휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 2월 14일자 본문
Հայաստան է ներկրվել Pfizer պատվաստանյութի խմբաքանակ: 아르메니아는 화이자 백신을 수입하였다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության և ամերիկյան «Ֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով` COVID-19-ի դեմ mRNA հիմքով Pfizer պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան: 예레반, 2월 14일, 아르멘프레스: 아르메니아 보건부와 미국의 "화이자" 제약회사간 체결된 계약에 따라, COVID-19 mRNA 기반 화이자 백신의 10만 620 도즈의 백신이 아르메니아로 수입되었다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բաշխումից հետո Pfizer պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 보건부는 유통후 화이자 백신은 나라에 있는 다른 백신처럼 1차 보건진료소와 이동 예방접종센터에 배포될 것이다.
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում` շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի օրերին սահմանվել են հերթապահություններ: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: 백신접종은 주중 모든 요일에 1차 의료기관에서 실시되고 있다. 토요일과 일요일에 근무가 설정되었다. 외국시민들도 백신접종을 할 수 있다.
Էրեբունու ոստիկաններն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և ապօրինի հրազեն են հայտնաբերել: 예레부니 경찰은 특히, 대량의 마약과 불법총기를 적발하였다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունու քրեական հետախույզները փետրվարի լույս 10-ի գիշերը հետապնդել են թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող անձանց, որոնցից մեկը զինված էր։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ 예레반, 2월 14일, 아르멘프레스: 예레부니 범죄수사관들은 2월 10일 밤 마약을 판매하는 것으로 의심되는 사람을 추적하였으며, 그들 중 한명은 무장하고 있었다. "아르멘프레스"에 아르메니아 경찰이 알려왔다.
«Նրանք «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով փախել էին, քրեական հետախույզներն էլ՝ հետապնդել։ Փախչող անձինք Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում հանդիպել էին ուղեփակոցի, թողել էին մեքենան ու փախուստը շարունակել ոտքով։ Վարորդը, որ զինվածն էր, փախչելիս նետել էր զենքը, դրամապանակն ու պայուսակը, բայց ոստիկաններից ազատվել չէր կարողացել՝ բռնել էին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին «ТТ» ատրճանակ՝ 6 փամփուշտով, ծալովի դանակ և տարբեր տրամաչափի 13 փամփուշտ: Հայտնաբերել էին նաև հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ Առանձնապես խոշոր չափերի՝ կես կիլոգրամից ավելի հերոինի նմանվող զանգվածով փաթեթներ էին հայտնաբերվել նաև մեքենայի զննությամբ։ Էրեբունու բաժին բերման ենթարկված վարորդը, որը մայրաքաղաքի Օհանովի փողոցի 33-ամյա բնակիչ է, ձերբակալվեց»,- ասվում է հաղորդագրության մեջ։ "그들은 "포드" 차량을 타고 도주하였으며, 범죄수사관들도 그들을 쫓았습니다. 도주하고 있던 사람들은 네르킨 센가비트 6번 도로에서 바리게이트를 만났고 차량을 버리고 걸어서 도주를 계속 이어갔습니다. 무장했던 운전수는 도주하던 중 무기와 지갑, 가방을 던졌지만, 경찰을 제지하지 못하고 붙잡혔습니다. 사건현장의 수색을 통해 6발의 탄알을 가진 "TT" 권총, 접이식 칼과 다양한 구경의 13발의 총알이 발견되었습니다. 또한 헤로인과 메탐페타민과 유사한 덩어리가 발견되었습니다. 특히, 0.5 킬로그램 가량의 헤로인 덩어리가 들어 있는 패키지가 차량수색을 통해 발견되었습니다. 예레부니 부서로 연행된 운전수는 수도의 오하노비 대로의 33세 주민이었으며 체포되었습니다."라고 공지문에 명시되었다.
Ըստ աղբյուրի՝ հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 11-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, տարածքային քննչական բաժնի ծառայողներն ու Էրեբունու ոստիկանները խուզարկել են ձերբակալվածի տունն ու բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Ֆորդը»։ Տնից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի և հրազենների 25 փամփուշտ, իսկ մեքենայից՝ 1 կիլոգրամ 380 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 35 գրամից ավելի, ինչպես և առանց պայթուցիչի նռնակ: 소식통에 따르면, 개시된 형사 사건의 틀안에서 2월 11일에 예레반시의 일반관할법원의 결정에 근거하여 국토수사과의 직원들과 예레부니 경찰은 수감자의 집과 부서의 특별보호구역으로 이송된 "포드" 차량을 수색하였다. 집에서는 다양한 구경의 총알 25발이 발견됭었으며 차량에서는 1,380그람 이상의 메탐페타민의 고체결정 덩어리와 총 35 그램이상의 기폭장치가 없는 수류탄과 같은 마리화나 덩어리가 발견되었다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 2월 16일자 (0) | 2022.02.17 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 2월 15일자 (0) | 2022.02.17 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 11일자 (0) | 2022.02.16 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 10일자 (0) | 2022.02.16 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 9일자 (0) | 2022.02.16 |