휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 11월 15일자 본문
4000 ԱՄՆ դոլար կաշառքը ստանալուց հետո պաշտոնատար անձը բերման է ենթարկվել. ԱԱԾ: 4000 달러의 뇌물을 받은 후 공무원은 연행되었다. -국가안보청
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ կոռուպցիոն սխեմա բացահայտելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել: 예레반, 11월 15일, 아르멘프레스: 아르메니아 국가안보청은 아르메니아 국토발전기금의 1급 공무원이 연루된 부패계획을 적발한 것에 대하여 발표하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 국가안보청은 이에 대하여 공지문을 유포하였다.
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա, որի շրջանակներում, գնումների գործընթացում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումարներ։ 공지문에는 아르메니아 공화국의 국가안보청 경제안보 및 부패대응부에서 취득한 작전정보에 근거하여 착수한 공조수사조치의 결과에서 아르메니아 국토발전기금의 1급 공무원이 연루된 부패계획에 참여하였음을 밝혀졌음이 명시되었다. 이러한 틀안에서 조달과정에서 입찰에 성공한 건설사 대표로부터 공무원은 거액의 뇌물을 요구하고 받았다.
- համալիր 복합
«Մասնավորապես, նախապատրաստված նյութերում առկա փաստական տվյալների համաձայն, պետական մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը, հիմնադրամի կողմից 2021 թ-ի հուլիսին անցկացված միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շուրջ 1,8 մլրդ դրամի արժողությամբ մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության սեփականատիրոջից, վերոնշյալ դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքում, կապալառու ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ հիմնադրամին ներկայացված շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար պահանջել է առանձնապես խոշոր չափերով 25.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձը ստացել է 2021 թ-ի սեպտեմբերին»,- նշված է հաղորդագրության մեջ։ "특히, 사전준비된 자료에 있는 사실데이터에 따르면, 정부기관에서 상임대표의 역할을 실시하는 공무원처럼 행동하는, 아르메니아 국토발전기금의 프로그램을 실시하는 부서장은 기금에 의해 2021년 7월에 개최된 중학교의 건설업무에 대한 대략 18억 드람 규모의 입찰에서 수주한 기업의 소유주로부터 위에서 언급된 학교의 건설업무과정에서 계약사에 유리하게 자신의 권한 내에서 지원하였으며, 기금에 제출된 건설업무과정에서 마무리작업이 방해없이 채택되기 위해서 거액인 25백만 드람의 뇌물을 요구하였고, 그중 2,404,100 드람에 해당하는 5천달러를 공무원은 2021년 9월에 받았다."라고 공지문에 명시되었다.
- հանդիսանալ 역할을 하다, 처럼 행동하다
Նշվում է, որ ստացված տեղեկությունների իրացման նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2021 թ-ի նոյեմբերի 12-ին պաշտոնատար անձի կողմից կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, նա և կաշառք տված անձը բռնվել և բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Անձնական խուզարկության արդյունքում պաշտոնատար անձի մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա գումարը։ 수취된 정보의 인지를 위하여, 아르메니아 공화국의 국가안보청의 경제안보 및 부패대응부의 직원들에 의해 착수된 조치의 결과로 2021년 11월 12일에 공무원에 의해 뇌물의 추가부분인 1,900,760 드람에 해당하는 4천달러를 받은 후 그와, 뇌물공여자는 적발되어 아르메니아 공화국의 국가안보청에 의해 연행되었다. 개인수색을 통해 공무원에게서 뇌물이 된 자금을 발견하였다.
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Պաշտոնատար անձը և նրան կաշառք տվողը ձերբակալվել են, իրականացվում է նախաքննություն։ 사건과 관련하여 사전에 준비된 자료는 아르메니아 공화국의 형법과 관련된 조항에 따라 범죄사건을 조사하는 아르메니아 공화국의 반부패위원회에 이관되었다. 공무원과 그에게 뇌물을 공여한 자는 검거되어 사전조사를 진행중에 있다.
Իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումեր կոռուպցիոն սխեմայի հնարավոր բոլոր դրվագները, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և յուրաքանչյուր արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ 부패계획의 모든 가능한 사례와 그것과 연루된 사람들의 전체 범위를 밝혀내고 각 행위에 해당하는 범죄평가를 하기 위해 공조수사의 조치가 실시되고 있다.
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է նպատակաուղղված պայքար մղել պետության տնտեսական հիմքերը քայքայող տարաբնույթ կոռուպցիոն երևույթները բացահայտելու, դրանց հետագա ծավալումը կանխելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: "아르메니아 국가안보청은 국가경제의 근간을 흔드는 다양한 부패현상을 적발하고, 더이상 확산되지 않도록 그러한 목적을 향한 투쟁을 계속할 것임을 알려드립니다."라고 공지문에 명시되었다.
Ընդլայնվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորումների շրջանակը. Տիգրան Մարկոսյան: 불공정 경쟁의 적발범위가 확대되었다. -띠그란 마르꼬시안
- անբարեխիղճ = ոչ բարեխիղճ 비양심적인, 불공정한
- դրսևորում -> դրսևորել 드러내다, 알아내다
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության բնագավառի իրավախախտումների թվում անբարեխիղճ մրցակցության դեպքերն ունեն բավականին մեծ տարածում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը: 예레반, 11월 15일, 아르멘프레스: 경제 경쟁영역의 위반사항 중에 불공정 경쟁사례가 상당히 만연해있다. "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 공정거래위원회의 회원인 띠그란 마르꼬시안이 밝혔다.
- բնագավառ = հայրենի գավառ 토착지역, = գործենության ճյուղ 활동영역
««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, (այսուհետ Օրենք) սահմանում է անբարեխիղճ մրցակցության հասկացությունը, որի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռքբերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները»,- անբարեխիղճ մրցակցության ընդհանուր բնութագիրն ու դրսևորումներ ներկայացրեց հանձնաժողովի անդամը: "경제 경쟁보호에 대한" 법률은, (이하 법률) 불공정 경쟁의 개념을 정했으며, 이에 따라 불공정 경쟁은 경제주체의 어떤 행동이나 행동양식으로 간주되면, 이는 동일 법률, 다른 법률들, 규범적 법적 행위 또는 상업적 관습에 위배되며, 경제주체간 또는 후자와 소비자, 인수자간 공정성, 정직, 정의, 진실성 및 공평성의 원칙을 위반합니다." 라고 불공정 경쟁에 대한 일반적인 성격과 적발을 위원회의 위원이 제시하였다.
- հասկացություն 개념
- վարքագիծ = մեկի վարքի բնորոշ գիծը 행동양식
- հակասել 모순되다, 위배되다
Նրա խոսքով՝ անբարեխիղճ մրցակցություն առկա է Օրենքի 16-րդ հոդվածի ընդհանուր բնորոշմամբ սահմանված պայմանների, մասնավորապես՝ 그의 말에 따르면, 불공정 경쟁은 법률 제 16조의 일반정의에 따라 정해진 조건이 존재하며, 특히,
1) Օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասելու և 법률, 기타 법률, 규범적 법적 행위나 상업적 관습을 위배하며,
2) տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները խախտելու առկայության ցանկացած դեպքում։ 경제주체간 또는 후자와 소비자간 또는 인수자간 공정성, 정직성, 정의, 진실성 및 공평성의 원칙을 위반하는 경우
Միաժամանակ, Օրենքի 17-24-րդ հոդվածներում նախատեսվել են անբարեխիղճ մրցակցության հատուկ դրսևորումներ, որոնք են՝ 동시에 법률 제 17 조 - 24 조에서 불공정 경쟁의 특정 적발을 규정하며, 그것은 다음과 같다.
տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը, 경제주체 또는 그의 행동에 대해 혼란을 야기하는 행위
անբարեխիղճ մրցակցությունը` կապված քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերման և օգտագործման հետ, 관련 민간거래 참여자, 제품, 업무 또는 서비스에 대한 사적 수단을 목적으로 독점권을 취득 및 이용하는 불공정 경쟁
մտավոր գործունեության արդյունքների օգտագործմամբ դրսևորվող անբարեխիղճ մրցակցությունը, 지적 행위의 결과물을 이용한 불공정 경쟁
տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկումը, 경제 주체 또는 그 행위를 훼손
հասարակության մոլորեցումը, 사회를 오도하는 행위
տնտեսավարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը, 경제주체의 평판, 신용의 훼손
անտեղի համեմատությունների կատարումը, 부적절한 비교행위
անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ: 미공개 정보에 대한 불공정 경쟁
Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ հատկանշական է, որ 2021 թվականի մայիսի 31-ից գործող խմբագրությամբ Օրենքով ընդլայնվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորումների Օրենքով սահմանված շրջանակը: 띠끄란 마르꼬시안의 말에 따르면, 2021년 5월 31일부터 적용중인 개정법에 따라 불공정 경쟁의 적발에 관한 법률에서 정한 범위가 확대된다는 점은 주목할만 하다.
Մասնավորապես, սահմանվել են քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերման և օգտագործման հետ կապված, ինչպես նաև մտավոր գործունեության արդյունքների օգտագործմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները։ 특히, 민간거래 참여자, 제품, 업무 및 서비스의 사적 수단을 목적으로 독점권을 취득 및 이용하는 것과 관련된 것 뿐만 아니라 지적 활동의 결과물을 이용함에 있어 불공정 경쟁의 적발이 규정되었다.
«Հարկ է նշել նաև, որ անբարեխիղճ մրցակցության առանձին դրսևորումներ պարունակում են նաև քաղաքացիական իրավախախտման հատկանիշներ, սակայն, ի տարբերություն դրանց, մրցակցության իրավունքի տեսանկյունից կարևորվում է նաև այդ խախտումների ազդեցությունը մրցակցության վրա»,- ընդգծեց Մարկոսյանը: 불공정 경쟁의 특정 적발은 민사상의 특징을 포함하지만, 그것과는 달리, 경쟁할 권리의 유형들중 해당 위반이 경쟁에 미치는 영향도 중요하다는 점을 유념해야합니다."라고 마르꼬시안은 강조하였다.
Ադրբեջանը զրահատեխնիկայով ներխուժել է ՀՀ տարածք, այնուհետև բանակցությունների արդյունքում դուրս եկել: 아제르바이잔은 장갑차로 아르메니아 공화국의 영토로 침공했으며, 그후 협상의 결과로 떠났다.
- զրահատեխնիկա 장갑차
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: 예레반, 11월 15일, 아르멘프레스: 아르메니아 안전보장이사회는 11월 14일 13시경 아르메니아-아제르바이잔 국경선의 동부지역중 한 곳에서 아제르바이잔의 군부대가 장갑차의 지원을 통해 아르메니아 공화국의 주권 영토를 침공하였음을 밝히는 성명을 유포하였다. 성명에는 아르메니아 공화국의 주권 영토를 침공한 아제르바이잔의 장갑차와 군부대는 협상의 결과로 아르메니아 공화국의 영토를 떠났으며, 아르메니아 공화국의 군부대는 위에서 언급된 4곳의 진지에서 철수하였다.
«Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի անվտանգության խորհրդի հայտարարությունը. "아르멘프레스"가 아르메니아 안전보장이사회의 성명을 전한다.
«Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: "아제르바이잔군의 작전으로 인해 아르메니아군의 4곳의 진지가 봉쇄안에 위치하였습니다. 아르메니아 공화국의 주권 영토에 침공한 아제르바이잔 장갑차와 군대는 협상의 결과로 아르메니아 공화국의 영토에서 벗어났으며, 아르메니아 공화국의 군부대는 언급된 4곳의 진지에서 철수하였습니다. 그럼에도 불구하고, 언급된 지역에는 아르메니아 공화국의 주권 영토를 침공하는 아제르바이잔 군인들이 5월부터 여전히 지속적으로 배치되고 있습니다.
Լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն: 아르메니아 공화국의 군대가 상급사령부나 정치권에 의해 명령이 내려지지 않았다는 소식은 현실과 맞지 않습니다. 아르메니아 공화국의 안전보장이사회는 관련기관에 사건과 관련하여 적절한 조사를 실시할 것을 지시하였습니다.
Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա եւ ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաեւ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: 안전보장이사회는 러시아 연방, 집단안보협약기구와 국제사회에 아제르바이잔 군대의 지속적인 공격행위에 대해 환기시키고 있으며, 해당 행위는 아르메니아 공화국의 주권, 영토보전 및 지역의 안보와 안정과 직결될 뿐만 아니라 2020년 11월 9일자 3자 성명의 조항을 위배한다고 강조하였다.
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը արտահայտում է իշխանությունների եւ ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը պաշտպանելու գործում: 아르메니아 공화국의 안전보장이사회는 조국의 주권, 영토보전 및 독립성을 수호하려는 당국과 국민의 결의를 표명하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 11월 17일자 (0) | 2021.11.17 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 11월 16일자 (0) | 2021.11.16 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 14일자 (0) | 2021.11.15 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 13일자 (0) | 2021.11.14 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 12일자 (0) | 2021.11.12 |