휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 11월 18일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 11월 18일자

LifeChallenger 2021. 11. 18. 20:12
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/11/1068503.jpg

 

 

 

Ադրբեջանն անկանոն կրակել է Տավուշի մարզի սահմանի որոշ ուղղություններով. հակառակորդի կրակը լռեցվել է: 아제르바이잔은 불규칙적으로 따부쉬주의 국경일부를 향해 발포하였다. 적의 사격이 잠잠해졌다. 

 

- կանոն 규칙 -> անկանոն = ոչ կանոնավոր 불규칙한

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: 예레반, 11월 18일, 아르멘프레스: 아제르바이잔 군부대는 11월 17일 늦은 저녁 불규칙하게 따부쉬주의 아르메니아-아제르바이잔 국경의 일부방향으로 사격을 가하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부는 공지문을 유포하였다. 

 

Նշվում է, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ 대응행위로 적군의 사격은 잠잠해졌다고 명시되었다. 

 

«Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- նշված է հաղորդագրության մեջ։ "11월 18일 10시기준 상황은 아르메니아-아제르바이잔 국경에서 비교적 안정적입니다."라고 공지문에 언급되었다. 

 

 

Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար կսահմանվեն պահանջներ: 공항구역에서 택시서비스에 참여하는 사람에 대한 요구사항이 정해질 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը կկարգավորվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: 예레반, 11월 18일, 아르멘프레스: 공항구역에서 택시들의 활동문제가 해결될 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, "차량운송에 관한" 아르메니아 공화국의 법률에서 개정 및 추가에 대해서, 그리고 부속법률에 대한 법안이 국회 회기에서 아르메니아 공화국의 영토관리 및 인프라개발부 차관인 아르멘 시모니안에 의해 제출되었다.

 

- գործունեություն 활동

 

Փոխնախարարը նախ նշեց, Հանրապետության օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի պատճառով ոլորտում առաջացել են խնդիրներ: 차관은 먼저 공화국의 공항구역에서 택시서비스에 참여과정에 대한 별도의 규정이 없으며, 이로 인하여 해당 분야에서 문제가 야기되었다고 언급하였다. 

 

«Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ: Սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ, սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ՝ ոլորտի իրավախախտումների համար»,-ասաց Սիմոնյանը: "공항의 택시정거장으로부터 여객운송을 실시하기 위해 국세가 매년 2십만 드람으로 예상되는, "A"유형의 면허요건을 정하는 것이 요구되어지고 있습니다. 공항택시서비스에 참여하는 운송차량의 배치장비, 외관 및 연령제한에 대한 제안된 요구사항이 설정되었고, 해당 부문에 대한, 행정적 제재조치가 설정됩니다."라고 시모니안은 말했다. 

 

Այսպիսով սահմանվում է, որ օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ 7 տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշան ունեցող ավտոմոբիլներ: 이와 같이, 공항택시서비스의 면허는 오직 최대 7년이하의, 흰색바탕의, 공장연료체계를 이용하는, "AeroTaxi"의 로고 및 택시의 체크무니가 있는 차량을 가진 기업과 개인사업가에게만 발급되도록 정해진다. 

 

Լիցենզիաների սահմանափակ քանակ չի սահմանվելու: 면허의 제한 수는 정해지지 않을 것이다. 

 

ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդ կարգավորումներն ավելի չեն թանկացնելու ծառայությունները, որոնք քաղաքացիները վճարում են օդանավակայանից փոխադրվելիս: "국민계약"의 블라디미르 바르다니안은 과연 그러한 규정이 시민들이 공항에서 교통수단에 지불하는 서비스를 보다 비싸게 할지에 대해 문의하였다. 

 

Փոխնախարարն արձագանքեց. «Այդ օրենքի նախագիծը մշակվել է, որ բացառվի այն վիճակը, երբ զբոսաշրջիկը գալիս է ՀՀ և դեպի կենտրոն ուղևորվելիս հասկանում է, որ այդ ծառայությունն արժե շատ ավելի թանկ, քան եվրոպական ամենաթանկ երկրներում»: 차관은 "해당 법안은 관광객이 아르메니아 공화국에 도착하여 도심으로 갈 때, 해당 서비스 가격이 유럽의 가장 비싼 국가보다 훨씬 비싸다고 깨닫는 상황을 배제하고 고안되었습니다."라고 대답하였다. 

 

Նախագծով նախատեսված չէ արգելք սահմանել տաքսիով դեպի օդանավակայան փոխադրումների համար: Խոսքը հենց օդանավակայանի տարածքից փոխադրումների մասին է, այն փոխադրումների, որոնք, այսօր, ըստ փոխնախարարի, մեծամասամբ կարող են իրականացվել ապօրինի: «Խոսքն այդ մարդկանց օրինական դաշտ բերելու մասին է»,-ասաց Սիմոնյանը: 법안에 따르면, 택시를 통해 공항으로의 여객운송에 대한 금지는 설정되지 않았다. 바로 공항구역으로부터 여객운송에 대한 것이다. 오늘 차관에 따르면, 대체로 불법적으로 실행되어질 수 있는 여객운송에 대한 것이다. "해당 사람들을 법의 테두리로 데려오는 것에 대한 것입니다."라고 시모니안은 말했다. 

 

Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 58 կողմ ձայն: 법안은 58표의 찬성표를 받아 1차 심의를 통해 채택되었다. 

 

 

ՌԴ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար. Փաշինյան 러시아는 아르메니아 측이 받아들일 수 있는 국경 획정과 분계를 위한 사전준비단계를 제안하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: 예레반, 11월 18일, 아르멘프레스: 러시아 연방의 국방부는 11월 17일에 아르메니아와 아제르바이잔간 국경의 획정과 분계를 위한 사전준비단계에 대한 제안을 요구하였다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 국무회의 시작시 이에 대하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안이 발표하였다. 

 

«Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ 3 առաջարկ է հնչել ՌԴ-ի կողմից, և երեքն էլ մեզ համար, ըստ էության, ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ: Երեկ իմ հայտարարություններից հետո Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Եվ ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկները մեզ համար ընդունելի են»,- ասաց Փաշինյանը: "어제 국회의 질의시간에 나는 2021년 5월부터 아르메니아와 아제르바이잔의 국경간 획정과 분계를 실시하는 것에 대하여 러시아 연방으로부터 3가지 제안이 고려되었다 발표하였으며, 우리는 그 3가지를 받아들렸으며, 계속하여 받아드려질 것입니다. 어제 나의 발언이후 러시아 연방의 국방부는 국경획정과 분계를 위한 사전준비단계에 대해 제안을 하였습니다. 그리고 나는 해당 제안이 우리에게 받아들여질 수 있을 거라 재확인하고 싶습니다."라고 파쉬니안은 말했다. 

 

Վարչապետը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ՌԴ գործընկերոջ հետ ճշտել մանրամասները, որպեսզի փորձեն իրագործել առաջարկները: 총리는 아르메니아 공화국의 국방부 장관 수렌 빠삐끼안에게 러시아 연방의 파트너와 제안을 이행하기 위한 세부사항을 확인하라 지시하였다. 

 

 

Կառավարությունը դիտարկում է հաջորդ տարվա բոլոր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի փոխատեղումները սահմանելը: 정부는 내년의 모든 근무일과 휴무일에 대한 변경사항을 정하는 것을 검토하고 있다.

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նախատեսում է որոշմամբ սահմանել հաջորդ տարվա բոլոր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի փոխատեղումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 예레반, 11월 18일, 아르멘프레스: 정부는 결정안을 통해 정해진 내년의 모든 근무일과 휴무일의 변경사항을 예상하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여, 정부청사에서 기자와의 대화에서 아르메니아 공화국의 경제부 장관 바한 케로비안은 말했다. 

 

Նախարարը, նախ անդրադառնալով Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծի վերաբերյալ Մայր Աթոռի առաջարկին՝ ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը, ասաց. «Այդ հարցը քննարկվել է թե մեր թիմի ներսում, թե կուսակցության հետ միասին: Եվ մենք համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է: Եվ այդ տեսանկյունից ոչ նպատակահարմար ենք համարել Մայր Աթոռի առաջարկն ընդունելը»: 장관은 우선 설연휴를 줄이는 법안에 대해 휴무일로 1월 5일과 7일도 남겨놓자는 교황청의 제안을 언급하면서 "해당 문제는 우리팀 회의에서, 당과 함께 논의되었습니다. 그리고 우리는 만약 교황청의 제안을 받아드린다면, 개혁은 전적으로 그 의미를 잃어버릴 것이라 여기고 있습니다. 또한 그런 점에서 교황청의 제안을 받아드리는 것은 부적절하다고 여겨집니다."라고 말했다.  

 

Ըստ նախարարի՝ կառավարությունը շատ մանրամասն հիմնավորումներ է տվել, թե ինչպես կփոխվի տնտեսության աշխատանքը հունվար ամսին՝ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու արդյունքում: «Դա ամենաքիչն է, որը մենք ակնկալում ենք այս փոփոխության արդյունքում»,-նշեց նախարարը: 장관에 따르면, 정부는 설연휴에 휴무일을 줄이는 결과로 경제적인 과제가 1월에 어떻게 변할지에 대해 아주 상세한 근거를 제시하였다. "그것은 우리가 이 변화의 결과에서 기대하는 가장 사소한 것입니다."라고 장관은 언급하였다. 

 

Նա հիշեցրեց՝ այդ նախագծի առնչությամբ տարբեր առաջարկներ են եղել թե «Հայաստան» խմբակցությունից, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ից, թե Մայր Աթոռից, թե անհատներից: «Ընդ որում ուրիշ տիպի առաջարկներ էլ են եղել՝ օրինակ մի որոշմամբ սահմանել հաջորդ տարվա բոլոր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի փոխատեղումները: Դա մենք ևս տրամաբանական առաջարկ ենք համարել և հիմա դիտարկում ենք դրա իրականացումը»,-ասաց նախարարը: 그는 해당 법안에 대해 "하야스탄" 진영으로부터, "국민계약" 진영으로부터, 교황청으로부터, 개인으로부터 다양한 제안이 있었음을 상기시켰다. "더욱이 다른 유형의 제안도 있었습니다. 예를 들어, 내년의 모든 근무일과 휴무일의 변경사항을 한꺼번에 결정하자는.., 우리는 그것을 합리적인 제안이라 간주하였으며, 지금 그것의 구현을 검토하고 있습니다."라고 장관은 말했다. 

 

Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկների ուսումնասիրության արդյունքում ընտրվել է արդեն ընդունված առաջարկը: 그의 말에 따르면, 법안에 대한 모든 제안의 연구결과 이미 채택된 제안을 채택하였다. 

 

 

Ակնկալվում է 5 հազարից ավելի ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում. Դումանյանն՝ ատեստավորման ծրագրի մասին: 5천명 이상의 교사들의 월급인상이 기대되고 있다. 인증프로그램에 대해 - 두마니안

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում 77 մլն դրամ հատկացրեց ատեստավորված ուսուցիչներին հավելավճար տրամադրելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ամփոփել են ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը: Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի հատկացումները վերաբաշխել ըստ մարզերի, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար: 예레반, 11월 18일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 정부는 11월 18일자 회의에서 77백만 드람을 인증된 교사들에게 추가제공을 위해 할당하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 교육, 과학, 문화 및 체육부 장관 바흐람 두마니안은 교사의 자발적인 인증절차을 요약하였다고 언급하였다. 제안된 법안을 통해 아르메니아 공화국의 정부예산의 할당액이 주에 따라, 자발적 인증결과로 추가월급을 받는 교사들에게 10월, 11월, 12월에 지급을 실행할 것으로 예상된다. 

 

«2021-ի սեպտեմբերին անցկացվել է ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգում 7-12 դասարանների համար՝ մի շարք առարկաների գծով: Հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից ատեստավորմանը մասնակցել է 996-ը, որից 478-ը հաղթահարել է 70 միավորի շեմը: Նրանք կստանան 30-50 տոկոս հավելավճար: Գումարը հաշվարկել ենք 10 տոկոս շեղումով 515 ուսուցչի համար, քանի որ առկա են եղել բողոքարկումներ: Գործընթացի համար հատկացվում է 77 մլն դրամ»,-ասաց նախարարը: "2021년 9월 여러 과목을 대상으로 7학년부터 12학년에 대한 교사들의 과목지식테스트가 실시되었습니다. 신청서를 제출한 1372명의 교사들중 996명이 인증에 참여하였고, 그중 478명이 70점의 한계점을 통과하였다. 그들은 30-50%의 추가지급을 받게 될 것입니다. 자금은 515명의 교사들에게 10%의 편차로 할당되었습니다. 왜냐하면 불만사항이 접수되어기 때문입니다. 해당 과정에 77백만 드람이 할당됩니다."라고 장관은 말했다. 

 

Վահան Դումանյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացվում հաջորդ տարի գործընթացը ևս կազմակերպելու համար: Ատեստավորմանը կկարողանան մասնակցել 5-12-րդ դասարանում դասավանդող ուսուցիչները բոլոր առարկաներից: Ակնկալվում է, որ ավելի քան 5 հազար ուսուցիչ հաջորդ տարի կստանա հավելավճար: 2022 թվականի պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված է 1.3 մլրդ դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա կառավարության խոստումներից է, որն իրականություն է դառնում: 바한 두마니안은 내년 과정을 구성하기 위한 작업이 실시되고 있다고 전해왔다. 5학년에서 12학년까지 수업을 진행하는 모든 교사들이 인증에 참여할 수 있다. 5천명 이상의 교사가 내녀 추가지급을 받을 것으로 기대되고 있다. 2022년 국가예산을 통해 해당 목적을 위해 13억 드람이 예정되어 있다. 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 이것은 정부의 약속중 하나이며, 현실이 되고 있다고 언급하였다.  

 

«Մենք ասել էինք, որ հոկտեմբերից կամավոր ատեստավորում անցած ու անհրաժեշտ շեմը հաղթահարած ուսուցիչները կստանան 30-50 տոկոս աշխատավարձի հավելում: Այս որոշմամբ մենք գործնականում իրականացնում ենք այդ խոստումը: Ատեստավորում անցած ուսուցիչները հոկտեմբերի, նոյեմբերի, դեկտեմբերի համար կստանան բարձրացված աշխատավարձ: 2020 թվականին արդեն բյուջեով նախատեսված են անհրաժեշտ գումարները»,-ասաց վարչապետը: "우리는 10월부터 자발적인 인증을 통과하고 필수기준을 획득한 교사들에게 30~50%의 월급인상을 받을 것이라 말한 적이 있습니다. 인증을 거친 교사들은 10월, 11월, 12월에 인상된 월급을 받게 될 것입니다. 2020년에 이미 예산을 통해 필요한 자금이 마련되었습니다."라고 총리는 말했다. 

 

 

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները կքննարկեն ապրանքները հնարավորինս արագ փոխադրելու հարցը: 유라시아 경제연합의 회원국의 총리들은 제품을 가능한 신속하게 운송하는 문제를 논의할 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական միջկառավարական խորհուրդը կքննարկի ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների շրջանառության պարզեցման և նոր մեխանիզմների ներդրման հարցը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման մեկնարկին ելույթում այս մասին ասաց Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը։ 예레반, 11월 18일, 아르멘프레스: 유라시아 경제연합이사회는 유라시아 경제연합의 국가간 제품유통의 간소화와 새로운 메카니즘의 도입문제를 논의할 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 유라시아 경제연합의 회원국 총리들과의 회의 시작시 카자흐스탄의 총리 아스까르 마민은 이에 대하여 말하였다. 

 

Մամինը հայտնեց, որ ԵԱՏՄ երկրների վարչապետերը պատրաստվում են քննարկել առևտրի պայմանների պարզեցումը, այդ թվում ՝ ապրանքների հետագծելիության նոր ուղիների, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի զարգացումը: 마민은 유라시아 경제연합국의 총리들이 상품추적의 새로운 방법 뿐만 아니라 전자상거래의 개발을 포함하여, 무역조건의 간소화에 대해 논의할 준비가 되어 있다고 말하였다. 

 

«Կքննարկվի բեռնատար մեքենաներում նավիգացիոն կնիքների կիրառման մասին համաձայնագրի նախապատրաստման հարցը, ինչը թույլ կտա հետևել բեռների տեղաշարժին և կարագացնի փոխադրումները: Կներկայացվեն նաեւ տեղեկություններ՝ ատոմակայանների տեխնիկական կանոնակարգերում սննդամթերքի անվտանգության մասով փոփոխություններ կատարելու աշխատանքների մասին»,- ասաց Մամինը։ "화물차량에 네비게이션 실을 적용하는 것에 대한 협정의 사전준비문제가 논의될 것이며, 이는 화물의 이송을 추적하고 운송을 빠르게 하도록 허용할 것입니다. 또한 원전의 기술규정에서 식품안전부분에 대한 변경을 하는 작업에 대한 정보도 제출될 것입니다."라고 마민은 말했다. 

 

- բեռնատար մեքենաներ 화물트럭

- նավիգացիա = навигация 네비게이션

- կնիք 봉인, 스탬프

 

소제목

 

 

 

 

소제목

 

 

 

 

소제목

 

 

 

 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments