휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 2월 2일자 본문
Մաքսային ծառայողի նոր որակ. ՊԵԿ-ը սկսում է դասընթացների շարք: 세관의 새로운 서비스품질. 국세청은 일련의 과정을 시작하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու հավաստագիր և աշխատանքի առաջարկ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: 예레반, 2월 2일, 아르멘프레스: 국세청은 새로운 기준을 통해 세관직원을 위한 전례없는 일련의 과정을 시작하였다. 과정을 성공적으로 마친 참가자는 자격증과 관세청의 다양한 공직에서 일자리제공을 받을 기회가 주어질 것이다.
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: "아르멘프레스"의 기자회견장에서 실시된 기자회견에서 이에 대하여 아르메니아 국세청 차관 조비나르 소호모니안은 말했다.
«Մաքսային ծառայության բարեփոխումները բազմաշերտ են ու մի շարք ուղղություններ են ընդգրկում: Ուղղություններից մեկը մաքսային ծառայությունում կադրեր ներգրավելու նոր համակարգն է: Այս բարեփոխումն իրենից ենթադրում է հատուկ մասնագիտական պատրաստվածություն անցած կադրերի ներգրավման գործընթաց, որը տեղի է ունենալու մի քանի փուլերով: Նախատեսվում է ընդունելությունն իրականացնել թեստավորման, բարեվարքության ստուգման ձևով: Այս փուլերն անցնելուց հետո դիմողները հնարավորություն են ունենալու մասնակցել բուն դասընթացին»,- ասաց Ծովինար Սողոմոնյանը: 관세청의 개혁은 다각적이며 여러 방향을 내포하고 있습니다. 그러한 방향들 중 하나는 관세청에서 직원을 고용하는 새로운 시스템이다. 이 개혁에는 여러 단계로 진행될 특별한 전문적인 훈련을 거친 직원을 고용하는 과정이 포함됩니다. 검사와 도덕성을 확인하는 방식으로 시험이 실시될 예정입니다. 이 단계를 거친 후 지원자는 본과정에 참여할 기회를 갖게 될 것입니다."라고 쪼비나르 소호모니안은 말했다.
- բարեվարքություն 도덕
Դասընթացն ունենալու է երկու փուլ՝ տեսական ու գործնական: Տեսական մասի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենալու յուրացնել մաքսային գործին առնչվող մասնագիտական գիտելիքներ: Ընդ որում, նախատեսվում է իմացության մակարդակը ստուգել պարբերաբար իրականացվող քննությունների միջոցով: Տեսական մասի բարեհաջող ավարտից հետո նախատեսվում է իրականացնել գործնական պարապմունքներ: Դրանք լինելու են մաքսային գործառույթների իրականացման վարչություններում: Այս փուլն էլ բարեհաջող ավարտելուց հետո, ըստ իրենց հավաքած միավորների, մասնակիցներն ընդգրկվելու են վարկանիշային ցուցակներում: 과정은 이론과 실습 두단계로 이루어질 것이다. 이론과정에서 참여자들은 세관업무와 관련된 전문지식을 가질 기회를 가질 것이다. 또한, 정기적으로 실시되어질 시험을 통해 지식수준을 점검할 계획이다. 이론과정을 이수한 후 실습을 실시할 예정이다. 그것들은 세관업무의 집행기관에서 실시될 것이다. 이 단계을 이수한 후 수집된 점수에 따라, 참가자들은 순위목록에서 포함되어질 것이다.
Դասընթացին մասնակցելու համար ցանկացողները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով: Կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, տիրապետում են հայերենին: 해당 과정에 참여하고자 하는 지원자는 신청서를 전자방식으로 제출한다. 고등교육을 받고, 아르메니아어를 구사하는 만 18세의 시민들은 참여할 수 있다.
«Արդեն մասնակցության ընթացքում որոշակի այլ պահանջներ ևս հաշվի են առնվելու: Մասնավորապես, հաշվի է առնվելու օտար լեզուների իմացությունը: Դասընթացը բարեհաջող ավարտածները կունենան հավաստագիր, որը կգործի 3 տարի ժամկետով: Հաջորդ փուլում, երբ մենք կգործարկենք մեկ այլ մաքսատան, ստորաբաժանման վերափոխումը, նոր կադրերով համալրելու գործընթացը, տվյալ անձը ստիպված չի լինի անցնել նոր պրոցեսներով»,- ասաց Ծովինար Սողոմոնյանը: 참여하는 동안 몇가지 요구사항이 고려될 것입니다. 특히, 외국어에 대한 지식이 고려될 것입니다. 과정을 이수한 자들은 3년동안 유효한 자격증을 부여받을 겁니다. 다음 단계에서, 우리가 또 다른 세관을 운영할 때, 부서간 전환, 새로운 직원의 모집과정에서 해당 개인들은 새로운 프로세스를 거칠 필요가 없습니다." 라고 조비나르 소호모니안은 말했다.
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին ակտիվ մասնակցել և ունենալ ներդրում մաքսային ծառայության վերափոխմանը: Փոփոխություններն իրականացվելու են փուլային տարբերակով: Առաջինը փուլը սկսվում է Երևանում: 국세청은 시민들에게 적극적으로 참여하고 관세청의 혁신에 기여해줄 것을 촉구한다. 혁신은 단계적으로 진행된다. 첫 단계는 예레반에서 시작되고 있다.
Հայաստանում 2021-ին ավելացել է հրդեհների ու ավտովթարների դեպքերի թիվը: 아르메니아에서 2021년 화재 및 자동차사고의 수가 증가하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարի ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում 2021 թվականին գրանցվել է 1 մլն 443 հազար 236 զանգ, ինչը մոտ 200 հազարով պակաս է 2020 թվականի արդյունքներից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը նշեց, որ դեպքերի, պատահարների ընդհանուր թիվը ևս նվազել է: Հանրապետությունում 2021-ին գրանցվել է 14 հազար 875 արտակարգ դեպք, պատահար, որից 11 հազար 435-ը տեխնածին բնույթի են, 604-ը՝ տարերային, 2836-ը սոցիալ-կենսաբանական: 예레반, 2월 2일, 아르멘프레스: 지난해 아르메니아 긴급상황부의 국가위기 관리센터의 911 신고센터에서 2021년에 1,443,236건의 신고가 등록되었으며 이는 2020년 결과보다 20만건 줄어든 수치이다. "아르멘프레스"의 기자회견장에서 실시된 기자회견에서 아르메니아 긴급상황부의 국가위기관리센터장인 아르센 므크르뜨치안 대령은 사건과 총 사고건수는 감소했다고 언급하였다. 공화국에서 2021년 14,875건의 비상사태가 등록되었으며, 그중 11,435건은 인재였으며, 604건은 자연재해이고, 2836건은 사회-생물학적 사고였다.
«Թեպետ գրանցված դեպքերի ընդհանուր թիվը նվազել է, սակայն զգալի աճ է գրանցվել տեխնածին ու տարերային վտանգավոր երևույթներից առաջացած արտակարգ դեպքերի դասերում: Մասնավորապես, աճել է հրդեհների թիվը: 2021 թվականին գրանցվել էր հրդեհի 6 հազար 588 հրդեհի դեպք, 2020 թվականին՝ 6 հազար 519: Հիմնականում ավելացել է խոտածածկ տարածքներում, աղբավայրերում, աղբատարերում գրանցված հրդեհների թիվը»,-ասաց Արսեն Մկրտչյանը: "비록 등록된 사건의 총수는 감소하였지만 인공 및 자연재해로 인한 응급을 요하는 비상사태의 수는 증가하였습니다. 특히, 화재건수가 증가하였습니다. 2020년에 6519건에 비해 2021년 6588건의 화재건수가 등록되었습니다. 주로 초원지역과 쓰레기 매립지, 쓰레기보관소에서 등록된 화재건수가 증가하였습니다."라고 아르센 므크르뜨치안은 말했다.
2021 թվականին աճ է գրանցվել նաև ճանապարհատրանսպորտային պատահարների գծով: 2021 թվականի գրանցվել է 4604 ճանապարհատրանսպորտային պատահար, 2020 թվականին՝ 4 հազար 16: Պատահարների հետևանքով առկա է զոհերի, տուժածների թվի ավելացում: 2021 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է 368 քաղաքացի, 2020 թվականին ՝ 348: 2021 թվականին գրանցված պատահարներից տուժել է 6 հազար 699, 2020 թվականին՝ 5 հազար 846 մարդ: 2021년에 교통사고건수도 증가된 것으로 등록되었다. 2020년 4016건에 비해 2021년에는 4604건의 교통사고가 등록되었다. 사고로 인한 피해자 수의 증가가 있었다. 2020년 348명인데 반해 2021년에 교통사고로 인해 368명의 시민이 사망하였다. 2020년 5846명에 비해 2021년에 등록된 사고로 인해 6699명이 피해를 입었다.
Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից: 니콜 파쉬니안은 자가격리에서 벗어났다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից և արդեն վերադարձել է աշխատանքի։ 예레반, 2월 2일, 아르멘프레스: 아르메니아 총리 니콜 파쉬니안은 자가격리에서 벗어나 업무에 복귀하였다.
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 이에 대하여 "아르멘프레스"에 총리실의 공보실에서 알려왔다.
Փետրվարի 1-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշմամբ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրով: 2월 1일부터 발효된 정부의 결정안에 따라 백신응용프로그램에 따라 정해진 용량의 전체 접종을 받은 자는 PCR검사를 위한 검체일로부터 7일간 자가격리에 취해진다. 미백신접종자는 PCR검사의 검체일로부터 10일동안 자가격리에 취해진다.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին պաշտոնապես հայտարարվել էր հունվարի 26-ին: 아르메니아 총리 니콜 파쉬니안은 코로나바이러스에 감염된 것에 대해 공식적으로 1월 26일에 발표되었다.
ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատուն պարզաբանել է օմիկրոնի առանձնահատկությունները երեխաների շրջանում: 아르메니아 보건부의 소아과는 어린이에 관한 오미크론의 특성을 명확하게 규정하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը պարզաբանել է օմիկրոնի առանձնահատկությունները երեխաների շրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ նշված է. «Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։ Գրանցվում է հոսպիտալացումների աճ։ 예레반, 2월 2일, 아르멘프레스: 아르메니아 보건부의 소아과 컨설던트 세르게이 사르크시안은 어린이에 관한 오미크론 특성을 명확하게 규정하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 보건부의 공지문에 "세계 여러 나라에서와 마찬가지로, 아르메니아에서도 최근 코로나바이러스의 "오미크론" 변이의 확산으로 인해 특히 어린이들 사이에서 확진사례가 많아지고 있습니다. 입원건수의 증가가 등록되었습니다."라고 명시하고 있다.
Հիմնվելով վերջին շաբաթների ընթացքում արտերկրյա հրապարակումների վրա, ինչպես նաև ամփոփելով մեզանում արդեն իսկ կուտակված փորձը ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը պատասխանում է «ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոն» տարբերակը երեխաների շրջանում», «որո՞նք են դրա արտահայտությունները» հարցերին։ 최근 몇주간 외국 간행물을 살펴보고, 우리가 축적한 경험을 요약해보면 아르메니아 보건부의 소아과 전문의 세르게이 마르크시안은 "어린이들 사이에서 "오미크론" 변이를 어떻게 설명되나", "그것의 증상은 무엇인가"라는 질문에 대답하였다.
Ընդհանուր առմամբ «Օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին և կորոնավիրուսի նախկին տեսակներին։ Հիմնական ախտանշաններն են տարբեր աստիճանի թուլությունը և ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը, քթահոսությունը, գլխավորապես չոր կամ քիչ խորխոտ, երբեմն սպաստիկ հազը, գլխացավը, մարմնի ցավը։ Երբեմն հանդիպում են ոչ ծանր փորլուծություն, փսխում։ 일반적으로 "오미크론"은 다른 급성호흡기 감염과 코로나바이러스의 이전 변이와 유사하다. 주요증상은 다양한 정도의 쇠약과 고열, 인후통, 콧물, 주로 마른 또는 약간 깊은, 때때로 경련성 기침, 두통, 근육통이다. 때로는 가벼운 설사와 구토가 있다.
Կորոնավիորւսոի այլ տարբերակների համեմատ «Օմիկրոն»-դրական երեխաների շրջանում որոշակիորեն նվազել է թոքաբորբի հաճախականությունը, դեպքերի մեծ մասում հիվանդությունն անցնում է 2-3 օրվա ընթացքում, այն սահմափակվում է քիթըմպանի գանգատներով։ Վաղ տարիքի երեխաների մոտ երեբեմն զարգանում է կոկորդի և շնչափողի բորբոքում՝ «կրուպ» կամ «բրոնխիտ», ուղեկցվող շնչառական անբավարարության նշաններով, կան նաև ականջի բորոբքման դեպքեր։ Եզակի հիվանդների մոտ կորոնավիրուսը բարդացել է նյարդային համակարգի ախտահարումով, դիտվել են ցնցումներ կամ նույնիսկ ուղեղի թաղանթի բորբոքում։ 코로나바이러스의 다른 변이에 비해 "오미크론" 양성반응을 보인 어린이들 사이에서 폐렴발병률은 다소 감소하였으며, 사례의 대부분에서 질병은 2-3일이내로 지나가며, 그것들은 비인두질환에 국한되고 있다. 초기연령의 아이들에게서 때때로 인두염과 기관지염을 유발하며, "CROUP" (아이들이 기침을 많이 하고 호흡곤란을 유발하는 병)이나 "기관지염"과 함께 호흡부전 또는 귀감염을 유발하는 사례도 있다. 특이한 환자의 경우 코로나바이러스는 신경계 장애, 뇌진탕 도는 수막의염증으로 발전하게 된다.
Ինչպես և բոլոր այլ շնչառական հիվանդությունների դեպքում, կորոնովիրուսային վարակը, ներառյալ «օմիկրոնը» առավել ծանր է ընթանում երեխայի մոտ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում։ Միևնույն ժամանակ, կարող է նկատվել այնպիսի ընթացք, որ բոլոր վերահիշյալ նշանները շատ թույլ են արտահայտված և գրեթե աննկատելի են ծնողների համար։ 다른 모든 호흡기질환의 경우와 마찬가지로 "오미크론"을 포함한 코로나바이러스 감염은 지저질환을 가지고 있는 어린이의 경우, 보다 심각한 상황을 맞이할 수 있다. 동시에 위에서 언급한 모든 증상이 매우 약하게 발견되기에 부모들이 거의 감지할 수 없는 경우도 있다.
Վերջին շրջանում, ինչպես և այլ երկրներում, ծնողները և մանկաբույժները նկատում են կորոնավիրուսային վարակի մաշկային արտահայտությունների դեպքեր։ Մասնավորապես` դիտվել են մաշկի կարմրություն, մանր բշտիկավոր և/կամ բծավոր ցաներ, երբեմն կապտավուն երանգով։ Նկատվել են նաև ալերգիկ բնույթի ցաներ, մասնավորապես եղնջացան, որը որոշ դեպքերում ունի դեղորայքային ծագում։ Ցաները երբեմն ուղեկցվում են տարբեր աստիճանի արտահայտության քորով։ 최근 다른 나라들과 마찬가지로, 부모들과 소아과 전문의들은 코로나바이러스 감염의 피부발현사례를 목격하였다. 특히, 피부의 홍반과 작은 수포 및 점상 발진, 때로는 푸르스름한 색조가 목격되었다. 또한 알레르기성 발진, 특히, 두드러기가 목격되었으며, 일부 사례에서는 약물적 기원이 목격되었다. 발진은 때때로 다양한 정도의 가려움증을 동반하기도 하였다.
Մետրոպոլիտենի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել: 메트로 경찰은 불법적 마약밀매사건을 적발하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում հունվարի 26-ին արձանագրվել է ապօրինի թմրաշրջանառության բացահայտման՝ երկու, սառը զենքի հայտնաբերման՝ մեկ դեպք։ 예레반, 2월 2일, 아르멘프레스: 경찰의 예레반시 지부 가렌 데미르찌안 지하철 안보과에서 1월 26일에 불법 마약밀매에 관한 2건, 무기적발 1건이 기록되었다.
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողները մետրոյի տարբեր կայարաններում ու կայարանների նախասրահներում իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի՝ 28 և 25 տարեկան։ «Նրանց անձնական խուզարկություններով հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 4 գրամից ավելի։ 25-ամյա երիտասարդի մոտ կային նաև կաթուցիչներ։ Նույն օրը բաժին բերման ենթարկվեց նաև 24-ամյա երիտասարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կռփազենք.,-ասվում է հաղորդագրության մեջ։ "아르멘프레스"에 아르메니아 경찰이 알려온 바와 같이, 지부의 다양한 부대의 직원들은 지하철의 다양한 역내와 역내 대기홀에서 실시된 강화서비스중 마약소지와 복용한 혐의로, 28살과 25살의 남성 2명을 지부로 연행하였다. "그들의 개인소지품 검색에서 총 4 그램이상의 마리화나 덩어리가 들어있는 여러 포장을 발견하였다. 25세 청년에게서는 액체성 마약도 발견되었다. 같은날 24세의 청년도 개인소지품 검색에서 구리로 된 너클도 발견되었다."라고 공지문에 명시되었다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 2월 4일자 (0) | 2022.02.04 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 2월 3일자 (0) | 2022.02.03 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 1일자 (0) | 2022.02.01 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 31일자 (0) | 2022.01.31 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 29일자 (0) | 2022.01.31 |