휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 2일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 2일자)

LifeChallenger 2020. 6. 2. 14:53
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

 

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 국회는 2차 강독회에서 "은행의 비밀유지에 관한" 법률에서 개정초안을 논의하였다. 

 

- գաղտնիք 비밀, 비밀유지

 

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ 예레반, 6월 2일, 아르멘프레스: 아르메니아 공화국 국회는 2차 강독회와 전면 채택을 대해 "은행의 비밀유지에 관한" 아르메니아 공화국의 법률에서 개정이행에 대하여" 법안을 논의하였다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է: Հարցի հիմնական զեկուցող, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները: "아르멘프레스"의 보도에 따르면 법률초안의 입안자는 아르메니아 공화국 정부이다. 기조연설자인 중앙은행 행장의 대변인 네르세스 예리치안은 변경으로써 그 법률조항을 무효화할 것을 제안하며, 이는 중앙은행에게 부정한 채권자의 이름이나 명칭을 공표하도록 권한을 주는 것이다.   

 

- հեղինակ 저자, (계획이나 법안의) 입안자

- զեկուցող 연사, 연설자 -> Հարցի հիմնական զեկուցող 기조연설

- տեղակալ 대변인, 대리인

- ճանաչել 알다, 인지하다

- դրույթ 규정

- իրավասություն 권한 -> իրավասություն տալ 권한을 주다, 허가하다

- անպարտաճանաչ 부정한
- պարտատեր 채권자

- անվանում 명칭

 

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանանձաժողովի նիստում: 법률초안은 국회의 재정 및 예산위원회 회기에서 긍정적으로 승인되었다. 

 

- դրական եզրակացություն 긍정적으로 

- արժանացել 승인하다

 

 

 

 

Հայաստանում տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը 아르메니아에서 월식을 볼 수 있을 것이다.

 

- կիսաստվեր 그림자 -> Լուսնի կիսաստվեր 달그림자

- խավարում 식 -> Լուսնի խավարում 월식

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 5-ին տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը: 예레반, 6월 2일, 아르멘프레스 : 아르메니아에서 6월 5일 월식을 볼 수 있을 것이다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանը: "아르멘프레스"의 전언데 따르면 이에 대하여 뷰라깐 전망대가 언급하였다. 

 

- աստղադիտարան 전망대

 

«Հունիսի 5-ի ուշ երեկոյան կարելի է ականատես լինել Լուսնի կիսաստվերային խավարման։ Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, եվրոպական շատ երկներում, Ավստրալիայում և այլուր»,- նշված է հաղորդագրությունում: "6월 5일 늦은 저녁 월식을 목격할 수 있습니다. 월식은 아르메니아, 많은 유럽국가, 호주 및 기타 지역에서 볼 수 있습니다."라고 게시글을 게재하였다.  

 

- ականատես 목격 -> ականատես լինել 목격하다

 

Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն, իր ուղեծրով շարժվելով երկրի շուրջը, հայտնվում է Արեգակի նկատմամբ երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը: 월식은 달이 지구의 주위를 공전하면서, 태양과 지구의 반대편에 나타나 지구의 그림자가 달을 가리면서 발생한다. 

 

- ուղեծրով շարժվել 공전하다

- Արեգակ 태양

- հակադիր 반대의 -> հակադիր կողմ 반대편

- ստվեր 그림자

 

«Լուսնի կիսաստվերային խավարումը մասնակի խավարումից տարբերվում է նրանով, որ այս դեպքում Երկրի կողմից խավարված շրջանները դառնում են ավելի աղոտ, քան Լուսնի մնացյալ հատվածը։ Այս դեպքում մենք կարծես թե տեսնում ենք սովորական Լուսին՝ միայն թե ավելի աղոտ»,- ասված է հաղորդագրության մեջ: "월식은 일식과 다르며 이런 경우 지구에 의해 어두워진 지역은 달의 나머지 부분보다 어두어지게 됩니다. 이 경우 우리는 평상시의 보는 달보다 어두워진다고 생각합니다."라고 게시글에 쓰여져있다.  

 

- մասնակի խավարում 일식

- խավարվել 어두워지다

 

Երևանում խավարումը կսկսվի ժամը 21։45-ին, առավելագույն փուլը կլինի ժամը 23։24-ին, և կավարտվի գիշերը ժամը 01։04-ին: 아르메니아에서 월식은 21:45시에 시작하여 최대단계인 23:24시에, 그리고 밤 01:04시에 종료할 것이다. 

 

 

 

«Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը: "메이만다르"에서 전염병 예방수칙이 위반되었다. 마을 사람들은 하루동안 시장의 폐쇄에 반대한다.

 

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» շուկայում առևտուր իրականացնողները բողոքի ակցիա են կազմակերպել՝  հակահամաճարակային կանոնների խախտումներ հայտնաբերելու հիմքով 24 ժամով շուկայի աշխատանքը կասեցնելու պարետի որոշման դեմ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միրգ և բանջարեղեն վաճառող գյուղացիները նշել են, թե չեն կարող դադարեցնել աշխատանքը, քանի որ իրենց ապրանքը 24 ժամում կփչանա, որի հետևանքով կհայտնվեն անելանելի վիճակում։ 예레반, 6월 2일, 아르멘프레스: 아라라뜨 지역의 가이 지역자치구의 행정구역에 위치한 "메이만다르"의 시장에서 상인들은 전염병 예방수칙의 위반을 발견하여 24시간 시장의 업무를 중단하는 상황통제관의 결정에 반대하는 시위대를 조직하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 과일 및 야채를 파는 마을 사람들은 왜냐하면 그들의 상품은 24시간이 지나면 상하고, 그 결과로 돌이킬 수 없는 상황에 직면하기에 일을 중단할 수 없다고 언급하였다. 

 

- առևտուր իրականացնող 상인

- բողոքի ակցիա 시위대

- հայտնաբերել 발견하다

- անելանելի 심각한 

- փչանալ 상하다, 부패하다.

 

Վաճառողներին առաջարկվել է մինչև օրվա ավարտը վաճառել եղած ապրանքը, իսկ արդեն հունիսի 3-ին մեկ օրով կդադարեցվի շուկայի աշխատանքը։ Բացի այդ, նրանց առաջարկվել է ապրանքը վաճառել մեկ այլ տարածքում, որի նպատակով կհատկացվի տարածք, ինչպես նաև կձեռնարկվի բոլոր հնարավոր միջոցները ապրանքը իրացնելու ուղղությամբ։ 상인들에게는 하루가 끝날 때까지 있던 상품을 판매하고 6월 3일 하루동안 시장의 업무를 중단할 것이라 제안되었다. 그외에도 그들에게 상품을 또 다른 지역에서 판매하고 이를 위해서 공간을 제공할 것이며 뿐만 아니라 상품을 판매하기 위한 모든 가능한 수단을 취할 것이라 제안되었다. 

 

 

 

Մասնագետը Հայաստանում տարեկան 100 հազար տոննա մաքուր պղինձ արտադրելու մեծ պոտենցիալ է տեսնում: 전문가들은 아르메니아에서 연간 1십만톤의 순수 구리를 생산할 잠재력을 보고 있다. 

 

- պղինձ 구리

- պոտենցիալ 잠재력

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիական և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի դոկտոր պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը վստահ է, որ Հայաստանը հումք արտահանող երկրից կարող է դառնալ վերջնական արտադրանք արտահանող երկիր, մասնավորապես` նա Հայաստանում տեսնում է տարեկան 100 հազար տոննա մաքուր պղինձ արտադրելու պոտենցիալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց Տնտեսական լրագրողների ակումբի կողմից կազմակերպված «Ընդերքօգտագործման հիմնախնդիրները և հանքարդյունաբերության հեռանկարները» թեմայով առցանց քննարկմանը: 예레반, 6월 2일, 아르멘프레스: 아르메니아 국립 폴리텍대학교의 광물공학 및 화학기술연구소의 박사 아르멘 호브한니시안은 아르메니아가 원자재를 생산하는 나라들중 최종생산물을 생산하는 나라가 될 수 있다고 확신했다. 특히 그는 아르메니아에서 연간 1십만톤의 순순구리를 생산할 잠재력을 보았다. "아르멘프레스"의 보도에 따르면, 호브한니시안은 경제부기자클럽에 의해 조직된 "암석권활용 문제와 채광의 관점"라는 주제를 가진 온라인 회의에서 그와 같은 전망을 내놓았다. 

 

- մետալուրգիա 야금학 -> լեռնամետալուրգիա 산악야금학

- Լեռնամետալուրգիական և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ 광물공학 및 화학기술연구소

- վստահ 확신하는

- հումք 원자재

- ընդերքօգտագործման 암석권활용

- հիմնախնդիր 근본문제

- հանքարդյունաբերություն 채광

- հեռանկար 관점, 시각

 

«Մենք այսօր միայն խտանյութ ենք արտադրում, մինչդեռ հանրապետությունը կարող է արտադրել մաքուր պղինձ: Ինչպես եղել է Խորհրդային միության ժամանակ, կարող է լինել կաբելների արտադրություն: Ունենք այդ պոտենցիալն ընդերքում, խտանյութ ունենք, և ամենահամեստ հաշվարկներով՝ տարեկան 100 հազար տոննա մաքուր պղինձ արտադրելու հնարավորություն ունենք»,-ասաց Հովհաննիսյանն ու միևնույն ժամանակ նշեց, որ կա նաև բնապահպանական լուրջ խնդիր, որը պետք է լուծվի: "우리는 오늘날 공화국이 순수구리를 생산할 수 있음에도 불구하고 오직 광물제품만을 생산하고 있습니다. 소련시절과 마찬가지로 케이블생산을 할 수 있습니다. 우리는 그런 잠재력을 암석권에 가지고 있으며 광물질을 가지고 있고, 어림잡아 계산해도, 연간 1십만톤의 순수구리를 생산할 가능성을 가지고 있습니다." 라고 호브한니시안은 말했으며 동시에 해결해야만 하는 심각한 환경문제가 있음을 언급하였다.  

 

- խտանյութ 광물(질)

- մինչդեռ ~한 데 반하여

- Խորհրդային Միություն 소련연방, 소련

- կաբել 케이블

- ընդերք 암석권

- ամենահամեստ 가장 겸손한, 어림잡아

 

 

Անդրադառնալով հարցին՝ իրատեսակա՞ն է, որ Հայաստանը լինի ոչ թե հումք, այլ վերջնական արտադրանք արտահանող՝ նա ասաց, որ դա ամենաակարևոր խնդիրներից մեկն է: «Ունենք գիգանտներ պղնձի մասով, հաշվարկներ կան, պետական դրամաշնորհով աշխատանք ենք կատարել Պոլիտեխնիկական համալսարանում: Մենք ունենք հանքաքարի մեծ պաշարներ, հատկապես խոսքը վերաբերում է Քաջարանին և Թեղուտին, նաև Արցախի Կաշենին»,-ասաց Հովհաննիսյանը: 아르메니아가 원자재가 아닌 최종제품의 생산자가 되는 것이 실현가능한가라는 질문을 언급하면서, 그는 그것이 가장 중요한 문제중 하나라고 말했다. "우리는 기가톤의 구리매장량을 가지고 있으며 추정치가 있으며 국가 보조금으로 폴리테크닉 대학에서 작업을 수행했습니다. 우리는 거대한 광물매장량을 가지고 있습니다. 특히, 카자란과 테후뜨, 또한 아르차흐의 까쉔은 그것과 관련이 있습니다."라고 호브한니시안은 말했다. 

 

- դրամաշնորհ 보조금

- հանքաքար 광물, 광석

- պաշար 매장량

- խոսքը վերաբերում է 그것과 관련하다

 

Նրա կարծիքով՝ հնարավոր կլինի դրա շնորհիվ զարգացնել տնտեսության այլ ճյուղեր՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, բարձր արժեքով արտադրանք տալ: Բայց նկատեց նաև, որ չափազանց դժվար խնդիր կա՝ արտանետումները, բնապահպանական խնդիրները: Մասնագետը պետական միջամտություն, պետական ծրագրի անհրաժեշտություն է տեսնում: 그의 의견에 따르면, 그로 인해 새로운 일자리를 창출하고 고부가가치제품을 제공하면서 다른 경제 부문을 개발할 수 있을 것이다. 그러나 또한 배출, 환경문제와 같은 매우 어려운 문제도 있다고 언급했다. 전문가는 국가 개입이나 국가프로그램의 필요성을 생각하고 있다.   

 

- դրա շնորհիվ 그로 인해, 그 덕분에

- չափազանց 매우

- արտանետում 배출

- միջամտություն 개입

 

«Բացի այդ կարող ենք կապարի, ցինկի արտադրություն հիմնել: Ռազմարդյունաբերություն ունենք, հետևաբար՝ մաքուր կապարի արտադրությունը մեզ համար նույնպես շատ կարևոր է»,-ասաց Հովհաննիսյանն ու նշեց՝ երկիրը պետք է հարստանա, որ կարողանա շատ բնապահպանական խնդիրներ լուծել: "그외에도 우리는 납과 아연을 생산할 수 있습니다. 우리는 군수업을 가지고 있고 결과적으로 순수납 생산은 우리에게 역시 매우 중요합니다."라고 호브한니시안은 말했으며 많은 환경문제를 해결할 수 있도록 국가는 부유해야만 한다고 지적했다.

 

- հիմնել 설립하다

- կապար 납

- ցինկ 아연

- ռազմարդյունաբերություն 군수업

 

 

 

Հայկական ավիաընկերություններին արգելվել է թռիչքներ կատարել դեպի ԵՄ տարածք: 아르메니아 항공사는 유럽지역으로의 비행이 금지되었다. 

 

- ավիաընկերություն 항공사

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ավիաընկերություններին արգելվել է թռիչքներ կատարել դեպի Եվրոպական միության տարածք: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրամիության պաշտոնական կայքից: Եվրահանձնաժողովը հունիսի 2-ին թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակը, այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելվում կամ սահմանափակվում է Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են այդ  ցուցակում ՝ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների գնահատումից հետո: 예레반, 6월 2일, 아르멘프레스: 아르메니아 항공사는 유럽연합지역으로의 비행이 금지되었다. "아르멘프레스"는 이에 대하여 유럽연합의 공식 홈페이지에서 알게되었다. 유럽위원회는 6월 2일에 유럽연합내에서 그 활동을 금지하거나 규제하는 EU 항공안전목록과 항공사목록을 업데이트했다. 왜냐하면 그들은 국제안전표준을 충족시키지 않았기 때문이다. 아르메니아에서 승인된 모든 항공사는 국가안전통제능력의 평가이후 이 목록에 추가되었다. 

 

- թարմացնել 업데이트하다 

- ցուցակ = ցանկ 명부, 리스트

- բավարարել 충족하다, 충족시키다.

 

 

 

 

Կառավարությունն առաջարկում է հասանելի դարձնել բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան: 정부는 주주에 관한 정보를 공개할 것을 제안한다. 

 

- բաժնետոմսեր 주식 -> բաժնետոմսերի սեփականատերեր 주식소유자, 주주

 

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին առաջարկվում է հասանելիություն տրամադրել բաժնետոմսերի և դրանց սեփականտերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը խորհրդարանում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: 예레반, 6월 2일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 2차 강독회 및 완전 채택에 대하여 정부측에서 제출한 "증권시장에 관한" 법률에서 개정 및 보안을 이행하는 것에 대한 것과 법집행기관, 공정거래위원회 및 국세청에게 주식 및 그 소유주에 대한 전체 정보를 제공하도록 제안하는 첨부하여 제출된 법률초안패키지를 논의하였다. "아르멘프레스"의 전언에 따르면 초안은 법무부 장관의 대변인 라픽 그리고리안에 의해 의회에서 발표되었다.   

 

- արժեթղթերի շուկա 증권시장

- փաթեթ 패키지

- կից 첨부된

- իրավապահ մարմիններ 법집행기관

- հասանելիություն 접근

 

 

Փոխնախարարը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրինագծում կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ: 차관은 1차부터 2차 강독회 기간동안 법안에서 어떤 기술적 변화가 이행되었다고 언급했다.

 

«Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի է դառնալու իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին: Բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի մասին ինֆորմացիան հիմա հնարավոր է ստանալ միայն քրեական գործի շրջանակում՝ կասկածյալի կամ մեղադրյալի մասով՝ միայն դատարանի որոշմամբ: Դեռևս 2001-ից ՍՊԸ-ների բաժնեմասերի սեփականատերերի ինֆորմացիան բաց է, իսկ 2013-ից դրան ուղիղ հասանելիություն ունեն նաև պետական մարմինները: Այս տարիների ընթացքում բազմիցս փորձ է արվել բացել նաև բաժնետերերի մասին ինֆորմացիան, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ այդ թվում քաղաքական, այդ նախաձեռնությունները սառեցվել են»,-նշեց Գրիգորյանը: 주주에 관한 정보는 법집행기관, 공정거래위원회 및 국세청에 공개될 것입니다. 주식 및 그의 소유주에 대한 정보는 지금 오직 범죄사건의 틀안에서 피의자 또는 피고소인 측에서 오직 법안의 결정에 따라 받아볼 수 있습니다. 2001년부터 유한책임회사의 주주정보는 공개되었으며 2013년부터 국가기관도 직접적인 접근을 할 수 있습니다. 수년동안 여러번 주식에 대한 정보를 공개하도록 노력했지만 정치인을 포함하여 이런저런 이유로 그런 발의안은 동결되었습니다." 라고 그리고리안은 말했다. 

 

- կասկածյալ 피의자

- մեղադրյալ 피고소인

- բազմիցս 여러번, 수없이

- նախաձեռնություն 발의, 시도

 

 

 

Օրենքի նախագծով առաջարկվում է այդ մարմիններին հասանելիություն տրամադրել ընկերությունների բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային, ինչպես նաև արժեթղթերի հաշիվների ցանկի, տեսակի և կարգավիճակի վերաբերյալ տվյալներին: 법률초안에는 그런 기관에게 회사의 주식 및 그 소유주에 관한 전체 정보뿐만아니라 증권계좌의 목록, 유형 및 상태에 관한 자료에 접근을 제공할 것을 제안하고 있다. 

 

- արժեթղթերի հաշիվներ 증권계좌

 

 

 

Գիտական աստիճան ունեցող իրավաբանների համար նախատեսվում է հեշտացնել դատավոր դառնալու կարգը: 학위를 가진 변호사를 위해 판사가 되는 절차를 간소화할 계획이다. 

 

- գիտական աստիճան 학위

- հեշտացնել 쉽게하다, 간소화하다.

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: 예레반, 6월 2일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 1차 강독회에서 채택하기 위해 "아르메니아 공화국의 사법강령" 아르메니아 공화국의 헌법에서 개정 및 보완을 이행하는 것과 관련한 법률초안을 논의했다. "아르멘프레스"의 전언에 따르면 이것은 무소속 국회의원 아르만 바바자니안이 작성하였다. 

 

- օրենսգիրք 코드 -> դատական օրենսգիրք 사법강령

- սահմանադրական 헌법의 -> սահմանադրական օրենք 헌법

- հեղինակել 작성하다

- անկախ պատգամավոր 무소속 국회의원

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 8 տարիների ընթացքում առնվազն 5 տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձն իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ: Պահանջը՝ առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած լինելու, սահմանափակում է այն անձանց շրջանակը, որոնք այս պահին բարձրագույն ուսումնական հաստատություններում չեն դասավանդում, բայց դրա փոխարեն մասնագիտական, ետբուհական կրթական հաստատություններում են աշխատում, օրինակ՝ Արդարադատության ակադեմիայում»,- ասաց Բաբաջանյանը: "아르메니아 공화국의 사법강령"의 헌법에 따라 법률전문분야에서 학위를 소지하거나 최근 8년동안 적어도 5년이상 교육기관에서 법을 가르쳤거나 전문기관에서 전문업무를 수행한 개인은 최고 사법위원회에 판사후보의 지원자목록에서 포함되기 위한 신청서 제출할 권리를 가지고 있습니다. 요구사항은 적어도 5년의 고등교육기관에서 법을 가르쳤고, 지금 고등교육기관에서 가르치지 않았지만 그 대신 전문대학이나 대학원에서 일했던, 예를 들어, 법무부 아카데미에서 일한 사람들의 범위로 제한됩니다."라고 바바자니안은 말했다.

 

- իրավաբանական գիտությունների բնագավառ 법률전문분야

- ուսումնական հաստատություն 교육기관

- իրավունք 법, 권리

- գիտական 학문적인, 학구적인, 전문적인

- թեկնածու 후보

- հավակնորդ 후보자, 지원자

- ընդգրկվել 포함되다.

- պահանջ 요구사항

- ետբուհական 대학졸업후

 

 

Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է այս մարդկանց ևս դատավորների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն ընձեռել: 아르만 바바자리안은 제안되고 있는 개정안으로 이런 사람들에게 판사의 지원자목록에 포함될 기회를 부여하는 것이 계획되고 있다고 언급했다. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments