휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 3월 3일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 3월 3일자

LifeChallenger 2022. 3. 3. 19:47
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/03/1076974.jpg

 

 

 

Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի՝ Հայաստանին. Նիկոլ Փաշինյան: 아르메니아는 세계를 더 이해해야하며, 세계 또한 아르메니아를 더 이해해야한다. -니콜 파쉬니안

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: 예레반, 3월 3일, 아르멘프레스 : 총리 니콜 파쉬니안과 안나 하코비안 여사는 알렉산드르 스뻰디아리안의 이름을 딴 국립 오페라발레 학술극장에서 아르메니아의 유엔 가입과 아르메니아 공화국의 외교 30년를 기념하는 행사에 참석하였다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պետական կառավարման համակարգի, խորհրդարանի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 정부는 이번 행사에 공화국 대통령의 직무대행 알렌 시모니안, 임시로 국회의장 직무를 수행하고 있는 하꼬프 아르샤끼안, 총리 비서실장 아라이크 하루츄니안, 외무부 장관 아라라뜨 미르조얀, 국방부 장관 수렌 빠삐끼안, 공공행정시스템과 의회 및 아르메니아에서 공인된 외무대표들이 참석하였다고 언급하면서 알려왔다. 

 

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. 총리 파쉬니안은 자신의 연설에서 특히 다음과 같이 언급하였다. 

 

«Հարգելի գործընկերներ, "존경하는 동료여러분, 

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայողներ, 아르메니아 공화국의 외교관 여러분, 

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, 아르메니아 공화국에서 인가 받은 외교 공관 및 국제기국의 존경하는 대표자 여러분, 

Տիկնայք և պարոնայք, 신사 숙녀 여러분, 

 

Այսօր իսկապես նշանակալի օր է մեր պետության համար. 30 տարի առաջ` մարտի 2-ին, Հայոց եռագույնը ծածանվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի դիմաց՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան պետությունների ընտանիք Հայաստանի վերադարձի առհավատչյա։ 오늘은 정말 우리 나라에 뜻깊은 날입니다. 30년전 3월 2일, 아르메니아의 삼색기는 유엔기구 본부의 앞에서 자유와 독립, 주권국가의 가족인 아르메니아의 귀환을 보증인으로써 흔들렸습니다. 

 

Նույն օրը՝ մարտի 2-ը, Հայաստանում նշվում է որպես դիվանագետի օր, և այսօր մենք տոնում ենք անկախ Հայաստանի անկախ դիվանագիտական ծառայության 30-ամյա հոբելյանը, ինչի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր դիվանագիտական ծառայողներին և շնորհակալություն հայտնել բոլոր այն դիվանագետներին, ովքեր այս ընթացքում ջանք են գործադրել Հայաստանի անվտանգության և բարեկեցության համար։ 같은 날인 3월 2일은 아르메니아에서 외교관의 날로 기념되고 있으며, 오늘 우리는 독립 아르메니아의 독립 외교 30년의 기념일을 기념하고 있고 이를 맞이하여 저는 모든 외교관에게 축하를 보내며, 이 과정에서 아르메니아의 안보와 번영을 위해 애써주신 모든 외교관들에게 감사드리고 싶습니다.

  

Այս տասնամյակների ընթացքում դիվանագիտական ծառայության անցած ճանապարհը հարթ և դյուրին չի եղել բազմաթիվ պատճառներով: Հայաստանը գտնվում է բարդագույն մի տարածաշրջանում, որտեղ հաճախ բախվում են աշխարհաքաղաքական շահեր, մեր երկիրը դնելով հակասությունների և հակադրությունների կիզակետում: Եվ այս առումով, Հայաստանի դիվանագիտական ծառայության առաջնային խնդիրն է՝ Հայաստանը և Հայաստանի խոսույթն ավելի ու ավելի հասկանալի դարձնել աշխարհին, և աշխարհն ու աշխարհի խոսույթն ավելի ու ավելի հասկանալի դարձնել Հայաստանին: 지난 수십년 동안 외무부가 거쳐온 길은 여러가지 이유로 순탄하지 않았습니다. 아르메니아는 지정학적 이해관계가 자주 충돌하고, 우리나라를 모순과 모순의 중심에 두는 매우 복잡한 지역에 위치하고 있습니다. 그리고, 이와 관련하여 아르메니아 외교의 최우선 과제는 아르메니아와 아르메니아가 하는 말을 세계가 더욱 더 이해할 수 있게 만들고, 세계와 세계가 하는 말을 아르메니아에 더욱 더 이해하도록 해야합니다. 

 

Ու քանի որ աշխարհը միաշերտ և միատարր չէ, այլ չափազանց բարդ խնդրի լուծումն ավելի է բարդանում:

Բայց հենց այս աշխատանքն է, որ պիտի օգնի Հայաստանի Հանրապետության պետական շահերի առաջմղմանը և ուզում եմ ասել, որ հավատում եմ, որ մեր համատեղ աշխատանքի և բարեփոխումների արդյունքում մենք կկարողանանք  լավագույնս իրագործել այս խնդիրը: 그리고 세상이 평등하거나 동등하지 않기에 기타 매우 복잡한 문제의 해결은 더욱 어려워지고 있습니다. 하지만, 아르메니아 공화국의 국익을 증진해야하는 것이 바로 이 작업들입니며, 저는 우리의 공동 작업과 개혁의 결과로 우리가 이 문제를 가장 잘 수행할 수 있다고 확신한다고 말하고 싶습니다. 

 

Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին, և սա ունի մի շատ գործնական նպատակ՝ բազմապատկել, բարելավել բնականոն զարգացման հնարավորությունները, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: 아르메니아는 세계를 더 이해해야하면, 세계도 아르메니아를 더 잘 이해해야합니다. 그리고 이것은 정상적인 개발기회를 개선하고 아르메니아와 아르차흐의 안보를 보장하기 위한 매우 실용적인 목표입니다. 

 

Կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: 정부는 안보를 보장하는 가장 실용적인 보증이 평화라는 논리에 따라 움직이고 있습니다. 이것이 우리 나라와 이 지역을 위한 평화로운 발전시대를 여는 것이 국가전략으로써 내세운 이유입니다. 

 

Ռազմավարության կարևորագույն նպատակը Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային հնարավորինս բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորումն է: 이 전략의 가장 중요한 목표는 아르메니아를 둘러싼 이 지역과 국제에 가능한 친화적인 분위기와 환경을 조성하는 것입니다. 

 

Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը և սա մի հանգամանք է, որ կցանկանայի առանձնահատուկ ընդգծել: 정부활동의 2021-2026년 프로그램에는 특히 우리 지역의 외교정책에 중점을 두고 있으며, 이는 제가 강조하고 싶은 사실입니다. 

 

 

Կառավարությունն արձագանքում է պարարտանյութերի գնաճին. փոքր ֆերմերները կստանան աջակցություն: 정부는 비료가격의 인상에 대응하고 있다. 소농은 지원을 받을 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ տարվա սկզբից պարարտանյութերի շուկայում կտրուկ գնաճ է գրանցվել՝ 2.5-3 անգամ: 예레반, 3월 3일, 아르멘프레스: 아르메니아 정부는 토지이용자에게 저렴한 가격으로 질소, 인과 칼슘 비료의 구매지원 프로그램을 승인하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 경제부 자관 바한 케로비안은 연초부터 비료시장에서 2.5-3배에 달하는 급격한 인플레이션이 기록되었다고 언급하였다. 

 

«Փոքր ֆերմերները հայտնվել են խոցելի պայմաններում: Մենք խոսեցինք գյուղացիների, ֆերմերների հետ, որոշեցինք հանդես գալ փոքր ֆերմերներին աջակցելու ծրագրով: Մասնավորապես, մինչև 3 հա տարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 9 հազար դրամը»,-ասաց նախարարը: "소농은 취약한 조건에 위치합니다. 우리는 시골 사람과 농부들과 이야기를 나누었고, 소농을 지원하기 위한 프로그램을 마련하기로 결정하였습니다. 특히, 최대 3 헥타르 지역에서 경작하는 농가는 비료 판매가의 50%를 지원하지만, 9천 드람을 초과하지 않습니다."라고 장관은 말했다. 

 

Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ առավել խոշոր հողօգտագործողներն իրենց արտադրողականության հաշվին նվազեցնում են պարարտանյութի գնի ազդեցությունը վերջնական ապրանքի վրա: Հետևաբար, աջակցության կարիք ունեն փոքր ֆերմերները: 바한 케로비안은 대규모 토지이용자는 그들의 생산성으로 인하여 최종제품에 대한 비료 가격에 영향을 미칠 수 있다고 알려왔다. 따라서, 소농에 대한 지원의 필요성이 있다. 

 

«Օգտվեմ առիթից և կոչ անեմ գյուղացիներին մաքսիմալ մշակել հողերը: Բազմաթիվ խնդիրներ հաշվի առնելով՝ տեսնում ենք, որ ակնկալվում են պարենային անվտանգության լուրջ մարտահրավերներ: Մյուս կողմից տեսնում ենք, որ սննդամթերքի գները աճում են և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ»,-ասաց նախարարը: "이 기회를 빌어 저는 농촌사람들에게 최대한 많은 토지를 경작해줄 것을 촉구합니다. 여러 가지 문제를 고려하였을 때 우리는 심각한 식량 안보문제가 발생할 것으로 예상하고 있습니다. 반면, 우리는 식품가격이 오르고 농업이 보다 매력적으로 벼할 것이라 예상하고 있습니다."라고 장관은 말했다. 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ արձագանքում են գնաճին: Նրա խոսքով, վերջին տարիներին, պայմանական ասած, գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում: Առաջին պատճառը կորոնավիրուսն էր, երկրորդը՝ ուկրաինական զարգացումները: 아르메니아 총리 니콜 파쉬니안은 이 결정으로 인플레이션에 대응하고 있다고 언급하였다. 그의 말에 따르면, 최근 몇 년 동안 소위 인플레이션 지진이 발생하고 있다. 첫번째 이유는 코로나 바이러스였고, 두번째는 우크라이나 사태이다. 

 

«Շատ դժվար է լավատեսական բան գտնել, բայց, մյուս կողմից տեսնում ենք, որ աճում են գյուղատնտեսական արտադրանքի գները և այդ առումով հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ, որը նախկինում չկար: Մենք հասկանում ենք, որ կա մեկ այլ խնդիր: Կլիմայի փոփոխության հետևանքով մենք ամեն տարի ջրի հետ կապված լուրջ խնդիրներ ենք ունենում, մանավանդ, որ առկա է ջրային համակարգի մաշվածություն: Մենք ձևավորել ենք օպերատիվ շտաբ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ, որ հնարավորինս արձագանքի խնդիրներին»,-ասաց վարչապետը: "낙관적인 것을 찾기가 매우 어렵지만, 반면 우리는 농산물 가격이 오르고, 그와 관련하여 이전에는 없었던, 토지의 경작 수익성이 있을 수 있다고 예상하고 있습니다. 우리는 또 다른 문제가 있음을 인지하고 있습니다. 기후변화로 인해 우리는 매년 물과 관련된, 특히 수도시스템의 고갈되고 있는 심각한 문제를 가지고 있습니다. 우리는 가능한 문제에 대응하기 위해 부총리인 마테보시안의 주도로 작전본부를 구성하였습니다." 라고 총리는 말했다. 

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ցավալի է, որ օրգանական պարարտանյութերի արտադրությունը երկրում չի զարգացել, իսկ աշխարհում այդ տեսանկյունից այլ միտումներ են: Նա նկատեց, որ զարգացման ծրագրերն ամբողջ ծավալով չեն իրականացվում՝ ընդգծելով ինտենսիվ գյուղատնտեսությանն անցնելու հրամայականը: 니콜 파쉬니안의 말에 따르면, 국내에서 유기질 비료의 생산이 발전되지 않았으며 세계에는 그러한 관점에서 다른 추세에 있다는 것이 안타깝다. 그는 발전프로그램이 완전히 구현되지 않았으며, 집약적 농업으로의 전환을 해야한다고 강조하였다. 

 

 

Հայաստանում կխթանվի փոքր կենսաբանական պարարտանյութերի գործարանների կառուցումը: 아르메니아에서 소규모 유기질 비료공장의 건설이 추진될 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է ծրագիր, որով կխթանվի երկրում փոքր կենսաբանական պարարտանյութերի գործարանների կառուցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 3-ի կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 예레반, 3월 3일, 아르멘프레스: 아르메니아 경제부는 국내에 소규모 유기질 비료공장의 건설을 추진하는 프로그램을 고안하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 3월 3일 국무회의에서 아르메니아 경제부 장관 바한 케로비안이 언급하였다. 

 

«Դա մի կողմից թույլ կտա ազատվել ազոտական պարարտանյութերի բարձր գների ճնշումներից, մյուս կողմից մեր երկիրն ինքնաբավ դարձնենք բարձրորակ ու առողջության համար անվնաս պարարտանյութերով»,-ասաց Վահան Քերոբյանը: "그것은 한편 질소비료의 높은 가격에 대한 압박에서 우리를 자유롭게 할 것이고, 다른 한편으로 우리나라는 고품질과 건강에 해롭지 않은 비료를 자급자족하게 될 것입니다." 라고 바한 케로비안은 말했다. 

 

Անդրադառնալով մինչև 3 հա մշակվող տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքներին՝ Վահան Քերոբյանը նշեց, որ այս ուղղությամբ դեռ զգալի անելիքներ կան: Դեռ 35 պայմանագիր է կնքված: 최대 3 헥타르의 경작구역에 점진적 관계시스템의 도입작업을 언급하면서 바한 케로비안은 이러한 방향으로 여전히 해야할 상당한 일들이 있다고 언급하였다. 현재까지 35건의 계약이 체결되었다. 

 

 

Կառավարությունը կաջակցի անասնաբուծության ոլորտում ներդրումային ծրագրերին. նպատակն է գյուղատնտեսական խոշոր համալիրներ ունենալը: 정부는 축산업 분야에서 투자프로그램을 지원할 것이다. 목적은 대규모 농업단지를 갖는 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մեկնարկում է փորձնական ծրագիր՝ աջակցելու Հայաստանում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է տավարաբուծության, խոզաբուծության, թռնչաբուծության ուղղություններին: 예레반, 3월 3일, 아르멘프레스: 아르메니아 정부는 아르메니아 축산에 실시되는 투자 프로그램을 지원하기 위한 시범 프로그램을 시작하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 국무회의에서 아르메니아 경제부 장관 바한 케로비안이 소, 돼지, 가금류 사육의 방향에서 검토하고 있다고 언급하면서 해당 문제를 거론하였다. 

 

«Խթանելու ենք գյուղատնտեսական խոշոր ծրագրերն անասնաբուծության ոլորտում: Տավարաբուծության, խոզաբուծության, թռնչաբուծության ուղղություններում մեր ինքնաբավության մակարդակը բավական ցածր է և մենք կարիք ունենք ձևավորելու գյուղատնտեսական խոշոր համալիրներ»,-ասաց նախարարը: "우리는 축산분야에서 대규모 농장 프로그램을 추진할 것입니다. 소, 돼지, 가금류 사육방향에서 우리의 자급수준은 매우 낮으며 우리는 대규모 농업단지를 조성할 필요가 있습니다." 라고 장관은 말했다. 

 

Ներկայացված նախագծով առաջարկվում է խոշոր ներդրումային ծրագրերի ներքո արված կապիտալ ծախսերի մինչև 35 տոկոսի փոխհատուցում հինգ տարվա ընթացքում, որը կվերահսկվի խոշոր քառյակի աուդիտորական ընկերությունների կողմից: Այն կերաշխավորի այս ծրագրերի իրագործման արդյունավետությունը: 제출된 법안에 따르면, 대규모 투자프로그램에 따른 내부적으로 완료된 자본지출의 최대 35%를 5년 동안 상환되고 거대 4중 회계사에 의해 감독될 것을 제안하고 있다. 이는 이 프로그램의 구현에 대한 효율성을 보장할 것이다. 

 

«Արդյունքում, մենք պլանավորում ենք, որ գյուղատնտեսության արտադրողականությունն էապես կբարեկավվի և մենք կունենանք խոշոր գյուղատնտեսական համալիրներ, որոնք կապահովեն բավարար չափով պարեն»,-ասաց նախարարը: "결과적으로 우리는 농업 생산성을 크게 개선할 것이며 충분한 식량을 보장할 대규모 농업단지를 가지게 될 것으로 계획하고 있습니다." 라고 장관은 말했다. 

 

Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ տվեց մարզպետներին: Նա հանձնարարեց մանրամասն դիտարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բոլոր աջակցման ծրագրերը, լայն իրազեկման աշխատաքներ կատարել գյուղերում՝ ներկայացնելով, թե ինչ զարգացման հնարավորություններ կան: 니콜 파쉬니안은 주지사들에게 지시를 내렸다. 그는 농업부문에서 실행되고 있는 모든 지원 프로그램을 자세히 검토하고 농촌에서 어떤 발전기회가 있는지에 대한 폭넓은 인식제고 활동을 하라고 지시하였다. 

 

«Կոնկրետ այս ծրագիրը լավ հնարավորություն է: Մենք փաստորեն, 35 տոկոս զեղչ ենք տալիս ներդրումներին: Մեկ միլիարդ ներդրեց, 350 մլն հետ կստանա ծրագիրը գործակելու պահից 5 տարվա ընթացքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: "구체적으로 이 프로그램은 좋은 기회입니다. 우리는 35%의 할인을 투자가들에게 제공하고 있다고 확신합니다. 10억 드람을 투자하면, 3억 5천만을 프로그램의 시작이후 5년안에 받게될 것입니다."라고 니콜 파쉬니안은 말했다.   

 

 

Ձվի շուկայում ավելցուկ է. կառավարությունը քննարկում է վերամշակման հնարավորությունները: 계란 시장에 잉여가 있다. 정부는 재활용 기회에 대해 논의하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներկայում ձվի պաշարներն այնքան են, որ առկա է ինքնաբավություն, նույնիսկ ավելցուկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: 예레반, 3월 3일, 아르멘프레스: 아르메니아에서 현재 계란 자원이 자급자족을 넘어, 심지어 남을 정도로 존재한다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 국무회의에서 아르메니아 공정거래위원회의 회장 게함 게보르기안은 언급하였다. 

 

«Հիմա մենք Էկոնոմիկայի նախարարության ու թռչնաբույծների հետ քննարկում ենք այդ ավելցուկը դեպի դրական տեղ ուղղելու հարցը՝ վերամշակում, արտահանում, որպեսզի այս խնդիրները վերանան (խմբ.- ձվի գնի տատանումներ): Ձվի շուկայում այս տարվա դեպքը կրում էր առանձնահատուկ բնույթ, որովհետև գնի իջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարողների կողմից, որոնց մասնաբաժինը չի գերազանցում 5 տոկոսը: Շղթայաձև ռեակցիա է տվել: Ինչ վերաբերում է Զատիկի տոնին ընդառաջ ձվի գներին, ասեմ, որ մենք կարողանում ենք վերահսկել հարցերը: Երկու տարվա ընթացքում մեր տնտեսվարողները հասկացան, որ ապացուցողական բազան լավն է: Մեր հորդորն այն է, որ մենք ընդհանրապես ինտերվենցիա չունենանք»,-ասաց Գեղամ Գևորգյանը: "현재 우리는 경제부와 가금류 농장과 해당 잉여물을 이러한 문제를 제거하기 위해서 가공 또는 수출과 같이 긍정적인 곳으로 보내는 문제에 대해 논의하고 있습니다. (계란가격의 변동) 계란시장에서 올해의 경우 가격의 하락이 점유율이 5%를 초과하지 않는 소상공인에 의해 단행되었다는 특별한 성향이 있었습니다. 연쇄적으로 반응했습니다. 부활절을 앞두고 계란 가격을 통제하는 것에 대하여 저는 우리가 문제들을 통제할 수 있다고 말씀드립니다. 2년 동안 우리의 기업들은 증거 자료가 충분하다는 것을 이해하고 있습니다. 우리의 권고사항은 우리가 전혀 개입하지 않는 것입니다." 라고 게함 게보르기안은 말했다.   

 

Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ այս տարի ուսումնասիրել են հավի մսի ու կաթնամթերքի շուկաները: Նա նշեց, որ Հայաստան թռչնամիս ներկրվում էր հիմնականում Ուկրաինայից և հասկանալի պատճառներով աշխարհագրությունը կփոխվի՝ ԱՄՆ, Բրազիլիա: 게함 게보르기안은 올해 닭고기와 가금류 시장을 연구했음을 통보하였다. 그는 아르메니아 가금류는 주로 우크라이나로부터 수입되고 있었다고 언급하였으며, 이해할 수 있는 이유로 미국과 브라질과 같은 지리적 위치로 변경될 것이다. 

 

 

ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն անդրադարձավ ռուսական ռուբլու տատանման ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա: 중앙은행 이사회의 후보는 러시아 루블의 변동이 아르메니아 경제에 미치는 영향을 언급하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Լևոն Սահակյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա ռուսական ռուբլու տատանման հնարավոր ազդեցությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սահակյանն այս թեմային անդրադարձավ ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանի հարցին: 예레반, 3월 3일, 아르멘프레스: 중앙은행의 이사회 후보인 레본 사하끼안은 아르메니아의 경제에 대한 러시아 루블의 변동이 미치는 영향을 언급하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 사하끼안은 시민계약의 세르게이 바그라띠안의 질문에 답변하면서, 국회에서 자신의 후보자격을 논하는 동안 해당 주제를 언급하였다. 

 

Բագրատյանը նշեց, որ ազգային արժույթի տատանումը խնդիր է առաջացնում Հայաստանի համար, խոսեց նախորդ տարի ՀՀ մտած արտարժույթի մասին՝ նշելով, որ ֆինանսական բալանսը առկա է: Նա հետաքրքրվեց, թե աշխարհաքաղաքական նոր իրողություններում, երբ ֆինանսական բոլոր ինստիտուտները տատանման մեջ են, ինչպիսի միջոցառումներ է կարելի է տնտեսության մեջ ստեղծված ֆինանսական բալանսը պահպանել, քանի որ հնարավոր է ռուսական ռուբլու ինտերվենցիա Հայաստան՝ գործարարների և առանձին տրանսֆերտների ձևով: 바그라띠안은 국제환율의 변동은 아르메니아에 문제를 야기하며, 지난해 아르메니아에 들어온 외화에 대해 재정잔액이 존재함을 말하였다고 언급하였다. 그는 러시아 루블이 비지니스와 별도의 이체형식으로 아르메니아에 간섭할 가능성이 있기 때문에 새로운 지정학적 현실에서 모든 금융기관이 변동속에 있을 때, 경제에서 조성된 재정잔액을 보장할 수 있는 어떤 조치를 취할 수 있는지 질문을 받았다. 

 

Թեկնածուն հիշեցրեց աշխարհում գործող երկու քաղաքականության մասին, երբ ազգային բանկերը հակված են դեպի ազգային արժույթը որոշակի մակարդակի վրա ֆիքսելուն և, երբ ազգային բանկը հակված է գնալու դեպի լողացող փոխարժեքի քաղաքականության: Հայաստանում գործում է երկրորդ տարբերակը: Նա կարծում է, որ արտարժույթը ֆիքսելը, այդ քաղաքականությամբ շարժվելը ՀՀ-ի համար այդքան էլ բարենպաստ հետևանքներ չի թողնի: Անդրադառնալով նրան, թե ՌԴ-ում և այլ բորսաներում ռուսական ընկերությունների բաժնային գործիքների խիստ տատանողականությունն ինչպես կարող է անդրադառնալ ՀՀ-ի վրա, Ռուսաստանց եկող փոխանցումների վերաբերյալ հարցին՝ Սահակյանն ասաց. «Երբեմն անգամ որևէ պաշտոնական հայտարարության սպասումը կարող է ազդել դրա վրա: Այդ պարագայում այս տատանողականության բարձր մակարդակում շատ դժվար է տարանջատել այն մակարդակներում, որ ինդեքսները կամ արժեթղթերը ձևավորվում են, արդա՞ր արժեքն է, թե՞ շուկայի տրամադրություններն է արտահայտում»: 후보자는 세계에서 작동되고 있는 두가지 정책, 즉, 국영은행이 일정 수준으로 자국 통화를 고정하는 경향이 있으며, 국영은행은 변동환율제를 추구하는 경향에 대해 상기시켰다. 아르메니아는 두번째 옵션을 적용하고 있다. 그는 환율을 고정하고, 그러한 정책을 통해 움직이는 것은 아르메니아에 대해 유리한 결과를 남기지 않을 것이라 생각한다. 러시아에서 그리고 기타 증권거래소에서 러시아 회사의 주식상품의 심각한 변화가 아르메니아에 영향을 미칠 수 있다는 것과 러시아로부터의 송금에 대한 문제를 언급하면서 사하끼안은 말했다. "때때로 어떤 공식적인 발표를 기다리는 것조차 영향을 미칠 수 있습니다. 그런 경우에 이처럼 높은 변동 수준에서 지수 또는 유가증권이 형성되고 있는 그러한 수준이 공정가치인지, 아니면 시장심리 인지를 가늠하는 것은 매우 어렵습니다."

 

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության վրա անդրադարձին՝ նա ասաց, որ առաջին ազդակը լինելու է երկու կոմպոնենտ՝ ռուբլու փոխարժեքը և ՌԴ տնտեսությունում գնաճի մակարդակը: «Եթե իրենց մոտ գները պահպանվեն նույն մակարդակում կամ անգամ աճեն, բայց ավելի նվազ չափով, քան արժույթի արժեզրկումը, ուրիշ հետևանք է ունենալու, եթե պատկերը փոխվի, ուրիշ հետևանք է ունենալու: Եթե մենք դիտարկենք որպես երկիր, որն արտահանում է դեպի ՌԴ, արտահանողների համար կարճաժամկետ շրջանում որոշակի դժվարություններ գուցե առաջացնի, որովհետև ենթադրվում է այլ հավասար պայմաններում արտահանվող ապրանքի արժեքը՝ ռուբլիով արտահայտված կլինի ավելի բարձր: Իսկ, եթե այդ գործոնի հետ զուգահեռ նաև ռուսական շուկան բարձրանա, գուցե դա չեզոքանա»,-ասաց Սահակյանը՝ նշելով, որ հիմա գործոնները այնքան շատ են, տատանողականությունն այնքան մեծ է, որ պրոֆեսիոնալ մակարդակում մեկ սցենար դիտարկելիս պետք է զգուշավորություն ցուցաբերել: 아르메니아 경제에 미치는 영향을 언급하면서, 그는 첫번째 신호가 루블 환율과 러시아 연방 경제의 인플레이션 수준 등 두가지 요소가 될 것이라고 말하였다. "그는 그들이 갖는 가격이 동일 수준에서 유지되거나 증가하더라도 통화가치가 평가절하보다 적은 수준이면 다른 결과를 가질 것이고, 만약 이미지가 바뀐다면 다른 결과가 있을 것입니다. 만약 러시아 연방으로 수출하는 나라로써 고려한다면 수출자는 단기적으로 다소 어려움을 겪을 수 있습니다. 왜냐하면 기타 동일한 조건에서 수출상품의 가치는 루블로써 보다 높게 책정되기 때문입니다. 그리고, 만약 그러한 요인과 병행하여 러시아 시장이 상승한다면, 아마도 그것은 무력화될 것입니다." 라고 사하끼안은 현재 요인이 너무 많아 변동폭이 너무 커서 전문가 수준에서 하나의 시나리오를 고려할 때 주의를 기울려야 한다고 언급하면서 말하였다. 

 

Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչ ֆինանսական «պատվաստումներ» պետք է արվեն՝ ֆինանսական շուկայի կայունությունը հնարավորինս ապահովելու համար: Սահակյանն արձագանքեց, որ ՀՀ-ի ֆինանսական համակարգի համար դա նորություն չէ: «Մենք արդեն իսկ նախապատրաստված ենք «պատվաստումների»: Դրա մասին խոսում են ցուցանիշները, համակարգը կայուն է»,-ասաց նա: 바그라띵안은 금융시장의 안정을 최대한 확보하기 위해 어떤 재정적 "예방접종"을 해야하는지에 대한 질의를 받았다. 사하끼안은 아르메니아 금융시스템을 위해 그것은 뉴스가 아니다라고 응답하였다. "우리는 이미 예방접종을 준비하고 있으며, 그에 대해 지수는 시스템이 안정적이라고 말하고 있습니다."라고 말했다. 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments