휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 1월 14일자 본문
Պետությանը պատճառվել է ավելի քան 200 մլն դրամի գույքային վնաս. նախաքննությունն ավարտվել է: 국가에 2억드람 이상의 피해가 발생하였따. - 예비조사는 완료되었다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: 예레반, 1월 14일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 중대범죄수사부에서 주식회사 대표에 의한 기만과 직권남용으로 아르메니아 국가예산에서 특히, 거액의 횡령을 저지르고, 문서를 위조한 사건과 관련하여 실시된 형사사건과 별도의 예비조사가 종료되었다.
- ՍՊԸ = Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն 주식회사
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, պետությանը պատճառված վնասի չափը: "아르멘프레스"에 조사위원회가 알려온 바와 같이, 재판전 절차에서 실시된 수사 및 기타 법적조치로 인해 사건의 여러 정황과 국가가 입은 피해규모가 밝혀졌다.
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, 2015թ. հունվարից մինչև 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով, օգտագործելով ինքնությունները չպարզված անձանց կողմից կազմված, իրավունք վերապահող պաշտոնական ակնհայտ կեղծ փաստաթղթեր, դրանք ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն և ստացել գումար: 수사를 통해 확보된 사실자료를 종합하여 주식회사의 대표는 신원이 여전히 밝혀지지 않은 개인의 도움을 받아 사기와 직권남용을 통해 국가에 특히 거액의 피해를 입힐 의도로 2015년 1월부터 2018년 6월까지 기간동안 범죄적 수단을 통해 재정적 수단을 확보할 목적으로 신원이 밝혀지지 않은 개인에 의해 작성된 명백한 허위 공문서를 통해 그것을 아르메니아 재정부에 제출하여 돈을 받았음이 입증되었으며 밝혀졌다.
Մասնավորապես, ընկերության տնօրենը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրված՝ տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիայի պայմանների իրականացման շրջանակներում, Կապան և Գորիս քաղաքներում տեղակայված կայաններում ընկերության կողմից առանց տեխնիկական զննության ծառայություններ մատուցելու, օգտագործելով պաշտոնական կեղծ փաստաթղթեր, այն է՝ ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 15-ի թիվ 346-Ն որոշման 3-րդ կետի համաձայն տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող և նշված ծառայությունների մատուցման դիմաց վճարման համար հիմք հանդիսացող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի արատորոշման քարտերը, տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնները, փաստացի տեխզննում չանցած ավտոմեքենաների տեխզննման կտրոնների երկրորդ հատվածները, դրանք ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն և դրանց հիման վրա խաբեությամբ ՀՀ պետական բյուջեից ստացել է ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 203.572.000 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: 특히, 회사대표는 아르메니아 교통통신 및 최첨단기술부에 의해 부여되는, 차량검사활동을 조직하기 위한 라이센스 조건을 실시하는 틀안에서, 카판과 고리스 시에 설치된 장소에서 당사에 의한 기술검사서비스를 제공하는 것없이, 허위 공문서를 이용하여 아르메니아 정부의 2007년 2월 15일자 제 346호 결정안의 3항에 따라 차량의 의무기술검사를 거치는 사실을 확인하고 언급된 서비스의 공급에 앞서 지불의 근거가 되는 차량의 기술상태 확인카드와 기술검사소에 제출된 쿠폰, 실제 기술검사를 통과하지 못한 차량의 기술검사쿠폰의 두번째 항목을 아르메니아 재정부에 제출하고, 그것을 기반으로 아르메니아 정부예산에서 주식회사의 은행계좌로 이전받은 총 203,572,000 드람을 받았으며, 국가에 거액의 피해를 입혔다.
Ազգային ավիափոխադրողը նախատեսում է թռիչքներ սկսել գարնան վերջից. ներկայացվեց «Ֆլայ Արնա»-ի ապրանքանիշը: 국영항공사는 봄말부터 운항을 시작할 예정이다. "FLAY ARNA"의 상표가 제출되었다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ն նախատեսում է կանոնավոր չվերթներ սկսել արդեն 2022 թվականի գարնան վերջից, նախանշված են հիմնական ուղղությունները: 예레반, 1월 14일, 아르멘프레스: 아르메니아 국영항공사인 "FLAY ARMA"는 기본 운행에 정해진 바로이미 2022년 봄말부터 정기운항을 시작할 예정이다.
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց «Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրեն Ադել Ալին՝ «Ֆլայ Արնա» -ի ապրանքանիշի շնորհանդեսին: "아르멘프레스"의 질문에 답변하면서 이에 대하여 "EIR ARABIA" 그룹의 전무이사인 아델 알린은 "FLAY ARNA" 상표의 발표회에서 말하였다.
Թռիչքների մեկնարկը, ըստ նրա, կտրվի, հավանաբար, մայիսի վերջին: Եթե տեխնիկական, իրավական բոլոր փաստաթղթերը կարգավորված լինեն, ապա ավիափոխադրողը թիրախավորել է գարնան վերջին սկսել թռիչքները: Անդրադառնալով ուղղություններին՝ Ադել Ալին նշեց. «Ըստ մեր բիզնես պլանի՝ որոշ ուղղություններ արդեն սահմանված են, մասնավորապես, Կենտրոնական Ասիա, Ռուսաստանի Դաշնություն բավականին մեծ ծածկույթով, Միջին Արևելք, հարակից երկրներ»,-ասաց Ալին: 그에 따르면, 비행은 아마도 5월말에 시작될 것이다. 만약 기술적, 법적 모든 서류가 갖추어진다면 운항은 봄말에 시작되는 것을 목표로 삼고 있다. 방향성을 언급하면서 아델 알린은 "우리의 사업계획에 따라, 모든 운항방향은 이미 특히, 중앙아시아, 러시아 연방 전역, 중동, 주변국가로 정해져 있습니다."라고 알린은 말했다.
«Ֆլայ Արնա»-ն թռիչքներ իրականացնելուց առաջ նախ պետք է ստանա հավաստագրեր, կարգան է այդպես. ցանկացած ավիափոխադրող նախ դիմում է այլ երկրի համագործակցության համար, ստանում համապատասխան թույլտվություն և բացում երթուղի: Այդ տեսանկյունից երթուղային առումով դեռ հստակ պատասխան չեն կարող տալ: "FLAY ARNA"는 비행을 실시하기전 먼저 인증서를 받아야하며, 그렇게 규정되어 있다, 모든 항공사는 사전에 다른 국가의 협력을 위해 신청하고 관련 허가를 받으며, 노선을 연다. 그런 점에서 노선과 관련하여 아직 명쾌한 답을 내놓지 못하고 있다.
Դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված երրորդ հայցադիմումն է ընդունվել վարույթ: 검찰에 의해 불법적인 출처를 가진 재산의 압류에 대하여 제출된 세번째 소송이 받아들여졌다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: 예레반, 1월 14일, 아르멘프레스: 예레반시의 일반1심법원에 불법적인 출처를 갖는 재산의 몰수에 대하여 세번째 소장이 제출되었으며 소송이 받아들여졌다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 검찰이 밝혔다.
Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ նախկին բնապահպանության նախարար Ա. Հարությունյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ 소장에 따르면, 아르메니아 검찰의 불법적인 출처를 가진 재산의 몰수사건과 관련된 부서는 법원에 이전 아르메니아 자연보호장관 A. 하루츄니안과 그와 관련된 2명의 개인으로부터 아르메니아 공화국으로 재산을 몰수하는 것에 대한 소장을 제출하였다. 특히
Երևան քաղաքում գտնվող 2 բնակարանները, բնակելի տունը, հյուրանոցառեստորանային համալիրը, ավտոտնակը, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասերը (ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ մասնակի), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը ընդհանուր կազմում է ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ, 예레반시에 위치한 2개의 아파트와, 주택, 호텔식당단지, 차고, 아라가쪼뜨니와 게하르쿠니크주에 위치한 2개의 토지 (전체, 어떤 경우에는 일부분), 그리고 불가능한 경우, 총 25억 드람이상에 달하는 그것의 시장평균가격
3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8․166․400․000 ՀՀ դրամ, 3개의 주식회사의 주식분, 그것들 중 단지 하나의 주식회사의 부동산의 시장가치는 8,166,400,000 드람이상에 달한다.
բանկում ներդրված 1․661․628 ԱՄՆ դոլար ավանդը, 은행에 예치된 1,661,628 달러
4․391․805․299 ՀՀ դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272․975․855 մլն ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: 불법적인 출처를 가진 자산의 몰수에 대한 법률 제 20조 4항에 의거하여 불법적인 출처를 가지고 몰수할 수 없는 불법자금의 잔액인 4,391,805,299 드람 뿐만 아니라 법적 소득이 입증되지 않은 272,975,855 드람.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 1월 17일자 (0) | 2022.01.18 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 1월 15일자 (0) | 2022.01.15 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 13일자 (0) | 2022.01.14 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 12일자 (0) | 2022.01.13 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 11일자 (0) | 2022.01.08 |