휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 2월 3일자 본문
Ոստիկանությունը Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացել: 경찰은 예레반의 유치원들중 한곳에서 아동학대에 대한 신고를 접수하였다.
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 예레반, 2월 3일, 아르멘프레스: 경찰은 예레반의 유치원들 중 한곳에서 유모와 선생님들에 의해 아동학대에 대한 신고를 접수하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 아르메니아 경찰의 공보부에서 알려왔다.
Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն է տարածվել, որ Ա. Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցովխոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: A.H는 1월 31일에 2018년 3월부터 2021년 10월 14일까지 딸 E.U가 예레반시 유치원들 중 한곳을 다녔고, 유모 R.KH와 S.K 및 유치원선생인 I.A과 A.K는 아이의 아버지가 파키스탄 사람이라는 사실을 고려하여 정규그룹의 아이들을 통해 후자를 괴롭혔다고 경찰에 신고하였다고 언론매체들 중 한곳에서 정보를 퍼트렸다. 신고서에는 밧줄로 손과 목을 묶고 철로 된 뜨거운 장남감으로 아이의 가슴을 지지고, 흙, 풀, 똥을 먹게 하여, 이로 인해 아이는 신체적인 고통과 정신적인 고통을 겪었다고 명시되었다.
Հայաստանը գրանցված աշխատատեղերի թվի ռեկորդ է սահմանել. Փաշինյան: 아르메니아에서 등록된 일자리 수에 관한 기록이 정해졌다.
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2021 դեկտեմբերին արձանագրվել է 659 հազար 471 գրանցված աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է երրորդ Հանրապետության պատմության ընթացքում: 예레반, 2월 3일, 아르멘프레스: 아르메니아 공화국에서 2021년 12월에 659,471건의 일자리가 기록되었으며, 이는 공화국 역사상 두번째로 높은 기록이다.
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: "아르멘프레스"가 보도한 바와 같이, 국무회의기간에 이에 대하여 아르메니아 총리 니콜 파쉬니안이 발표하였다.
«Երբեք Հայաստանի Հանրապետությունում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել, որքան 2021 թվականի դեկտեմբերին: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականի աշխատատեղերը ավել են 37 հազար 629-ով, 2019 թվականի համեմատ 30 հազար 758-ով, 2018 թվականի համեմատ 70 հազար 977-ով: Ուզում եմ ընդգծել, որ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետև այս աշխատատեղերը գրանցված են, այս աշխատատեղերի համար վճարվել է աշխատավարձ»,- ասաց Փաշինյանը: "결코 아르메니아 공화국에서 2021년 12월처럼 등록된 일자리 수는 존재하지 않았습니다. 더욱이 나는 2020년 12월에 비해 2021년 일자리가 37,629건이 증가되었고, 2019년에 비해 30,758건, 2018년에 비해 70,977건이 증가한 것에 대해 강조하고 싶습니다. 나는 디지털 조작이 있을 수 없다는 것을 강조하고 싶습니다. 왜냐하면 이러한 일자리가 등록되었고, 이 일자리에 대한 급여가 지불되었기 때문입니다."라고 파쉬니안은 말했다.
Վարչապետը ընդգծեց` եթե անհրաժեշտություն լինի բոլոր աշխատողներին անուն-ազգանունով կարող են նույնականացնել: 총리는 만약 필요한 경우, 모든 직원을 이름과 성으로 식별할 수 있다고 강조하였다.
Հայաստանում ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով: 아르메니아에서 저임금 노동자의 비율이 9% 감소하였다.
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային համավարակի և պատերազմական ցնցումների պայմաններում Հայաստանում էական աճել է միջին ամսական աշխատավարձը և ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 2월 3일, 아르멘프레스: 코로나바이러스 전염병과 전쟁충격으로 인해 아르메니아에서 평균월급이 크게 증가하였고 저임금 노동자의 비율이 약 9% 감소하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이 국무회의에서 이에 대하여 아르메니아 총리 니콜 파쉬니안은 말했다.
«2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 հազար 661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավել է 30 հազար դրամով կամ 12 տոկոսով, 2019 թվականի համեմատ ավել է 43 հազար դրամով կամ 18 տոկոսով, 2018 թվականի համեմատ ավել է 54 հազար դրամով կամ 24,6 տոկոսով: 2021 թվականի ընթացքում Հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 միլիարդ 600 միլիոն դրամ աշխատավարձ , ինչը 2020 թվականի համեմատ ավել է 19,7 միլիարդ դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ ավել է 38.7 միլիարդ դրամով կամ 38 տոկոսով»,- ասաց Փաշինյանը: "2021년 12월 평균월급은 277,661 드람이었고, 이는 2020년 12월에 비해 3만 드람 또는 12%가 증가하였으며, 2019년에 비해 4만 3천 드람 또는 18%가 증가하였고, 2018년에 비해 5만 4천 드람 또는 24.6%가 증가하였습니다. 2021년 동안 공화국에서 일하고 있는 시민들에게 1396억 드람의 월급이 지불되었으며, 이는 2020년에 비해 197억 드람 또는 13% 증가되었으며 2018년에 비해 387억 드람 또는 38%가 증가하였습니다."라고 파쉬니안은 말했다.
Վարչապետը տեղեկացրեց նաև, որ ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով 2018 թվականի համեմատ: 총리는 또한 저임금노동자의 비율은 2018년에 비해 약 9% 감소하였다고 전해왔다.
Կառավարությունը փորձում է միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար. Նիկոլ Փաշինյան: 정부는 인플레이션을 억제하기 위한 조치를 강구하고 있다. -니콜 파쉬니안
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2021 թվականի ընթացքում ունեցել է էական գնաճ, որը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավել է 7.7 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 2월 3일, 아르멘프레스: 아르메니아에서 2021년 한해동안 2020년 12월에 비해 약 7.7% 물가인상이 발생하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 국무회의에서 이에 대하여 아르메니아 총리 니콜 파쉬니안은 말했다.
«Սա ավելին է, քան նախատեսել ենք պետական բյուջեով: Դուք գիտեք, որ գնաճը գլոբալ խնդիր է, և պետք է արձանագրենք, որ Հայաստանում առանձին վերցրած գործընթաց տեղի չի ունենում: Փորձում ենք միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար: Հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի շրջանակներ»,- ասաց Փաշինյանը: "이것은 정부예산에서 예상한 것보다 많습니다. 아시다시피, 인플레이션은 국제적인 문제이며 아르메니아에서 별도로 검토중인 프로세스가 없음을 명시해야만 합니다. 우리는 인플레이션을 억제하기 위한 조치를 취하려고 합니다. 바라건데, 올해의 인플레이션을 계획된 범위내로 가져오기를 바랍니다."라고 파쉬니안은 말했다.
ՀՀ վարչապետը նաև հույս ունի, որ կկարողանան արձանագրել 7 տոկոս տնտեսական աճ: 아르메니아 총리는 또한 7%의 경제성장을 가져오기를 희망하였다.
«Հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք: 2021 թվականի նախնական արդյունքներով 5.8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որը ավելին է, քան պլանավորվում էր 2021 թվականի համար, բայց, իհարկե, պակաս է մեր ցանկություններից: Մեզնից շատ լուրջ ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանանք մեր սահմանած նշաձողերին հասնել»,- եզրափակեց Փաշինյանը: "우리가 번영의 증가체제에 머물 기회를 갖기를 희망합니다. 2021년 사전결과를 보면, 5.8%의 경제성장을 기록하고 있으며, 이는 우리가 2021년에 계획했던 것보다 많습니다. 다만, 물론 우리의 소망보다는 모자릅니다. 우리가 설정한 목표에 도달하기 위해서는 우리는 많은 노력을 기울려야만 합니다."라고 파쉬니안은 끝맺음하였다.
Էլեկտրոնային ռեժիմով հնարավոր կլինի հետևել երթուղային ավտոբուսի երթին. նոր նախագիծ: 전자방식으로 노선버스의 경로를 추적할 수 있다. -새로운 법안
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, սահմանվում են «երթուղային թերթիկ», «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: 예레반, 2월 3일, 아르멘프레스: 아르메니아 국회 경제상임위원회는 정부가 제출한 법안을 논의하였으며, 이에 따라, 특히 "경로기반", "전자 라우팅 서비스"의 개념이 정의되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, "도로운송에 관한" 아르메니아 법률의 개정과 추가에 대한 법안은 상임위에서 아르메니아 국토관리 및 인프라건설 차관 아르멘 시모니안이 제출하였다.
«Առաջարկվում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որը տրվելու է ավտոկայանային կամ երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, և դրանում երթուղու սպասարկման ընթացքի վերաբերյալ կատարվող նշումները ապահովելու են երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը: Օրենքի նախագծով սահմանվում է նաև «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման և վերահսկողության գործընթացները կազմակերպել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով»,- ասաց Սիմոնյանը: 버스정거장이나 노선서비스를 제공하는 기관에 의해 제공되어질 "경로기반"의 개념을 설정하기로 제안합니다. 그 속에서 노선을 유지하는 과정에 대해 이루어지는 표식은 노선서비스의 적절한 품질을 보장하게 될 것입니다. 또한 법안에 따라 "전자노선서비스"의 개념이 설정될 것이며, 이것의 도입은 정규 여객운송을 실시하는 운송수단의 업무에 관한 규제와 제어 프로세스를 통합전자정보시스템을 통해 가능하게 될 것입니다."라고 시모니안은 말했다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 2월 5일자 (0) | 2022.02.05 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 2월 4일자 (0) | 2022.02.04 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 2일자 (0) | 2022.02.02 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 1일자 (0) | 2022.02.01 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 31일자 (0) | 2022.01.31 |