휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 1월 31일자 본문
Բացահայտվել է «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում չարաշահման դեպքը. ԱԱԾ "COVID-19" 전염병에 관한 백신접종과정에서 남용사례가 적발되었다. -국가안보청
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բժշկական գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաներից մեկի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողներ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ փաստացի չպատվաստելու, սակայն պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ստացումն ապահովելու համար պոլիկլինիկա այցելած անձանցից ստացել են ապօրինի վարձատրություն հանդիսացող տարբեր չափերի գումարներ՝ ձևացնելով վերջիններիս պատվաստումը, իսկ այդ անձանց համար նախատեսված պատվաստանյութը ոչնչացրել են: 예레반, 1월 31일, 아르멘프레스: 아르메니아 국가안보청 예레반시 부서의 직원들에 의해 의료활동분야에서 코로나바이러스 질환에 대한 백신접종 과정에서 권한을 가진 시정부소속 보건소들 중 한곳이, 비정규직 공무원들이 코로나바이러스 질환(COVID-19)에 대한 실제 백신접종을 하지 않았지만, 백신접종을 확인하는 증명서를 발급받기 위해 보건소를 찾은 개인들로부터 불법적인 수수료에 해당하는 다양한 규모의 금액을 받고, 후자들이 백신접종을 한 것처럼 꾸며 해당 사람들에 대해 예정된 백신을 파괴하였다는 사실자료가 확보되었다.
- ձևացնել ~인 체하다
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ԱԱԾ-ից, մանրամասնելով, որ հիշյալ հանրային ծառայողների կողմից իբր պատվաստված լինելու վերաբերյալ տրված կեղծ տեղեկությունների հիման վրա այդ անձանց անձնական տվյալները մուտքագրվել են պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ հանդիսացող «Արմեդ» համակարգ, որի հիման վրա նշված համակարգում յուրաքանչյուր անձի անձնական տվյալներով և լուսանկարով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ: 이에 대하여 "아르멘프레스"에 국가안보청은 위의 공무원이 백신접종을 하였다는 허위정보를 바탕으로 해당 사람들의 개인정보가 공식전자문서에 해당하는 "ARMED"시스템에 입력되었으며, 이를 근거로 언급된 시스템에서 각자 개인정보와 사진을 가진 자동적으로 백신접종을 하였다는 증명서가 작성되었음을 상세히 밝혔다.
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված բուժաշխատողները ձերբակալվել են: 사실과 관련하여 사전준비된 자료는 법률에서 정한 절차에 따라 아르메니아 반부패위원회에 송부되었으며, 개시된 형사사건의 틀에서 언급된 의료 종사자들은 체포되었다.
Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի ճանապարհով «Covid-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելուց և դրանք օգտագործելուց, որպիսի արարքը քրեորեն հետապնդելի է, միաժամանակ զգուշացնում, որ շարունակելու է հետևողական պայքար մղել նմանատիպ հանցավոր երևույթների բացահայտման և կանխման, ինչպես նաև մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: 국가안보청은 시민들에게 형사처벌을 받을 수 있는 불법적인 방법으로 "COVID-19" 전염병에 대한 백신접종에 관한 허위문서의 입수 및 그것들을 이용하는 것을 자제해 줄 것을 권고하였으며, 동시에 그와 같은 범죄행위를 적발하고 예방할 뿐만 아니라 피고인에게 형사책임을 묻기 위해 지속적인 싸움을 계속해 나아갈 것이라 경고하였다.
Նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%: 이전년도 1월-12월에 아르메니아에서 경제활동지수의 성장률은 5.8%에 달했다.
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%: 예레반, 1월 31일, 아르멘프레스: 2021년 1월-12월동안 이전년도 동일기간에 비해 아르메니아에서 경제활동지수의 성장률은 5.8%에 달했다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 통계청에서 발표한 바와 같이, 이전년도 1월-12월에 2020년 동일 기간에 비해 경제분과는 다음과 같이 성장하였다.
ծառայություններ՝ +7.8%, 서비스업
առևտրի շրջանառություն՝ +7.5%, 무역회전율
շինարարություն՝ +7.4%, 건설
արդյունաբերական արտադրանք՝ +3.3%: 제조업
Դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.1% անկում: 모니터링 기간동안 농업분야에서 1.1%의 감소가 기록되었다.
2021թ.-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 24.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 9.9%-ով: 2021년 12월에 전월대비 아르메니아에서 경제활동지수는 24.1% 성장하였으며, 이전년도 동월에 비해 9.9% 성장하였다.
Հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով: 1월-12월에 이전년도 동일기간에 비해 소비자물가지수는 7.2% 성장하였다.
Հայաստանի կառավարությունը կրճատում է ինքնամեկուսացման ժամկետները: 아르메니아 정부는 자가격리기간을 단축하였다.
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հունվարի 31-ին գրավոր ընթացակարգով փոփոխություն է կատարել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման հավելվածում, որով առաջարկվում է կրճատել ինքնամեկուսացման ժամկետները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկվում է պատվաստված անձանց ինքնամեկուսացման օր սահմանել ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրը 14 օրվա փոխարեն, իսկ չպատվաստված անձանց ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրը, որը կարող է կրճատվել մինչև 7 օրացուցային օր՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում: 예레반, 1월 31일, 아르멘프레스: 아르메니아 정부는 1월 31일에 서면절차를 통하여 "코로나바이러스 질환(COVID-19)로 인한 검역을 설정하는 것에 관한" 2020년 9월 11일에 채택된 결정안의 조항을 수정하였으며, 이를 통해 자가격리 기간이 단축하기로 제안하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 백신접종을 받은 사람들의 자가격리일은 PCR검사의 검체일로부터 계산하여 14일 대신 7일로 규정하고, 미백신접종자는 PCR 검사의 검체일로부터 계산된 10일로, PCR검사의 음성결과가 있는 경우에 최대 7일까지 단축될 수 있도록 제안되었다.
«Ամերիկյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի առաջարկի հիման վրա ԱՄՆ-ում ինքնամեկուսացման ժամկետի տևողությունը սահմանվել է 5 օր: Եվրոպական մի շարք երկրներ՝ արդեն իսկ կրճատել են ինքնամեկուսացման ժամկետը՝ օրինակ Մեծ Բրտանիան ինքնամեկուսացման ժամկետ է սահմանել 7 օր, Ֆրանսիան և Շվեցարիան՝ 5 օր: Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է ինքնամեկուսացման ժամկետ սահմանել պատվաստված անձանց համար 7 օրացուցային օր, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օրացուցային օր, որը կարող է կրճատվել մինչև 7 օրացուցային օր՝ իրենց նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ: "미국 질병통제예방센터의 권고를 근거로 미국에서는 자가격리 지속기간을 5일로 정하였습니다. 유럽의 여러나라들도 이미 자가격리 기간을 단축하였습니다. 예를 들어, 영국의 자가격리기한은 7일이며, 프랑스와 스위스는 5일입니다. 아르메니아 공화국은 자가격리기간을 백신접종자는 7일로 규정하였으며, 미접종자는 PCR 검사의 음성판정서가 있는 경우 최대 7일로 정하였습니다."라고 법안의 정당성에 명시되었다.
Միաժամանակ, ներկայացվող նախագծով առաջարկվում է թույլատրել օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը: Որոշման գործողությունը տարածվում է նաև որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա: 동시에, 제출된 법안에 따라 전염병규칙을 엄격하게 준수하도록 공항에 도착한 사람들을 맞이하는 사람들의 도착장 출입을 허락하도록 제안되었다. 결정안은 공표된 익일부터 발효된다. 결정문의 효력은 결정문의 공표일을 기준으로 자가격리중에 있는 사람들에게도 적용된다.
Որքանով է արդյունավետ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի վերահսկողությունը. քննարկում՝ նախարարությունում: 비닐봉지의 판매통제는 얼마나 효과적인가? 부처에서 논의중
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկում է նախաձեռնել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն օրենքի կիրարկման համար պատասխանատու մարմինների հետ քննարկել են վերահսկողության ընթացքը և այն ավելի արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ գործիքակազմը։ Վերլուծվել են նախորդ ամսվա ընթացքում իրականացված վերահսկողական շրջայցերի արդյունքները և ընթացքում առաջացած դժվարությունները։ 예레반, 1월 31일, 아르멘프레스: 아르메니아 환경부는 최대 50 마이크론 두께를 가진 비닐봉지의 판매금지를 위한 통제를 실시하는 기관의 대표와 논의를 시작하였다. "아르멘프레스"의 보도에 따르면 아르메니아 환경부는 차관 안나 마즈마니안과 환경부 전략정책부장 루시네 아베띠시안은 법 집행을 위한 책임기관과 통제절차와 이를 보다 효과적으로 실시하기 위해 필요한 도구를 논의하였다. 지난 달동안 실시되었던 통제투어의 결과와 해당 기간동안 겪었던 어려움에 대해 분석하였다.
2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ #պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կրպակներում, ինչպես նաև շրջիկ առևտրի կետերում և շրջածախ առևտրի միջոցով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը) առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30 հազար դրամ), որի համար պատասխանատու են տեղական ինքնակառավարման մարմինները: 2022년 1월 1일부터 상업시설과 상업장소에서 최대 50 마이크론 두께를 가진 비닐봉지의 판매가 금지되었다. 행정위반법에 따르면 상업, 대중음식시설과 소비제 및 농산물시장, 키오스크 뿐만 아니라 이동식 상업지점과 소매업으로 "거래 및 서비스에 관한" 법률에서 금지된 상품를 판매하는 경우, 벌금 규정에서 정해진 최저 임금의 30배 (3만드람)가 부과되며, 이를 위한 책임기관은 지방자치단체기관이다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 2월 2일자 (0) | 2022.02.02 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 2월 1일자 (0) | 2022.02.01 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 29일자 (0) | 2022.01.31 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 27일자 (0) | 2022.01.27 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 26일자 (0) | 2022.01.27 |