휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 2월 22일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 2월 22일자

LifeChallenger 2022. 2. 19. 19:43
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/02/1076034.jpg

 

 

Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հայտարարությամբ արձագանքել «Շուշիի հռչակագրին», իշխանությունը չի տեսնում դրա անհրաժեշտությունը: 야당은 국회 성명을 통해 "슈시 선언"에 대응할 것을 제안하지만, 당국은 그럴 필요가 없다고 보고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: 예레반, 2월 21일, 아르멘프레스: 아르메니아 국회의 외교 상임위원회는 "하야스탄"정당이 제출한 아제르바이잔과 터키의회에 의해 "슈시 선언" 비준과 관련한 성명 초안을 논의하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 초안은 국회 외교 상임위원회 회기에서 정당의 국회의원 안드라니크 테아니안이 제출하였다. 

 

«44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ահաբեկիչ վարձկաններով համալրված թուրք-ադրբեջանական ագրեսիայի: Որպես այդ ագրեսիայի արդյունքների ամրագրում՝ 2021-ի հունիսի 15-ին ընդունվեց Շուշիի հռչակագիրը, որով ամրագրվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նկրտումները»,-ասաց Թևանյանը: "44일간의 전쟁과정에서 아르차흐 공화국은 테러리스트 용병이 포함된 터키-아제르바이잔의 침략을 받았습니다. 그러한 침략의 결과를 재확인하는 것로써 2021년 6월 15일에 슈시 선언이 채택되었으며, 그에 따라 터키와 아제르바이잔 동맹의 팽창주의적 열망이 확인되었습니다." 라고 테아니안은 말했다.  

 

Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են «Շուշիի հռչակագիրը»: Ըստ պատգամավորի՝ խորհրդարանական մակարդակում Հայաստանի արձագանքը ցույց կտա, որ ՀՀ-ն նետված իրողությունները ընդունում է որպես մարտահրավեր և որ կան կարմիր գծեր, իսկ Հայաստանն անվտանգային հարցերում այդ կարմիր գծերից չի զիջելու: 아제르바이잔과 터키 의회는 "슈시 선언"을 비준하였다. 해당 국회의원에 따르면, 의회 수준에서 아르메니아가 던져진 현실을 도전으로 받아들이고 거기에는 레드라인이 있으며 아르메니아는 안보 문제에 있어 그러한 레드라인에 굴복하지 않을 것이라는 아르메니아의 대응을 보여주어야한다. 

 

««Շուշիի հռչակագրով» Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, սա հակասում է մեր մոտեցումներին՝ համաձայն որի Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներգրավմամբ և ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ: Մենք չենք տեսնում Արցախը Ադրբեջանի կազմում: «Շուշիի հռչակագրով» Հայաստանի վարած քաղաքականությունը, 90-ականներից սկսած, դիտարկվում է որպես ագրեսիայի դրսևորում, մինչդեռ մենք գնահատում ենք, որ ագրեսիայի է ենթարկվել ԼՂ ժողովուրդը: Երրորդը՝ հռչակագրով Թուրքիան և Ադրբեջանը պարտավորվում են համատեղ ուժերով պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը՝ դրանով իսկ ուղղակի հակասության մեջ մտնելով մեր այն քաղաքականության հետ, համաձայն որի մենք պետականորեն հետապնդում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»,-ներկայացրեց Թևանյանը՝ հավելելով, որ հռչակագրում հիշատակվում է նաև «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: ""슈시 선언에 따라" 아르차흐는 아제르바이잔의 일부로 간주되고 있습니다. 이는 우리의 접근방시과 모순됩니다. 그에 따르면 아르차흐 문제는 유럽안보협력기구 민스크 그룹의 중재자의 참여와 나고르노 카라바흐 주민들의 자결권의 실현을 통해 해결되어야합니다. 우리는 아르차흐를 아제르바이잔의 일부로 보지 않습니다. "슈시 선언은" 아르메니아가 1990년 이래로 추구하던 정책은 침략의 산물로 간주되며 동시에 우리는 나고르노-카라바흐 주민들이 침략을 당한 것으로 평가하고 있습니다. 셋째, 선언에 따라 터키와 아제르바이잔은 공동으로 아르메니아 대학살에 대한 국제적 인식에 대해 싸우고 아르메니아 대학살을 부정하는데 동의하였으며, 그로써 우리의 정책과 직접적으로 대치하고 있으며 그에 따라 우리는 당당하게 아르메니아 대학살에 대한 국제적 인식 문제를 추구해야합니다." 라고 테아니안은 선언문에는 "잔게주르 통로"라는 문구도 언급되었다고 덧붙이면서 발표하였다. 

 

Նա շեշտեց՝ այս հռչակագրով փաստացի դրված է Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը վերացնելու ծրագիր: Ըստ պատգամավորի՝ հայտարարության ընդունումը ՀՀ խորհրդարանի կողմից շատ լուրջ մեսիջ կլինի և հայ ժողովրդին, և միջազգային դաշնակիցներին, և գործընկերներին և հակառակորդներին՝ առ այն, որ ՀՀ-ն չի պատրաստվում զիջել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդի իրավունքները: 그는 이러한 선언을 통해 아르메니아 공화국과 아르차흐 공화국을 제거하기 위한 프로그램이 설정되었다고 강조하였다. 국회의원에 따르면, 성명의 채택은 아르메니아 국민들에게 그리고 국제 동맹국에게, 파트너들에게, 반대자들에게, 아르메니아가 자신의 주권을, 영토수호와 국민의 권리를 포기하지 않을 것이라는 아르메니아 의회에 의한 매우 진지한 메시지가 될 것이다.  

 

 

Այս մեթոդով ևս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում. ՀայՓոստը հայտարարություն է տարածել: 이러한 방법을 통해서 사람들로부터 은행데이터를 갈취하려는 시도가 이루어지고 있다. 하이포스트는 공지문을 유포하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները, որոնք, օգտագործելով անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ (էլեկտրոնային փոստով զեղծարարություն՝ ֆիշինգ), փորձում են տիրապետել անձնական բանկային տվյալներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին զգուշացնող  հայտարարություն է տարածել ՀայՓոստ ՓԲԸ-ը: 예레반, 2월 20일, 아르멘프레스: 최근 온라인 도메인에서 list.am과 같은 무료 광고의 다양한 페이지와 다양한 이메일 플랫폼(이메일 사기-피싱)를 이용해서 개인의 은행자료에 접근하려고 시도하는 사기꾼들이 기승을 부리고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 하이포스트사는 경고메세지를 유포하였다. 

 

«Կրկին ահազանգ ենք ստանում, որ, ի թիվս բարձր հեղինակություն ունեցող այլ ընկերությունների, ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ ևս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: 우리는 재차 평판이 좋은 다른 회사들을 포함하여, 하이포스트의 이름과 상표를 이용하여 사람들의 은행데이터를 갈취하려는 시도가 있다는 신고를 접수하였습니다.   

 

Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: 하이포스트는 이러한 메시지와 아무런 관련이 없음을 알려드립니다. 

 

Հորդորում ենք ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց, ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ: 온라인 플랫폼에 등록된 페이지의 비밀번호, 전화번호, 신분증 번호와 기타 개인 자료를 모르는 사람에게 제공하라는 제안을 수락하지 마십시오. 어떤 경우에도 은행데이터를 제공하지 마십시오.

 

ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից»,- նշված է հայտարարության մեջ: 하이포스트의 서비스 및 제안에 관한 정보를 얻으려면 오직 공식적인 출처만을 사용할 것을 촉구합니다."라고 공지문에 명시되었다. 

 

 

Երևանի տարբեր վարչական շրջաններում մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում. ՍԱՏՄ-ն զգուշացնում է: 예레반의 다양한 행정구역에서 차량에서 가금류를 팔고 있다. 식품안전청는 경고한다.

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ ինչ որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում մայրաքաղաքի շենքերի բակերում և սեփական տների մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը: 예레반, 2월 21일, 아르멘프레스: 아르메니아 식품안전검사기관은 예레반의 다양한 행정구역에서 살고 있는 시민들로부터 사람이 차량을 통해 수도의 건물 앞과 개인주택 근처에서 가금류를 팔고 있다는 신고를 접수하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 식품안전검사기관의 인지상담 및 공공업무과는 공지문을 유포하였다. 

 

«Նախ տեղեկացնում ենք, որ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար՝ դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվել, և հորդորում ենք ոչ մի դեպքում այն չգնել:

Թռչնամսի ապօրինի վաճառքը նկատելու դեպքում այն վաճառող անձանց, նրանց մեքենայի մասին տվյալները՝ մակնիշը, պետհամարանիշը, խնդրում ենք տրամադրել ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին՝ թեժ գծերի միջոցով: Կարող եք տեղեկացնել նաև մեզ՝ թեժ գծի 010-206040 կամ 012-906090 հեռախոսահամարներով»,- նշված է հաղորդագրության մեջ: "우선 그러한 가금류는 여러분의 건강에 위험할 수 있으며 그에 대하여 어떠한 관리가 실시되지 않았음을 알려드리며 어떠한 경우에도 그것을 사지 말 것을 촉구합니다. 가금류의 불법판매를 발견하는 경우 그것을 파는 사람과 그들의 차량에 대한 자료, 상표, 번호판을 핫라인을 통해 아르메니아 경찰과 예레반 시정부와 행정구역에 제공하여 주십시오. 핫라인 010-206040이나 012-906090의 전화번호로 우리에게 알릴 수 있습니다."라고 공지문에 명시되었다. 

 

 

Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները միմյանց հետ առավել սերտորեն աշխատելու պատրաստակամություն են հայտնել: 아르메니아와 한국의 외교장관들은 상호 긴밀히 협력할 용의가 있다고 밝혔다.

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը փետրվարի 21-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այս կապակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների ԱԳ նախարարների նամակների փոխանակում։ 예레반, 2월 21일, 아르멘프레스: 아르메니아 공화국과 대한민국은 2월 21일에 수교 30년을 맞이하였다. "아르멘프레스"에 아르메니아 외교부가 알려온 바와 같이, 이와 관련하여 양국의 외교부 장관의 서환을 교환하였다. 

 

Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով խորը փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա, այս երեք տասնամյակների ընթացքում արդեն իսկ զարգացել են տարբեր ոլորտներում, սակայն երկկողմ օրակարգում դեռ կա չիրացված ներուժ: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնելու ՀՀ և ԿՀ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և թվայնացման ոլորտներում։  양측은 양국간 우호적인 관계는 깊은 이해와 상호 존중을 바탕으로 지난 30년간 이미 다양한 분야에서 발전되었지만, 양자의 의제에는 아직 구현되지 않은 잠재력이 있음을 언급하였다. 양측은 아르메니아와 한국의 협력을 정치적, 경제적, 문화적, 디지털 분야에서 보다 발전시킬 준비가 되었음을 표명하였다. 

 

Նախարարները միմյանց հետ առավել սերտորեն աշխատելու պատրաստակամություն են հայտնել՝ հույս հայտնելով, որ գալիք տարիները խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների առաջիկա զարգացման և մեր համագործակցության բովանդակության ընդլայնման համար։ 장관들은 향후 몇년간 양국관계의 향후 발전과 협력내용의 확대를 위한 자극이 되기를 희망한다고 밝히면서 서로 더욱 긴밀하게 협력할 용의가 있음을 표명하였다.  

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments