휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 1월 20일자 본문
Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք: 경찰청장의 가족구성원의 차량은 특별보관구역으로 옮겨졌다.
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Պարեկային ծառայության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել մի շարք պաշտոնյաներ: 예레반, 1월 20일, 아르멘프레스: 아르메니아에서 순찰서비스의 활동에 대한 7개월간 여러 공무원이 행정적 책임을 졌다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 국무회의에서 총리 니콜 파쉬니안은 언급하였다.
«Երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաները, նրանց ընտանիքի անդամները ենթարկվեն պատասխանատվության: Ոստիկանության պետից ներողություն խնդրելով, ասեմ, որ ՀՀ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք: Համապատասխան տուգանքը վճարվել է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: "제 3 공화국의 역사동안 그와 같은 고위 공무원과 그의 가족구성원에게 책임을 묻는 경우는 단 한번도 없었습니다. 경찰청장을 대신하여 사과를 드리며, 아르메니아 경찰청장의 가족구성원의 차량이 특별보관구역에 옮겨졌음을 말씀드립니다. 관련 벌금이 부과되었습니다."라고 니콜 파쉬니안은 말했다.
ՀՀ վարչապետը մանրամասն ներկայացրեց վերջին 7 ամիսների ընթացքում Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները՝ գործունեությունը գնահատելով դրական: 아르메니아 총리는 최근 7개월간 순찰서비스업무의 결과를 자세하게 소개하면서 활동에 대해 긍정적인 평가를 내렸다.
Պարեկային ծառայության կողմից արձանագրվել է ոստիկաններին կաշառք տալու 4 դեպք: 순찰서비스에 의해 경찰관에게 뇌물을 준 4 사건이 기록되었다.
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021 թվականի վեց ամսում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության կողմից արձանագրվել է ոստիկաններին կաշառք տալու 4 դեպք: 예레반, 1월 20일, 아르멘프레스: 아르메니아에서 2021년 6개월동안 아르메니아 경찰의 순찰서비스에 의해 경찰관에게 뇌물을 준 4건이 기록되었다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 국무회의에서 아르메니아 경찰청장 바헤 하자리안은 언급하였다.
«Բոլոր դեպքերով հարուցվել է քրեական գործ: Երեկ մենք ունեցանք նոր թարմ դեպք: Երևան քաղաքի Իսակովի պողոտայում ոչ սթափ վիճակում քաղաքացին խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկել: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,-ասաց Վահե Ղազարյանը: "모든 사건에 따라 형사사건이 개시되었습니다. 어제 우리는 새로운 사건을 있었습니다. 예레반시의 이사코브대로에서 음주상태의 시민이 위반에 대해 뇌물을 제안하려 시도하였습니다. 사실과 관련하여 자료가 준비중에 있습니다."라고 바헤 하자리안은 말했다.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Պարեկային ծառայության ոստիկանները իրենց արդյունավետ աշխատանքի համար խրախուսվում են: Նա տեղեկացրեց, որ ներկայում ընթացքի մեջ է և առաջիկայում Շիրակում ու Լոռիում կլինի Պարեկային ծառայություն: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ էլ դժվարություններ կան, սակայն հետևողականորեն առաջ են գնալու: 총리 니콜 파쉬니안은 순찰대의 경찰관은 효율적으로 일하라고 권고받고 있다고 언급하였다. 그는 현재 진행중에 있으며 쉬락과 노리에서 순찰서비스가 가까운 시일내에 있을 것이라 전했다. 니콜 파쉬니안은 여기에서도 어려움이 있지만 앞으로 나아갈 것이라고 언급하였다.
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ պետք է արձանագրել մի կարևոր հանգամանք՝ Պարեկային ծառայության որակը փոխվել է: 부총리 므헤르 그리고리안은 순찰서비스에 대한 질이 변했다는 한가지 중요한 상황에 주목해야한다고 언급하였다.
«Բացի այն ցուցանիշներից, որ կան, արձանագրենք հետևյալը, կա լրջագույն բովանդակություն: Այն ունի լրջագույն կանխարգելիչ բաղադրիչ: Ծառայությունում շատ կարևոր ենթակառուցվածքային լուծում է տրվել»,- ասաց Մհեր Գրիգորյանը: "존재하는 수치외에도 다음을 기록합니다. 가장 심각한 내용이 있습니다. 그것은 가장 심각한 예방성분이 있습니다. 서비스에서 매우 중요한 인프라 해결책이 있습니다." 라고 므헤르 그리고리안이 말했다.
Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով Մհեր Գրիգորյանի դիտարկումները, նշեց, որ այդ ամենը հաշվի առնելով, խնդիր է դրված ավելացնել ծառայության խտությունը: Այնպիսի ռեսուրսներ լինեն, որ ոստիկանները հաճախակի բակեր մտնեն, մանավանդ, բնակարանային գողության մեծ խնդիր կա, նման գործերի բացահայտման տոկոսն էլ ցածր է: 니콜 파쉬니안은 므헤르 그리고리안의 관찰을 강조하면서 그 모든 것을 고려하여 서비스의 밀도를 높이는 것이 과제라고 말하였다. 특히 절도같은 큰 문제가 있고, 검거율이 낮기 때문에 경찰관은 자주 출동하는 그와 같은 자원이 있어야한다.
Համացանցով կատարված խաղադրույքները ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը` 3 անգամ. Հայրապետյան: 인터넷을 통해 이루어지는 도박이 6배 증가하였으며, 참가자의 수는 3배가 증가하였다. -하이라뻬띠안
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինանսների նախարարությունը սկսել է մշտադիտարկումներ իրականացնել գովազդային դաշտում և պարզել է, որ 2020 թվականին համացանցով կատարված խաղադրույքները, համեմատած 2018 թվականի հետ, ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը 3 անգամ։ 예레반, 1월 20일, 아르멘프레스: 재정부는 광고분야에서 모니터링을 실시하기 시작하고 2020년도에 온라인으로 이루어지는 도박이 2018년도에 비해 6배가 증가하였으며 참가자의 수는 3배 증가하였음을 밝혔다.
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ներկայացնելով «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ "아르멘프레스"가 보도한 바와 같이, 국회에서 이에 대하여 재정부 차관 아르멘 하이라뻬띠안은 "광고에 관한" 법률개정안을 발의하였다.
«Համադրելով միջազգային միտումները այդ ոլորտի հետ՝ հասկացել ենք, որ մեզ մոտ մի քանի անգամներով այն ավելի արագ է զարգանում։ Ռիսկեր կան, որ խաղամոլությունը աճում է։ Ուսումնասիրել ենք միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե որքան է խաղամոլության ռիսկը կախված խաղացողներից, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում 6 խաղացողից մեկն է դառնում խաղամոլ։ Մեզ մոտ 6 անգամ աճել է այդ ցուցանիշը։ Եվ այս առումով հասկացել ենք, որ ռիսկեր ունենք, վերադարձել ենք այն կարգավորումներին, որ ունեցել ենք մինչև 2019 թվականը, և առաջարկում ենք ինտերնետ շահումով խաղերի մասին գովազդը սահմանափակել՝ թողնելով միայն չորս աստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այն վայրերում, որտեղ գործունեություն են իրականացնում արտաքին մասում և ներսում, սրանով փորձելով իրավիճակը մեղմել»,- ասաց Հայրապետյանը։ "국제적인 추세를 해당 분야와 비교해보면, 우리보다 몇 배나 빠르게 발전하고 있음을 알 수 있습니다. 도박이 커질 위험이 있습니다. 우리는 도박의 위험이 얼마나 플레이어에게 영향을 미치는지 이해하기 위한 국제적인 경험을 연구했습니다. 예를 들어 영국에서 6명의 플레이어들 중 한 명은 도박꾼이 됩니다. 해당 지수는 우리나라에서 6배나 증가되었습니다. 그리고 이와 관련하여 우리는 위험이 있음을 깨달았고, 2019년전 우리가 가지고 있던 규정으로 되돌아갔습니다. 그리고 상황을 완화하기 위하여 오직 별 4개이상의 호텔, 국경검문소와 외부 또는 내부에서 활동을 실행하는 기타 장소만 남겨두고 인터넷 도박게임에 대한 광고를 제한하도록 제안합니다."라고 하이라뻬띠안은 말했다.
Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: 터키 외무부장관은 아르메니아와 터키의 관계 정상화절차에 대해 언급하였다.
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և նշել, որ օրակարգում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը: 예레반, 1월 20일, 아르멘프레스: 터키의 외교부 장관 메브루트 자부쇼드룬은 아르메니아와 터키의 관계정상화에 대한 절차를 언급하였으며, 터키와 아르메니아간 관계 정상화단계가 의제에 있다고 언급하였다.
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: 이에 대하여 "아르멘프레스"가 보도한 바와 같이, 터키의 hurriyet.com.tr에서 보도하였다.
«Նպատակը լիարժեք կարգավորումն է։ Հայերը նույնպես շատ գոհ են դրանից, լիարժեք կարգավորման տանող գործընթացում, բացի օդային թռիչքների մեկնարկից և հատուկ ներկայացուցիչների նշանակումից, կուսումնասիրվեն, թե էլ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ "목적은 완전한 정상화입니다. 아르메니아인도 완전한 정상화를 이루는 과정에서 항공운항의 개시와 특별 대표자 임명을 제외하고 매우 만족하고 있습니다. 다른 조치를 형성하는 것에 대해 연구될 것입니다."라고 터키의 외무부 장관은 말했다.
Չավուշօղլուն հայտարարել է, որ հաջորդիվ հատուկ ներկայացուցիչները կքննարկեն վստահության ամրապնդման քայլերը։ 차부쇼들룬은 차기 특사는 신뢰구축단계에서 논의될 것이라고 발표하였다.
Երևանի քաղաքապետարանը սկսել է տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակներ օգտագործող տնտեսվարողներին: 예레반 시정부는 허가받지 않은 비닐봉지를 사용하는 기업체에 벌금을 부과하기 시작하였다.
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն հունվարի 20-ի ստուգայցեր են իրականացնում և տուգանք կիրառում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործող առևտրի օբյեկտների նկատմամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ 예레반, 1월 20일, 아르멘프레스: 예레반 시정부와 행정구역의 직원들은 1월 20일 검사를 수행하고 잇으며 최대 50 마이크론의 두께를 가진 비닐백과 봉지를 사용하는 상업시설에 대해 벌금을 적용하였다. "아르멘프레스"에 이에 대하여 예레반 시정부가 알려왔다.
«Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների: Տնտեսվարողներին շուրջ 2 տարի ժամանակ էր տրվել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և նոր՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներ գտնել: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացնում, օրինազանցներին՝ տուգանում: Հսկողությունը լինելու է ամենօրյա»,- ասվում է հաղորդագրության մեջ: "1월 1일부터 평가를 위해 계획되고 2차 원료를 포장하기 위한 봉지를 제외하고 상업시설에서 최대 50 마이클론 두께를 가진 비닐백과 봉지의 사용이 금지되었습니다. 기업에게는 비닐봉지를 포기하고 새롭고, 친환경적인 유형의 안전한 솔루션을 찾기 위해 약 2년의 시간이 주어졌습니다. 예레반의 시정부와 행정구역의 직원들은 오늘부터 검사를 수행하엿으며, 위반자에게는 과태료가 부과됩니다. 통제는 매일 실시될 것입니다."라고 공지문에 명시되었다.
- կշռափաթեթավոր 계량된, 평가된
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 1월 22일자 (0) | 2022.01.24 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 1월 21일자 (0) | 2022.01.21 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 19일자 (0) | 2022.01.19 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 18일자 (0) | 2022.01.19 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 17일자 (0) | 2022.01.18 |