휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 9월 30일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 9월 30일자

LifeChallenger 2021. 9. 30. 12:13
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/09/1064311.jpg

 

 

 

ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է ջրի սակագնի բարձրացմանը վերաբերող «Վեոլիա ջրի» հայտը: 공공서비스 규제위원회는 수도요금 인상관련 "베오리아 상수도"의 신청서를 고려하고 있다. 

 

- ՀԾԿՀ : Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով 공공서비스 규제위원회

- Վեոլիա ջուր : 2016년부터 아르메니아 수도를 포함한 전역의 상하수도 및 폐수관리를 위한 국제경쟁입찰에서 라이센스를 확보한 프랑스 소재 다국적 기업으로 아르메니아의 상하수도 관리를 위해 베올리아 상수도 "Վեոլիա ջուր"를 설립하여 현재까지 운영중이다. 

 

https://www.veolia.am/hy

 

Home page ARM

 

www.veolia.am

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մանրամասներ ներկայացրեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ։ 예레반, 9월 29일, 아르멘프레스: 공공서비스 규제위원회의 회장 가레긴 바흐라미안은 상수도 요금인상과 관련하여 세부사항을 발표하였다. 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օգոստոսի սկզբին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով։ Ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։ 아르멘프레스의 보도에 따르면, "베올리아 상수도" 주식회사는 8월 초 공공서비스 규제위원회에 상수도요금을 40드람이상 인상하려는 신청서를 제출하였다. 현재의 1 입방미터의 가격인 180 드람에서 약 223 드람으로 대체할 것을 제안하였다. 

Լրագրողների հետ զրույցում Բաղրամյանը նշեց, որ ջրի սակագնի փոփոխությունը պարբերական գործընթաց է։ 기자들과의 대화에서 바흐라미안은 상수도 요금의 변경은 일반적인 과정이라고 언급하였다. 

 

«Հայաստանի ջրի մատակարարման համակարգը հանձնված է վարձակալության 15 տարով։ Հաղթող ճանաչվելուց հետո ընկերությունը ներկայացրել է 15 տարվա բազիսային գներ, որոնք ընդամենը 3 գործոնով ենթարկվում են ճշգրտման։ Բազիսային գնին նայելով՝ կարող եմ ասել, որ 2022 թվականի համար արդեն իսկ 214 դրամ էր։ Այսինքն, այդտեղ արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում, ինչը ձևավորվել է մրցույթի ժամանակ։ Հայտը մուտքագրվել է օգոստոսի սկզբին, այժմ Ջրային կոմիտեի և սպառողների ՀԿ-ների հետ համատեղ մոնիթորինգ է իրականացվում։ Շրջաններում գործընթացն ավարտել ենք, իսկ հոկտեմբերի 1-ից այն կմեկնարկի նաև Երևանում։ Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջրի», ինչպես նաև Կառավարության հետ քննարկում ենք վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը։ "아르메니아 상수도 공급시스템은 15년간 임대되었습니다. 승자가 확정된 후 회사는 3가지 요소를 조정한15년간의 기본요금을 제시하였습니다. 기본요금에 관하여 보자면, 2022년에 대해 이미 214 드람이었다고 말할 수 있습니다. 즉, 거기에는 이미 34드람의 증가가 존재하였으며, 이는 입찰과정에 형성되었습니다. 신청서는 8월초에 접수되었으며, 지금 상수도 위원회와 소비자단체와 공동으로 모니터링을 실시하고 있습니다. 해당 지역에서 절차가 완료되면 10월 1일부터 예레반에서도 시작될 것입니다. 상수도 위원회, "베올리아 상수도" 뿐만 아니라 정부와 변경 가능성에 대한 임대계약을 논의하고 있습니다.

 

Ունենք սցենար, երբ մինչև 2025-2026 թթ. բարձրանում է գինը, հետո սկսում է նվազել։ Այժմ «Վեոլիա ջրի» հետ բանակցում ենք ավելի հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար, սակայն դեռ հստակ չէ»,- նշեց Բաղրամյանը և հավելեց, որ ջրի գնի բարձրացման պատճառները տարբեր են՝ սղաճ, էլեկտրաէներգիայի բարձրացում… 우리는 2025-2026년까지 가격은 인상되었다가 그 후 감소하기 시작하는 시나리오를 가지고 있습니다. 현재 "베올리아 상수도"와 보다 확실한 가격정책을 가지는 것에 대해 논의하고 있지만, 아직 명확하지 않습니다." 라고 바흐라미안은 언급했으며 상수도 요금의 인상이유가 물가상승, 전기요금의 상승 등 여러가지가 있다고 언급하였다. 

 

Հայտի ուսումնասիրության ժամկետը 80 օր է, ինչը եթե հաստատվի, ապա 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի նոր սակագինը։ 신청서의 심사기간은 80일이며, 이것이 승인되면 2022년 1월 1일부터 새로운 요금이 적용될 것이다. 

«Ըստ օրենքի, նախատեսվում է, որ որոշումը պետք է կայացվի ամենաուշը դեկտեմբերի 1-ին»,- ասաց Բաղրամյանը։ "법에 따라 결정안은 늦어도 12월 1일에 결정되어야한다"고 바흐라미안은 말했다. 

 

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ հնարավոր է դառնում ջրի գնի բարձրացումը, այն դեպքում, երբ 2018 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Վեոլիա» ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, Բաղրամյանն ասաց, որ նույն գինը վճարելը հնարավոր կլինի բյուջեի մուտքերի հաշվին։ 상수도요금의 인상가능성이 어떻게 될 것인지에 관한 질문에 2018년 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 "베올리아"사와 협상을 착수했으며 2024년까지 상수도는 인상되지 않을 것이라고 말한 바에, 바흐라미안은 동일 가격을 지불하는 것은 예산수입으로 가능할 것이라 답하였다. 

 

«Մենք կարող ենք մինչև 2035 թվականը չբարձրացնել՝ չվճարելով համապատասխան վարձակալության վճարները պետական բյուջե։ Այսինքն, եթե բյուջեում կան ֆինանսական միջոցներ, և չուզել մոտ 6,8 մլրդ վարձակալության վճարը ու նույնիսկ իջեցնել սակագները։ Դրանք տարբերակներ են, որոնք պետք է քննարկել ելնելով բյուջեի հնարավորություններից և անհրաժեշտությունից։ 1 խ/մ-ի համար 180 դրամ սակագինը մոտ 3 տարի պահպանվել է՝ ելնելով վարձակալության վճարների նվազումից։ Եթե կընտրվի այդ քաղաքականությունը, որ էլի նույն գինն ենք վճարելու, դա հնարավոր է, բայց դա կլինի բյուջեի մուտքերի հաշվին։ Ճիշտ ու նպատակահարմար չեմ համարում, որպեսզի բյուջեի հաշվին ջրի գինն ավելի քիչ վճարենք։ Սա սխալ ազդակ է, իմ կարծիքով»,- ասաց ՀԾԿՀ նախագահը։ "우리는 정부예산으로 상응하는 임대수수료를 지불하지 않는 것으로 2035년까지 인상하지 않을 수 있습니다. 다시말해, 만약 예산에서 재정적 여유가 있다면, 약 68억 임대수수료를 취하지 않고 세금을 낮출 수 있습니다. 그것들은 예산가능성과 필요성에 따라 논의되어야만 하는 선택사항입니다. 1 입방미터당 180 드람의 요금은 임대수수료의 인하를 고려하여 약 3년간 지속되어왔습니다. 만약 해당 정책을 고수한다면, 동일 가격을 유지하는 것이 가능하나 그것은 예산수입의 희생이 요구될 것입니다. 저는 예산을 희생하면서 상수도 요금을 보다 적게 지불하는 것에 대해 적절하지 못하다고 생각하며, 그것은 잘못된 신호입니다."라고 공공서비스 규제위원회 의장은 말했다. 

 

Նրա խոսքով՝ քննարկումներ կլինեն, որպեսզի սոցիալապես անապահով սպառողների համար գինը մնա նույնը։ 그의 말에 따르면, 사회적으로 취약한 계층에 대해서 가격은 이전과 동일하게 적용하는 논의가 이루어질 것이라고 한다. 

 

 

Վեց ամսում Հայաստան է այցելել մոտ կես միլիոն զբոսաշրջիկ: 6개월간 아르메니아에 오십만의 관광객이 방문하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերներին՝ Հայաստանում ամռան ամիսներին գրանցվել է զբոսաշրջային ակտիվություն։ 예레반, 9월 29일, 아르멘프레스: COVID-19 전염병으로 인한 어려움에도 불구하고, 아르메니아에 여름기간동안 관광활동이 보고되었다.

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ներկայացնելով 2021թ․ հունիս, հուլիս, օգոստոս ամիսների զբոսաշրջային այցելությունների տվյալները՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն նշում է, որ ամռանը Հայաստան է այցելել 313 հազար 396 զբոսաշրջիկ: Իսկ հունվար - օգոստոս ամիսներին այդ թիվը կազմել է 488 հազար 558:  "아르멘프레스"의 보도한 바와 같이, 2021년 6월, 7월, 8월 관광방문자료에 따르면, 아르메니아 공화국의 관광위원회는 여름기간중에 313,396명의 관광객이 방문하였다. 또한 1월부터 8월까지 그 수는 488,558명에 달한다. 

Մեր երկիր եկած զբոսաշրջիկների թվում գերակշռում են Ռուսաստանից ժամանած այցելուները, այնուհետև Իրանից, Վրաստանից եկածները: Այցելություններ եղել են Ուկրաինայից, Հնդկաստանից և այլ երկրներից:

Զբոսաշրջային այցերն ամռանն ամենաակտիվը եղել են օգոստոսին, հունիսին գրանցվել է 64 հազար 101 այցելու, հուլիսին՝ 106 հազար 127, օգոստոսին 143 հազար 168: 우리나라에 온 관광객의 수에서 러시아로부터의 방문은 대부분이고, 그 뒤를 이란과 조지아가 이었다. 우크라이나, 인도 및 다른 나라로부터 방문이 있었다. 관광을 목적으로 한 방문은 여름기간중 8월에 활발하였으며, 6월에 64,101명, 7월에 106,127명, 8월에 143,168명이었다. 

 

 

 

Նորաբաց համայնքն ասֆալտապատվում է, տեղադրվում են լուսավորության LED համակարգեր: 노라바츠 자치구에 아스팔트가 깔리고, LED 조명시스템이 설치되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաբաց համայնքում 2021 թ.-ին սկսվել են լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ: Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է 1 կմ, 80 մ երկարությամբ ճանապարհահատված, որով փաստացի ավարտվում է համայնքի կենտրոնական փողոցների ասֆալտապատումն ու անցում է արվելու երկրորդական ճանապարհներին: 예레반, 9월 29일, 아르멘프레스: 노라바츠 자치구에 2021년 대규모 아스팔트 포장작업이 시작되었다. 정부보조프로그램으로 1080미터의 길이의 도로가 구간이 개축되었으며, 이로써 자치구의 주도로에 관한 아스팔트 포장이 완료되었고, 2차도로와의 전환이 완료되었다. 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Նորաբացի համայնքապետարանից՝ մանրամասնելով, որ ավարտին է մոտենում նաև լուսադիոդային (LED) լամպերով փողոցային լուսավորության տեղադրումը, ինչը հնարավորություն կընձեռի էներգախնայող համակարգի միջոցով ավելացնել գիշերային լուսավորության ժամերը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 관하여 노라바츠 자치구로부터 LED 조명이 있는 가로등의 설치가 거의 완료되었으며, 이는 에너지 절약시스템을 통하여 야간의 조명시간을 늘릴 수 있다고 전해왔다. 

 

Համայնքի հաջորդ խոշոր ծրագրերն են. երկրորդային փողոցների ասֆալտապատումն ու ոռոգման համակարգի արդիականացումը: Նախատեսված է նաև սպորտային խոշոր համալիրի կառուցում՝ համայնքի երիտասարդների առողջ ապրելակերպը խթանելու նպատակով: 자치구의 다음 프로그램은 보조도로의 아스팔트와 관개시스템의 현대화이다. 또한 자치구 젊은이의 건강한 생활을 도모할 목적의 대형 체육관 건립이 예정되어있다. 

 

Նորաբաց համայնքն ընդգրկված է համայնքների խոշորացման կառավարական ծրագրում. նախատեսված է նրա միավորումը Մասիս քաղաքի հետ: 노라바츠 자치구는 자치구 확대의 정부프로그램에 포함되어 있으며, 마시스 시와 통합될 예정이다. 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments