휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 1월 17일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 1월 17일자

LifeChallenger 2022. 1. 18. 21:05
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/01/1073134.jpg

 

 

 

Գառնու տաճարը ներառվել է Հռոմեական կայսրության օրոք կառուցված աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում: 가르니 신전은 로마제국시대에 건설된 세계 최고의 기념물 목록에 포함되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիական ճանաչված Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (Ք. ա. 754/753 – Ք. հ. 476) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը: 51 ամենագեղեցիկ հուշարձանների թվում է նաև Գառնու հայկական հեթանոսական տաճարը, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի հովտում։ 예레반, 1월 17일, 아르멘프레스: 잘 알려진 벨기엘의 Le Vif Weekend 온라인 잡지는 고대로마시대(기원전 754/753에서 기원후 476년)의 유산과 관련하여 최고의 건축기념물 목록을 발표하였다. 51개의 가장 아름다운 기념물에는 아르메니아 꼬따이크주 아자트 강유역에 위치한 아르메니아의 가르니 이교도 신전도 포함되었다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գառնին ցուցակի 37-րդ տեղում է։ "아르멘프레스"의 보도에 따르면, 가르니는 목록의 37번째에 랭크되었다. 

 

Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է մեր թվարկության 1-ին դարում` Հայոց Տրդատ Ա թագավորի կողմից։ Այն միակ հուշարձանն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում և թվագրվում է հեթանոսության ու հելլենիզմի դարաշրջանով։ 가르니 이교도신전은 1세기경 아르메니아 띠르다뜨 에이 왕에 의해 건설되었다. 그것은 이교도와 헬레니즘시대로 거슬러 올라가 아르메니아 지역에서 보존되었던 유일한 건축물이다. 

 

Պարբերականում հրապարակված ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեյը` աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնը և աշխարհի յոթ ժամանակակից հրաշալիքներից մեկը: 잡지에 실린 목록에는 세계에서 가장 큰 원형극장이며 세계 7대 불가사리중 하나인 로마의 콜로세움이 1위를 차지하고 있다. 

 

Երկրորդ տեղում է հին հռոմեական երկնքի, լույսի և ամպրոպի աստված Յուպիտերին նվիրված տաճարը, որը սկսել էր կառուցվել հռոմեական կայսր Անտոնինոս Պիոսի օրոք և ավարտվել Ներոն կայսեր օրոք (Ք. ա. 37-68)՝ գտնվում է հնագույն Բաալբեկ քաղաքում (ժամանակակից Լիբանան): 두번째로는 로마황제 안토니노스 피오스 시대에 건설되기 시작하여 네로황제시대(기원전 37-68년)에 완성되었고, 고대 바알벡시(현재의 레바논)에 위치한 고대로마의 하늘과 빛과 뇌전의 신인 쥬피터에게 봉헌된 신전이 차지하고 있다. 

 

Երրորդ տեղը զբաղեցրել է հռոմեական պանթեոնը կամ «Բոլոր աստվածների տաճարը», որը նվիրված է հին հռոմեական աստվածներին եւ կառուցվել է 1-ին դարում հռոմեական կայսր Հադրիանոսի հրամանով։ 3위에는 고대로마신들에게 봉헌되고 로마황제 하드리아누스의 명령에 의해 1세기경 건설된 로마 판테온 또는 "모든 신들의 신전"이 차지하였다. 

 

 

Պետք է մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորենք, որ սերունդներին թշնամանք չհանձնենք. Սուքիասյան: 후대에 원한을 전가하지 않기 위해서 우리의 이웃과 관계를 정상화해야한다. -수키아시안

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում սահմանից 200 կմ հեռավորությամբ բնակվող թուրքերն օգտվելու են Հայաստանի ծառայություններից: 예레반, 1월 17일, 아르멘프레스: 아르메니아 국회의 "민간계약" 정당의 국회의원 하차뚜르 수키아시안에 따르면, 터키와의 관계 정상화가 되는 경우, 국경으로부터 200 Km 거리에서 주거하고 있는 터키인들은 아르메니아의 서비스를 이용할 것이다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուքիասյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում: "아르멘프레스"의 보도에 따르면, 수키아시안은 그와 같은 의견을 의회에서 기자들과의 간담회에서 표명하였다. 

 

«Իմ կարծիքով՝ մեր սահմանից այն կողմ՝ Կարսի և մնացած տարածքներում, մինչև 200 կմ, այդտեղի բնակչությունը շատ օգտվելու է ՀՀ ծառայություններից: Եվ դրա համար ես ինքս էլ այդպիսի մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ձեռնարկություններին, որ արդեն արդիական, ամենաժամանակակից սարքավորումները ձեռք բերեն, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում: Մեր բժիշկները բավականին լավ կրթություն ունեն, և հնարավոր է, որ այդտեղի բնակիչները՝ կապ չունի ազգությամբ թուրք են, թե ոչ, Գյումրիից օգտվեն, իսկ Մարգարայի կողմից կարող են Երևանից օգտվել: Մենք նույնպես օգտվելու ենք այն ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած»,- ասաց Սուքիասյանը՝ շեշտելով, որ դա իր գնահատականն է: "나의 생각으로는 우리 국경의 한 측면인 카르스와 나머지 지역에서 최대 200 Km의 인구들은 아르메니아 서비스를 이용하게 될 것입니다. 그리고 그것을 위해서 나 자신도 이미 인공지능으로 작동하는 최신, 최첨단의 장비를 확보하라는 메시지를 우리의 의료진들에게 전했습니다. 우리 의료진들은 아주 좋은 교육을 받았으며, 터키인이든 그렇지 않든 국적과 상관없이 그곳의 주민들은 귬리를 이용하며, 마르가라이를 통해 예레반을 이용할 수 있습니다. 우리도 그들이 발전시킨 서비스를 이용하게 될 것입니다."라고 수키아시안은 그것이 그의 평가임을 강조하면서 말했다.    

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստին՝ նա նշեց, որ հրեաների ցեղասպանություն ևս եղել է, նրանք այսօր Գերմանիայում հաշտ ապրում են: Դիտարկմանը, որ Գերմանիան ճանաչել է հրեաների ցեղասպանությունը, նա ասաց, որ Հայաստանն էլ այդ ուղղությամբ աշխատում է: 그는 아르메니아 대학살의 사실을 언급하면서 유대인 학살이 있었고 그들은 오늘날 독일에서 평화롭게 살고 있음을 언급하였다. 독일이 유대인 대학살을 인정했다는 사실에 대해 그는 아르메니아에서도 그를 위해 일하고 있음을 말했다. 

 

«Ես ուզում եմ այնպես լինի, որ մեր սերունդներն ունենան հզոր երկիր, բարեկեցիկ կյանք: Դրա համար ֆորմուլաներ կան: Մենք պետք է նայենք տարածաշրջանում, գիտակից լինենք, մենք նույնպես օգտվենք, մեր հարևանները՝ նույնպես: Մեր հարևանները պետք է հարգեն մեր իրավունքները, մենք՝ նրանց»,-ասաց պատգամավորը: "나는 우리의 후대가 강한 나라, 풍요로운 삶을 가지기를 원합니다. 그것을 위한 공식이 있습니다. 우리는 이 지역을 살펴보고, 인식해야하며, 우리는 또한 이용해야하고, 우리의 이웃도 그래야합니다. 우리의 이웃은 우리의 권리를 존중해야하고, 우리도 그들의 권리를 존중해야합니다."라고 국회의원은 말했다. 

 

Խաչատրյանը կարծում է՝ հնարավոր, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ ունենա հարևանական հարաբերություններ: 하차뜨리안은 아르메니아가 아제르바이잔과 우호적인 관계를 가질 수 있다고 생각하였다. 

 

«Աշխարհի շատ երկրներ, որոնք հարևաններ են, մեկը մյուսի համախառն ներքին արդյունքի մեջ բավականին մեծ ծավալներ են ունենում: Եթե ստացվի այնպես, որ մենք մեր հարևանների հետ ունենանք համախառն ներքին արդյունքի թեկուզ 5-ից բարձր տոկոս, ապա դա շատ զսպող գործիք է, որպեսզի հարաբերությունները ևս լավացնեն»,- ասաց Սուքիասյանը: "이웃을 가지고 있는 세계의 많은 나라들은 서로의 GDP에 상당히 많은 규모를 가지고 있습니다. 만약 우리가 우리 이웃과 GDP의 적어도 5% 이상을 가지고 있다면, 그것은 관계를 개선하기 위해 매우 제한적인 도구입니다."라고 수키아시안은 말했다.  

 

- համախառն ներքին արդյունք GDP 국내총생산

 

Ըստ նրա՝ Ադրբեջանի հետ թշնամությունը չպետք է փոխանցել զավակներին, սերունդներին: 그에 따르면, 아제르바이잔과의 적개심을 자녀와 후대에게 전가해서는 안된다. 

 

«Ունենք այն, ինչ ունենք: Քարտեզով գիտենք, թե որտեղ ենք գտնվում, գիտենք, թե ինչ հարևաններ ունենք: Եվ մենք պետք է մեր հարևանների հետ կարգավորենք մեր հարաբերությունները, որ մեր սերունդներին թշնամանք չհանձնենք»,- ասաց պատգամավորը: "우리는 우리가 가진 것을 가지고 있습니다. 우리는 지도를 통해 우리가 어디에 위치하고 어떤 이웃을 가지고 있는지에 대해 알고 있습니다. 그리고 우리는 우리 이웃과 관계 정상화를 가지고 우리의 후대에게 적개심을 전가해서는 안됩니다.'라고 국회의원은 말했다. 

 

Իսկ ինչ վերաբերում է Արցախին, ապա, նա կարծում է, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի շրջանակում: 그리고 아르차흐와 관련해서도, 그는 아르차흐의 문제는 주권의 틀안에서 정상화해야한다고 생각한다. 

 

 

Մանկական հիվանդանոցներում ծանրաբեռնվածությունը կթեթևանա. սկսվում է բուժծառայությունների բարեփոխման գործընթաց: 어린이 병원에서 업무량이 줄어들 것이다. 의료서비스의 개혁절차가 시작되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սկսվում է մանկական բուժծառայությունների բարեփոխումների գործընթաց: Այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավվել են ոլորտի մասնագետներ, պատասխանատուներ, շահագրգիռ կողմեր: 예레반, 1월 17일, 아르멘프레스: 아르메니아에서 어린이 의료서비스의 개혁절차가 시작되고 있다. 이를 위한 업무를 실시할 목적으로 실무팀이 설립되었으며, 거기에는 분야 전문가와 공무원, 이해관계자가 참여되었다. 

 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նշեց, որ բարեփոխումները նախատեսում են իրականացնել մի քանի ուղղություններով: Բարեփոխումների առաջին ուղղությունն առնչվում է ամբուլատոր ծառայություններին: "아르멘프레스"의 기자회견장에서 실시된 기자회견에서 아르메니아 보건부의 모자보건관리부장 누네 파샤얀은 개혁은 여러 방향으로 실시될 예정이라고 밝혔다. 개혁의 첫번째 방향은 외래환자 서비스에 관한 것이다. 

 

«Խնդիր է դրված վերազինել ամբուլատոր օղակները: Մասնավորապես, վերազինումը վերաբերում է ինչպես սարք-սարքավորումներով հագեցվածությանը, այնպես էլ մասնագետների վերապատրաստմանը: Սա մի կողմից կնպաստի բնակչությանը տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը, մյուս կողմից կօգնի թեթևացնել ստացիոնար ծառայություն իրականացնող բուժհաստատությունների գերծանրաբեռնվածությունը» ,- ասաց Նունե Փաշայանը: "문제는 외래환자를 위한 장비를 업그레이드하는 것입니다. 특히, 업그레이드는 장비장착 뿐만 아니라 전문가의 교육도 모두 의미합니다. 이것은 한편으로 인구에게 제공되는 서비스 질의 향상에 기여하고, 다른 한편으로는 고정서비스를 실시하는 의료기관의 업무량을 완화하는데 도움이 될 것입니다."라고 누네 파샤얀은 말했다.  

 

Առողջապահության նախարարությունը ներկայացուցիչը նկատեց, որ հատկապես սեզոնային գրիպների, սուր շնչառական վարակների պարագայում մանկական բուժծառայություն իրականացնող հաստատությունները գերծանրաբեռնված են աշխատում: Եղել է օր, որ հիվանդանոցներից մեկը սպասարկել է 150 բուժառուի, որից 15-20 տոկոսն է հոսպիտալացման կարիք ունեցել: 보건부 담당자는 특히, 계절독감과 급성호흡기 감염의 경우에는 아동진료를 실시하는 기관의 업무량을 가중시킨다고 지적하였다. 병원들중 한 곳은 150명의 환자를 진료하던 날, 그들 중 15-20%가 입원이 요구되었다. 

 

«Այսինքն՝ առաջնային օղակները, ամբուլատորիաները պետք է մնացած դեպքերը սպասարկեին, սակայն ստացվում է, որ մեծամասնությունը ցանկացած խնդրի դեպքում վազում են հիվանդանոցներ, այնինչ, այդպես պետք է չլինի»,- ասաց Նունե Փաշայանը: Մի կողմից պոլիկլինիկաներն են ուղղորդում հիվանդանոց, մյուս կողմից ծնողներն են հակված դիմել հիվանդանոցներին: Նունե Փաշայանի խոսքով, խնդիր է դրված ուժեղացնել պոլիկլինիկաները, որ կամաց-կամաց ձևավորվի առաջին օղակին դիմելու մշակույթը, մարդիկ ավելի շատ վստահեն պոլիկլինիկայի իրենց բժիշկներին: "다시말해, 1차 진료소와 외래 진료소는 다른 경우에 환자들에게 남겨졌지만, 대부분은 어떤 문제가 있어 병원을 찾았지만, 그렇게 해서는 안되었다."라고 누네 파샤얀은 말했다. 한편으로 보건소는 병원으로 안내하였고, 다른 한편으로 부모들은 병원에 신청하는 경향이 있다. 누네 파샤얀의 말에 따르면, 문제는 보건서를 강화하여 서서히 1차 진료소에 신청하는 추세를 형성하고, 사람들이 보건소의 의사들을 더 많이 신뢰해야한다는 것이다. 

 

 

Առանց նախապայմանների սահմանների բացումը բխում է Հայաստանի շահերից. Արշակյան: 사전조건없이 국경을 개방하는 것이 아르메니아의 이익이 될 것이다. -아르샤키안

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հետ բանակցությունների համար Հայաստանի օրակարգը չի փոխվել, այն շարունակում է լինել առանց նախապայմանների սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 예레반, 1월 17일, 아르멘프레스: 터키와의 협상을 위한 아르메니아의 의제는 변함이 없다. 그것은 사전조건없는 국경의 개방이고 외교관계를 형성하는 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 국회의 부국회의장 하꼬프 아르샤끼안은 기자와의 인터뷰에서 확신하였다.  

 

«Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանի սահմանները լարված են, և մենք խաղաղ պայմաններում հազարավոր զոհեր ենք ունեցել թե պատերազմի ընթացքում, թե խաղաղ պայմաններում: Կարծում եմ՝ այն խաղաղության օրակարգը, որ մենք հիմա առաջ ենք տանում և մեր ժողովրդից դրա համար քվե ենք ստացել, հենց միտված է նրան, որ կարողանանք մեր սահմանների և Հայաստանի անվտանգությունն օր առաջ ապահովել, որպեսզի այլևս խաղաղ պայմաններում զինվորներ չզոհվեն, որպեսզի այլևս Հայաստանը պատերազմների մեջ չհայտնվի»,-ասաց Արշակյանը: "아르메니아의 독립이후로 아르메니아 국경은 긴장상태에 있으며, 우리는 평시에 전쟁기간이든, 평화로운 시간이든, 수천명의 사상자를 가지고 있었습니다. 내 생각으로는 우리는 지금 추진하고 있는 평화의 의제는 우리의 국민들로부터 지지를 받을 것이며, 우리가 우리의 국경과 아르메니아의 안보를 하루 전에 미리 확보하여, 더이상 평시에 군인이 죽지않게 하기 위해, 더이상 아르메니아가 전쟁의 참화속에 있지 않게 하기 위한 것을 목표로 하고 있습니다."라고 아르샤끼안은 말했다. 

 

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը՝ նա նշեց, որ դա ընդամենը նրանց առաջին հանդիպումն էր, և նորմալ է, որ շատ տեղեկատվություն չկա: 아르메니아와 터키의 특별대표회담에 관해서 그는 그것은 단지 첫 회담이었을 뿐, 많은 정보가 있지 않는 것이 정상이라고 언급하였다. 

 

«Առաջին հանդիպումն է տեղի ունեցել, մարդիկ ծանոթացել են, մեր կողմն իր օրակարգն է առաջ բերել, թե մենք ինչով ենք հետաքրքրված, թուրքական կողմն իր օրակարգն է բերել, տեղի է ունեցել քննարկում: Այդ քննարկումից հետո կողմերը գնացել են իրենց մայրաքաղաքներ՝ ճշգրտելու, քննարկելու այդ օրակարգային հարցերը»,-ասաց Արշակյանը: "첫 회담이 개최되었으며, 사람들은 친숙해졌고, 우리 측이 우리가 무엇에 관심이 있는지에 대한 의제를 전달하였으며, 터키측은 자신들의 의제를 가져왔으며, 논의가 진행되었습니다. 해당 논의후 양측은 해당 의제에 대해 명확히 하고, 논의하기 위해 자신들의 수도로 돌아갔습니다."라고 아르샤키안은 말했다.  

 

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ինչո՞վ է հետաքրքրված, նա ասաց՝ առանց նախապայմանների սահմանների բացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ: 아르메니아가 무엇에 관심이 있는지에 대한 질문에 답변하면서 그는 전제조건없이 국경을 개방하고, 외교관계를 수립하는 것이라고 말하였다. 

 

«Մեր օրակարգը չի փոխվել: Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունները հայտարարել են, որ թուրքերի հետ խոսելու մեր օրակարգը հետևյալն է՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները պետք է բացվեն և հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ»,-ասաց ԱԺ փոխնախագահը: "우리의 의제는 변하지 않았습니다. 독립 아르메니아의 모든 정권은 터키와의 대화를 위한 우리의 의제는 다음과 같다고 발표하였습니다. 전제조건없이 터키와 국경을 개방하고 외교관계를 수립하는 것입니다."라고 국회 부의장은 말했다. 

 

Հարցին, թե ի՞նչ վստահություն կա, որ Թուրքիան առաջ չի քաշի նախապայմաններ՝ Արշակյանն ասաց, որ նման ռիսկ կա: Արշակյանը հիշեցրեց, որ ՌԴ-ի միջնորդությամբ են տեղի ունենում այդ հանդիպումները, բանակցությունները, ՌԴ ԱԳ նախարարությունը նույնպես դրական է արձագանքում: «Հույս ունեմ, որ նաև միջազգային գործընկերների օգնությամբ մենք կկարողանանք սահմաններ բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը լուծել: Եվ դա բխում է ՀՀ շահերից»,-ասաց ԱԺ փոխնախագահը: 터키가 전제조건을 제시하지 않는 것에 어떤 확신이 있는지에 대한 질문에 아르샤키안은 그와 같은 리스크가 있다고 말했다. 아르샤끼안은 상기시켰다. 러시아 연방의 중재를 통해 해당 회담과 협상이 개최되었으며, 러시아 연방의 외교부도 긍정적으로 응답하였음을 상기시켰다. "바라건데, 국제파트너의 도움으로 우리는 국경을 개방하고, 외교관계를 수립하는 문제를 해결할 수 있을겁니다. 그리고 그것이 아르메니아의 이익입니다."라고 국회 부의장은 말했다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments