휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 2월 15일자 본문
Ձվի գները նվազում են, շուկայում գերարտադրություն է. ինչ խնդիրների են բախվել հատկապես մանր, միջին արտադրողները: 계란 가격은 하락하고 시작에서 공급과잉이 발생한다. 특히 중소 생산자가 직면한 문제는 무엇인가?
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հավի ձուն էժանացել է, տարբեր սուպերմարկետներից կարելի է անգամ 35 դրամով ձու գնել, ձու արտադրող հատկապես մանր ու միջին ընկերությունները խնդրի առաջ են կանգնել, վաճառում են ինքնարժեքից ցածր գնով, պնդում՝ խնդիրը գերարտադրությունն է, պետք է քվոտաներ սահմանել: 예레반, 2월 15일, 아르멘프레스: 아르메니아에서 계란은 저렴해졌으며 다양한 슈퍼마켓에서 35 드람의 계란을 구매할 수 있고, 계란 생산자는 문제는 공급과잉이라며 할당량을 설정해야하고, 특히 중소기업은 원가보다 저렴한 가격에 판매되고 있다고 주장하였다.
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հրայր Ասլանյանն ասաց. «Ձվի շուկայում հիմա դեմպինգային քաղաքականություն է: Այսօր հավի մեկ ձվի ինքնարժեքը 55 դրամի շուրջ է տատանվում, իսկ շուկայում՝ սուպերմարկետներում վաճառվում է նույնիսկ մինչև 34-37 դրամով»: "아르멘프레스"와의 인터뷰에서 "아라무스" 가금육회사의 대표인 흐라이르 아슬라니안은 말했다. "계란 시장에서 지금 덤핑정책이 있습니다. 오늘 계란 하나의 원가는 55 드람정도인데 시장에서, 슈퍼마켓에서 최저 34-37 드람에 판매되고 있습니다."
Ասլանյանը շեշտեց՝ դա դեռ արտադրողի գինը չէ: Մինչև ապրանքը գնում է վաճառասրահ, դեռ գինը բարձրանում է, այսինքն` արտադրողից շատ ավելի էժան գնով են վերցնում: 아슬라니안은 그것이 아직 생산자의 가격이 아니라고 강조하였다. 제품이 매장에 가는 동안 여전히 가격은 인상되고 있다. 다시 말해, 생산자보다 훨씬 저렴한 가격에 구매하고 있다.
Ըստ Ասլանյանի՝ շատ արտադրողներ հարկադրաբար իջեցրել են ձվի գները, գների իջեցումը սկսվել է մեկ թռչնաֆաբրիկայից: «Նոր խաղացող է մտել շուկա, նշված թռչնաֆաբրիկայի մոտ էլ ահավոր լճացում է, ինքը ցանց չունի, մյուսների ցանցերը «ջարդելով» գնում է: Եվ բնականաբար, եթե մտավ մի թռչնաֆաբրիկայի ցանց, դրեց օրինակ 40 դրամ, բնականաբար այդ թռչնաֆաբրիկան էլ պետք է դնի ավելի էժան գին: Եվ այսօր հենց այս պահի դրությամբ (փետրվարի 14-ի դրությամբ-հեղ.) արտադրողից դուրս եկող 01 համարի ձուն արժի 27 դրամ»,-ասաց Ասլանյանը: 아슬라니안에 따르면, 많은 생산자들은 강제적으로 계란 가격을 낮추고 있으며, 가격인하는 한 가금육농장에서 비롯되었다. "새로운 플레이어가 시장에 진입했고, 언급된 가금육 농장도 끔찍한 정체에 있으며, 스스로 유통망이 없으며, 다른 이의 유통망을 "파괴"하는 것입니다. 그리고 당연히 만약 가금육 농장의 네트워크에 접근한다면, 예를 들어 40 드람에 넣는다면 당연히 해당 가금공장도 더 저렴한 가격에 놓아야만 합니다. 그리고 오늘 이 순간(2월 14일자로) 생산자로부터 나온 1번 계란의 가치는 27드람입니다."라고 아슬라니안은 말했다.
Նրա խոսքով՝ կան մանր և միջին արտադրողներ, նաև ֆերմերային տնտեսություններ, որոնք խնդրի առաջ են կանգնել: «Իրենց մոտ ինքնարժեքը 55 դրամ է, բայց ծախում են 27 դրամով»,-ասաց Ասլանյանը: 그의 말에 따르면, 문제에 직면한 중소생산자가 있으며, 또한 농장이 있다. "그들의 원가는 55드람이지만 27 드람에 판매합니다."라고 아슬라니안은 말했다.
«Արմենպրես»-ը շրջեց որոշ սուպերմարկետներում, խանութներում՝ հասկանալու վաճառվող ձվի գները: Փետրվարի 14-ի դրությամբ հանդիպեցինք 37 դրամ, 40 դրամ առաջարկների: Սուպերմարկետների կայքերում հանդիպում են նաև 35, 50 դրամ և այլ տարբեր առաջարկներ: Որոշներում էլ պարզապես գնիջեցում է նկատվում, օրինակ 85 դրամից իջել է 80 դրամ կամ 90-ից՝ 85 դրամ: "아르멘프레스"는 판매되고 있는 계란 가격을 이해하기 위해 일부 슈퍼마켓과 가게를 둘러보았다. 2월 14일자로 우리는 37 드람, 40 드람의 제안을 받았다. 슈퍼마켓의 웹사이트에는 또한 35, 50 드람을 형성하고 있으며 다른 다양한 가격제안이 있다. 일부에서도 분명한 가격하락이 목격되었다. 예를 들어 85 드람에서 80 드람으로 내려가거나 90 드람에서 85 드람으로 내려갔다.
Ոստիկանները Երևանում ABS համակարգեր գողացող խումբ են վնասազերծել: 경찰은 예레반에서 ABS 시스템을 훔치는 일당을 무력화하였다.
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային տարբեր բաժիններում նույնատիպ ահազանգեր են ստացվել այն մասին, որ գողացել են ավտոմեքենաների օդի կարգավորման և ABS համակարգերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, գողությունները եղել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ թիրախը եղել են «Մերսեդես» մակնիշի մեքենաները։ 예레반, 2월 15일, 아르멘프레스: 경찰의 예레반시의 행정구역의 다양한 부서에서 차량의 공기조절과 ABS 시스템이 도난당했다는 유사 신고가 접수되었다. "아르멘프레스"에 아르메니아 경찰이 알려온 바와 같이, 수도의 여러 구역에서 도난사건이 발생하였으며 타켓은 "메르세데스" 차량이었다.
«Փետրվարի 11-ին նույնաբովանդակ զանգերը հնչեցին րոպեների տարբերությամբ։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված 5 զանգերն էլ «Մերսեդեսների» օդի կարգավորման և «ABS» համակարգերի գողությունների մասին էին։ "2월 11일에 동일 내용의 전화가 몇 분 간격으로 울렸습니다. 경찰의 노르노르크 지부에서 접수한 5건의 전화도 "메르세데스"차량의 공기조절과 "ABS" 시스템의 도난에 관한 것이었습니다.
Ոստիկանների ձեռնարկած միջացառումներով պարզվեցին որոշ հանգամանքներ։ Մասնավորապես, որ գործում է հանցավոր խումբ, խմբի անդամներն ամեն մեկն իր առաքելությունն ունի։ Մեկը սպասում է փողոցում, հետևում, որ ոստիկաններ չլինեն, մյուսները, արդեն «մասնագիտացած» իրենց գործում, տարբեր գործիքներով հանում են մեքենաների օդի կարգավորման և ABS համակարգերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 경찰이 취한 조치에 따라 일부 정황이 밝혀졌습니다. 특히, 범죄집단이 있다는 점에서 일당의 모든 구성원은 각자의 임무를 가지고 있었습니다. 한명은 거리에서 기다리며 경찰이 없는지를 확인하였고, 이미 "전문가"로 통하는 다른 이는 다양한 도구를 이용하여 차량의 공기 조절과 ABS 시스템을 제거하였습니다."라고 공지문에 명시되었다.
Ըստ աղբյուրի՝ ոստիկանության մի քանի տարածքային բաժինների բացահայտման միջոցառումներին միացել են նաև Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Շուտով հենց նրանք էլ ստացել են օպերատիվ տեղեկություններ գողություններ անող խմբի վերաբերյալ։ 소식통에 따르면, 경찰의 여러 지부의 적발조치에 예레반시의 행정 범죄수사과의 직원들도 합류하였다. 곧 그들은 절도를 저지른 일당에 대한 작전정보를 받았다.
«Տեղեկությունն իրացվեց ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ, և փետրվարի լույս 14-ի գիշերը գողություններ անող խումբը վնասազերծվեց։ "해당 정보는 경찰의 말라티아 지부의 경찰들에게 알려졌고, 2월 14일 밤 절도를 저지른 일당이 무력화되었습니다.
Քրեական հետախույզները գիշերային ծառայություն էին իրականացնում Անդրանիկի փողոցում, երբ նկատեցին 3 երիտասարդի, որոնց վարքագիծը կասկածելի թվաց. նրանք դիմակներով էին, ձեռնոցներով, գլխարկներով։ Գողություն կատարելու կասկածանքով եռյակը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բերման ենթարկվելու պահին նրանցից մեկը ձեռքից նետել էր տոպրակը։ Դա նկատել էին ոստիկանները։ Տոպրակով հանդերձ՝ բերման ենթարկվեցին։ 범죄수사관은 행동이 수상스러운 3명의 청년들이 목격되었을 때 안드라니크 대로에서 야간순찰을 실시하고 있었으며, 그들은 마스크와 장갑, 모자를 쓰고 있었습니다. 절도를 저지른 혐의로 말라티아 경찰서으로 연행되었습니다. 연행되는 순간 그들 중 한며은 손에 있는 비닐백을 던졌습니다. 경찰은 그것을 목격하였습니다. 비닐백과 함께 연행되었습니다.
Ոստիկանության Մալաթիայի բաժնում պարզվեց նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի 23, 29 և 32 տարեկան բնակիչներ էին։ Տոպրակում պտուտակահան, աքցան, ձեռնոցներ և այլ իրեր էին։ Նրանց մոտից հայտնավերվեց նաև ծալովի դանակ, որի ծայրին ապակի կոտրելու հարմարանք կար»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հավելում, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ երիտասարդները մայրաքաղաքում մեքենաներից 12 գողություն են արել։ 말라티아 경찰서에서 그들의 신원이 수도의 23세, 29세 및 32세의 주민이었음이 밝혀졌습니다. 비닐백에서 드라이버, 펜치, 망치 및 기타 물건들이 있었습니다. 그들의 소지품에서도 그 끝에는 유리를 깨는 도구가 달려있는 접이식 칼이 발견되었습니다."라고 아르메니아 경찰이 발표하였으며 자료를 준비하는 동안 청년들이 수도에서 12번의 차량절도를 저질렀음이 입증되었다고 덧붙였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 2월 17일자 (0) | 2022.02.17 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 2월 16일자 (0) | 2022.02.17 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 14일자 (0) | 2022.02.17 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 11일자 (0) | 2022.02.16 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 10일자 (0) | 2022.02.16 |