휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 12월 13일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 12월 13일자

LifeChallenger 2021. 12. 13. 21:48
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/12/1070573.jpg

 

 

 

Վարորդները պահանջում են աշխատավարձի բարձրացում. Երևանի քաղաքապետարանը՝ մի շարք երթուղիների չաշխատելու մասին: 운전수들은 임금의 인상을 요구하고 있다. 여러 노선이 운행하지 않는 것에 대해서예레반의 시정부:

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ դեկտեմբերի 13-ի առավոտից չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով. վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։ 예레반, 12월 13일, 아르멘프레스: 대중교통의 여러 노선들은 운전수의 보이콧으로 인하여 12월 13일 오전부터 일을 하고 있지 않다. 운전수는 고용조건의 개선, 특히, 임금인상을 요구하고 있다.  

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 예레반 시장의 대변인 하꼬브 까라뻬띠안은 발표하였다. 

 

«Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։ Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ»,- նշել է Կարապետյանը: "최근 시정부는 대중교통의 운전수들에게 15일 근무에 대해 약 26만 드람(세금 제외)을 지불하고 있습니다. 우리 정보에 따르면, 일부 운전수는 최저 임금과 운임으로부터 "검은" 수입을 받았었을 때 이전 "계획된" 시스템으로 회기할 것을 요구하고 있습니다."라고 까라뻬띠안은 말했다.  

 

Քաղաքապետարանից վստահեցրել են, որ քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։ 시정부는 시정부가 교통개혁문제를 결의하였으며, 사회에 양질의 교통서비스를 제공하고 합법적인 분야에서 일하기 위하여 추가적인 조치를 계속할 것이라 확신하였다. 

 

«Միևնույն ժամանակ, մենք շարունակաբար բարելավում ենք և բարելավելու ենք վարորդների աշխատանքային պայմանները։ Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները այս պահին աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- նշել են քաղաքապետարանից՝ հայցելով քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ "동시에 우리는 지속적으로 운전수의 근무조건을 개선하고 있으며 개선할 것입니다. 하지만 이와 같은 노동쟁의는 용납할 수 없으며, 결과를 얻을 수 없습니다. 시정부의 관련 부서는 현재 상황을 시정하기 위해 교통의 정상적인 운행을 지속하기 위해 노력하고 있습니다."라고 시정부는 시민들에게 불편을 야기한 것에 대해 사과를 하며 언급하였다. 

 

- սաբոտաժ 사보타주

- ծայրահեղ 극심한

 

 

Ոստիկանության ծառայողները զինանոց են հայտնաբերել. կան ձերբակալվածներ: 경찰관들은 무기고를 발견하였다. 수감자들이 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հայտնաբերել են, որ Այգեշատ գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ մեքենայում հրազեն է պահում։ 예레반, 12월 13일, 아르멘프레스: 경찰의 아르마비르지서의 경찰관들은 아이게샤트 마을의 주민인 19세 청년의 차량에서 총기가 있음을 발견하였다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ոստիկանությունից և նշում, որ դեկտեմբերի 10-ին երիտասարդը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին։ Զննությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 경찰에서 알려왔으며, 12월 10일에 청년이 발견되어, 차량을 압수하여 지부로 연행했다고 언급하였다. 검사를 통해 차량의 트렁크에서 공장일련번호가 있는 "깔라쉬니코브" 소총이 발견되었다. 

 

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Երիտասարդը ձերբակալվել է։ 사건과 관련하여 형사사건이 개시되었고 청년은 체포되었다. 

 

Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկվել են նաև երիտասարդի կողմից շահագործվող մյուս մեքենան ու բնակարանը։ Նշվում է, որ «Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ, դետոնատորի պայթուցիչներ, ինքնաձիգի պահունակներ, որոնցից մեկը լիցքավորված էր 17 փամփուշտով, տարբեր տրամաչափի և հրազենների 2000-ից ավելի փամփուշտ և այլն։ 개시된 형사사건의 틀안에서 청년에 의해 이용되었던 다른 차량과 아파트도 수색하였다. "그랜드 체로키" 브랜드의 차량을 수색한 결과 공장의 일련번호가 있는 "칼라쉬니코브" 소총, 유탄발사기, 기폭장치, 소총탄창이 발견되었으며, 그중 하나에는 17개의 총알이 장전되었으며, 다양한 구경 및 소총의 2천발이상의 총알 등이 발견되었다. 

 

Բնակարանի խուզարկությամբ ևս գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվել, ինչպես և թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակներ, որոնցից մեկը լիցքավորված էր 26, մյուսը՝ 30 փամփուշտով։ 아파트를 수색한 결과로도 공장일련번호가 있는 "칼라쉬니코브" 소통이 발견되었을 뿐만 아니라 리볼버 권총들, 소총탄창들이 발견되었다. 그중 하나에는 26발의 총알이 장전되었고, 다른 것에는 30발의 총알이 장전되어 있었다.

 

Արմավիրի ոստիկանները տեղեկություն են ձեռք բերել նաև, որ ավտոմեքենաներում և բնակարանում հայտնաբերված զենք-զինամթերքը 19-ամյա երիտասարդին տվել էր Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ, որը դեկտեմբերի 11-ին հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին ու ձերբակալվել։ Նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող գործարանային համարով հրացան։ Ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։ 아르마비르 경찰관들은 차량과 아파트에서 발견된 무기류는 12월 11일에 발견되어 지부로 이송되어 구금된 아르마비르주의 알라쉬께르뜨 마을의 주민인 30세 남성이 19세의 청년에게 전해주었다는 정보를 입수하였다. 그의 아파트를 수색한 결과 불법적으로 보관하고 있는 공장일련번호가 있는 소총이 발견되었다. 경찰의 아르마비르 지부에서 시작된 형사사건은 아르마비르주의 수사과로 보내졌다. 

 

 

ՀՀ-ում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերի թիվն աճում է. Ուռուցքաբանության կենտրոնը նոր ծրագիր է իրականացնում: 아르메니아에서 결장암의 사례수가 증가하고 있다. 종양센터는 새로운 프로그램을 실시하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացված անվճար կոլոնոսկոպիայի ծրագրի շրջանակում հետազոտվել է 699 բուժառու: Նրանցից 81-ի մոտ հայտնաբերվել է հաստ աղիքի քաղցկեղ, 159-ի մոտ բարորակ գոյացություններ: 예레반, 12월 13일, 아르멘프레스: 아르메니아 보건부의 V.A 파나르지안이라 명명된 국립종양센터에서 실시된 무료 대장내시경 프로그램의 범주에서 699명의 환자가 검사를 받았다. 그들 중 81명에게서 결장암이, 159명에게서 양성종양이 발견되었다.

 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց, որ ծրագիրը սկսվել էր ընթացիկ տարվա հունվարի 1-ից ու նախատեսված էր անցկացնել մինչև հունիսի 30-ը: Անվճար կոլոնոկոպիա կարող էր անցնել 45 տարին լրացած յուրաքանչյուր անձ: "아르멘프레스"의 기자회견장에서 개최된 기자회견에서 국립종양센터의 이사장 나렉 마누끼안은 프로그램은 금년 1월 1일부터 시작되었으며 6월 30일까지 진행될 예정이었다. 만 45세 이상이라면 무료 대장내시경을 받을 수 있다. 

 

«Դիմելիությունն այնպես ակտիվ էր, որ նախատեսված մինչև վերջին օրը դեռ մարդիկ գրանցվում էին: Այսինքն՝ հունիսի 30-ը ներառյալ դեռ մեզ դիմում էին: Որոշում կայացվեց ծրագիրն իր ամբողջական ավարտին հասցնել ու բոլոր գրանցվածների հետազոտությունն անցկացվեց մինչև նոյեմբերի վերջ: Ասեմ, որ իր տեսակով աննախադեպ միջոցառում էր: Այն իր ազդեցությունը կթողնի վիճակագրական տվյալների վրա: Դրանից բացի, այն նպաստում է հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: Հայտնի է, որ հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում պետությունն ու բուժառուն ավելի քիչ գումար են ծախսում, քան երբ այն արդեն խորացած է»,-ասաց Նարեկ Մանուկյանը: "마지막 날까지 여전히 사람들이 등록할 것으로 예상할 정도로 신청이 활발했습니다. 다시말해, 6월 30일을 포함하여 여전히 우리에게 신청하고 있었습니다. 프로그램의 완전한 종료하는 결정이 내려졌고, 모든 등록자에 대한 설무조사가 11월말까지 진행되었습니다. 그런 유형의 전례없는 사건이었다고 말할 수 있습니다. 그것은 통게에 영향을 미치게 됩니다. 그외에도 그것은 질병의 조기발견에 기여합니다. 질병을 조기발견할 경우에 국가와 의료진은 이미 발병되었을 때보다도 적은 비용을 지출하게 됩니다."라고 나렉 마누끼안은 말했다. 

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը նշեց, որ շատերը եկել էին պարզապես հետազոտվելու՝ չունենալով որևէ գանգատ: Հետազոտվածներից 4-ի մոտ քաղցկեղ հայտնաբերվել է բավական վաղ փուլում, ինչը հնարավորություն է տվել էնդոսկոպիկ եղանակով հեռացնել: Արդյունքում, այդ բուժառուները շրջանցել են մեծ վիրահատություններն ու քիմիաթերապիան: 국립종양센터의 복강치료내시경 전문의인 블라디미르 나하뻬띠안은 많은 이들이 아무런 불만없이 단순히 내시경을 받으러 왔었다고 언급하였다. 검사를 받은 이들 중 4명에게서 암이 초기단계에서 발견되었으며, 이는 질병이 내시경을 통해 제거가 가능하다. 결과적으로 그 환자는 큰 수술과 화학요법으로 우회하였다. 

 

«Ամբողջ աշխարհում քաղցկեղային հիվանդությունների շրջանում իր տարածվածությամբ հաստ աղիքի քաղցկեղը երրորդ տեղն է զբաղեցնում: Ամեն տարի հայտնաբերվում է նոր մեկ մլն դեպք: Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդության աճի միտում կա: Եթե համեմատենք 2009-2019 թվականի տվյալները, ապա կտեսնենք, որ 10 տարվա ընթացքում հաստ աղիքի քաղցկեղի աճ կա մոտ 150 նոր դեպքով»-ասաց Վլադիմիր Նահապետյանը: "세계적으로 암의 틀안에서 대장암은 세번째로 흔한 암입니다. 매년 새로이 1백만건의 사례가 발견되고 있습니다. 세계적일 뿐만 아니라 아르메니아에서 질병의 증가추세가 있습니다. 만약 2009년에서 2019년도의 자료를 비교해보면, 10년 동안 대장암의 증가가 150건의 새로운 사례를 통해 볼 것입니다."라고 블라디미르 나하뻬띠안은 말했다. 

 

 

54-ամյա կնքահայրը 9-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել. նախաքննությունն ավարտված է: 54세의 대부가 9살의 아이에 대해 성추행을 저질렀다. 예비조사가 완료되었다.

 

- սեքսուալ բնույթի բռնի գործողություն 성추행

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են 59-ամյա տղամարդու կողմից աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները: 예레반, 12월 13일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 게하르쿠니크주 수사과가 조사한 형사사건의 예비조사를 통해 59세 남성에 의해 여아에 대한 성추행을 저지른 사건의 경위가 밝혀졌다. 

 

«Նախնական քննությամբ իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 59-ամյա տղամարդը, ով հանդիսացել է 9-ամյա աղջիկ երեխայի կնքահայրը, բնակարանում երեխայի հետ գտնվելով միայնակ, օգտվելով վերջինիս՝ սեքսուալ բնույթի գործողությունների իմաստը չգիտակցելու և դրանց դիմակայելու անօգնական վիճակից, իր նկատմամբ ունեցած վստահությունից, դեմ գնալով համամարդկային արժեքներին և նորմերին, սեռական կրքերին խեղաթյուրված եղանակով հագուրդ տալու հանցավոր դիտավորությամբ՝ 2021թ. հուլիսի 24-ին երեխայի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել երեխայի մորեղբոր կնոջ սենյակ մտնելու պատճառով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: "사전 조사를 통해 실시된 필요한 조사 및 기타 사법조치의 결과로 9세 여아의 대부로 행동했던 59세 남성은 아파트에서 아이와 남겨졌고, 후자를 이용하여, 성추행의 의미를 알지못하고 무력한 상태와 그에 대한 믿음으로 저항하지 못하며, 보편적 가치와 규범에 반하여, 성적 열망으로 이그러진 방식으로 만족시키려는 범죄의도로 2021년 7월 24일에 아이에 대해 성추행을 저질렀지만, 그의 범죄의도는 아이의 외삼촌의 아내방에 들어가기 때문에 완성되지 못한 것에 대한 충분한 자료가 확보되었습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 조사위원회가 유포한 공지문에 언급되었다.  

 

- դիմակայել 저항하다 

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը: 확보된 충분한 증거에 따라, 남성은 기소되었으며, 예방조치로 후자에 대한 체포영장이 발행되었다. 

 

 

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ: 선거뇌물을 주고 받은 사건과 관련하여 2건의 형사사건이 시작되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի բնակչուհի Գ. Մ.-ի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում դեկտեմբերի 12-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ: 예레반, 12월 13일, 아르멘프레스: 게하르쿠니크 주의 여성주민인 G.M의 신고와 관련하여 사전준비된 자료를 바탕으로 아르메니아 반부패위원회에서 12월 12일에 아르메니아 형법 제 154.2조 2항에 따라 규정된 정당에게 유리하게 투표하도록 선거인에게 뇌물을 공여한 사건과 관련하여 형사사건이 개시되었다. 

 

- քվեարկել 투표하다

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից,

Գ. Մ.-ն հաղորդում է տվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների նախորդ օրը «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար իրեն առաջարկել են 60.000 ՀՀ դրամ կաշառք, որը մերժել է: "아르멘프레스"에 아르메니아 반부패위원회가 알려온 바와 같이, G. M.은 게하르쿠니크 주의 바르데니스 확장자치구에서 지방자치단체의 비례선거를 통한 2021년 12월 5일 치뤄진 선거 전날에 "아하론 하차뜨리안" 정당에게 유리하게 투표하도록 그에게 6만 드람의 뇌물을 제안하였지만, 거절했다고 신고하였다. 

 

«Վերը նշված կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է ևս մեկ քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն: "위에 언급된 정당에게 유리하게 투표하도록 선거인에게 뇌물을 공여 및 수수한 사건과 관련하여 같은 날 아르메니아 반부패위원회에서는 아르메니아 형법 제 154.2조 1항과 제 154.2조의 4항 2절에 따라 또 하나의 형사사건이 개시되었습니다. 예비조사가 진행되고 있습니다. 

 

Ընտրակաշառք տալու փաստով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Արա Իսրայելյանը, հանդիսանալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Իջևանի երիտասարդական կառույցի ղեկավարը և որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված լինելով հիշյալ կուսակցության ցուցակում, հունիսի 20-ին անցկացված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին վերոնշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար Արման Էլլարյանին տվել է 51.300 ՀՀ դրամ գումարին համարժեք 100 ԱՄՆ դոլար կաշառք»,- ասվում է հաղորդագրության մեջ: 선거뇌물을 공여한 사실을 통해 아르메니아 반부패위원회에서 수사된 하나의 다른 형사사건의 예비조사를 통해서도 "번영아르메니아" 정당의 일원이자, 이제반 청년지부의 대표, 국회의원 후보로 선정되어 상기 정당의 목록에도 거명된 아라 이스라이엘리안이 6월 20일에 개최된 아르메니아 국회 총선에서 위에 언급된 정당에게 유리하게 투표하도록 아르만 엘라리안에게 5만 1300 드람에 해당하는 100달러의 뇌물을 공여하였음이 밝혀졌습니다."라고 공지문에 명시되었다. 

 

Ըստ աղբյուրի՝ ընտրողին կաշառք տալու համար Արա Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, Արման Էլլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով` ընտրակաշառք ստանալու համար: 소식통에 따르면, 투표자에게 뇌물을 공여하는 것에 대하여 아라 이스라이엘리안은 아르메니아 형법 제 154조 2항에 따라 기소되었으며, 아르만 엘라리안은 아르메니아 형법 제 154.2조 1항에 따라 선거뇌물을 수수한 것에 대해 기소되었다. 

 

 

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5242 խախտում: 주지방에서 교통경찰의 강화된 서비스로 5242건의 위반이 적발되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 5-ից 12-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն: 예레반, 12월 13일, 아르멘프레스: 안전한 도로교통을 유지할 목적으로 교통경찰 2대대 대원들은 12월 5일부터 12일까지 주지방에서 정기적으로 강화된 서비스를 실시하였다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 5242 խախտում: Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 74, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ Առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվել է 22 մեքենա, 1-ը շահագործվել է գերձայնային ազդանշան տալու սարքավորմամբ, 13-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի, 94-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները շարունակվում են: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 경찰은 도로교통규칙의 5242건의 위반을 적발하였다고 알려왔다. 특별보관구역에 52대의 운송차량이 이송되었다. 음주운전 74명, 무면허운전 2명이 적발되었다. 자동차보험 미가입차량 22대, 초음파신호를 보내는 장치를 단 1대의 차량, 앞유리가 썬팅된 13대의 차량, 번호판 미부착 차량 2대, 번호판을 불특정 구역에 부착한 차량 94대가 압수되었다. 이와 같은 강화된 서비스는 계속되고 있다. 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments