휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 12월 15일자 본문
ՊԵԿ-ը կգործարկի հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման էլեկտրոնային հարթակ: 국세청은 모기지론에 대해 지불된 이자의 규모에 따라 소득세를 상환하는 전자플랫폼을 운영할 것이다.
- հիփոթեքային վարկ 모기지론, 주택담보대출
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն ազդարարում է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման՝ էլեկտրոնային հարթակի գործարկման մասին: 예레반, 12월 15일, 아르멘프레스: 국세청은 모기지론에 대해 지불된 이자의 규모에 따라 소득세를 상환하는 전자플랫폼을 운영하는 것에 대해 발표하였다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, 2022 թվականից վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով է ներկայացնելու եկամտային հարկի գումարի վերադարձման դիմումը, որի ձևը սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով: "아르멘프레스"에 국세청에서 알려온 바에 따르면, 2022년부터 대출인은 오직 전자방식으로만 소득세 환급신청서를 제출할 것이며, 이와 같은 양식은 아르메니아 국세청장의 명령으로 규정되었다.
Նշվում է, որ էլեկտրոնային հարթակում վարկառուն դիմումը կլրացնի հաշված րոպեների ընթացքում․ դիմումի հիմնական մասը կլրացվի ինքնաշխատ` հենց համակարգի կողմից։ Բացառություն կկազմեն միայն հաշվետու ժամանակաշրջանը, վարկառուի կոնտակտային տվյալները և նրան պատկանող բանկային հաշվեհամարը: Այս տվյալները նա անձամբ կլրացնի դիմումը ներկայացնելու ժամանակ։ Հաշվեհամարի վավերականությունը կստուգվի Կենտրոնական բանկի կողմից՝ վարկառուի համաձայնությամբ։ 전자플랫폼에서 대출자는 몇 분안에 신청서를 작성하고 신청서의 주요 부분은 시스템에 의해 자동으로 작성될 것이라고 언급되었다. 예외는 오직 대출기간과 대출자의 연락처와 은행계좌뿐이다. 이 자료들은 신청서를 제출할 때 개인적으로 채워질 것이다. 계좌의 유효성은 중앙은행에 의해 대출자의 동의하에 확인될 것이다.
Դիմումն առցանց հարթակով ներկայացնելու համար վարկառուն պետք է նախապես գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում: Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին առաջարկում է գրանցման հետևյալ տարբերակները. 신청서를 온라인 플랫폼으로 제출하기 위해서 대출자는 사전에 "개인계정에 대한 정보포탈" 시스템에 등록해야만 한다. 국세청은 대출자들에게 다음과 같은 등록옵션을 제안하고 있다.
եթե վարկառուն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող է մուտք գործել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» ենթաբաժին և լրացնել անհատական հաշվին մուտքի հնարավորություն ստանալու մասին հայտը, էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրել այն և գրանցվել համակարգում։ 만약 대출자가 전자서명이 있는 경우 아르메니아 국세청의 공식 사이트 "전자서비스"의 "개인계정에 대한 정보포탈" 카다로그에 접근할 수 있으며 개인 계정에 대한 접근허가를 받는 것에 대한 신청서를 작성하고, 전자 서명을 통해 서명하며 시스템에 등록한다.
Իսկ էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում վարկառուն կարող է՝ 전자서명의 예외사항으로 대출자는 다음과 같이 할 수 있다.
ա. ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժինների էլեկտրոնային հասցեներին ուղարկել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության վերաբերյալ: Անհրաժեշտ է լրացնել նաև էլեկտրոնային փոստի հասցեն, որին էլ կուղարկվի հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար՝ օգտվողի անունն ու գաղտնաբառը որոշելու նպատակով։ 국세청 납세자서비스 관련부서의 전자주소로 개인의 신분을 확인하는 서류, 공공서비스 번호 또는 참조가 포함된 예외사항에 대한 신청서를 보낸다. 또한, "개인계정의 정보포탈" 접근을 위한 사용자의 ID와 비밀번호를 결정하기 위해 관련 링크를 보낼 전자이메일주소를 입력해야한다.
բ. Վարկառուն կարող է նաև անձամբ ներկայանալ ցանկացած սպասարկման բաժին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության վերաբերյալ և էլեկտրոնային փոստի հասցե, որին էլ կուղարկվի հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար օգտվողի անունն ու գաղտնաբառը որոշելու նպատակով։
Հիփոթեքային վարկի պայմանագրում ներգրավված յուրաքանչյուր վարկառու, որն օգտվում է եկամտային հարկի վերադարձից, ևս պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում և մուտք գործի օգտվողի իր անունով և գաղտնաբառով: 대출자는 관련 서비스부서에 예외사항에 대해 개인신분증, 공공서비스 번호 및 참조번호와, "개인계정에 대한 정보포탈"에 접근하는 것에 대해 사용자의 ID와 비밀번호를 결정하기 위한 링크를 보낼 이메일주소를 제출함으로써 직접 신청할 수 도 있다. 소득세 환급을 받는 모기지론계약과 관련된 모든 대출자는 또한 접근사용자의 ID와 비밀번호로 "개인계정에 대한 정보포탈" 시스템에 등록해야한다.
ՀՀ կառավարության որոշման համաձայն, հաշվետու եռամսյակում վարկի մարման ժամանակացույցով վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարի մասին տեղեկանքը հարկային մարմին է ներկայացվելու ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով վարկառուն հիփոթեքային վարկը տրամադրած ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը պետք է տրամադրի համաձայնություն: Կոմիտեն հորդորում է բոլոր վարկառուներին համաձայնությունը փաստելու նպատակով այցելել իրենց վարկը սպասարկող ֆինանսական կազմակերպություն կամ կապ հաստատել նրանց հետ: 아르메니아 정부의 결정안에 따라, 보고분기에서 대출상환기간에 따라 지불된 이자(보조금 계정으로의 지불은 예외로 한다) 금액에 대한 참조는 ACRA 신용평가사를 통하여 전자방식으로 세무기관에게 제출될 것이다. 이를 위해 대출자는 모기지론을 제공하는 아르메니아 금융기관에 동의해야만한다. 국세청은 모든 대출자들에게 동의여부를 확인하기 위해 대출을 제공하는 금융기관을 방문하거나 연락할 것을 권고하고 있다.
Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն: 세이란 오하니안은 검찰에 소환되었다.
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն։ 예레반, 12월 15일, 아르멘프레스: 불법적인 출처를 가진 재산을 몰수하는 차원에서 전 국방부 장관이자 국회 야당인 "하야스탄" 정당의 대표인 세이란 오하니안이 검찰에 소환되었다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնել են դատախազությունից: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 검찰청이 발표하였다.
Դատախազությունից նշեցին, որ համապատասխան ծանուցում էր հրապարակվել «Ազդարար» համակարգում՝ հրավիրելու պարոն Օհանյանին և նրան փոխկապված անձանց Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու նպատակով: Օհանյանը հնարավորություն է ունեցել գալու և ստանալու համապատասխան նյութերը, հավելեցին դատախազությունից: 검찰청에 따르면, 해당 통지문에는 "아즈다라르" 시스템에 게재되어 있는 오하니안씨와 그의 동료들을 불법적인 출처를 가진 재산의 몰수차원에서 그들에 관한 소송자료를 숙지하고 자신들의 입장을 표명하기 위해 검찰총장이 초대하였다고 밝혔다. 오하니안은 관련 자료를 와서 받아볼 기회가 있다고 검찰은 덧붙였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 12월 17일자 (0) | 2021.12.20 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 12월 16일자 (0) | 2021.12.19 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 14일자 (0) | 2021.12.14 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 13일자 (0) | 2021.12.13 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 11일자 (0) | 2021.12.11 |