휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 1월 18일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 1월 18일자

LifeChallenger 2022. 1. 19. 02:05
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/01/1073259.jpg

 

 

Բացահայտվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու դեպք: 아제르바이잔의 특수청에 의해 아르차흐의 주민들을 염탐한 사례가 공개되었다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերում ակտիվացրել են Արցախում բնակվող անձանց հետ կապ հաստատելու փորձերը՝ նրանց շրջանում խուճապ տարածելու և կամ վերջիններից տեղեկություններ հավաքագրելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը: 스테파나께르뜨, 1월 18일, 아르멘프레스: 최근 아제르바이잔의 특수청은 소셜네트워크에서 그들 사이에 공포를 퍼뜨리고, 후자로부터 정보를 수집할 목적으로 아르차흐에서 거주하고 있는 사람들과 연결하려는 시도가 강화되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국의 국가안보청은 공지문을 유포하였다. 
 
- խուճապ 공포
 
«Հերթական դեպքում կեղծանվան տակ գրանցված թելեգրամյան օգտատերը, ներկայանալով որպես հայուհի, Արցախում բնակվող անձի հետ սկզբում վարել է մտերմություն ձևավորելու նպատակ հետապնդող խոսակցություն, նրան ուղարկել իր մերկ վիճակում նկարները, պահանջել նույնպիսի նկարներ, որից հետո իրենց մեջ վարված հաղորդակցության բովանդակությունը հրապարակելու սպառնալիքի տակ պահանջել տրամադրել տեղեկություններ, տարբեր տեղանքների լուսանկարներ, խոստանալով նաև վճարել մատուցած ծառայությունների դիմաց՝ նախապես ուղարկված բանկային հաշվին գումար փոխանցելու եղանակով»,- ասված է հաղորդագրության մեջ: "또 다른 경우에는 가명으로 등록된 텔레그램의 이용자가 아르메니아 여성인 것처럼 가장하여, 아르차흐에 거주하고 있는 개인과 먼저 친밀감을 형성하기 위해 대화를 나누었고, 그에게 자신의 누드 사진을 보내었고, 같은 형식의 사진을 요구하였다. 그런 후에 그들이 나누었던 대화내용을 유포하겠다는 협박으로 정보와 다른 장소의 사진을 제공하고, 사전에 보내진 은행계좌에 돈을 이체하는 방법으로 제공받은 서비스에 대한 댓가를 지불할 것을 약속하도록 요구하였다."고 공지문에 명시되었다. 
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է վերը նկարագրված դեպքի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկությունների բովանդակությունը, ծավալը, ինչպես նաև արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները: 아르차흐의 국가안보청은 위에서 서술한 사건에 대한 정황을 조사하고 있으며, 아제르바이잔의 특수청에게 제공된 정보의 내용과, 규모 뿐만 아니라 범행동기와 목적을 조사하고 있다. 
«Միաժամանակ կրկին հորդորում ենք սոցիալական ցանցերում զերծ մնալ անծանոթ օգտատերերի հետ շփումներից ու կասկածելի առաջարկներ ընդունելուց, Արցախի Հանրապետության անվտանգությանը սպառնացող տեղեկություններ տրամադրելուց, իսկ նման պահանջներ կամ առաջարկներ ներկայացվելու դեպքերի մասին անհապաղ հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը»,- նշված է Արցախի Հանրապետության ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: "동시에, 우리는 재차 소셜네트워크에서 알 수 없는 이용자와의 접촉과 의심스러운 제안을 수락하는 것, 아르차흐 공화국의 안보를 위협하는 정보를 제공하는 것을 피하고, 그와 같은 요구나 제안을 받는 경우에 대해 아르차흐 공화국의 국가안보청에 신고해줄 것을 권고합니다."라고 아르차흐 공화국의 국가안보청이 유포한 공지문에 언급되었다. 
 

 

Արեգ Հովհաննիսյանն ու Ճապոնիայի ԱԳ պետնախարարը քննարկել են ճապոնական ընկերությունների ներգրավումը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում: 아렉 호브하니시안과 일본 외무성 장관은 아르메니아 인프라프로그램에 일본회사의 참여를 논의하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 18-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Տակակո Սուզուկիի հետ: 예레반, 1월 18일, 아르멘프레스: 1월 18일에 아렉 호브하니시안 대사는 일본 외무성 장관인 다카꼬 스즈키와 만났다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության մի շարք հարցեր: "아르멘프레스"에 일본주재 아르메니아 대사관이 알려온 바와 같이, 회담에서 양자 및 다국적 협력의 여러 문제가 논의되었다. 

 

Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ համատեղ միջոցառումների անցկացմանը: Կարևորվել է մշակույթի միջոցով փոխադարձ ճանաչելիության բարձրացումը, մարդկային շփումների աշխուժացումը, տնտեսական հարցերի օրակարգում առավել առարկայական քննարկումները և ճապոնական ընկերությունների ներգրավումը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում (ճանապարհների, ջրամբարների կառուցում, «կանաչ քաղաքի» գաղափարին առնչվող ծրագրեր և այլն), ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում: 아르메니아와 일본간 수교 30주년을 기념하며 공동행사의 개최에 대해 특별하게 언급하였다. 문화를 통한 상호인식의 증대와 인적 접촉 강화, 경제문제의 의제에서 보다 실질적인 논의와 아르메니아의 인프라 프로그램 (도로, 상수원의 건설, "녹색도시" 개념과 관련된 프로그램 등)에 대한 일본기업의 참여 뿐만 아니라 재생에너지 분야에서 중점을 두었다. 

 

Հանդիպմանն ընդգծվել է նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: 회담에서는 양국간 법률분야의 강화에 대한 필요성도 강조되었다. 

 

Թուրքիան բաց և ակնհայտորեն հայտարարել է իր նախապայմանների մասին. Տիգրան Աբրահամյան: 터키는 공개적으로 그들의 전제조건에 대해 공개하였다. - 띠끄란 압라하미안

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան բաց և ակնհայտորեն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում իր նախապայմանների մասին։ 예레반, 1월 18일, 아르멘프레스: 터키는 공개적으로 아르메니아와의 관계 정상화하는 문제에서 자신들의 전제조건에 대하여 밝혔다. 

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ "아르멘프레스"가 보도한 바와 같이, 기자와의 간담회에서 "나의 명예" 정당의 국회의원 띠그란 압라하미안은 그와 같은 의견을 표명하였다. 

 

«Թուրքիան իր ավանդական նախապայմաններին ավելացրել է, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը», որին հասնելու համար Թուրքիան և Ադրբեջանը քաղաքական, դիվանագիտական, ռազմական, քարոզչական հսկայական ներդրումներ են անում։ Եվ այս պարագայում, կրկնում եմ, նախապայմանների մասին Թուրքիան ամենատարբեր խողովակներով ներկայացրել է։ Եվ այս ժամանակահատվածում հանրությանը հավաստիացնել, թե իրականության մեջ կողմերը գտնվում են հավասար դիրքերում, և գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, մեղմ ասած, որևէ ձևով չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Աբրահամյանը։ "터키는 터키와 아제르바이잔이 정치적, 외교적, 군사적, 막대한 캠페인 투자를 달성하기 위한 이른바 "잔게주르 회랑"이라 불리는 자신들의 전통적인 전제조건을 추가하였습니다. 그리고, 이 경우, 재차 말씀드리지만, 터키는 다양한 채널을 통해 전제조건에 대해 제시하였습니다. 그리고, 이 기간동안 실질적으로 양측이 동등한 입장에 있음을 대중들에게 확신시키고, 절차는 전제조건없이 진행되며, 간단하게 표현하자면, 현실과 일치하지 않는 것은 없다는 것입니다."라고 압라하미안은 말했다. 

 

Պատգամավորի խոսքով՝ եթե նույնիսկ որոշակի կարճ ժամանակով Թուրքիան բարեհաճ լինի, և ցույց տա, թե Հայաստանում կյանքը փոխվել է, իրականության մեջ դա շատ կարճաժամկետ արդյունք է ունենալու, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերությունները կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը։ 국회의원의 말에 따르면, 비록 일정한 단기간동안 타키가 우호적일지라도 아르메니아에서 삶이 변화되었음을 보여준다면, 현실에서 그것은 매우 단기적인 효과를 가질 것입니다. 왜냐하면, 터키와 아제르바이잔의 목적에서 문제는 경제관계를 건설하는 것 뿐만 아니라 자신들의 정치적, 군사적 이익에 도달하는 것이기 때문입니다. 

 

 

Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը: 터키와 아제르바이잔은 올해 이그디르와 나히체반에 대한 가스관 건설을 시작할 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան և Ադրբեջանը այս տարի կսկսեն Նախիջևան բնական գազի մատակարարման մասին հուշագրի իրականացումը, որը ստորագրվել է 2020 թվականին երկու երկրների էներգետիկայի նախարարների կողմից։ 예레반, 1월 18일, 아르멘프레스: 터키와 아제르바이잔은 올해 2020년 양국의 에너지 장관이 서명한 나히체반의 천연가스 공급에 관한 양해각서를 시작할 것이다. 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սաբահ»-ը: 이에 대하여, '아르멘프레스"가 보도한 바와 같이, 터키의 "사바흐"는 다음과 같이 발표하였다. 

 

BOTAŞ  և SOCAR ընկերությունների կողմից իրականացվող այս նախագծի շրջանակում Նախիջևան բնական գազ կմատակարարվի Թուրքիայի Իգդիրի նահանգից։ BOTAS와 SOCAR사에 의해 실시되고 있는 이 프로그램의 틀안에서 나히체반에 대한 천연가스는 커키의 에그디르 지방에서 제공될 것이다. 

 

Թուրքական կողմից ընդհանուր ներդրումը կկազմի 185 մլն լիրա։ 터키에 의해 전체 투자금은 1억 85백만 리라에 달할 것이다. 

 

Այս տարի Թուրքիան մտադիր է ներդնել նախագծում 100 մլն լիրա։ 올해 터키는 해당 프로젝트에 1억 리라를 투자할 예정이다. 

 

Համաձայնագրում նշվում է, որ Նախիջևանին կտրամադրվի տարեկան 500 մլն խմ բնական գազ։ 협정서에는 나히체반에 매년 5억 입방미터의 천연가스가 공급될 것이라 명시되었다. 

 

 

Բժշկական ծառայությունները դարձնել առավել հասանելի. ԱՆ-ն մշակել է ապահովագրության համակարգի նախագիծ: 의료서비스는 보다 쉽게 이용될 것이다. 보건부는 보험제도의 초안을 고안하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշեց, որ հայեցակարգը պատրաստ է ու այն սահմանում է բժշկական այնպիսի փաթեթ, որը ներառում է առողջապահության ոլորտի 90 տոկոս ծառայությունները: 예레반, 1월 18일, 아르멘프레스: 아르메니아에서 종합건강보험시스템이 도입된다. "아르멘프레스"의 기자회견장에서 개최된 기자회견에서 아르메니아 보건부 장관의 1차관인 레나 나누시안은 개념은 준비되었으며 그것은 보건분야의 90%에 달하는 서비스를 포함하는 의료패키지와 같이 정의되었다. 

 

«Պետության կողմից որոշ խմբերի համար ապահովված է պետական ֆինանսավորում բժշկական ծառայություններ ստանալու համար: Բնակչության մի մեծ խմբի համար որևէ ձևով չի երաշխավորվում այդ բժշկական ծառայությունների հասանելիությունը: Բժշկական ծառայություններն անհասանելի են լինում թանկ լինելու պատճառով: Շատ հաճախ բուժառուները վարկեր են վերցնում, պարտք են անում, անշարժ գույք են վաճառում, որ կարողանան բժշկական ծախսերը հոգալ: Ահա այս նոր համակարգով, փորձում ենք բժշկական ծառայությունները հասանելի դարձնել մեր քաղաքացիների համար»,-ասաց Լենա Նանուշյանը: "국가에 의해 일부 그룹은 국가기금에서 의료서비스를 제공받을 수 있도록 보장되어 있습니다. 이러한 의료서비스의 이용은 인구의 대다수 그룹에게는 보장되지 않습니다. 의료서비스는 비싸기 때문에 이용할 수 없습니다. 매우 자주 환자들은 치료를 받기 위해 대출을 받고, 돈을 빌리고, 부동산을 매각합니다. 이 새로운 시스템을 통해 우리는 의료시스템을 우리의 시민들이 이용할 수 있도록 노력하고 있습니다."라고 레나 나누쉬안은 말했다.  

 

Ըստ նախարարի տեղակալի՝ տնային տնտեսությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ հաճախ աղքատանում են առողջապահական ծախսերի պատճառով: Նրանք միջին եկամտային խմբից տեղափոխվում են ավելի ցածր եկամուտ ունեցողների խումբ: Նախարարությունը խնդիր է դրել քաղաքացիների համար ապահովել ֆինանսական պաշտպանվածություն: 차관의 말에 따르면, 가정경제연구에 따르면, 사람들은 자주 보건비용때문에 가난해지고 있다는 것을 보여준다. 그들은 중간 소득그룹에서 보다 낮은 소득그룹으로 이동하고 있습니다. 부처는 시민들을 위한 재정적 지원을 제공하는 것을 목표로 삼고 있다. 

 

«Թեպետ այսօր պոլիկլինիկական ծառայությունների մի զգալի հատվածն անվճար է, սակայն քաղաքացին, բուժառուն, հասկանալով, թե հետազոտությունների, ախտորոշումների համար ինչ ծախսեր է կատարելու, հետ է կանգնում և չի դիմում բժշկին: Այժմ ապահովագրության համակարգը ներդնելուն ուղղված աշխատանքները նպատակ ունեն լուծել հենց այս խնդիրները»,-ասաց Լենա Նանուշյանը: "오늘날, 보건소의 서비스는 상당수가 무료이지만, 시민과 간호사는 검사와 진단에 대한 비용을 깨닫고서는 뒤로 물러서, 의사에게 돌아가지 않습니다. 이제 보험제도를 도입하는 것은 이러한 문제를 해결하는 것을 목표로 하고 있습니다."라고 레나 나누쉬안은 말했다. 

 

Հայեցակարգը փակում է այն հիմնական ծառայությունների ցանկը, որոնք հասանելի կլինեն քաղաքացիներին: Ձևավորել է բժշկական ծառայությունների փաթեթ, որը 90-95 տոկոսով ամբողջ դաշտը փակում է: Լենա Նանուշյանի խոսքով, ծառայություններում ներառված են կանխարգելիչ միջոցառումները, հետազոտությունները, ախտորոշման, փոխպատվաստման ծառայությունները, բոլոր վիրահատությունները, սիրտանոթային հիվանդությունների բուժումը, վիրահատությունը, օնկոլոգիական մնացած ծառայությունները (խմբ.-ներկայում որոշ ծառայություններ պետությունը ֆինանսավորում է), ատամնաբուժական ծառայությունների մի մասը ևս ներառված է և այլն: 이와 같은 개념은 시민들이 이용할 수 있는 기본적인 서비스의 목록을 닫게 하고 있다. 90-95% 전체분야를 폐쇄하게 하는 의료서비스 패키지를 구성하였다. 레나 나누쉬안의 말에 따르면, 서비스에는 예방조치, 검사, 진단, 이식 서비스, 모든 수술, 심혈관질환의 치료, 외과수술, 나머지 종양서비스 (일부 서비스는 현재 국가기금에서 지원하고 있다), 치과서비스의 일부가 포함되어 있다. 

 

Կարևորելով ապահովագրական համակարգի ներդրմանն ուղղված քայլերը՝ փորձագետ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը նշեց, որ սահուն անցումն ապահովելու համար շատ կարևոր է հաշվի առնել մի շարք խնդիրներ: 보험제도의 도입에 대한 단계르 살펴보며, 전문가이자 종합의료보험제도의 도입에 대한 개념설계의 실무그룹의 구성원인 삼벨 하라지안은 원활한 전환을 보장하기 위해 여러 문제들을 고려하는 것은 매우 중요하다고 언급하였다. 

 

 

Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության լավարկմանն ու նոր բովանդակության մշակմանը վերաբերող հարցեր: 아르메니아의 변혁에 대한 2050년까지의 전략개선과 신규 컨텐츠의 설계와 관련된 문제가 총리와 논의되고 있다.  

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության իրականացմանն ու հնարավոր վերափոխմանն առնչվող հարցեր: 예레반, 1월 18일, 아르멘프레스: 아르메니아 총리 니콜 파쉬니안과 협의가 진행되고 있다. 협의동안 아르메니아의 개혁에 대한 2050년까지의 전략 이행과 가능한 변혁과 관련된 문제가 논의되었다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության սկզբում նշել է. "아르멘프레스"에 총리실이 알려온 바와 같이, 니콜 파쉬니안이 협의 초반에 다음과 같이 언급했다.

 

«Այսօր հավաքվել ենք քննարկելու և վերանայելու Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը և, ի վերջո, հասկանալու այդ ռազմավարության հարաբերություններն ընթացիկ իրավիճակի հետ, գնահատելու կապերը կառավարության գործունեության և միջոցառումների ծրագրերի հետ: Նաև, ըստ այդմ, պետք է տեսնենք, թե ինչ կարգաբերումների անհրաժեշտություն կա, ընդհանրապես կա, թե՝ չկա, և ինչպես ենք շարունակում ռազմավարության իրականացումը՝ իհարկե նախ և առաջ գնահատելով դրա ակտուալությունը: "오늘 우리는 아르메니아의 변혁에 대한 2050년까지의 전략을 논의하고 검토하기 위해서, 마지막으로, 그러한 전략의 관계를 현재 상황으로 이해하고, 정부활동과 실행프로그램과 연결을 평가하기 위해 모였습니다. 또한, 그것에 따라, 우리는 물론, 그러한 실효성을 평가함으로써 어떤 조정의 필요성이 있는지, 보편적으로 존재하는지 아닌지와 어떻게 우리가 지속적으로 전략의 이행을 하고 있는지를 살펴봐야합니다. 

 

Այս ընթացքում իմ դիտարկումները և աշխատանքը ռազմավարության հետ ցույց է տալիս, որ այն իր ակտուալությունն ընդհանրապես ոչ միայն չի կորցրել, այլև հակառակը, նույնքան ակտուալ է, որքան նրա ընդունման և հրապարակման պահին: Մենք այս առումով հիմա պետք է կողմնորոշվենք մեր հետագա անելիքների շուրջ»: 이러한 과정에서 나의 관찰과 전략에 관한 업무는 그것이 실효성을 전혀 잃지 않았을 뿐만 아니라 반대로 채택과 공표 당시와 마찬가지로 관련성이 있음을 보여주고 있습니다. 우리는 이와 관련하여 지금 다음에 무엇을 해야할지를 결정해야만 합니다."

 

Հաջորդիվ քննարկվել են ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերին, նպատակներին, մոտեցումների լավարկմանը, վերափոխմանը, ներդաշնակեցմանը, փաստաթղթով նախատեսվող միջոցառումների ակտուալության գնահատմանը, նոր բովանդակության մշակմանը վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: 다음으로 전략을 통해 예정되어있던 프로그램, 목적, 접근방식의 개선, 변혁, 조화, 문서를 통해 예정되어 있던 조치의 시급성 평가, 신규 콘텐츠의 설계와 관련된 여러 문제들이 논의되었다. 다양한 제안과 관찰이 소개되었다. 

 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ վերոնշյալ ռազմավարությունն անհրաժեշտ է դիտարկել որպես ուղենիշ. վերափոխման արդյունքում այն կառավարության համար պետք է դառնա կիրառական գործիք: 협의를 요약하면, 총리 파쉬니안은 위에서 언급한 전략은 지침으로써 고려되어야하며, 변혁의 결과로 정부를 위한 실용적인 도구가 되어야한다고 언급하였다. 

 

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրիում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը: 아르메니아 식품안전검사기관은 귬리에서 빵제조의 가동을 중지시켰다. 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանիտարահիգենիկ պայմանների ոչ բավարար լինելու պատճառով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրիում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը: 예레반, 1월 18일, 아르멘프레스: 위생조건의 열악한 상태로 인하여 아르메니아 식품안전검사기관은 귬리에서 빵제조의 가동을 중지시켰다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող կապերի բաժնից: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 식품안전검사기관의 인식, 자문 및 대중홍보와 관련된 부서가 알려왔다. 

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչիկ Հարթենյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Գյումրի) և պարզել, որ այդ կազմակերպությունում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ չեն, արտադրամասի հատակը, պատերը, առաստաղը լվացվող և ախտահանվող չեն, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում, նախատեսված չեն համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար: 공지문에는 아르메니아 식품안전검사기관의 쉬락주 센터 검사관은 개인기업가 하칙 하르테니안 소유의 빵 제조시설에서 (귬리시) 검사를 실시하였으며 해당 조직에서 제조, 보조, 행위실은 깨끗하고 개조되지 않았으며, 제조실의 바닥, 벽, 천정은 세척되고 살균되지 않았으며, 원자재와 다른 재료들은 부패나 오염방지 측면에서 보관되지 않았으며, 관련 구역에서 작업도구와 부속품의 세척, 살균 및 보관이 계획되지 않았음을 밝혔다고 명시되었다. 

 

Վերոնշյալ փաստերի հիման վրա հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: 위에 언급된 사실을 근거로 빵제조활동을 중지시켰으며, 발견된 위반을 제거하기 위한 기간이 설정되었다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments