휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 12월 14일자 본문
COVID-19. Առողջապահության նախարարությունը քննարկում է ստացիոնար բուժումը չպատվաստվածների համար վճարովի դարձնելու հարցը: COVID-19 보건부는 입원치료중인 미백신접종자에 대해 비용을 지불하게 하는 문제를 검토중이다.
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված ու կորոնավիրուսով վարակված հիվանդների համար ստացիոնար բուժումը վճարովի դարձնելու հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 아르메니아 보건부는 접종을 하지 않고 코로나바이러스에 감염된 환자에 대해 입원치료의 비용을 지불하게 하는 문제를 검토중에 있다. "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 보건부 장관의 대변인인 호이프시메 하차뜨리안이 언급하였다.
«Հաշվի առնելով երկրում իրականացվող պատվաստումային գործընթացը, որն այդքան էլ գոհացուցիչ չէ, ինչպես նաև կորոնավիրուսի նոր շտամերի ի հայտ գալու փաստը, ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է քննարկել այն տարբերակը, որ հնարավոր է չպատվաստվածների դեպքում կորոնավիրուսի ստացիոնար բուժումը դառնա վճարովի: Մեր քաղաքացիներին պետությունն առաջարկում է անվճար պատվաստման տարբերակ»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը: "국내에서 실시하고 있는, 그다지 만족스럽지 못한 백신접종의 과정 뿐만 아니라 코로나바이러스 신종변이가 출현했다는 사실을 고려하여, 아르메니아 보건부는 지속적으로 백신미접종자의 경우에 코로나바이러스 입원치료를 지불하게 할 수 있다는 옵션을 검토하고 있습니다. 국가는 우리의 시민들에게 무료백신접종을 제공하고 있습니다."라고 흐리프시메 하차뜨리안은 말했다.
Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նախատեսված է սահմանել փետրվարի 1-ից՝ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ դա նախնական ժամկետ է և կարող է փոփոխվել: Նա նկատեց, որ այդ խնդիրը միշտ էլ նախարարության քննարկման առանցքում է եղել, ու,կախված իրավիճակից, կլինեն վերջնական որոշումներ: 과연 그것이 2월 1일부터 규정될 예정이냐는 질문에 대답하며, 흐리프시메 하차뜨리안은 그것은 이전의 기한이며 변결될 수 있다고 언급하였다. 그녀는 해당 문제는 언제라도 보건부 논의의 중심이었으며, 상황에 따라 최종 결정이 내려질 것이라고 언급하였다.
«Կորոնավիրուսի դեպքում որոշումներն իրավիճակային են, հաշվի ենք առնում հիվանդացության թվերը, տարածվելու տեմպը, պատվաստումների ցուցանիշը: Առիթը բաց չեմ թողնի և մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կհորդորեմ պատվաստվել: Մեր պետությունը, պատվաստանյութերի մրցավազքի մեջ կարողանում է ձեռք բերել այն քանակի պատվաստանյութեր, որ բոլորին բավարարի: Հայաստանն այն բացառիկ պետություններից է, որ պատվաստանյութի ընտրության հնարավորություն է ընձեռում»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը: "코로나바이러스의 경우에 결정안은 상황에 따라 질병률, 확산속도, 백신접종률을 고려해야합니다. 저는 기회를 놓치지 않고 우리 국민들에게 또 한번 백신접종을 하시기를 권고드립니다. 우리 나라는 백신경쟁속에서 모든 사람들에게 충분한 그만큼의 백신을 확보할 수 있습니다. 아르메니아는 백신을 선택할 수 있는 그런 몇 안되는 국가들 중에 하나입니다."라고 흐리프시네 하차뜨리안은 말했다.
Հարցին, թե Հայաստանը երբ կունենա «Pfizer» պատվաստանյութը, նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ դրա հետ կապված դեռ նորություն չկա, բանակցությունները շարունակվում են, ժամկետները հստակ չեն: «Այն քաղաքացիները, որոնք ամեն դեպքում սպասում են «Pfizer»-ին, կհիշեցնեմ, որ այդ խմբի պատվաստանյութ Հայաստանն ունի, դա «Մոդերնա»-ն է»,-հավելեց Հռիփսիմե Խաչատրյանը: 아르메니아가 언제 "화이자"백신을 가질 것인지에 대한 문제에 대해, 장관의 대변인은 그와 관련된 소식은 없으며, 협상이 진행되고 있고, 기한은 정해지지 않았다고 언급하였다. 어떻게든 "화이자를 기다리고 있는 시민들에게 그런 종류의 백신이 아르메니아에 있으며, 그것은 "모더나"임을 상기시켜드립니다."라고 흐리프시메 하차뜨리안은 덧붙였다.
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով. ԿԲ 재융자비율이 0.5% 포인트 인상되었다.
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԲ խորհուրդը դեկտեմբերի 14-ի նիստում որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 아르메니아 중앙은행 이사회는 12월 14일자 회의에서 재융자비율을 0.5% 포인트 인상된, 7.75%로 결정하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից, նշելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 9.25% է:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 6.25% է: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 중앙은행은 아르메니아 공화국의 중앙은행에 의해 제공되어지는 대출이자율이 9.25%임을 언급하며 발표하였다. 아르메니아 공화국의 중앙은행에 의해 시중은행으로부터 제공받은 자금의 이자율은 6.25%이다.
Զինծառայողի սպանության, ևս երկու զինծառայողի վիրավորում պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել վերջիններիս ծառայակցին: 한명의 군인을 살해하고, 또 두명의 군인에게 상해를 입힌 사건으로 후자의 동료군인이 기소되었다.
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանի սպանության, ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 군수사국 제 9 수비대의 수사과에서 아르메니아 국방부 N부대의 징집병인, 세니크 아쇼띠 아르주마니안 일병에 대한 살해 및 2명의 징집명에게 총상을 입힌 사건과 관련하여 개시되었던 형사사건의 예비조사가 지속되고 있다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: "아르멘프레스"에 조사위원회가 알려온 바와 같이, 실시된 필요한 수사 및 기타 사법조치의 결과로 사건의 본질적인 중요성을 지닌 여러 정황이 들어났다.
Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկություն էր տարածել, որ Ս.Արզումանյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող: 조사위원회는 앞서 아쇼띠 아르주마니안의 살해혐의로 같은 부대의 징집병을 체포하였다는 정보를 유포하였다.
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը: 형사사건을 통해 확보된 충분한 증거물을 바탕으로 후자를 아르메니아 형법 제 104조 2항 1절과 6절에 따라 기소하였고 예방조치로써 그에 대한 구속영장이 발부되었다.
67-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է 42-ամյա որդին: 67세의 여성을 살행한 혐의로 42세의 아들이 체포되었다.
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ 67-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 슈니크주의 수사국에서 67세의 여성을 살행한 경위를 밝히기 위해 필요한 수사조치가 착수되었다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի՝ 1979թ. ծնված որդին է: Վերջինս ձերբակալվել է: "아르멘프레스"에 조사위원회에서 알려온 바와 같이, 긴급조치를 취한 결과로 범행과 관련된 사람의 신원이 밝혀졌으며, 그는 피해자의 1979년생 아들이었다. 후자는 체포되었다.
Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով: 검찰은 로베르뜨 꼬차리안과 다른이들의 사건에 대해 항소장을 제출하였다.
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և գործի վարույթը կարճելու որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։ 예레반, 12월 14일, 아르멘프레스: 검찰은 아르메니아 2대 대통령 로베르트 코차리안과 다른 이들에 대해 아르메니아 범죄기소를 제 300.1조에 따라 중단하고 사건절차를 종료한다는 법원의 결정을 그대로 유지한다는 항소법원의 결정에 대해 항소장을 제출하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 기자들과의 인터뷰에서 아르메니아 검찰의 부국장 게보르크 바흐다사리안은 말했다.
«Վճռաբեկ բողոքն արդեն պատրաստ է և ուղարկվել է Վճռաբեկ դատարան` չեմ կարող ասել ստացել են, թե չէ: Վերաքննիչ դատարանը հիմնականում համաձայնել է առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների հետ՝ առանց հավելյալ պատճառաբանությունների։ Ուղղակի համաձայնել է դրանց հետ», -ասաց Բաղդասարյանը: "항소장은 이미 준비되었으며 항소법원으로 보내졌습니다. 나는 그것이 받아드려질지 아닐지에 대해 말할 수 없습니다. 항소법원은 별다른 이유없이 1심 법원의 입장에 대체적으로 동의하였습니다. 단지 그들에게 동조한 것입니다."라고 바흐다사리안은 말했다.
Հայաստանը Պորտուգալիայից 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստնայութ կստանա: 아르메니아는 포트투갈로부터 40만 도즈의 화이자 백신을 받을 것이다.
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացի շրջանակում Հայաստանը նոր խմբաքանակ կստանա: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 동부파트너쉽 국가들은 COVID-19에 관한 백신의 공여과정의 틀안에서 아르메니아는 새로운 수량을 받게 될 것이다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հայտարարությունը: Ըստ հայտարարության՝ առաջին առաքումը կլինի Պորտուգալիայից Հայաստան՝ Pfizer պատվաստանյութի 400 հազար դեղաչափի տեսքով: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 유럽위원회의 공식 사이트에서 EU 연합의 이웃과 확대에 관한 집행위원인 올리버 바르헤이 발표를 소개하면서 공지하였다. 발표문에 따르면, 1차 배송은 포르투갈로부터 아르메니아에 화이자 백신 40만 도즈가 이뤄질 것이다.
«COVID-ի համաճարակի յուրաքանչյուր նոր ալիք մեծացնում է պատվաստումների մակարդակը բարձրացնելու հրատապությունը։ Նույնը տեղի է ունենում նոր տարբերակի՝ Omicron-ի պարագայում: Միայն պատվաստումն է, որ կարող է փրկել մեզ բոլորիս։ Մենք խոսում ենք արևելյան գործընկեր երկրների մասին, որտեղ պատվաստումների միջին մակարդակը կազմում է ընդամենը 28 տոկոս: Այսպիսով, ժամանակն է օգնել նրանց արագացնել պատվաստումների գործընթացը և բոլորին լիարժեք պատվաստել»,-նշել է հանձնակատարը: "COVID-19 팬데믹의 새로운 물결은 백신수준을 높이는 긴급성을 증가시키고 있습니다. 새로운 변이인 오미크론의 경우에도 동일하게 발생합니다. 오직 백신접종만이 우리 모두를 구할 수 있습니다. 우리는 백신접종의 평균수준이 총 28%에 달하는 동부파트너쉽 국가들에 대해 이야기하고 있습니다. 따라서, 백신접종의 과정을 가속화하고 모든 이들에게 충분한 백신접종을 맞게하기 위해 그들을 도울 시간입니다."라고 집행위원은 말했다.
Պաշտոնատար անձի կողմից չարաշահումներ կատարելու գործն ուղարկվել է դատարան: 공무원에 의한 직권남용 사건이 법원으로 송치되었다.
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են 2012 թվականից ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթղթեր վնասելու և կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 중대범죄 수사국에서 2012년부터 아르메니아 환경보호부의 국가환경감독국 부국장의 직위를 역임한 개인에 의해 직권 남용, 공문서 위조, 문서훼손 및 뇌물을 수수한 사건경위가 밝혀졌다.
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի ավագ պետական տեսուչի հետ նախնական համաձայնությամբ, անտառապետի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք, ոչնչացրել է անտառպետությունում իրականացված ստուգման ընթացքում կազմված հաշվեգնահատման ցուցակները, ստուգման վերաբերյալ կազմված ակտում ներառել է կեղծ տեղեկություններ և հանձնել, ինչպես նաև ստուգումներ իրականացնելիս չարաշահել է պաշտոնեական լիազորությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: "수사를 통해 확보한 사실자료에 따라, 후자는 동 감독국의 산림관리 및 생태다양성과의 수석 감독관과 사전동의를 통해 산림감독관에 유리하게 분명한 불법행위를 저지른 것에 대한 거액의 뇌물을 요구하고 받았으며, 산림기관에서 실시한 검사과정에서 작성된 평가목록을 파괴하고, 검사에 대해 작성된 보고서에 허위정보를 포함시켜 인계하였으며, 뿐만 아니라 검사를 진행할 때 직권을 남용하였습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 조사위원회가 유포한 공지문에 언급되었다.
- անտառապետ 산림감독관
- անտառապետություն 산림기관
Ըստ հաղորդագրության, մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2016թ. նոյեմբերի 1-21-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից իրականացրած ստուգումների ընթացքում նշված մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված տարբեր տեսակի ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է ընդհանուր 738.000 ՀՀ դրամ, որից հետո հիշյալ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող՝ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը և նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի ավագ պետական տեսուչը նախնական համաձայնության են եկել՝ վերոնշյալ անտառպետության անտառապետի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու շուրջ: 공지문에 따르면, 특히 "하야스탄" 국가비영리기관의 "슈니크 산림기관"의 지점에서 2016년 11월 1일부터 21일까지의 기간동안에 실무그룹에 의해 실시된 조사과정에서 언급된 지점의 "아르츠바니크" 산림구역에서 불법으로 벌채된 다양한 종류의 나무들이 발견되었으며, 그 결과로 국가에 입힌 피해는 총 738만 드람에 달하며, 그 이후 언급된 실무그룹의 일원으로 활동하고 있는 국가환경감독국의 부국장과 동일 감독국의 산림관리 및 생태다양성과의 수석 감독관은 사전동의에 도달하여 위에 언급된 산림기관의 산림감독관에게 유리하게 분명한 불법행위를 저지른 것에 대해 거액의 뇌물을 요구하였다.
- ՊՈԱԿ = պետական ոչ առևտրային կազմակերպություն 국가비영리기관
Պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. նոյեմբերի 18-ին տեսչության պետի տեղակալը ստացել է խոշոր չափերով կաշառքը՝ 500.000 ՀՀ դրամ, իսկ նոյեմբերի 22-ին իր աշխատասենյակում նշված տեսչության վերոնշյալ բաժնի ավագ պետական տեսուչի հետ քննարկել և ապօրինի հատված ծառերի իրական ծավալներն ու դրա արդյունքում պատճառված վնասի չափը նվազեցնելու նպատակով պատռել են անտառպետության տարածքում արձանագրված հաշվեգնահատման ցուցակները: Տեսչության պետի տեղակալը կազմել է ստուգման ակտը, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ բնությանը պատճառված վնասի վերաբերյալ և հանձնել այն: 협의에 따르면, 2016년 11월 18일에 감독국의 부국장은 거액의 뇌물인 50만 드람을 받았으며 11월 22일에 자신의 사무실에서 언급된 감독국의 위에서 언급된 과의 수석 감독관과 논의하였으며 불법으로 벌채된 나무들의 실제 규모와 그 결과로 야기된 피해규모를 축소하기 위해 산림구역에서 등록된 평가목록을 찟어버렸다. 감독국의 부국장은 환경피해에 대한 허위정보가 포함된 검사보고서를 작성하여 인계하였다.
- պատռել 찢다
Նշվում է, որ բացի այդ, 2016թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը, ինչպես նաև նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված և տեսչության պետի տեղակալի կողմից վերահսկվող ստուգումների արդյունքում «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 7 անտառպետության ընդհանուր 35 պահաբաժիններում և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 7 անտառպետության ընդհանուր 34 պահաբաժիններում հայտնաբերել է ապօրինի հատված 426 ծառ՝ բնությանը պատճառված ընդհանուր 9.595.000 դրամ վնասով: Դրանց իրական ծավալները թաքցնելու նպատակով, տեսչության պետի տեղակալի թողտվությամբ, ստուգումների ընթացքում կազմված հաշվեգնահատման ցուցակներում նվազեցնելով ապօրինի հատված ծառերի վնասի հաշվարկները՝ կազմվել և շրջանառության մեջ է դրվել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակտը, որում կեղծ տեղեկություններ են ընդգրկվել հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակի և դրա հետևանքով բնությանը պատճառված վնասի վերաբերյալ: 그외에도 2016년 9월 22일부터 10월 7일 뿐만 아니라 11월 1일부터 21일 기간동안에 실시되고 감독국 부국장에 의해 관리되었던 검사결과에서 "노엠베리안 산림구역" 지점의 7개 산림구역의 총 35개소 및 "아르츠바베르트 산림구역" 지점의 7개 산림기업의 총 34개소에서 불법으로 벌채된 426 그루의 나무가 발견되었으며, 자연에 입힌 총 9,595,000 드람의 피해를 입혔다. 그것들의 실제 규모를 은폐하기 위하여 감독국 부국장의 허가를 통해 검사과정에서 작성된 평가보고서에서 불법적으로 벌채된 나무의 피해평가를 줄이고자 적발된 불법적으로 벌채된 나무의 수와 그에 따른 자연에 입힌 피해에 대하여 허위정보가 포함된 공문서를 작성하여 유포하였다.
- մասնաճյուղ 나뭇가지, 지점
- անտառտնտեսություն = անտառային տնտեսություն 산림업, 국가의 중요 산림에서 운영되는 제조기업
Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով քննիչի որոշման հիման վրա և ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարագրով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2017թ. մայիսի 18-ից հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման ընթացքում տեսչության պետի տեղակալը, անձնական և խմբային շահերից ելնելով, դիտավորյալ չի կատարել իր ծառայողական պարտականությունները. իր գիտությամբ և թողտվությամբ ստուգող խմբի անդամները ամբողջական ծավալով չեն արձանագրել ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի իրական քանակն ու բնությանը պատճառված վնասի չափը: Այնուհետև, տեսչության պետի տեղակալը ստուգման վերաբերյալ կազմել և վարույթն իրականացնող մարմնին հանձնելու ձևով շրջանառության մեջ է դրել կեղծ ակտ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: 수사를 통해 아르메니아 조사위원회의 타부쉬주의 수사과에서 조사중인 형사사건에 따라 수사관의 결정에 근거하고 아르메니아 환경부 장관의 지시에 따라 "햐야스탄" 국가비영리기관의 "이제반 산림구역" 지점에서 2017년 5월 18일부터 6월 27일까지 언급된 기간동안에 실시된 검사과정에서 감독국의 부국장은 개인 및 집단의 이해관계를 통해 고의적으로 자신의 직무를 실행하지 않았으며, 그의 지시와 허가를 받아 검사단의 구성원들은 온전히 검사과정에서 발견된 불법으로 벌채된 나무들의 실제 수와 자연에 입힌 피해규모를 기록하지 않았다. 그리하여 감독관의 부국장은 검사에 대해 작성하고 소송절차를 실시하는 기관에 인계할 양식으로 실제와 맞지 않은 정보를 포함한 허위보고서를 유포하였다.
ԿԲ-ն կանխատեսում է արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցության ավելացում: 중앙은행은 대외부문에서 아르메니아 경제에 대한 인플레이션의 영향이 증가할 것으로 예상하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը արտաքին հատվածից երկրի տնտեսության վրա կանխատեսում է գնաճային ազդեցության ավելացում՝ միաժամանակ սպասելով, որ ձեռնարկվող քայլերի արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 아르메니아 중앙은행은 대외부문으로부터 국가경제에 미치는 인플레이션의 영향이 증가할 것으로 예상하며, 동시에 취한 조치의 결과로 12개월 인플레이션은 점차 감소할 것이고 목표치인 4%의 수치에 머물 것으로 내다보았다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 중앙은행장인 마르띤 갈스띠안은 기자회견에서 말하였다.
2021թ. դեկտեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել էր բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%: 2021թ. նոյեմբերին արձանագրվել է 1.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 9.6%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս՝ նախորդ ամիսների կայուն վարքագծից հետո նոյեմբերին ավելացել է՝ կազմելով 8.4%։ 2021년 12월 14일 회의에서 중앙은행 이사회는 재융자비율을 0.5% 포인트 인상하여 7.75%로 설정하기로 결정하였다. 2021년 11월 1.7%의 인플레이션이 기록되었으며, 전년동기 개월의 1.3% 인플레이션에서 12개월의 인플레이션은 최근 9.6% 상승하였다. 12개월의 정상적인 물가상승률은 전월의 안정적인 움직임이후 11월에 8.4%로 증가하였다.
«ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի արագ վերականգնումը: Նման իրավիճակում «առաջարկի սահմանափակվածության պահպանման պարագայում հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվում է գնաճային միջավայրի զգալի ընդլայնում, ինչն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում ներքին գնաճի՝ նախկին կանխատեսումների համեմատ էական ավելացմամբ: Ձևավորված բարձր գնաճային սպասումների մեղմման և գնաճի թիրախի ապահովման նպատակով գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները: Այս պարագայում, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության ավելացում»,-ասաց Գալստյանը: "아르메니아 주요 파트너국가에서 경제활동 및 전체 수요의 가파른 회복이 계속되고 있습니다. 그와 같은 상황에서 "공급에 대한 제약이 유지되는 경우에 원자재 및 식료품의 국제시장에서 인플레이션 환경은 크게 확대되며, 이는 파트너 국가에서 내수 인플레이션의 이전 예측에 비해 크게 증가한 것으로 반영됩니다. 형성된 높은 인플레이션의 기대치를 완화하고 인플레이션의 목표를 달성하기 위해 파트너 국가의 중앙은행들은 통화조건을 지속적으로 강화하고 있습니다. 이 경우에, 대외부문으로부터 아르메니아 경제에 인플레이션의 영향이 증가할 것으로 기대되고 있습니다."라고 갈스띠안은 말했다.
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ: "쯔바르트노츠" 공항에서 돈이 든 가방이 발견되었다.
ԵՐԵՎԱՆ,14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը դեկտեմբերի 13-ին տեղեկացրել է, որ օդանավի մեջ մոռացել է ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 180000 ռուսական ռուբլի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից, ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը համապատասխան թույլտվություն ստանալուց հետո օդանավում գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 모스크바에서 예레반의 "츠바르트노츠" 국제공항으로 도착한 승객은 12월 13일에 비행기에 18만 러시아 루블이 들어 있는 기내 수화물을 잊어버렸다고 알려왔다. "아르멘프레스"에 "아르메니아" 국제공항측에서 알려오온 바에 따르면, 항공안전청의 직원은 관련 허가를 받은 후 비행기에서 승객의 가방을 찾았으며 전체 내용물과 함께 관련 절차에 따라 분실물관리팀에 인계하였다.
«Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,-հայտնում են օդանավակայանից: "우리의 승객들에게 개인물품에 대해 좀 더 주의해 줄 것을 권고하고 있습니다."라고 공항측은 밝혔다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 12월 16일자 (0) | 2021.12.19 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 12월 15일자 (0) | 2021.12.16 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 13일자 (0) | 2021.12.13 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 11일자 (0) | 2021.12.11 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 10일자 (0) | 2021.12.10 |