휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 2월 23일자 본문
Սեուլում արտահայտվել են Կորեայի խնդրի վրա Ուկրաինայի իրադրության ազդեցության մասին: 서울에서 한국에 미치는 우크라이나 사태의 영향에 대해 언급하였다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան ջանքեր կգործադրի, որպեսզի Ուկրաինայի իրադրությունը բացասական ազդեցություն չունենա Կորեական թերակղզու խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում: 예레반, 2월 23일, 아르멘프레스: 남한은 우크라이나 사태가 한반도 문제를 해결하는 위한 노력에 부정적인 영향을 미치지 않도록 최선을 다할 것이다. 이에 대하여 "아르멘프레스"가 보도한 대로, RIA Novosti에 대한 민국 외교부가 알려왔다.
«Մեր կառավարությունը շարունակում Է ուշադիր հետեւել համապատասխան միտումներին եւ շահագրգիռ կողմերի հետ սերտ փոխգործակցության դեպքում կձգտի անհրաժեշտ ջանքեր գործադրել, որպեսզի դա բացասական ազդեցություն չունենա Կորեական թերակղզու խաղաղ գործընթացի առաջխաղացման վրա»,-հայտարարել են Հարավային Կորեայի ԱԳ նախարարությունում: "우리 정부는 관련 동향에 대해 지속적으로 예의 주시하고 있으며 그것과 병행하여 그것이 한번도의 평화적인 프로세스의 진행에 부정적인 영향을 미치지 않도록 당사자들과 긴밀히 협력을 통한 필요한 노력을 기울일 것입니다."라고 남한의 외교부는 밝혔다.
Ավելի վաղ Կորեայի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին հենց դրան Է կոչ արել երկրի նախագահ Մուն Չժե Ինը: Ուկրաինայի ճգնաժամի քննարկմանը նվիրված արտակարգ խորհրդակցությանը մասնակցել Է նաեւ միավորման հարավկորեական նախարարության ղեկավար Լի Ին Յոնը, որը ղեկավարում Է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ողջ սպեկտրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 앞서 문재인 대통령은 대한민국의 국가 안전보장회의 참석자들을 소집하였다. 우크라이나 위기에 관한 논의를 개최하는 비상대책회의에 북한과의 모든 관계를 통제하는 통일부의 수장인 이인용도 참석하였다고 RIA Novosti는 보도하였다.
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի վերակառուցման նախագիծը ստացել է դրական եզրակացություն: 남북의 카자란과 아가라크 도로의 재건 프로젝트는 긍적적인 결론을 얻었다.
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ քննարկվել է Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման նախագիծը։ Վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ 예레반, 2월 22일, 아르멘프레스: 아르메니아 도시개발 위원회의 회장 아르멘 훌라리안의 주재에 따라 남북 도로 회랑의 투자 프로그램에 관한 카자란과 아가라크 도로 구간의 프로젝트 문서에 대한 복합심사 위원회의 회의가 개최되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 도시개발위원회는 트란쉬 4의 카자란과 아가라크 총 길이 32킬로 구간의 재건을 위한 프로젝트가 논의되었다고 알려왔다. 재건업무는 안정화 및 개발에 관한 유라시아 기금의 대출과 뿐만 아니라 아르메니아 국가예산을 통해 자금이 조달되고 있다.
Վերակառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը լինելու է 2-րդ տեխնիկական կարգի՝ 80կմ/ժ հաշվարկային արագությամբ։ Ճանապարհահատվածը ներառելու է 18 կամուրջ և 3 թունել, որոնցից ամենաերկարը լինելու է 7.5կմ։ Ծանրաքաշ մեքենաները կունենան իրենց առանձին երթևեկելի գոտին, ինչն առավել դյուրին կդարձնի բեռնափոխադրումները։ 재건될 길이 32킬로의 도로구간은 시속 80킬로로 예상되는 2번째 기술규범이 될 것이다. 도로 구간은 18개의 교량과 3개의 터널이 포함될 것이며, 그것들중 가장 긴 것은 7.5킬로이다. 대형 차량은 자체 별도 차선이 있어 이는 화물운송을 더욱 편리하게 만들 것이다.
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները։ Առանձնահատուկ շեշտադրվել են նաև ամբողջ ճանապարհահատվածի և ինժեներական բոլոր կառույցների սեյսմակայուն շինարարական նորմերի պահանջներին համապատասխանության խնդիրները։ 위원회 구성원들은 프로젝트에 관한 그들의 모니터링을 발표하였다. 특별히 전체 도로 구간과 모든 엔지니어링 구조의 내진설계의 준수여부에 대한 관련 문제에 중점을 두었다.
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 3 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 아르메니아에서 코로나바이러스에 감연된 3명의 아동이 중환자실에 있다.
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետությունում այս պահին կորոնավիրուսով վարակված և հարաբերականորեն ծանր վիճակում գտնվող 3 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ ամբողջ հանրապետությունում հիվանդանոցներում բուժում է ստանում շուրջ 190 երեխա։ 예레반, 2월 22일, 아르멘프레스: "아르메니아 공화국에서 현재 코로나바이러스에 감염되어 비교적 중증 상태에 있는 3명의 아동이 중환자실에 있다. 일반적으로 전국에 대략 190명의 아동이 입원하여 치료를 받고 있다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 기자와의 인터뷰에서 아르메니아 보건부의 소아과 전문의 세르게이 사르크시안은 말했다.
Սարգսյանի խոսքով՝ «Օմիկրոն» շտամը երեխաների մոտ հանգեցրել է վերին շնչուղիների ախտահարման և հիմնականում չի հասել թոքերին: Ուղեկցող մյուս ախտանշաններից են աղեստամոքսային խանգարումները, մաշկային տարբեր խնդիրները: Այս հիվանդության դեպքում նկատվել է նաև մի առանձնահատկություն` լարինգոտրախեիտ և կրուպ հիվանդություններն են զարգացել: 사르크시안의 말에 따르면, "오미크론" 변이는 상부 호흡기에 도달하였으며 주로 폐에 이르지 못한다. 다른 동반 증상에는 위장 장애, 다양한 피부 문제를 야기한다. 이 질병의 경우, 후두 기관염과 크룹 질환으로 발전되는 또 하나의 특징을 가지고 있다.
Մասնագետը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում պատվաստվել 5 տարեկանից բարձր և խրոնիկ խնդիրներ ունեցող անձանց. «Տարբեր երկրներում տարիքային շեմը տարբեր է, մենք ընտրել ենք միջին տարիքը, քանի որ 12 և բարձր տարիքի երեխաների պատվաստումն արդեն փորձարկված է աշխարհում: Երեխաներին պատվաստելու համար ԱՀԿ-ի կողմից խրախուսվում են Pfizer և Moderna պատվաստանյութերը: 전문가는 세계보건기구는 5세 이상과 만성질환을 가지고 있는 사람은 백신은 접종할 것을 촉구하고 있다고 언급하였다. "다양한 나라에서 나이제한은 다르며, 우리는 중간 연령을 채택하였고, 이는 12세 이상의 아동들에 대한 백신접종은 이미 세계에서 테스트 되었기 때문입니다. 아동에 대한 백신접종을 위해 WHO은 화이자나 모더나 백신을 추천하고 있습니다."
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԱՀ նախագահի և ՀՀ նախկին երկու նախագահների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը: 아르메니아 외교부는 아르차흐 대통령과 아르메니아 이전 두명의 대통령에 대해 기소한 문제에 대해 강력하게 규탄하였다.
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 예레반, 2월 22일, 아르멘프레스: 아르메니아 외교부는 아제르바이잔 당국에 의해 아르차흐 대통령 아라이크 하루츄니안과 아르메니아의 은퇴한 대통령 로베르트 코차리안과 세르지 사르크시안에 대해 기소하고 국제 스파이로 규정한 것과 더불어 아제르바이잔이 이러한 거짓과 반아르메니아적 동기로써 지시된 형사기소 뿐만 인라 국제법 절차의 유사한 악용에 대해 강력하게 규탄하면서 성명을 발표하였다. 이에 대하여 아르메니아 외교부는 "아르멘프레스"에 알려왔다.
«Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը»,- ասվում է հայտաարության մեջ: "최근 아제르바이잔 당국은 아르차흐 대통령 아라이크 하루츄니안과 아르메니아의 은퇴한 대통령들인 로베르트 코차리안과 세르쥐 사르크시안에 대해 기소를 진행하였으며 국제적 스파이로 규정했다는 사실이 알려졌습니다. 우리는 아제르바이잔에 의한 이런 거짓과 반 아르메니아적 동기를 통해 지시된 형사기소 뿐만 아니라 국제법 절차의 유사 남용에 대해 강력하게 규탄합니다."라고 공지문에 명시되었다.
ՀՀ ԱԳՆ գնահատմամբ՝ Արցախի քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների բռնի անհետացումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու, ինչպես նաև տարածաշրջան ահաբեկիչներ բերելու հանցագործ ցանցերը բացահայտելու ջանքեր գործադրելու փոխարեն, Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հետագա լարվածության հարուցման նորանոր փորձեր է ձեռնարկում: 아르메니아 외교부의 평가에 따르면, 아르차흐 민간인에 대한 초법적 살인과 아르메니아 전쟁포로의 강제적 실종과 연루된 사람을 색출하는 것 뿐만 아니라 이 지역에 테러리스트를 데려온 범죄 네트워크를 적발하려는 노력을 기울이는 대신 아제르바이잔은 새로운 활역으로 수년동안 추구해온 반 아르메니아 주의의 정책을 추구하고 있으며, 나고르노 카라바흐와 아르메니아과 아제르바이잔 국경에서 추가적인 긴장을 유발하기 위한 에 새로운 시도를 취하고 있다.
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ադրբեջանին կոչ է անում կառուցողական դաշտում լուծումներ փնտրելուն, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ու բարօրությանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ միաժամանակ վերահաստատելով տարածաշրջանում խաղաղ գոյակցության և փոխադարձ հանդուրժողականության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը: 아르메니아의 외교부는 아제르바이잔에게 건설적 분야에서 해결책을 모색하고 이 지역의 모든 국민들의 권리를 보호하고 복지를 위한 조치를 취할 것과 동시에 이 지역에서 평화로운 공존과 상호 관용을 위한 노력을 기울이는 아르메니아 공화국의 약속을 검토할 것을 촉구하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 2월 25일자 (0) | 2022.02.28 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 2월 24일자 (0) | 2022.02.25 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 22일자 (0) | 2022.02.19 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 18일자 (0) | 2022.02.18 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 17일자 (0) | 2022.02.17 |