휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 2월 1일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 2월 1일자

LifeChallenger 2022. 2. 1. 20:20
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/02/1074402.jpg

 

 

 

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների սերտացմանը. Նիկոլ Փաշինյան 아르메니아는 중국과의 긴밀한 우호 관계를 매우 중요하게 생각한다. -니콜 파쉬니안

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ: 예레반, 2월 1일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안은 춘절과 관련하여 중화인민공화국의 국가주석 시진핑과 국무총리 리커창에게 축하메세지를 보내다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 정부는 중국 국가주석에게 보낸 축하메시지에 다음과 같이 명시되었다고 밝혔다. 

 

«Ձերդ Գերազանցություն, 각하

Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության խորքից եկող, միևնույն ժամանակ արդիական, ամենասիրված ընտանեկան տոնն է Չինաստանում։ Թող այն առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։  중국의 설날인 춘절을 맞이하여 귀하와 친애하는 중국 인민들에게 축하와 건승을 기원합니다. 춘절은 중국에서 역사에 깊은 뿌리는 두고 계승되어온, 동시에 현대적으로 가장 인기있는 가족 명절입니다. 모든 가족들에게 그들의 건강과 새로운 성취 및 기쁨을 가져다 주기 바랍니다. 

 

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջության և հաջողությունների մաղթանքներս»:

Չինաստանի վարչապետին ուղղված ուղերձում նշված է. 아르메니아는 우리 국민들의 이익을 위해 중국과의 전통적인 우호관계의 지속적인 강화와 심화하는 것을 매우 중요하게 여기고 있습니다. 각하, 굳건한 건강과 성공을 기원합니다."

 

«Ձերդ Գերազանցություն,

Ի սրտե շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի կառավարությանը չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Թող այն հետագա զարգացում, բարեկեցություն և երջանկություն բերի Չինաստանի բարեկամ ժողովրդին։ 각하, 중국의 설날인 춘절을 맞이하여 귀하와 중국정부에 축하와 건승을 기원합니다. 친애하는 중화인민에게 더 많은 발전과 번영 및 행복을 가져다 주시기 바랍니다. 

 

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամության, փոխադարձ վստահության և փոխշահավետության վրա հիմնված բազմաբովանդակ համագործակցության հետևողական սերտացումն ու ամրապնդումը: 아르메니아는 중국과의 전통적인 우호와 상호 신뢰 및 호혜를 기반으로 수많은 협력에 관한 긴밀한 화해와 강화를 매우 중요하게 생각합니다. 

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ բարեկամ Չինաստանին՝ խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ»: 귀하에게 굳건한 건강과 성공, 그리고 친애하는 중국에게 평화와 새로운 성과가 있기를 기원합니다."

 

 

Հարավային Կորեան միացավ Տարածաշրջանային համակողմանի տնտեսական գործընկերությանը: 남한은 역내 포괄적경제동반자협정에 가입하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունում ուժի մեջ Է մտել Տարածաշրջանային համակողմանի տնտեսական գործընկերության (ՏՀՏԳ) համաձայնագիրը: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել Է երկրի կառավարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 예레반, 2월 1일, 아르멘프레스: 대한민국에서 역내 포괄적경제동반자협정(RCEP)이 발효되었다. 2월 1일에 이에 대하여 정부가 발표하였다고 "아르멘프레스"가 보도하였다. 

 

Նշվում Է, որ այդ քայլի շնորհիվ Հարավային Կորեան նոր շուկաներ մուտքի հնարավոություն կստանա ոչ միայն այնպիսի հանգուցային ճյուղերում, ինչպիսիք են ավտոմոբիլաշինությունը եւ մետաղագործությունը, այլեւ ծառայությունների ոլորտը, ներառյալ առցանց խաղերը, տեսա- եւ լսաարտադրանքը: «Կորեայի Հանրապետության համար, որի տնտեսությունն զգալի չափով հենվում Է արտահանման վրա, դա նշանակում Է շուկաների զգալի բազմազանացում»,- ասված Է հաղորդագրության մեջ: 이번 조치로 남한은 핵심 산업뿐만 아니라 자동차와 야금, 온라인 게임, 비디오 및 오디오 등 기타 서비스 분야의 새로운 시장으로 진입할 수 있을 것으로 기대되고 있다고 명시되었다. "경제가 상당부분 수출에 의존하는 대한민국으로써 그것은 시장의 다각화를 의미한다."라고 공지문에 명시되었다. 

 

Երկրի կառավարությունն ավելի վաղ ավարտել Է նախապատրաստական ընթացակարգերը ՏՀՏԳ-ի անարգել իրականացման համար՝ ուղղումներ մտցնելով համապատասխան օրենքներում: Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին համաձանագիրը վավերացվել Է Ազգային ժողովի (խորհրդարանի) կողմից: Չինաստանը եւ 14 այլ երկրներ ՏՀՏԳ-ի ստեղծման շուրջ համաձայնության են հասել Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) ամենամյա գագաթնաժողովի հարթակներում 2000 թվականի նոյեմբերի 15-ին: 정부는 앞서 관련 법령을 개정하여 RCEP의 원할한 추진을 위한 사전준비절차를 완료하였다. 지난해 12월 2일에 협정서는 국회(의회)에 의해 비준되었다. 중국과 기타 14개국은 2000년 11월 15일에 동남아시아국가연합(ASEAN)의 연례정상회의에서 RCEP 구축을 위한 대략적인 합의에 도달하였다. 

 

Առեւտրական համաձայնագրին մասնակցում են 15 պետություններ՝ Բրունեյը, Կամբոջան, Ինդոնեզիան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թաիլանդը, Վիետնամը, Հարավային Կորեան, Ավստրալիան, Չինաստանը, Ճապոնիան եւ Նոր Զելանդիան: Դրանց Է բաժին ընկնում համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեկ երրորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 해당 무역협정에는 15개국이 참여하고 있으며, 브루나이, 캄보디아, 인도네시아, 라오스, 말레시아, 미얀마, 필리핀, 싱가폴, 태국, 베트남, 남한, 호주, 중국, 일본 및 뉴질랜드이다. 이들 국가는 전세계 GDP의 1/3을 차지하고 있다고 TASS 통신은 보도하였다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments