휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 2월 18일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 2월 18일자

LifeChallenger 2022. 2. 18. 22:24
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/02/1075863.jpg

 

 

 

Ով է վերահսկելու սննդի կետերում ծխելն արգելող օրենքի կիրառումը և ինչպես է դրան պատրաստվում բիզնեսը: 누가 음식점에서 흡연을 금지하는 법률의 적용을 감독할 것인가? 그리고 사업자들은 어떻게 그것을 준비할 것인가?  

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022 թվականի մարտի 15-ից արգելվելու  է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա: 예레반, 2월 18일, 아르멘프레스: 아르메니아에서 2022년 3월 15일부터 옥외를 포함한 대중음식시설에서 담배제품 및 그것의 대체용품의 사용이 금지될 것이다.  

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանն ասաց, որ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020 թվականի մարտի 21-ից: Իսկ որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում աստիճանաբար` ժամանակ և հնարավորություն տալով հանրությանը և տնտեսվարողներին դրանց պատրաստվելու: "아르멘프레스"와의 인터뷰에서 아르메니아 보건부의 대중보건과의 수석 위원인 마리암 므나차까니안은 국회에 의해 채택되어진 "담배제품 및 그것의 대용품에 대한 사용으로 인하여 건강에 미치는 피해의 감소와 예방에 관한" 법률의 주요 조항은 2020년 3월 21일부터 적용되기 시작하였다고 말하였다. 그리고 일부 조항은 점진적으로 발효되어 대중과 기업에게 그것을 준비할 시간과 기회를 주었다. 

 

Նա նշեց, որ օրենքի ընդունումից հետո 2021 թվականին վերջին ուժի մեջ են մտել ևս մի քանի դրույթներ, դրանք են՝ հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների, դրանց կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը: 그녀는 법률의 채택이후 2021년말 여러 조항도 발표되었으며, 그것들은 판매처와 대중음식점에서 공개적인 전시의 금지와, 공항면세점을 제외하고 소비자가 볼 수 있는 장소에 그것이나 그 제품의 상표 또는 기호를 설치하는 것을 금지하는 것이다. 

 

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդը առաջին դրույթներից էր, որ 2020 թվականի մարտի 21-ին մտավ ուժի մեջ: Ծխախոտային արտադրատեսակները հաճախ տեղադրվում են քաղցրավենիքի և երեխաների համար նախատեսված ապրանքների կողքին, երեխաների տեսադաշտի մակարդակին` տպավորություն ստեղծելով, որ ծխախոտային արտադրանքն անվնաս առօրյա առարկա է: Պետք է ասեմ, որ հետազոտությունները ցույց են տվել, որ ծխախոտի ցուցադրության արգելքը նվազեցնում է ծխախոտի գովազդի ազդեցությունը դեռահասների վրա մինչև 83%-ով»,- ասաց նա։ "담배제품과 대체용품의 광고는 2020년 3월 21일에 발표된 첫번째 조항들중 하나였습니다. 담배제품은 종종 어린이의 눈높이에 과자와 어린이용 제품 옆에 놓여지기에 담배제품이 무해한 일상용품이라는 인상을 주고 있습니다. 연구결과에 따르면, 담배의 전시금지는 청소년에 대한 담배 광고의 영향을 83%까지 줄일 수 있습니다."라고 그녀는 말했다. 

 

Բացի սննդի կետերից նաև որոշ բաց հանրային տարածքներում նույնպես ծխախոտի օգտագործումը արգելվելու է: Օրինակ, երեխաների համար նախատեսված պուրակներում, կանգառների ծածկերի տակ և ևս մի քանի նմանատիպ վայրերում, որտեղ, որ կան մարդկանց կուտակումներ և երկրորդային ծխի ազդեցություն կարող է լինել: 음식점이외에도 일부 야외 공공장소에서도 담배의 사용이 금지될 것입니다. 예를 들어, 어린이용 공원에서, 버스정거장의 덮개 아래와 여러 유사 장소에서 또는 담배의 2차 피해를 줄 수 있는 사람들이 북적거리는 장소입니다. 

 

Տուգանքի չափը ծխախոտ օգտագործող քաղաքացու համար հիմնականում կազմում է 50 հազար դրամ, իսկ սննդի կետերի տնօրինության համար՝ 150-200 հազար դրամ: 담배를 피우는 시민은 5만드람에 해당하고, 음식점의 관리자는 15만드람에서 20만 드람으로 벌금이 책정되었다. 

 

 «Ի՞նչ պետք է անի տնօրինությունը, եթե տեսնում է ծխախոտի օգտագործում. նախ պետք է անպայման լինի ծխախոտը արգելող նշան, որը պարտադիր փակցված լինի տեսանելի վայրերում: Նախ անպայման պետք է նախազգուշացնի, որ ծխելն արգելվում է, իսկ դրանից հետո, եթե հաճախորդը չի հետևում կանոններին, պետք է կիրառի օրենքով սահմանված նորմերը: Եթե հաճախորդը չի ենթարկվում դրանց, տնօրինությունն արդեն պետք է դիմի ոստիկանություն, քանի որ վերահսկողությունը իրականացնելու է ոստիկանությունը»,- ասաց Մարիամ Մնացականյանը: "관리자가 담배를 피우는 것을 목격하면 무엇을 해야합니까? 우선 흡연을 금지하는 표말이 반드시 있어야하고, 잘 볼 수 있는 장소에 게시해야합니다. 먼저 반드시 담배가 금지되었음을 경고해야하고 그런 다음에, 고객이 규칙을 따르지 않는다면, 법률에서 정한 규칙을 적용해야합니다. 해당 고객이 그것들을 준수하지 않으면, 관리자는 경찰에 연락해야합니다. 왜냐하면 경찰이 통제를 실시할 것이기 때문입니다."라고 마리암 므나차카니안은 말했다. 

 

Նրա խոսքով՝ տնտեսվարողները դեռ 2020 թվականին օրենքի ընդունումից հետո են իրազեկվել, որպեսզի մինչև դրա ուժի մեջ մտնելը պատրաստ լինեն փոփոխություններին: 그녀의 말에 따르면, 기업은 이미 2020년에 법률채택이후 그것이 실행되기전 변화에 대비하도록 통보받았다. 

 

Մնացականյանը շեշտեց, որ, ելնելով միջազգային փորձից, կարելի է ասել, որ այլ երկրներում այս սահմանափակումները կիրառելուց հետո ոչ միայն չի նվազել այցելությունների քանակը սննդի օգտագործման վայրեր, այլ աճել է. մարդիկ ավելի երկար են կարողանում նստել և սկսել են ավելի հաճախ ընտանիքներով հաճախել: 므나차까니안은 국제적 경험으로 비추어 볼 때, 다른 나라에서 이러한 규제를 적용한 후 음식점에 대한 방문횟수가 줄어든 것이 아니라 오히려 증가되었다고 말할 수 있음을 강조하였다. 사람들은 더 오래 앉을 수 있고 보다 자주 가족들과 다니기 시작했기 때문이다. 

 

Իսկ այն հարցին թե՞ ինչ են անելու այն օբյեկտները, որոնք նախատեսված են ժամանցը անցկացնելու՝ խմելու, ծխելու, նարգիլե օգտագործելու համար, մասնագետը պատասխանեց, որ ներկայում այլ բան չի նախատեսվում: Ժամանցի վայրերը, ինչպես նաև նարգիլեի մասնագիտացված սրահները նույնպես համարվում են սննդի օգտագործման վայրեր, և օրենքի տրամաբանությունը այնպիսին է, որ ցանկացած փակ հանրային տարածքում ծխախոտային արտադրատեսակները և դրանց փոխարինիչները արգելված են, իսկ մասնագիտացված սրահներում մարդիկ օգտվելուց բացի նաև երկրորդային ծխի ազդեցությանն են ենթարկվում, ինչը էլ ավելի վնասակար է: 여가를 즐기고, 마시고, 흡연하고, 후카(물담배)를 사용하는 시설은 어떻게 할 것인지에 대한 질문에 전문가는 현재로써는 아무것도 계획하지 않고 있다고 대답하였다. 여가시설 뿐만 아니라 물담배 전문까페도 음식점으로 여겨지며 법의 논리는 모든 밀폐된 공공장소에서 담배 및 유사 대용품은 금지되었으며 전문 까폐에 있는 사람들이 사용하는 것 외에도 간접 흡연이 더 해롭습니다.

 

«Մեր նպատակը միայն այն չէ, որ այս պահին ծխողը դադարեցնի ծխելը, այլ այն է, որ չլինեն նոր ծխողներ, որ մեր նոր սերունդները չդառնան ծխախոտ օգտագործող և այդ վնասները չկրեն իրենց վրա: Այս օրենքի կիրառման նպատակը առողջապահական է, և օրենքի լիարժեք կիրառումը կնպաստի ծխախոտ օգտագործողների թվի նվազմանը: Կնվազի նիկոտինից կախվածություն ունեցողների թիվը և բազմաթիվ հիվանդությունների թիվը, որոնք առաջանում են ծխելու հետևանքով»,- եզրափակեց Մարիամ Մնացականյանը: "우리의 목적은 단지 현재 흡연자들이 흡연을 멈추는데에만 있지 않고 새로운 흡연자가 없도록 하며, 우리의 새로운 새대가 담배를 이용하는 것을 멈추고, 그러한 피해가 그들에게 없도록 하는 것입니다. 이 법률의 적용목적은 건강에 있으며 법률의 완전한 적용은 담배이용자의 수가 감소하는데 기여할 것입니다. 흡연으로 인해 야기되는 니코틴에 중독된 사람들의 수와 수많은 질병의 수가 감소될 것입니다."라고 마리암 므나차카니안은 결론지었다. 

 

Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: 소셜네트워크를 통해 의약품을 판매하는 사건이 적발되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: 예레반, 2월 18일, 아르멘프레스 : 아르메니아 국세청의 수사첩보부는 경제범죄와의 전쟁의 틀에서 관련 면허없이 소셜네트워크를 통해 의약품을 판매하는 사건을 적발하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է: 국세청이 "아르멘프레스"에 알려온 바와 같이, 수사첩보부는 시민 S.M이 다양한 우회적인 방법으로 의약제품을 확보아였으며 그것들을 소셜네트워크를 통해 광고하고 판매하고 있다는 첩보를 입수하였다.  

 

Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ՀՕՀՎ աշխատակիցները հեռախոսազանգի միջոցով ձեռք են բերել պայմանավորվածություն՝ հանդիպելու և ապրանքները գնելու վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում քաղաքացին վարչության աշխատակիցներից կանխիկ դրամով իրացրել է ընդհանուր 830.000 դրամի դեղանման ապրանքատեսակներ, որոնք բժիշկների ցուցումների հիման վրա հիմնականում օգտագործում են քովիդով վարակված հիվանդները: Իրացվող դեղանման այս ապրանքներից «Ակտեմրա» դեղատեսակի միայն մեկ տուփի շուկայական արժեքը հասնում է 415 հազար դրամի: Տվյալ քաղաքացու կողմից վաճառվող մյուս երկու՝ «Ակտեմրա ենթամաշկային» դեղատեսակների մեկ սրվակի արժեքը 200-215 հազար դրամ է: 취해진 조치의 일환으로 수사첩보부 직원들은 전화를 통해 만나서 상품을 구매하는 것에 대한 합의를 했다. 미리 약속된 장소에서 해당 시민은 부처의 직원들에게 현금으로 총 83만 드람의, 의사들의 지시에 따라 주로 코로나에 감연된 환자들이 이용하는 의약품을 판매하였다. 판매된 의약제품들 중 "아크템라"의 약 한 사장의 시장가치는 41만 5천 드람에 달한다. 언급된 시민에 의해 판매된 다른 두가지 "아크템라 엠타마쉬카인" 한 병의 가치는 20만 드람에서 21만 5천 드람이다. 

 

Առողջապահության նախարարություն կատարված հարցմանն ի պատասխան ստացվել են տեղեկություններ, որ գնված ապրանքատեսակները հանդիսանում են դեղամիջոցներ և այդ դեղաչափերով ՀՀ չեն ներմուծվել: Միաժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը դեղամիջոցների առևտուր իրականացնելու համար լիազոր մարմնից չունի ստացված համապատասխան լիցենզիա: Վերջինն ունեցել է պետական գրանցում, հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է: Փաստորեն, անհատ ձեռնարկատերը իրականացրել է դեղերի մանրածախ իրացում, առանց համապատասխան լիցենզիայի և առանց համապատասխան հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու: 보건부에 행해진 질문에 대한 응답으로 구매한 제품은 의약품으로 간주되며, 해당 용량으로 아르메니아에 수입된 적이 없다는 정보를 받았다. 동시에 해당 개인사업가는 의약품 거래를 실시하기 위한 권한기관으로 부터 관련 면허를 취득하지 않았음이 밝혀졌다. 후자는 국가에 개인사업가로 등록되었지만 일시적으로 운영을 중단하였다. 실제로 개인 사업가는 의약품의 소매를 관려 면허와 관련 회계서류없이 진행해왔다. 

 

Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթ իրականացնելու համար: Տարվում են նաև հետաքննչական միջոցառումներ դեղերի և դեղամիջոցների անօրինական ճանապարհով ձեռք բերող և իրացնող անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար: 사건과 관련된 자료는 행정소송을 진행하기 위해 국세청의 법무부로 보내졌다. 또한 의약품의 불법경로로 구매하고 판매한 사람들 뿐만 아니라 국가가 입은 피해규모를 밝히기 위한 조사가 진행되고 있다. 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments