휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 3월 4일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 3월 4일자

LifeChallenger 2022. 3. 4. 10:43
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/03/1077097.jpg

 

 

 

ՊԵԿ-ը բացահայտել է անապրանք գործարքի խոշոր դեպք. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: 국세청은 비상품거래의 대규모 사례를 적발하였다. 국가는 거액의 손해를 입었다.

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է անապրանք գործարքների խոշոր դեպք: 예레반, 3월 4일, 아르멘프레스: 아르메니아 국세청의 수사 및 운영정보국은 경제범죄에 대한 전쟁의 틀안에서 비상품거래의 대규모 사례를 적발하였다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, որտեղ նշված է, որ վարչության աշխատակիցների դիտակետում է հայտնվել մի ընկերություն, որը մեծ քանակությամբ ապրանքների` մասնավորաբար քաղցրավենիքի և ալկոհոլային խմիչքների մատակարարման հարկային հաշիվներ է դուրս գրել Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների համար: Ուշագրավն այն է եղել, որ մատակարար ընկերությունն ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատակից, ով հանդիսացել է ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը: Ընկերությունը չի ունեցել նաև տվյալ գործունեությանը համապատասխան պահեստային տարածքներ: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여, 대량의 제품을, 특히 과자와 알코올 음료 공급에 관한 세금계산서를 예레반시에 있는 여러 경제주체에 발행한 회사가 부서 직원들의 주목을 받았다고 명시된 국세청이 유포한 공지문을 알린다. 공급사에는 회사의 유일한 주주와 이사로 오직 단 한명의 등록된 직원이 있다는 점이 주목할 만하였다. 회사는 또한 주어진 활동과 관련된 보관창고가 없었다. 

 

«Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն` հիշյալ տնտեսվարող սուբյեկտներին փաստացի ապրանքները չէին մատակարարվել: Հարկային հաշիվներում ներառված ապրանքների ընդհանուր գումարը տնտեսվարողների կողմից ներառվել են հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, ինչպես նաև դեբետագրվել են դրանցում առկա ԱԱՀ-ի գումարները, որի արդյունքում վերջիններս խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններ հաշվարկելուց և վճարելուց»,- նշված է հաղորդագրության մեջ: "접수된 운영정보에 따르면, 상기의 경제주체에는 실제 제품을 공급하지 않았다. 세금계산서에 기재된 제품의 총액은 경제주체가 세무당국에 제출한 회계목록에 포함되었을 뿐만 아니라 거기에는 부가가치세 금액이 차감되어 있었으며, 이로 인하여 후자는 거액의 납세의무를 계산하고 납부하는 것을 피했습니다."라고 공지문에 명시되었다. 

 

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ առ այն, որ մատակարար ու ձեռք բերող ընկերությունների միջև իրականացվել են անապրանք գործարքներ: 아르메니아 형법의 관련조항에 따라, 국세청의 수사 및 운영조사국에서 형사사건이 개시되었으며, 그 틀안에서 공급업제와 인수업체간 비상품거래를 실시하였다는 반박할 수 없는 증거가 확보되었다. 

 

 

Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենի կողմից յուրացում և ապօրինի որս կատարելու գործի նախաքննությունը: "하얀따르"사의 지점장에 의한 횡령 및 불법 수렵에 관한 사건의 예비조사가 끝났다.

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում և ապօրինի որս կատարելու դեպքերի հանգամանքները: 예레반, 3월 4일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 특수수사부에서 실시된 조사와 기타 사법적 대규모 조치로 인해 "하얀따르" 사의 "바요츠 조르 산림" 지점장에 의해 거액의 횡령과 불법 수렵이 저질러진 사건의 정황이 밝혀졌다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, վերջինս, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված մասնաճյուղի ֆինանսական միջոցներից վատնելու եղանակով հափշտակություն կատարելու նպատակով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրինությանը միջնորդել է մասնաճյուղի տարբեր հաստիքներում աշխատանքի ընդունել իր ազգականներին և մտերիմներին: "아르멘프레스"에 조사위원회가 알려온 바와 같이, 후자는 공적 지위를 이용하여 자신이 맡고 있는 지점의 재정자금을 낭비하는 식으로 횡령하기 위해 "하얀따르"사의 경영진에게 지점의 다양한 위치에 자신의 친척과 지인을 고용할 것을 간청하였다. 

 

Նշված անձանց հրամանագրվելուց հետո, վերջիններիս կողմից փաստացի աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, նշված մասնաճյուղի տնօրենն, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, աշխատավարձի հաշվարկներում ներմուծել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում, 2014թ. հունվարից մինչև 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս օժանդակությամբ, վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղին հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 18.576.814 ՀՀ դրամ գումարը: 언급된 사람들을 고용한 후 후자에 의해 실제 출근을 하지 않고 직무를 수행하지 않는 경우에, 언급된 지점장은 자신의 권한을 조직의 이익에 반하는데 사용하여 근무시간 계산 입력란에, 급여계산에서 명백한 허위 정보를 입력하였으며, 이에 따라 2014년 1월부터 2021년 8월의 기간 동안 후자의 도움으로, 자신에게 맡겨진 "바요츠 조르 산림" 지점에 할당된 거액, 18,576,814 드람을 횡령하였다. 

 

Քննությամբ պարզվել է նաև, որ բեզոարյան այծի ապօրինի որս կատարելու շուրջ նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2021թ. հուլիսի 2-ին նույն մասնաճյուղի անտառապահն ու տնօրենը, վերջինիս կողմից շահագործվող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով, մեկնել են Արենի համայնքի Ելփին բնակավայրի «Արդարազ» կոչվող տեղամաս, որտեղ տեղորոշելով և հետապնդելով կենդանուն, անտառապահի անվամբ հաշվառված որսորդական հրացանից արձակած երկու կրակոցի միջոցով ապօրինի որսացել են ՀՀ կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված, որսն ամբողջովին արգելված 3-4 տարեկան բեզոարյան այծ՝ կենդանական աշխարհին պատճառելով խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամի վնաս: 조사를 통해 들염소에 대한 불법 수렴행위에 대한 사전협의에 따르면, 2021년 7월 2일에 해당 지점의 산림관리인과 이사는 후자가 소유한 "우아즈" 브랜드의 차량을 타고 아레니 자치구의 엘핀 정착촌의 "아르다라즈"라 불리는 구역으로 출발하였고, 극곳에서 동물들을 찾고 뒤쫓았으며, 산림관리인의 이름으로 등록된 수렵용 소총에서 발사된 2발의 총알로 "레드북"에 기록된 아르메니아 동물인 완전히 금지된 3-4년생 들염소를 불법적으로 사냥하여 3백만 드람의 피해를 입혔음이 밝혀졌다. 

 

Այնուհետև, վերոնշյալ «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով ապօրինի որսը տեղափոխելիս, նշված մասնաճյուղի տնօրենը նկատել է ՀՀ ոստիկանության ծառայողներին և, չենթարկվելով իրեն ուղղված՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին, դիմել է փախուստի: Հասնելով նույն բնակավայրի մեկ այլ տեղամաս՝ տղամարդիկ սատկած կենդանու մարմինն ավտոմեքենայից նետել են հարակից առուն, որը նշված վայրում հայտնաբերվել և առգրավվել է ոստիկանության ծառայողների կողմից, իսկ նրանք բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժին: 그러다가 위에 언급된 "우아즈" 브랜드의 차량을 타고 불법 수렵물을 운반하던 중 언급된 지점의 이사는 아르메니아 경찰관에게 발각되어 차량을 멈추라는 법적 요구사항을 무시하고 도주하였다. 동일 정착촌의 또 다른 구역에 도착한 남성들은 죽은 동물의 사체를 차량 밖 인근 하천으로 던졌으며, 언급된 장소에서 경찰관에 의해 발견되어 압수되었으며 그들은 아르메니아 에헤그나조르 지부로 연행되었다. 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments