휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 2월 9일자 본문
Նկատվում է սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված հիվանդության բարձր ակտիվություն: 급성호흡기 감염과 독감으로 인한 질환의 높은 활동이 관찰되고 있다.
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներկայում առկա է սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված հիվանդության բարձր ակտիվություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ բարձր ակտիվությունը դիտվում է պոլիկլինիկաներ դիմելիության, «Շտապ օգնություն» ծառայության կանչերի ձևով: 예레반, 2월 9일, 아르멘프레스: 아르메니아에서 급성호흡기감염과 독감으로 인한 질병의 높은 활동이 관찰되었다. "아르멘프레스"의 기자회견에서 개시된 기자회견에서 아르메니아 보건부의 국립질병통제예방센터의 감염 및 비감염질환의 역학과장 로멜라 아보비안은 높은 활동이 보건소의 "응급지원" 서비스의 호출형식으로 관찰되고 있다고 언급하였다.
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք այսօր ունենք սուր շնչառական վարակների 2.5 անգամ աճ: Ասեմ, որ սուր շնչառական վարակները հիմնականում արձանագրվում են 0-14 և 30-64 տարեկանների շրջանում»,- ասաց Ռոմելլա Աբովյանը: "작년 동일기간에 비해 오늘날 우리는 급성호흡기감염의 2.5배 증가를 가지고 있습니다. 급성 호흡기 감염은 주로 0세에서 14세까지 그리고 30세에서 64세의 연령에서 등록되고 있습니다."라고 로멜라 아보비안은 말했다.
Ինչ վերաբերում է հոսպիտալացումներին, ապա նա, որ փետրվարի 8-ի դրությամբ Հայաստանի բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում 456 բուժառու, որոնց 84.8 տոկոսը 0-18 տարեկական երեխաներ են: Թոքաբորբով առկա է 317 բուժառու, որոնցից 57-ը 0-18 տարեկաններն են: 입원의 경우, 그녀는 2월 8일자로 아르메니아 의료기관에서 456명 환자가 치료를 받고 있으며, 그들 중 84.8%은 0세에서 18세의 아동이다. 폐렴의 경우 317명의 환자가 있으며, 그들 중 57명이 0세에서 18세이다.
Ռոմելլա Աբովյանը տեղեկացրեց, որ այս սեզոնի ընթացքում իրականացվել է գրիպանման հիվանդությունների և ծանր սուր շնչառական վարակների 1,089 նմուշի լաբորատոր հետազոտություն, որոնց արդյունքում 207-ի դեպքում հայտնաբերվել է գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակը: Մասնագետը նշեց, որ գրիպ Ա տեսակը շատ արագ է տարածվում և հիմնականում թիրախավորում է երեխաներին: 로멜라 아보비안은 이 시즌 동안 독감질환과 중증 급성 호흡기 감염의 1089건의 표본에 대해 실험실 검사가 실시되었으며, 그로 인해 207건에서 A형 독감 H3N2 변이가 검출되었다. 전문가는 A형 독감은 매우 빠르게 확산되고 있으며 주로 어린이를 타켓으로 하고 있다.
Ձերբակալվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալը: "예레반 쓰레기 수거 및 위생청소" 자치기관장과 그의 대변인이 체포되었다.
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին: 예레반, 2월 9일, 아르멘프레스: 아르메니아 국가보안청에서 준비된 자료를 근거로 개시되고 아르메니아 반부패위원회에서 조사된 형사사건을 통해 확보된 충분한 증거를 종합하여 예레반 시정부의 "예레반 쓰레기 수거 및 위생청소" 자치기관장 아르멘 그리고리안은 그의 대변인의 조력으로 횡령 및 공문서 위조를 통해 개인적으로 거액의, 17백만 드람이상을 편취했을 뿐만 아니라 공식적인 권한을 넘긴 결과로 1백만 드람이상 예레반 자치구에 피해를 입힌 것인 입증되었다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով իր տեղակալի` Կարեն Թորոսյանի հետ, վերջինիս ցուցում է տվել հավաքագրել վստահելի անձանց և նրանց հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն` դրամական փոխհատուցման դիմաց համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունվելու, սակայն փաստացի աշխատանքի չհաճախելու վերաբերյալ: 반부패위원회가 "아르멘프레스"에 알려온 바와 같이, 사전조사를 통해 위에 언급된 기관장인 아르멘 그리고리안은 자신의 대변인인 까렌 토로시안과 사전합의에 이르렀으며, 후자는 신뢰할만한 사람들을 모집한 후 그들에게 금전적 보상의 댓가로 자치기관에 고용되지만 실제로 출근하지 않는 것에 대한 합의에 이르렀음이 밝혀졌다.
Ըստ այդմ` Կարեն Թորոսյանն իր մի շարք մտերիմներին և ազգականներին հանձնարարել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել հիմնարկ, որից հետո վերջիններս Ա. Գրիգորյանի կազմած կեղծ հրամաններով 2019թ. ընթացքում ձևակերպվել են համապատասխան հաստիքների` 300,000-ական ՀՀ դրամ աշխատավարձով: Հիշյալ անձինք, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հաստիքից բխող պարտականությունները: Ավելին` 2019-2020թթ. ընթացքում, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևատրումներով: 그에 따라, 까렌 토로시안은 자신의 여러 지인과 친척들에게 고용에 대한 신청서를 기관에 제출하고 후자는 아르멘 그리고리안이 작성한 허위 지시서를 통해 2019년 동안 30만 드람의 월급을 가진 관련 직책을 조직하였다. 하지만, 위에서 언급된 사람들은 출근하지 않고 직책과 관련된 의무를 이행하지 않았다. 다시 말해, 2019년-2020년 동안 출근을 하지 않았음에도 불구하고 그들은 기관장의 지시로 기관의 다른 직원들에 비해 적어도 2배가 넘는 금전적 보상을 편취하였다.
Արդյունքում` վերը նշված անձանց անվամբ 2019թ. նոյեմբերից 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում հաշվարկվել և համայնքային բյուջեից ելքագրվել է ընդհանուր 17,603,137 ՀՀ դրամ: Այդ կերպ հիմնարկի տնօրենը նշված անձանց և Կ. Թորոսյանի օժանդակությամբ վատնման եղանակով և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է Երևան համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը: 결과적으로 위에서 언급된 사람들의 이름으로 2019년 11월부터 2021년 1월까지 언급된 기간동안에 자치구 예산에서 총 17,603,137 드람이 인출되었다. 따라서, 기관장은 언급된 사람과 까렌 토로시안의 도움으로 횡령 및 공문서 위조를 통해 예레반 자치구에 속한 거액의 자산을 횡령하였다.
Վարչապետը մանրամասներ ներկայացրեց զորքերի հայելային հետքաշման Ադրբեջանին առաջարկված գաղափարի մասին: 총리는 군대의 동시철수에 관해 아제르바이잔에 제안된 아이디어에 대해 상세하게 설명하였다.
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Ադրբեջանը նախ և առաջ պետք է քայլեր ձեռնարկեն հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ և գործը տանեն դեպի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ձևավորում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում զորքերի հայելային հետքաշման գաղափարը և զարգացումներ կան այս ուղղությամբ։ 예레반, 2월 9일, 아르멘프레스: 아르메니아와 아제르바이잔은 먼저 아르메니아와 아제르바이잔의 국경에 대한 안보와 안전성을 향상하는 방향으로 조치를 취하고 사건은 국경분할위원회에 넘겨야만 한다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 국회에서 대정부 질의 응답 시간에 이에 대하여 아르메니아 총리 니콜 파쉬니안은 군대의 동시철수가 무엇이며 그 방향으로 진전이 있었는지에 대한 "시민계약" 정당의 국회의원 바하큰 알렉사니안의 질문에 대답하면서 발표하였다.
«Տեղյակ եք, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ գրավոր հայտարարության մեջ, որը ստորագրվել է Ռուսաստանի նախագահի կողմից, Ադրբեջանի նախագահի կողմից և իմ կողմից, արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում։ Քանի որ այս առումով շահագրգռված ենք և, բնականաբար, պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, առաջարկ ենք արել։ Եվ մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն»,- ասաց Փաշինյանը։ "러시아 대통령, 아제르바이잔 대통령과 나에 의해 서명된 2021년 11월 26일 소치에서 체결된 3자 서면합의안에 당사자들은 아르메니아와 아제르바이잔의 국경에 관한 안보와 안전성을 향상하는 방향으로 조치를 취하고 국경분할위원회에 사건을 가져가야한다는 것을 기억하고 계십니까? 왜냐하면 우리는 이러한 측면에 관심이 있었으며, 당연히 우리 스스로의 합의에 따라야 하다고 생각합니다. 그리고 우리의 생각은 다음과 같습니다. 군대는 거울과 같이 물러나야한다는 것입니다."라고 파쉬니안은 말했다.
Վարչապետը ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում զորքերի հայելային հետքաշման գաղափարը։ 총리는 군대의 동시철수에 관한 아이디어가 무엇인지 설명하였다.
«Նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանների պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների և արդյունքում հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով։ 그것은 아르메니아와 아제르바이잔 국경선에서 동일한 거리로 뒤로 물러나야하며 그런 후 국경 수비대는 제한된 수로 국경수비대에 이관되어야하며, 그 결과로 국제적인 모니터링이 체결된 합의가 이루어져야 합니다."
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 2월 11일자 (0) | 2022.02.16 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 2월 10일자 (0) | 2022.02.16 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 8일자 (0) | 2022.02.16 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 7일자 (0) | 2022.02.16 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 5일자 (0) | 2022.02.05 |