단위, PPP

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments