휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 2월 17일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 2월 17일자

LifeChallenger 2022. 2. 17. 19:53
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/02/1075776.jpg

 

 

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան- Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը հայտարարվել է: 남북 고속도로의 시시안과 카자란 구간의 예선입찰이 발표되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ փետրվարի 17-ին հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան- Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագիծը մեծ ռազմավարական նշանակություն ունի: Մրցույթի իմաստն այն է, որ առաջին փուլին հրավիրվում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք կարող են ու հայտ են ցանկանում ճանապարհի այդ շինարարությունն իրականացնելու համար: Նախագծի արժեքը մի քանի 100 մլն դոլար է: 예레반, 2월 17일, 아르멘프레스: 아르메니아 총리 니콜 파쉬니안은 국무회의에서 2월 17일에 남북 고속도로의 시시안과 카자란 구역의 예선 입찰이 발표되었다고 말하였다. 니콜 파쉬니안은 이 프로젝트는 큰 전략적 의미를 가지고 있다고 언급하였다. 입찰의 의미는 첫 단계에 해당 도로건설을 신청할 수 있고 신청하고자 하는 모든 조직이 초대되는 것이다. 프로젝트의 가치는 수억 달러이다. 

 

«Այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել: Ուզում եմ ասել, որ վերջին քննարկումների արդյունքում «Հյուսիս հարավ» նախագիծը մենք վերաձևակերպել ու դարձրել ենք «Հյուսիս-արավ, արևելք-արևմուտք» նախագիծ: Մենք հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք: Սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը կկապի Հայաստանը Իրանի հետ, մյուս ճյուղը Հայաստանը Ադրբեջանին, հետագայում դեպի Նախիջևան, Թուրքիա: Այս նախագիծը տեղավորում ենք այդ ընդհանուր համատեքստում: Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ կունենանք շինարարական ընկերություն, որը կիրականացնի աշխատանքը: Իհարկե, ճանապարհային նախագծի արևելք-արևմուտք հատվածն արված չէ, սակայն հընթացս համաձայնությունների ձեռքբերման համատեքստում կիրականացնենք դա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: "이 정도 규모의 투자프로그램은 사실상 아르메니아의 독립 역사상 실행된 적이 없었습니다. 최근 논의의 결과에서 "남북" 프로젝트에 대해 우리는 재검토하였으며 "동북, 동서" 프로젝트가 되었다고 말씀드리고 싶습니다. 우리는 빠른 속도로 이 프로젝트가 구현되기를 희망합니다. 이것은 해당 도로의 지선들 중 하나가 아르메니아를 이란과 연결하게 될 것이고 다른 지선은 아르메니아를 아제르바이잔과, 향후에 나히체반과 터키와 연결된다는 것을 의미합니다. 이 프로젝트를 우리는 일반적인 맥락에 두었습니다. 우리는 연말까지 업무를 실시할 건설사를 가지기를 희망합니다. 물론, 도로 프로젝트의 동서구간은 하지 않았지만, 진행 중 합의를 하는 맥락에서 그것은 실행될 것입니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 니콜 파쉬니안은 말했다.    

Նախաորակավորման փուլը տևելու է 70 օր: Վարչապետը հույս հայտնեց, որ ընկերություններն ակտիվորեն հայտ կներկայացնեն ու արդեն որակավորվածները հնարավորություն կունենան մասնակցել շինարարության համար նախատեսված մրցույթին: 예선단계는 70일간 지속될 것이다. 총리는 기업들이 적극적으로 신청서를 제출하고 이미 자격을 갖춘 기업들은 건설을 위한 예선입찰에 참여할 기회를 갖을 것이라는 희망을 표명하였다. 

 

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ հիմա կոնկրետ աշխատանքներ են իրականացվում Երասխ- Ջուլֆա- Օրդուբադ –Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման համար: Նա հույս հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և արդեն դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի: 아르메니아 총리는 현재 구체적인 작업이 예라스흐-줄파-오르두바트-메흐리-호라디즈 철도건설을 위한 실시되고 있다고 전했다. 도달된 합의들이 향후 문서형식으로 등록되고 이미 법적 절차가 완전히 발전되기를 희망하였다. 

 

 

Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ կամ հայկական խաչմերուկ. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց: 남북, 동서 프로젝트 또는 아르메니아 교차로. 파쉬니안은 상세하게 설명하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցի կոնտեքստում Հայաստանի կառավարությունը Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպել և դարձրել է Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ կամ ավելի կարճ՝ հայկական խաչմերուկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 2월 17일, 아르멘프레스: 이 지역의 통신을 개방하는 문제와 관련하여 아르메니아 정부는 남북 프로젝트를 재검토하여 남북, 동서 프로젝트 또는 간단히 말해서 아르메니아 교차로를 만들었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국무회의과정에서 아르메니아 총리 니콜 파쉬니안은 발표하였다. 

 

«Վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-հարավ նախագիծը, ըստ էության, մենք վերաձևակերպել ենք և դարձրել ենք Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ: Հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք: Ըստ էության, սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, կամ եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը, կկապի հյուսիսը հարավին,  այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա: Եվ մենք այս նախագիծը տեղավորում ենք ահա այս ընդհանուր կոնտեքստում»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով Հյուսիս-հարավ նախագծի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցմանը, որի համար նախաորակավորման մրցույթը հայտարարվել է փետրվարի 17-ին: "최근 우리의 논의 결과로 이 지역의 통신을 개방하는 주제인 남북 프로젝트에 대해 사실 우리는 재검토하였으며, 남북, 동서 프로젝트로 만들었습니다. 우리는 빠른 속도로 이 프로젝트가 구현되기를 희망합니다. 본질적으로 이것은 해당 도로의 지선들 중 하나가 남북, 동서 또는 간단히 말하면 아르메니아 교차로의 지선들중 하나가 남북으로 이어지며, 다시말해, 사실상 아르메니아 공화국에서 이란 이슬람 공화국으로 연결됨을 의미하며, 다른 지선은 실질적으로 아제르바이잔, 아르메니아 및 향후 나히체반과 터키로 이어질 것을 의미합니다. 그리고 우리는 이 프로젝트를 일반적인 맥락에 두었습니다."라고 파쉬니안은 남북 프로젝트의 시시안-카자란 구간의 건설과 그를 위한 예선입찰이 2월 17일에 공개되었음을 언급하면서 말하였다. 

 

 

Մարզերում մի քանի տասնյակ կրթական հաստատություններ կկառուցվեն ու կբարեկարգվեն. կատարվեց բյուջեի վերաբաշխում: 주지방에 수십 개의 교육시설이 건설되고 개선될 것이다. -예산이 재분배되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի շրջանակներում կատարել վերաբաշխում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ դա ուղղված է կրթական հաստատությունների վերանորոգմանը: 예레반, 2월 17일, 아르멘프레스: 아르메니아 국무회의에서 행정부는 아르메니아 교육과학문화 및 체육부의 2022년 예산에 따라 배정된 자본프로그램의 틀안에서 제안되어진 프로젝트를 승인하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 교육과학문화 및 체육부 장관 바흐람 두마니안은 그것이 교육시설의 개선에 목적을 두고 있다고 언급하였다. 

 

«Մասնավորապես, 4 միջին մասնագիտական հաստատությունների պայմանների բարելավում, 10 մանկապարտեզի մոդուլային շենքերի կառուցում, 12 մանկապարտեզների մոդուլային շենքերի նախագծում, 21 մոդուլային դպրոցների կառուցում, ինչպես նաև 10 մոդուլային շենքերի նախագծում, 2 դպրոցի նոր մասնաշենքի կառուցում, 17 կրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների կառուցում և 5 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցում, 1 բուհի շենքի հիմնանորոգում, երկու մարզադպրոցի կառուցում, 1 թանգարանի ջեռուցման համակարգի ապահովում, 4 հուշարձանի վերականգնում»,-ասաց Վահրամ Դումանյանը: "특히, 4개의 중등직업학교의 여건개선, 10개의 유치원의 모듈식 건물의 건설, 12개 유치원의 모듈식 건물의 설계, 21개의 모듈식 학교의 건설 뿐만 아니라 10개의 모듈식 건물의 설계, 2개 학교의 신축건물 건설, 17개의 교육연구기관의 체육관 건설 및 5개의 일반교육연구시설의 체육관 재건, 1개 대학교 건물의 개축, 2개의 스포츠학교의 건설, 1개 박물관의 난방 시스템의 보수, 4개 기념물의 복원입니다."라고 바흐람 두마니안은 말했다. 

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագիծը մեծ նշանակություն ունի: Նա հիշեցրեց, որ կառավարությունն ունի մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ աշխատանքային վիճակի բերելու պարտավորություն: 니콜 파쉬니안은 이 프로젝트는 매우 중요하다고 언급하였다. 그는 정부는 2026년까지 300개의 학교와 500개의 유치원을 정상적으로 가동할 책임이 있음을 상기시켰다. 

 

«Պետք է այս հարցում ուշադիր լինենք, որ ճիշտ գրաֆիկով առաջ գնանք: Որտեղ հնարավոր է դա առաջանցիկ պետք է իրականացնենք: Համոզված եմ կկարողանանք դա անել, մեխանիզմը, որ կօգնի մեզ պատշաճ ժամկետում իրականացնել, սկսել է աշխատել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: "일정을 제대로 소화하기 위해서는 이 문제에서 주의가 필요합니다. 가능하다면, 그것은 점진적으로 구현되어야합니다. 저는 우리가 그것을 할 수 있다고 확신합니다. 적시에 그것을 구현할 메카니즘이 작동하기 시작했습니다."라고 니콜 파쉬니안은 말했다. 

 

 

Փետրվարի 21-ից Pfizer-ը հասանելի կլինի պատվաստման բոլոր կետերում: 2월 21일부터 화이자는 모든 백신접종지점에서 사용가능하다. 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա երկուշաբթի օրվանից Pfizer պատվաստանյութն արդեն հասանելի կլինի ՀՀ պատվաստման բոլոր կետերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 예레반, 2월 17일, 아르멘프레스: 월요일부터 화이자 백신은 아르메니아의 모든 백신접종지점에서 사용가능해진다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 기자들과의 브리핑에서 아르메니아 보건부 장관 아나히트 아바네시안은 말했다. 

 

Նախարարը շեշտեց, որ որևէ էական տարբերություն Pfizer–ի ու մնացած պատվաստանյութերի միջև չկա։ Բոլոր շահառուները կարող են ստանալ այն ինչպես առաջին ու երկրորդ պատվաստումների, այնպես էլ խթանիչ դեղաչափի տեսքով։ 장관은 화이자와 다른 백신간 큰 차이가 없음을 강조하였다. 모든 수혜자는 1차와 2차 백신접종 뿐만 아니라 부스터 접종으로 받을 수 있다. 

 

«Pfizer–ի միակ տարբերությունն, այն է, որ այն պաշտոնապես ճանաչվել է նաև 12-18 տարեկանների համար նախատեսված պատվաստանյութ»,-մանրամասնեց նախարարը։ "화이자의 유일한 차이점은 그것이 유일하게 12세에서 18세의 아동용 백신으로 공식적으로 인정받았다는 것입니다."라고 장관은 설명하였다. 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

 

 

반응형
Comments