휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 1월 19일자 본문
Շրջակա միջավայրի նախարարությունը օզոնաքայքայիչ նյութերի նվազեցմանը միտված նախագիծ է ներկայացրել: 환경부는 오존층 파괴물질의 저감을 위한 과제를 발표하였다.
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է օզոնաքայքայիչ մի շարք նյութերի ներմուծման եւ իրացման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանել 2 տոկոս՝ գործող օրենսդրությամբ օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման եւ իրացման համար սահմանված մեծություններին համապատասխան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ 예레반, 1월 19일, 아르멘프레스: 환경부는 운영중인 법률으르 통해 오존층 파괴물질의 수입과 판매를 위해 규정된 값에 따라 여러 오존층 파괴물질의 수입 및 판매를 위한 환경세율을 2%로 설정할 것을 제안하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 국회에서 환경부 장관 하코프 시미디안은 법안을 제출하였다.
ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը: Այդ ապրանքների խմբում ներառված են նաեւ օզոնաքայքայիչ նյութերը: Օրենսդրական կարգավորումների շարունակական բարելավման արդյունքում նշված նյութերի (կամ դրանց մի մասի) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արդեն իսկ արգելված է, հետեւաբար իրատեսական չի դրանց շրջանառության համար բնապահպանական հարկի սահմանումը: Չի կարգավորում այլ օզոնաքայքայիչ նյութերի հետ կապված հարաբերությունները, որոնք ներմուծվում են երկիր, ինչպես նաեւ չի անդրադառնում ներմուծվող հիդրոֆտորածխածիններին: 아르메니아 세법에 따라 환경에 피해를 입히는 제품에 대해 환경세율이 정해져 있다. 그러한 제품그룹에서 또한 오존층 파괴물질도 포함되어 있다. 입법규정의 지속적인 개선결과로 인해 언급된 물질의 (또는 그 일부) 수입에 대해 아르메니아 공화국은 이미 금지되어 있으므로, 그것의 유통에 대해 환경세를 규정하는 것은 현실적이지 않다. 다른 오존층 파괴물질과 연관지어 관계를 규제하지 않으며, 그것은 나라 뿐만 아니라 수입되어진 하이드로플루오카본에도 영향을 미치지 않는다.
Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում ներկայացված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը, ինչպես նաեւ ապրանքների եւ/կամ դրանց խմբերի անվանումները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին եւ ապրանքների անվանումներին եւ/կամ դրանց խմբերին, ինչը կարող է թյուրըմբռնումների տեղիք տալ նշված ապրանքների ներմուծման գործընթացն իրականացնելիս: 법률의 제 171조 1항에 제시된 대외 경제활동에 관한 상품목록코드 뿐만 아니라 상품 및/또는 해당 그룹의 명명은 아르메니아 공화국에서 최근 운영중인 유라시아 경제연합의 대외경제활동에 관한 상품명코드와 상품명 또는/및 해당 그룹과 일치하지 않기에, 이는 언급된 상품의 수입과정을 이행하는데 오해의 소지를 발생할 수 있다.
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել՝ լրացնելու այն տնտեսական նշանակությամբ իրավական գործիքները, որոնք կարող են նպաստել բնապահպանական խնդիրների մեղմմանը եւ դրանց լուծման արդյունավետությանը: 이와 같은 사실을 바탕으로, 해당 경제적 의미를 가진 법적 제도를 보완할 필요가 있으며, 이로써 환경문제의 완화와 그 해결책의 실용성에 기여할 수 있다.
Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից դուրս բերել այն օզոնաքայքայիչ նյութերը, որոնց ներմուծումը Հայաստան արգելված է, ինչպես նաեւ լրացնել ցանկը ներմուծվող օզոնաքայքայիչ նյութերով եւ ֆտորացված այլ գազերով (հիդրոֆտորածխածիններ), որոնց ցանկը հաստատված է Կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N1368-Ն որոշմամբ: Ֆտորացված գազերի լիցենզավորման գործընթացն ուժի մեջ է մտել 2021 թվականի ապրիլի 19-ից՝ համաձայն ԵԱՏՀ 2021 թվականի մարտի 16-ի N 30 որոշման: 초안에 따라 법률 제 171조 1항의 표에서 아르메니아에서 그것의 수입을 금지한 해당 오존층 파괴 물질을 제거할 뿐만 아니라 수입되는 오존층 파괴물질과 기타 불포화가스 (하이드로플루오카본)이 포함된 목록을 개정하도록 제안되었으며, 그와 같은 목록은 정부 2020년 8월 20일자 N1368호의 결정안으로 승인되었다. 유라시아 경제연합의 2021년 3월 16일자 N30호 결정안에 따라, 불소가스의 면허절차는 2021년 4월 19일부터 발효되었다.
Կաթնային յուղ պարունակող կաթնամթերքը խանութներում առանձին դարակաշարերում կտեղադրվի․ Քերոբյան: 유지방이 포함된 유제품은 가게에서 별도의 선반에 진열될 것이다. -케로비안
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է կաթնամթերքում կաթնային յուղ (կաթնային ճարպ) պարունակող ապրանքները խանութներում տեղադրել առանձին դարակաշարերում և ընթեռնելի հատուկ նշումով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 예레반, 1월 19일, 아르멘프레스: 경제부는 유제품에서 유지방을 포함한 제품을 가게에서 특별메모와 함께 별도의 선반에 진열할 것을 제안하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 국회에서 아르메니아 경제부 장관 바한 케로비안은 해당 법안을 소개하였다.
Նախարարը նշեց, որ ներկայումս կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի եւ կաթնային յուղի տոկոսային հարաբերություններով պայմանավորված առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղ պարունակող կաթնային արտադրանքը սպառողական դարակաշարով եւ «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով տարբերանշելու պահանջ օրենսդրորեն սահմանված չէ: 장관은 현재 유제품 제조사에 의해, 샤워크림, 치즈 또는 기타 제품에 함유된 천연 우유 및 유지방의 함량비율로 인해 거래대상 및 거래유통장소에서 유제품 그룹과 떨어져 분리된 상태에서 유지방을 포함한 유제품을 판매선반 및 "유지방 대체물 함유"라고 표기되고 눈에 잘 띠는 장소에 특별유형의 메모를 표시해야하는 법적 요구사항이 규정되지 않았다.
Ըստ Քերոբյանի՝ համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի եւ կաթնային յուղի պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջեւ, ինչպես նաեւ խոչընդոտներ է առաջացնում վերոնշյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձեւով ներկայացնելու եւ տարբերակելու համար: 케로비안에 따르면, 관련 법규정의 부재는 천연우유와 유지방의 함량을 가진 유제품을 생산한느 경제주체사이에 불평등한 경쟁구조를 야기하였을 뿐만 아니라 위에서 언급된 제품을 소비자가 보다 쉽게 접근할 수 있는 방법으로 소개하고 차별화하는데 있어 장애를 발생시켰다.
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է նշված օրենսդրական փաթեթը՝ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովելու, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով»,- եզրափակեց Քերոբյանը։ "위에서 언급된 사항을 고려하여, 아르메니아 경제부는 해당 부문에서 활동을 실행하는 경제주체가 공평한 경쟁구조를 보장 받을 뿐만 아니라 소비자의 이익을 보장할 목적으로 언급된 법적 패키지를 고안하였습니다."라고 케로비안은 결론을 내렸다.
Վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի մեծ արագությամբ աճ. փոխնախարար: 최근 신종 코로나바이러스 확진사례수의 급증이 목격되고 있다. -차관
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի թվի մեծ արագությամբ աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանի հարցին: 예레반, 1월 19일, 아르멘프레스: 아르메니아에서 최근 신종 코로나바이러스 질환의 사례수의 급증이 관찰되고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여, 아르메니아 보건부 1차관인 레나 나누쉬안은 국회에서 "햐야스탄" 정당의 아르투르 하지니안의 질문에 답변하면서 말하였다.
Արթուր Ղազինյանը հետաքրքրվեց, թե շուտով արդեն ուժի մեջ մտնող՝ հանրային վայրեր մուտքի համար պատվաստման կամ թեստի վկայագրի պահանջի սահմանումից առաջ արդյոք արվե՞լ է տնտեսության վրա ազդեցության գնահատում, թե ինչպիսի ազդեցություն կունենա հատկապես փոքր ու միջին բիզնեսի վրա: Նա նաև նկատեց, որ նոր դեպքերի թվի նվազում է նկատվում, ինչո՞ւ է այդ որոշումը հիմա կայացվում: 아르투르 하지니안은 곧 발효되어질 공공장소의 출입에 대한 백신접종 또는 검사증명서에 대한 요구사항이 설정되기전 과연 경제에 미치는 영향에 대한 평가가 있는지, 특히 중소기업에 어떠한 영향이 미칠 것인지에 대해 관심을 가졌다. 그는 또한 신규 확진사례 건수의 감소가 목격되고 있음에도 왜 그러한 결정이 현재 내려졌는지 언급하였다.
«Ցավոք, պետք է նշեմ, որ նվազ թվերն այլևս չեն պահպանվում: Վերջին օրերի վիճակագրությանը հետևելիս կտեսնեք, որ բավականին մեծ արագությամբ աճ է նկատվում: Եվ ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում, եվրոպական երկրներում՝ կապված նոր շտամի հետ, որը շատ ավելի մեծ վարակելիություն ունի, շատ ավելի արագ, քան մյուս շտամները, տարածվում է բնակչության շրջանում և ավելի վտանգավոր է չպատվաստվածների համար»,-ասաց Նանուշյանը: "안타깝게도, 낮은 수치는 더이상 유지되고 있지 않다고 말해야할 것 같습니다. 최근 통계를 살펴보면, 급격하게 증가하는 것이 목격되고 있습니다. 그리고 아르메니아에서 뿐만 아니라 이 지역에서도, 유럽국가에서도 훨씬 더 전염성이 강하고, 다른 변이보다도 훨씬 더 빠른 새로운 변이로 인하여 인구사이에서 확산되고 있으며, 백신접종을 하지 않은 사람에게 보다 위험합니다."라고 나누쉬안은 말했다.
Նախարարությունը կարծում է, որ մուտքի պահանջին վերաբերող կարգավորումը ժամանակին է հաստատված, ժամանակավրեպ չէ և նպաստելու է քաղաքացիների շրջանում ոչ միայն պատվաստումների ընդհանուր թվաքանակի բարձրացմանը, այլև ավելի անվտանգ միջավայրեր ունենալուն այն բոլոր վայրերում, որոնք նշված են նախարարի հրամանում: 부처는 출입요건에 대한 규정이 시기적절하게 승인되었으며, 시기상조가 아니며 국민들 사이에서 백신접종의 전체수를 향상시킬 뿐만 아니라 장관의 지시로 언급되어진 모든 장소에서 안전한 환경을 조성하는데 기여할 것입니다.
Իսկ ինչ վերաբերում է տնտեսական գնահատականին, ապա փոխնախարարն ասաց. «Կորոնավիրուսային հիվանդության տարածումը վերջին 2 տարիներին ցույց տվեց, թե բոլոր երկրների տնտեսությունների վրա ինչպիսի բացասական ազդեցություն է ունենում: Նույնիսկ մինչև հիմա երկրներ կան, որոնք դիմում են խիստ սահմանափակումների, լոքդաունների»: 경제적 평가에 대해서 차관은 "코로나바이러스 질환의 확산은 최근 2년동안 모든 나라의 경제에 부정적인 영향을 미쳤음을 보여주고 있습니다. 또한 지금까지 엄격한 제한 및 통제를 실시하는 나라가 있습니다."라고 말했다.
Ղազինյանը նկատեց, որ մարդկանց ավելի մեծ կուտակումներ են լինում հանրային տրանսպորտում, սակայն վերջինս ներառված չէ նախարարի հրամանով սահմանված ցանկում: 하지니안은 대중교통에서 보다 많은 군중이 있지만, 후자는 장관의 지시에 의해 규정된 목록에 포함되지 않았다고 언급하였다.
«Մենք աստիճանաբար ենք սահմանում կարգավորումներ, որպեսզի և, մի կողմից, պաշտպանենք բնակչության առողջությունը, և մեծ ազդեցություն չունենանք տնտեսության զարգացման վրա: Մենք գնահատում ենք, որ հանրային տրանսպորտից հիմնական օգտվող անձինք այն մարդիկ են, որոնք աշխատանքի են գնում կամ նույն մշակութային կյանքին են մասնակցում, հանրային սննդի վայրեր են այցելում: Եվ, եթե մենք այդ վայրերում սահմանում ենք կարգավորումներ, ապա հանրային տրանսպորտի նաև անվտանգության հարցը, ինչպես նաև դիմակի կրման պարտադիր պահանջը նպաստում են վարակման ռիսկի նվազմանը»,-ասաց Նանուշյանը: "우리는 한편으로 국민건강을 보호하고, 경제발전에 큰 영향을 미치지 않도록 하기 위해서 점진적으로 규정을 정하고 있습니다. 대중교통을 주로 이용하는 개인들은 직장에 가거나 동일 문화생활에 참여하고, 대중음식점을 방문하는 사람들이라고 평가하고 있습니다. 그리고, 만약 우리가 해당 장소에 대해 규정을 설정한다면, 대중교통의 안전문제 뿐만 아니라 마스크 착용에 대한 의무조항은 감염의 위험을 감소하는데 기여할 것입니다."라고 나누쉬안은 말했다.
Նա կրկին շեշտեց՝ պատվաստման առկայությունն անձի մոտ բավականին նվազեցնում է վարակման հավանականությունը: Նոր շտամների ի հայտ գալու հետ կապված՝ պատվաստումների արդյունավետությունը նվազում է, բայց, միևնույն է, առկա է, գործում է: Պատվաստված մարդիկ ավելի քիչ են վարակվում, քան չպատվաստվածները: 그녀는 백신의 존재여부가 사람의 감염위험을 상당히 감소시키고 있다고 재차 강조하였다. 새로운 변이의 출현으로 인해, 백신의 효과가 감소하고 있지만, 여전히 효과가 있으며, 작용하고 있다. 백신접종을 한 사람들은 그렇지 않은 사람보다 훨씬 더 감염이 적다.
Հայ-թուրքական սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան փակ լինելը. ՊԵԿ նախագահ: 아르메니아와 터키의 국경을 개방하는 것은 폐쇄하는 것보다 낫다. - 국세청장
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան փակ լինելը։ 예레반, 1월 19일, 아르멘프레스: 국세청장 루스탄 바다시안의 의견에 따르면, 아르메니아와 터키의 국경을 개방하는 것은 폐쇄하는 것보다 낫다.
«Կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել։ Բնականաբար, սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան սահմանի փակ լինելը։ Դա կարծում եմ, անվիճելի է, որովհետև այն տնտեսական ակտիվությունը և այն շրջանառությունը, որը լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Բադասյանը։ "우리는 공리적인 진실로 말할 수 있습니다. 당연히, 국경을 개방하는 것은 국경을 폐쇄하는 것보다 낫습니다. 나는 이것이 논쟁의 여지가 없다고 생각합니다. 왜냐하면 그것은 국경이 개방되는 경우에 있어 경제활동과 매출은 결코 국경을 닫았을 경우를 예상할 수 없기 때문입니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 기자와의 간담회에서 바다시안은 말했다.
Հարցին, թե արդյոք վտանգ չկա, որ թուրքական կապիտալի ներհոսք կլինի Հայաստան, Բադասյանը պատասխանեց, եթե դա դիտարկվում է որպես ռիսկ, դրա փոխարեն ի՞նչ է առաջարկվում, ապրել փակ տնտեսությա՞մբ, երբեք փորձ չարվի՞ սահմանների բացման շուրջ խոսել։ 과연 아르메니아에 터키자본의 유입이 된다면 위험은 없겠냐는 질문에 바다시안은 만약 그것이 위험으로 간주된다면, 폐쇄경제속에서 살아가며, 결코 국경의 개방에 대해 말하지 않는 것이 제안이 될 수 있는지에 대답하였다.
«Բնականաբար, խոշոր տնտեսությունների ներկայացվածությունը ավելի փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է լինում ամբողջ աշխարհում, այսինքն՝ մենք ի՞նչ վախերով ապրենք»,- ասաց Բադասյանը։ "당연히, 거대한 경제의 출현은 보다 작은 경제를 가진 나라들에서 전세계적으로 목격됩니다. 다시 말해, 우리는 어떤 두려움으로 살고 있습니까?"라고 바다시안은 말했다.
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է երկու պաշտոնատար անձ: 뇌물수수 혐의로 두명의 공무원이 체포되었다.
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով հունվարի 18-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժիններից մեկի պետի տեղակալ Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Ա. Գ.-ն: 예레반, 1월 19일, 아르멘프레스: 아르메니아 형법 제 311조 2항과 3항에 따라, 거액의 뇌물을 수수한 혐의로 1월 18일에 아르메니아 반부패위원회의 조사관에 의해 아르메니아 도시개발, 기술 및 화재안전검사기관의 지방부서의 하나인 부서장인 P.E와 동일부서의 수석전문가인 A.G를 체포하였다.
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, կառույցում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Պ. Ե.-ն Ա. Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վառելիքի վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության սեփականատիրոջ օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ընկերության կողմից առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզում գտնվող բենզալցակայանի վերանորոգման, արդիականացման և շինարարական այլ աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու և դրա վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար 2021թ. հոկտեմբերի 21-ին հիշյալ ընկերության սեփականատիրոջից խմբով ստացել են խոշոր չափերով՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք: 아르메니아 반부패위원회가 "아르멘프레스'에 알려온 바와 같이, 정부기관에서 조사된 형사사건을 통해 확보된 사실자료에 따르면, P. E.와 A. G는 사전합의를 통해, 연료판매에 종사하는 SP사의 소유주에게 유리하도록 명백한 불법행위를 통해 회사에 의해 관련 허가없이 꼬타이크주에 위치한 주유소의 수리, 현대화 및 건설에 대한 기타 업무를 실시한 사실을 기록하지 않고 그것을 제거하기 위하여 관련조치를 취하지 않기 위해서 2021년 10월 21일에 언급된 회사의 소유주로부터 거액인 1000 달러의 뇌물을 받았다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 1월 21일자 (0) | 2022.01.21 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 1월 20일자 (0) | 2022.01.21 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 18일자 (0) | 2022.01.19 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 17일자 (0) | 2022.01.18 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 15일자 (0) | 2022.01.15 |