휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 11월 16일자 본문
Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 56 դեպք: 경찰은 하루동안 56건의 범죄를 적발하였다.
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ 예레반, 11월 16일, 아르멘프레스: 경찰의 작전보고서 요약에 따르면, 11월 15일부터 16일까지 아르메니아 공화국 경찰부대는 56건의 범죄를 적발하였으며, 그 중 이전에 저질러졌다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, մասնավորապես բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, անձի առևանգման, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, սպանության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, իշխանությունը յուրացնելու նախապատրաստության, ծանր վիրավորանք հասցնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային միջոցին ապօրինաբար տիրանալու, բժշկական սպասարկում իրականացնող անձանց կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, խոշտանգման, ինքնիրավչության, սպանության սպառնալիքի, կեղծ օղի իրացնելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։ "아르멘프레스"에 아르메니아 공화국의 경찰청이 알려온 바와 같이, 특히, 인신공격은 9건, 개인재산절도 7건, 사기 6건, 가정내 폭력 5건, 재물손괴 3건, 유괴, 난동 및 마약적발 2건, 살인, 공공재산절도, 주택절도, 탈세, 위조, 직권남용, 공직자에 대한 폭력, 쿠데타 도모, 심한 모욕을 가함, 투표용지의 기밀위반, 강탈할 목적없이 자동차나 차량의 불법적 점유, 의료서비스에 종사하는 사람에 의한 부적절한 행위, 고문, 법질서 위반, 살해협박, 위조양조 판매 및 문서위조 각 1건이 적발되었다.
- մարմնական վնասվածք 인신공격
- առևանգում 유괴 -> առևանգել 유괴하다
- թմրամիջոց = թմրամոլությանը ծառայող նյութ 약물중독을 야기하는 물질
- իշխանությունը յուրացնել 정권찬탈, 쿠데타
- հափշտակել 강탈하다
- տիրանալ = տեր դառնալ 소유자가 되다
- խոշտանգել 고문하다
- ինքնիրավչություն 자발적 불법행위, 법질서 위반
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 15 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենա փախցնելու՝ 2 և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ 2건의 실종, 7건의 수배자를 발견하였다. 15명의 수배자들은 자수하였다. 이전에 행하여진 범죄중 차량절도 2건과 개인자산절도 1건이 드러났다.
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 2 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 지난 1일 동안 공화국에서 12건의 교통사고가 등록되어, 2명이 사망하고 15명이 다양한 신체상의 부상을 입었다.
Ռազմական դրության պայմաններում ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան այլ անձանց հետ հանցակցությամբ չարաշահումներ է կատարել. ԱԱԾ 계엄상황에서 아르메니아 공화국 국방부의 다른 고위공무원들과 공모하여 직권남용을 행하였다. -국가안보청
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված համակողմանի քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ.-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ: 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보청 수사부에서 개시한 형사사건에 따라 실시되었던 포괄적인 수사결과 상호연결되고, 신뢰할만한 충분한 증거가 수집되었으며, 이를 통해 아르메니아 공화국의 국방부산하 병무청의 고위공무원으로 행사한 H.D는 2020년 9월부터 2021년 1월까지 언급된 기간에 불법적 행위를 한 것이 입증되었다.
- ռազմական վերահսկողության ծառայություն 병무청
- հանդիսանալ = հանդես գալ որպես ~처럼 행동하다
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից, նշելով, որ այդ վարքագծի շրջանակներում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대해여 국가안보청은 해당 행위의 범주에서 12건의 중대범죄를 저질렀다고 언급하면서 알려왔다.
«Հ.Դ.-ն մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառքներ, չարաշահել է իշխանությունը և պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար, որպիսի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառել զինվորական ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը»,- նշված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: "H.D는 여러 시민들로부터 거액의, 총 대략 8백만 드람의 뇌물을 포함하여 다양한 것을 요구하고 받았으며, 의무병역내에서 뿐만 아니라 징병내에서도 징집된 개인을 전방으로 데려가지 않기 위해, 자신이 사전에 선택한 군부대에 복무하기 위해, 복무지역을 스스로 떠나기 위해, 아르메니아 공화국의 국방부 직원을 선택한 지역으로 전근을 보내는 것을 하기 위해 권력 및 공직자의 지위를 악용하는 등, 이와 같은 행위로 인해 군부대앞에 놓인 과제를 수행하는 정상적인 절차에 커다란 피해를 초래하였으며, 군부대의 전투계산을 위반하고, 계엄령시기에 징집 및 병력을 조직하고 모집하는 정상적인 절차에 차질을 빚었습니다."라고 국가보안청이 유포한 공지문에 언급되었다.
Հայաստանը պլանավորում է ազատականացնել էներգետիկ շուկայի մի հատվածը: 아르메니아는 에너지 시장의 일부분을 자유화할 계획이다.
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը 2022 թվականի փետրվարից անցնելու էներգետիկ նոր մոդելի. շուկայի որոշ հատված կազատականացվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով փոքր հիդրոէլեկտրակայաններին վերաբերող հարցին։ 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아르메니아는 2022년 2월부터 시작될 새로운 에너지 모델을 시장의 일부 구간에서 자유화할 것이다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 국회에서 이에 대해여 공공서비스 규제위원회의 회장 가레긴 바흐라미안은 소규모 수력발전에 관한 문제에 답변하면서 발표하였다.
«Պետության կողմից այդ էլեկտրակայաններին տրված էլեկտրաէներգիայի պարտադիր գնման երաշխիքը նոր կարգավորումների դեպքում այլևս չի գործելու։ Իրենք ազատ են` միանալու շուկայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակին և իրականացնելու առևտուր` բոլոր առևտրային կանոններին համապատասխան», - ասաց Բաղրամյանը։ "국가에 의해 해당 에너지에서 제공하는 에너지의 의무구매에 관한 조항은 새로운 규정의 경우에 더이상 적용되지 않을 것입니다. 모든 거래규칙에 따라 거래를 실시하고 시장거래의 수행을 위한 전자플랫폼에 가입하는 것은 자유입니다."라고 바흐라미안은 말했다.
Ոստիկանները Երևանի բնակչի մեքենայից փամփուշտներ են հայտնաբերել: 경찰은 예레반 주민의 차량에서 총알을 발견하였다.
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նոյեմբերի 13-ին Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 37-ամյա մի տղամարդու։ 예레반, 11월 16일, 아르멘프레스: 순찰대의 예레반 지구대는 11월 13일에 공화국 광장에서 경찰 중앙부서에 37세의 남성을 신고하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մանրամասնելով, որ տղամարդու մեքենայում հայտնաբերվել է 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 60 փամփուշտներով։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 경찰은 남성의 차량에서 60발이 장전된 2개의 탄창을 발견하였다고 언급하면서 알려왔다.
- փամփուշտ 총알 -> փամփշտատուփ 탄창
Ադրբեջանը գնդակոծել է ՀՀ արևելյան սահմանագոտու հայկական դիրքերը․ ՊՆ-ն ներկայացնում է մանրամասներ: 아제르바이잔은 아르메니아 공화국의 동부국경에 위치한 아르메니아 진지에 발포하였다. 국방부는 상세한 발표를 하였다.
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아제르바이잔 군부대는 11월 16일 13시경, 아르메니아 공화국의 동부국경 방향으로 아르메니아 진지를 포격하면서 정기적인 도발을 개시하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부는 아르메니아 공화국의 군부대는 적의 전진을 막을 목적으로 대응행위를 하였다고 언급하면서 발표하였다.
Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։ 정황의 추가적인 전개에 대해 국방부는 정기적으로 공지를 통해 알려줄 것이다.
Արա Ֆիդանյանի խոսքով՝ նոր անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիրը մինչև տարեվերջ կլուծվի: 아람 피다니안의 말에 따르면, 새로운 여권의 제공과 관련된 문제는 연말안에 해결될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր անձնագրերի տրամադրումն ուշացնելու պատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով անձնագրերի բլանկներ մատակարարող ընկերության մոտ խնդիրներ և դժվարություններ են առաջացել։ 예레반, 11월 16일, 아르멘프레스: 새로운 여권의 제공이 늦어지는 이유는 코로나바이러스 팬데믹으로 인해 여권용지를 제공하는 회사에게 문제와 어려움이 생긴 것에 기인한다.
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիները շատ երկար սպասում նոր անձնագրերի տրամադրմանը: "아르멘프레스"가 보도한 바와 같이, 국회에서 이에 대하여 아르메니아 공화국의 경찰청 차관 아라 피다니안은 "국민계약" 진영의 국회의원 세르게이 바그라띠안의 왜 시민들이 새로운 여권의 발급을 아주 오랫동안 기다려야만 하는가에 대한 질문에 답변하면서 발표하였다.
«Օրեր առաջ մենք բավականին մեծ խմբաքանակ արդեն ստացել ենք, և որևէ խնդիր այս պահին առկա չէ ու մոտակա ժամանակահատվածում, համենայնդեպս, 821 նմուշի անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիր չի լինի»,- ասաց փոխոստիկանապետը: "몇일전 우리는 상당히 큰 양을 이미 받았으며, 이에 대하여 아무런 문제가 없으며, 가까운 시일내에 적어도 821건의 여권을 발급과 관련한 문제는 없을 습니다."라고 차관은 말했다.
Նա նշեց նաև, թե ունեն անձնագրերի նոր մրցույթի հաղթող ընկերություն, որը ևս կարճ ժամանակահատվածում՝ մինչև տարեվերջ, պետք է մեծ խմբաքանակ տրամադրի: 또한 그는 연말까지 단기간 많은 양을 공급해야할 여권의 새로운 입찰 수주사가 있을 것이라 언급하였다.
«Այդ խնդիրն ամբողջովին լուծված է»,- վստահեցրեց Արա Ֆիդանյանը: "해당 문제는 완전히 해결되었습니다."라고 아라 피다니안은 확신했다.
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ. հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ. ՀՀ ՊՆ: 아르메니아-아제르바이잔 국경 동부방향의 상황은 여전히 긴장상태에 머물러 있다. 적은 장갑차의 손실을 입었다. -아르메니아 공화국의 국방부
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ժամը 14։00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ։ 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아르메니아-아제르바이 국경 동부방향의 상황은 14시 여전히 긴장상태에 머물러 있다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부가 알려왔다. 이미 보도한 바와 같이, 아제르바이잔의 군부대는 정기적으로 공격을 가하며 해당 방향에 배치된 아르메니아 진지를 향해 도발해왔다.
Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ 적은 대포, 장갑차 및 다양한 구경의 화기를 사용하고 있다.
Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։ 아르메니아 측은 적절한 조치를 취하고 있다. 격렬한 교전으로 인해 적은 장갑차를 잃었다.
Յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա անկանխիկ վճարել ապրանքի համար: 모든 시민은 상품에 대해 비현금으로 지급할 권리를 가지게 될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից կատարվող կանխիկ գործարքների վերին շեմը նախատեսվում է սահմանել 300 հազար դրամի մակարդակում, իսկ դրանից բարձր բոլոր գործարքները առաջարկվում է իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով։ 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아르메니아에서 개인에 의해 행하여지는 현금거래의 상한선은 3십만 드람 수준으로 정해질 예정이며 그 이상의 모든 거래는 오직 비현금 방식으로 실시되도록 권장되고 있다.
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։ "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 아르메니아 공화국의 중앙은행 차관 바흐탄크 아브라하미안은 발표하였다.
«Մի շարք ոլորտներում ընդհանրապես կարգելվի օգտվել կանխիկից։ Դա, մասնավորապես, վերաբերում է բյուջե եւ բյուջեից վճարումներին, ինչպես նաեւ այնպիսի ոլորտներին, ինչպիսին են առողջապահությունը և կրթությունը»,- նշեց Աբրահամյանը։ "여러 분야에서 전적으로 현금사용이 금지될 것입니다. 특히, 예산 및 예산에 의한 지불 뿐만 아니라 보건과 교육과 같은 분야에서도 고려되고 있습니다."라고 아브라하미안은 언급하였다.
ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ 300 հազար դրամ թիվն ընտրվել է ոչ պատահականորեն։ 중앙은행 차관의 말에 따르면, 3십만 드람이란 숫자는 우연히 선택되어지지 않았다.
«2020 թվականին հսկիչ-դրամարկղային կտրոնների 99 տոկոսը տրվել է շատ ավելի քիչ գումարով։ Ընդ որում՝ փոփոխությունները կներդրվեն աստիճանաբար։ 2022 թվականին դրանք ուժի մեջ կմտնեն Երեւանում, 2023 թվականին տարբեր մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի ամբողջ տարածքում»,- ասաց Աբրահամյանը։ "2020년에 현금등록기의 99%가 아주 적은 금액으로 제공되었습니다. 이에 따라, 개정안은 점진적으로 도입될 것입니다. 2022년 그것들은 예레반에서, 2023년 다양한 주의 행정중심에서, 2024년 1월부터는 아르메니아 전역에서 발효될 것입니다."라고 아브라하미안은 말했다.
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը համոզված է, որ պետությունը պետք է ապահովի անհրաժեշտ ենթակառուցվածքը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա անկանխիկ վճարել ապրանքի կամ ծառայության համար։ 아르메니아 공화국의 중앙은행 차관은 국가는 모든 시민들이 제품이나 서비스에 대해 비현금으로 지불할 권리를 가지기 위해서 필요한 제반시설을 유지해야한다고 확신하였다.
«Եվ տնտեսավարող սուբյեկտը չպետք է նրան մերժելու իրավունք ունենա»,- եզրափակեց Աբրահամյանը։ "또한 경제주체는 그것을 거절할 권리를 가지지 못합니다."라고 아브라하미안은 결론지었다.
ՀՀ-ում այս տարի սննդային թունավորման դեպքերն ավելի շատ գրանցվել են մանկական հաստատություններում: 아르메니아 공화국에서 올해 식중독의 사례는 아동시설에 보다 많이 등록되었다.
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացիկ տարում սննդային գործոնով պայմանավորված թունավորման կամ աղիքային վարակների 9 դեպք է գրանցվել, որի ժամանակ տուժել է 235 մարդ: 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아르메니아에서 금년 식품으로 인한 중독과 장감염이 9건 등록되었으며, 235명의 피해자가 있습니다.
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ նշված դեպքերի մեծ մասը գրանցվել է Երևանում: Հիմնականում սննդային գործոնով պայմանավորված թունավորման կամ աղիքային վարակների դեպքեր եղել են մանկական նախադպրոցական հաստատություններում: "아르멘프레스"의 프레스홀에서 개최된 기자회견에서 아르메니아 공화국의 보건부산하 국립질병통제예방센터의 부국장인 릴리트 아베띠시안은 언급된 사례의 대부분이 예레반에서 등록되었다고 언급하였다. 주로 식중독이나 장감염의 사례는 미취학 아동시설에서 발생하였다.
«Բացերն ամենուր նույնն են, որոշ պահանջներ չեն պահպանվում, որի արդյունքում փոքր ախտածնի առկայությունն անգամ կարող է պատճառ դառնալ դրա տարածմանը: Օրինակ` ամենապարզ պահանջը, երբ հում և եփած սննդամթերքը չպետք է պահպանվեն նույն տարածքում, երեխաների անհատական հիգիենիկ միջոցների ոչ ճիշտ տարաբաժանումը, խաղալիքների ոչ ճիշտ պահպանումն ու լվացումը և այլն»,- ասաց Լիլիթ Ավետիսյանը: "격차는 모든 곳에서 동일하며, 일부 요구사항을 준수하지 않아 작은 병원체로도 확산될 수 있습니다. 예를 들어, 가장 단순한 요구사항은, 날 것과 조리한 식재료를 동일한 장소에 보관해서는 안되며, 어린이의 개인 위생용품의 부적절한 배포, 장남감의 부적절한 보관 및 세척 등입니다."라고 릴리트 아베띠시안은 말했다.
Սննդային գործոնով պայմանավորված թունավորման կամ աղիքային վարակների դեպքերից ամենաշատ տուժածով առանձնացավ «Տաշիր պիցցան», որի հանրային սննդի կետերում թունավորվել է 180 անձ: Բոլորը ստացել են հիվանդանոցային բուժում և դուրս են գրվել: 식중독이나 장감염 사례중 가장 많은 피해를 초래한 것은 "타쉬르 피자"로 등록되었으며, 그곳의 대중음식점에서 180명의 식중독이 발생하였다. 모든 이가 병원치료를 받고 퇴원하였다.
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը նշեց, որ «Տաշիր գրուպ» ընկերությունում ստուգումները շարունակվում են: Դեպքի առաջին իսկ օրվանից կասեցվել է այն երկու կետերի աշխատանքը, որտեղ գրանցվել են թունավորումները: Ընդլայնելով ուսումնասիրության շրջանակը՝ ներկայում տեսչական մարմինն աշխատանքներ է կատարում մի քանի մատակարար ու սննդամթերք արտադրող ընկերությունների մոտ: 아르메니아 공화국의 식품안전검사기관의 식품안전부장 바헤 다니엘리안은 "타쉬르 피자"에서 검사를 지속하고 있다고 언급하였다. 사고 첫날부터 식중독이 기록된 해당 2곳의 지점의 영업은 중단되었다. 조사범위를 확대하여 현재 검사기관은 여러 공급업체와 식재료 공급업체에서 작업을 행하고 있다.
«Այս պահի դրությամբ «Տաշիր գրուպի» արդեն հինգ կետերում կատարվում են անհրաժեշտ վերահսկողական միջոցառումները և արդյունքների ամփոփումից հետո նոր կթույլատրենք տվյալ կետերի աշխատանքը: Վերջնական պատասխանը դեռ չունենք, որ կարողանանք հասկանալ իրական աղբյուրը հո՞ւմքն է, թե մենք գործ ունենք տեղում երկրորդային աղտոտվածության հետ: Ամեն դեպքում, այսօրվա դրությամբ, կարող ենք ասել, որ խնդիրը լոկալացվել է, նոր դեպքեր չունենք արձանագրված»,-ասաց Վահե Դանիելյանը: Նա տեղեկացրեց, որ «Տաշիր գրուպի» բոլոր մասնաճյուղերում առկա սննդամթերքի մնացորդները ոչնչացվել են, իրականացվել են անհրաժեշտ ախտահանման աշխատանքներ: "현재 "타쉬르 피자"의 5 지점에서 필요한 통제조치가 실행되고 있으며, 결과를 요약한 후 언급된 지점의 영업을 허락할 것입니다. 우리는 실제 출처가 원료에서 아니면 2차 오염원에서 발행하였는지 이해할 수 있는 아직 최종 해답을 가지고 있지 않습니다. 어쨌든 오늘 일자로 우리가 말할 수 있는 것은 문제가 현지화되었고, 새로운 사례는 등록되지 않았다는 것입니다."라고 바헤 다니엘리안은 말했다. 그는 "타쉬르 피자"의 모든 지점에 있는 식재료의 잔반을 처분되었고, 필요한 소독작업을 실시했다고 전해왔다.
Այս պահին լիարժեք վերահսկողության մասին դժվար է ասելը, սակայն Վահե Դանիելյանը նշեց, որ վերահսկողական աշխատանքներում նոր գործիքակազմ են փորձելու ներդնել, որպեսզի առավել հստակ լինեն մի շարք հարցեր: 현재 완벽한 통제에 관한 부분은 말하기 어렵지만, 바헤 다니엘리안은 통제업무에서 여러 문제를 명확하게 하기 위한 새로운 도구를 도입하기 위해 노력하고 있다고 언급하였다.
Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ. հայկական կողմը հայտնում է 4 վիրավորի մասին: 적은 장갑차와 인명의 큰 손실을 가지고 있다. 아르메니아 측은 4명의 부상자에 대해 발표하였다.
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում ժամը 15։00-ի դրությամբ էական փոփոխություններ չի կրել։ 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 동부국경에서의 상황은 15시 기준 큰 변화가 없다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부가 발표하였다.
«Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: 현지 전투는 포병, 장갑차 및 다양한 구경의 소총 화기의 사용을 통해 진행되고 있습니다. 적은 장갑차와 인명에 커다란 손실을 입었습니다. 아르메니아 측에 의해 사망자와 부상자에 대한 자료가 집계되고 있습니다. 현재 4명의 부상자에 대해 알려졌습니다."라고 국방부의 공지문에 언급되었다.
Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները կսկսվեն 2026-27 թթ-ին. նախարար: 원자력 발전소의 새로운 에너지 블록에 대한 건설작업은 2026-27년에 시작될 것이다. -장관
- էներգաբլոկ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ծրագրում է ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցում և ամեն ինչ անելու է, որ ատոմային էներգիայի արտադրությունը Հայաստանում ոչ մի օր չդադարի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Մեծամորի ատոմակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아르메니아 공화국 정부는 원자력발전소의 새로운 에너지 블럭의 건설을 계획하고 있으며 원자력발전소의 에너지 생산이 아르메니아에서 단 하루도 중단되지 않기 위해 최선을 다하고 있다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 메짜모르 원자력 발전소에서 가진 브리핑동안 아르메니아 공화국의 국토관리 및 인프라개발부 장관 그넬 사노시안은 발표하였다.
Անդրադառնալով ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու հարցին՝ ՏԿԵ նախարարը շեշտեց, որ ատոմային էներգետիկայի դերը Հայաստանի էներգետիկ համակարգում շատ մեծ է, և ՀՀ կառավարությունը շարունակելու է մեծ տեղ տալ ատոմային էներգիայի զարգացմանը։ 원자력발전소의 새로운 에너지 블럭을 건설하는 문제를 언급하면서 국토관리 및 인프라개발부 장관은 원자력 에너지의 역할은 아르메니아의 에너지 시스템에서 매우 중요하다고 강조하면서 아르메니아 공화국 정부는 원자력 에너지의 개발에 계속하여 커다란 자리를 부여할 것이다.
«Մեր մոտեցումը հետևյալն է՝ Հայաստանում ոչ մի օր չպետք է դադարեցվի ատոմային էներգիայի արտադրությունը։ Այսինքն՝ մեր ամբողջ մտադրությունը հետևյալն է՝ այնպես անել, որ այս եղած շահագործման և դրա ժամկետի ավարտի ժամանակ ունենալ արդեն նոր էներգաբլոկ և անմիջապես նոր էներգաբլոկը միացնել ցանցին։ Սա մեր գլխավոր ռազմավարությունն է, և այդ ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկվում են, այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ են սկսվել և շարունակվելու են», - նշեց ՏԿԵ նախարարը։ "우리의 접근은 다음과 같습니다. 아르메니아에서 단 하루도 원자력 에너지의 생산을 멈추지 말아야합니다. 즉, 우리의 전체 의도는 다음과 같습니다. 기존 활용장치와 그 기한이 완료되는 시점에 이미 새로운 에너지 블럭이 있어야하고, 즉시 새로운 에너지 블럭을 망에 연결하기 위해서는 그렇게 해야합니다. 이것이 우리의 주된 전략이며, 그 방향으로 명확한 조치를 취하고 있으며, 그 방향으로 명확한 작업이 시작되었고 계속될 것입니다."라고 국토관리 및 인프라개발부 장관은 말했다.
- մտադրություն 의도
- շահագործել = օգտագործել 활용하다
Սանոսյանի խոսքով՝ նոր էներգաբլոկի աշխատանքները սկսվելու են մոտավորապես 2026-2027 թթ.։ Հաշվի առնելով, որ այդ աշխատանքները կարող են տևել 8-10 տարի, նախատեսվում է այնպես անել, որ նոր էներգաբլոկը գործարկվի գործող ատոմակայանի աշխատանքի դադարեցումից անմիջապես հետո։ 사노시안의 말에 따르면, 새로운 에너지 블럭 작업은 대략 2026-2027년에 시작될 것이다. 해당 작업은 8-10간 지속될 수 있다는 점을 고려하면, 새로운 에너지 블럭은 기존 원자력발전소의 작업이 중단되는 즉시 가동할 것으로 예상되고 있다.
«Այնպես որ, այո՛, մենք երկրորդ էներգաբլոկ ուզում ենք ունենալ, շատ կարևորություն ենք տալիս դրան ու ամեն ինչ կանենք, որ Հայաստանում ոչ մի օր ատոմային էներգիայի արտադրությունը չդադարի», -հավելեց նախարարը։ "네 그렇습니다. 우리는 2차 에너지 블럭을 가지고 싶습니다. 그것은 매우 중요하며, 우리는 아르메니아에서 단 하루도 원자력 에너지 생산이 멈추지 않도록 최선을 다할 것입니다." 라고 장관은 덧붙였다.
Խոսելով ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման և մինչև 2026 թ. շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ավարտի մասին՝ Գնել Սանոսյանը հաղորդեց, որ այն աշխատելու է մինչև 2036 թվականը: 원전 2호기의 현대화와 2026년까지 활용기한의 연장 계획의 종료에 대하여 언급하면서, 그넬 사노시안은 그것이 2036년까지 가동될 것이라 말하였다.
Նախարարի խոսքով՝ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները սկսվել են 2015 թվականից։ Մասնավորապես, 2016 թվականից սկսվել են բուն վերանորոգման և շինարարական աշխատանքները։ Այս տարի` 2021 թվականին, ամփոփվեց այդ հնգամյա ծրագիրը։ 장관의 말에 따르면, 원전의 현대화작업은 2015년부터 시작되었다. 특히, 2016년부터 본격적인 수리와 공사가 시작되었다. 올해 2021년에는 해당 5개년 계획이 요약되었다.
«5 տարվա ընթացքում՝ 2021 թվականից մինչև 2026 թվականը, այն էներգաբլոկը, որն աշխատում է, գրեթե ամբողջությամբ նորացվել է, թարմացնել է, և բազմաթիվ ենթակառուցվածքներ՝ գեներատորներ, այլ սարքավորումներ, բոլորը փոխվել, նորացվել են, ինչը հիմք է տալիս վստահորեն ասելու, որ ատոմակայանի աշխատելու ժամկետը երկարացվել է, և մեր պլաններում է այն շահագործել մինչև 2036 թվականը։ Բոլոր նախապայմանները կան դրա համար, բոլոր աշխատանքներն արված են այս փուլում։ Հաջորդ տարիներին նույնպես որոշակի նախանշված աշխատանքներ կան, որոնք ըստ գրաֆիկի մենք կիրականացնենք», - ասաց նախարարը։ "5년동안, 2021년부터 2026년까지, 가동되고 있는 해당 원전은 거의 완전히 개조되었고, 업데이트되었으며, 발전기, 기타 장치 등 수많은 기반시설 모두가 변경되었고 개조되었고, 이는 원전가동기간이 연장되었다고 자신있게 말할 수 있는 근거가 되고 있으며, 우리의 계획에서 그것을 2036년까지 활용할 것입니다. 그를 위한 전제조건이 있으며, 이 단계에서 모든 작업이 완료되었습니다. 향후 몇년동안 역시 특정 계획된 작업이 있으며 그것은 일정에 따라 수행될 것입니다."라고 장관은 말했다.
Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեկչական հարձակում են սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ: 아제르바이잔 군대는 아르메니아 공화국을 향해 공개적으로 테러공격을 시작했다.
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեկչական հարձակում են սկսել ՀՀ նկատմամբ, այդ թվում՝ Սյունիքի մարզի որոշ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ: 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아제르바이잔 군대가 슈니크주의 일부 민간 정착촌을 포함하여 아르메니아 공화국을 향해 공개적으로 테러공격을 시작했다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, ընդգծելով, որ Ադրբեջանի արարքներն ի սկզբանե հանցավոր են, կազմում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականության մասը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 인권옹호자 아르만 타토얀은 아제르바이잔의 행위는 처음부터 범죄이며, 아제르바이잔의 대량학살 정책의 일부라고 강조하면서 성명을 발표하였다.
«Ադրբեջանական զինված ուժերը պատերազմից հետո ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ բնակավայրերի հարևանությամբ ու ինքնիշխան տարածքում: Այդ ժամանակից սկսած տարբեր ժամանակաշրջաններում զբաղված են պարբերական հանցագործություններով, այդ թվում՝ ահաբեկչական արարքներով. կրակում են բնակավայրերի ուղղությամբ, իրական վտանգ են քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, նրանց արարքների պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը և այլն: "아제르바이잔의 군대는 전쟁이후 아르메니아 공화국의 정착지 인근과 주권 영토에 침입하여 불법적으로 주둔하였습니다. 그 시간이후로 여러 시간동안 반복되는 범죄에 연루되어 있습니다. 테러 행위로써 정착촌을 향해 총을 쏘고, 민간인의 생명과 건강에 실질적인 위협을 가하고, 목초지와 건초지에 불을 지르며, 그들의 행동으로 인해 사람들의 자유로운 이동 등이 제한되었습니다.
ՀՀ զինծառայողները պաշտպանում են ՀՀ բնակչության կյանքն ու առողջությունը ադրբեջանական հանցավոր արարքներից»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ: 아르메니아 공화국의 군인은 아르메니아 공화국의 주민들의 생명과 건강을 아제르바이잔의 범죄행위로부터 보호하고 있습니다."라고 인권옹호자가 유포한 성명문에 명시되어 있다.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հրատապ ուսումնասիրություններ՝ կապված նոյեմբերի 14-ից ադրբեջանական ահաբեկչական բնույթի արարքների հետ: 아르메니아 공화국의 인권옹호자는 11월 14일부터 아제르바이잔의 테러성향의 행위와 관련하여 긴급조사에 착수하였다.
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին. ՀՀ ՊՆ: 아르메니아 측은 사망자와 부상자가 있다. 2곳의 전투진지를 잃은 것에 대해 알려졌다. - 아르메니아 공화국 국방부
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արևելյան սահմանագոտում ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 동부국경지역에서 16시경, 상황은 여전히 극도로 긴장된 상태에 머물고 있다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국 국방부가 전해왔다.
«Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: "아제르바이잔 군부대의, 아르메니아 진지에 시작된 공격으로 인해 시작된 전투결과, 아르메니아 측은 사망자와 부상자가 있으며, 그에 대한 자료는 확인중에 있을 뿐만 아니라 2곳의 전투진지를 잃은 것으로 알려졌다." 라고 국방부의 성명문에 명시되었다.
Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։ 아르메니아 군부대는 적절한 조치로써, 적에게 장갑차와 인명의 커다란 피해를 입혔다. 전투는 계속되고 있으며, 강도는 약해지지 않고 있다.
ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են. հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստ: 아르메니아 공화국 군대의 12명의 징집병, 7명의 계약군인 및 5명의 기간병이 포로로 잡혔으며, 적은 대량의 인명손실을 입었다.
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ 예레반, 11월 16일, 아르멘프레스: 17시경 상황은 아르메니아 공화국의 동부국경에서 오늘 아제르바이잔 군부대가 공격을 개시한 이후로 계속하여 극도의 긴장상태에 머물고 있다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여, 아르메니아 공화국의 국방부가 전투강도가 약해지지 않았다고 언급하면서 발표하였다.
«Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել»,- գրված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: "적은 계속하여 포병, 장갑차 및 다양한 구경의 소총화기를 사용하고 있습니다. 아르메니아 측의 대응조치로 적은 대량의 인명피해를 입었으며, 장갑차의 약 십수대가 파손되거나 고장났습니다."라고 아르메니아 공화국 국방부가 유포한 성명문에 명시되었다.
Նշվում է, որ հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ 아르메니아 측 또한 손실을 입었다고 언급되었다. 자료는 확인 중에 있다. 아르메니아 공화국 군대의 12명의 군인, 7명의 계약군인 및 5명의 기간병이 체포되었다.
Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։ 국방부는 계속하여 상황에 대해 성명을 통해 보고할 예정이다.
소제목
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 11월 18일자 (0) | 2021.11.18 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 11월 17일자 (0) | 2021.11.17 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 15일자 (0) | 2021.11.15 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 14일자 (0) | 2021.11.15 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 13일자 (0) | 2021.11.14 |