휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 3월 7일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 3월 7일자

LifeChallenger 2022. 3. 10. 17:29
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/03/1077273.jpg

 

 

Վահե Հակոբյանն ամենակարևոր խնդիրներից մեկն է համարում դոլար-դրամ հարաբերակցության կայունությունըL: 바헤 하꼬비안은 가장 중요한 문제들 중 하나는 달러와 드람 환율의 안정성으로 간주한다. 

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ներկայումս Հայաստանի համար ամենակարևոր խնդիրը դոլար-դրամ հարաբերակցության կայունությունը: 예레반, 3월 7일, 아르멘프레스: 러시아와 우크라이나 분쟁의 배경에서 현재 아르메니아의 가장 중요한 문제는 달러와 드람 환율의 안정성이다. 

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը: "아르멘프레스"가 보도한 바와 같이, 국회브리핑에서 이에 대하여 "햐야스딴" 정당의 국회의원인 국회 경제상임위원회의 의장 바헤 하꼬비안은 말했다. 

 

«Օրվա կտրվածքով Ռուսաստանի 6 հազար և մի փոքր խումբ Ուկրաինայի քաղաքացիներ գալիս են Հայաստան և բերում են իրենց հետ հիմնականում ռուբլի: Եվ այսօր ամենակարևոր խնդիրը, որ տարադրամի արտահոսք չլինի: Որքանով տեղյակ եմ կառավարության, մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարության կողմից հիմա մշակվում է բանաձև, ըստ որի` ցանկացած օտարերկրացի, եթե եկավ ու բանկի հաշիվ բացեց, նվազագույնը 6 ամիս պետք է գումարը պահի այստեղ: Սա զսպող մեխանիզմներից մեկն է»,- ասաց Հակոբյանը: "최근 러시아에 거주하던 6천여명의 소그룹인 우크라이나 시민들은 아르메니아로 왔고, 그들은 주로 루블을 들고 옵니다. 그리고 오늘날 가장 중요한 문제는 통화에 대한 유출이 없다는 것입니다. 내가 아는 한, 정부 특히 경제부는 현재 결의안을 추진하고 있으며, 이에 따라 어떤 외국인이 만약 와서 은행계좌를 열고자 한다면 최소한 6개월간 돈을 여기에 보관해야합니다. 이것은 구속 메카니즘의 하나입니다."라고 하꼬비안은 말했다. 

 

Մյուս կարևոր խնդիրը պատգամավորը համարում է հացահատիկի հարցը: 다른 중요한 문제는 곡물문제라고 국회의원은 간주한다. 

 

«Ինչպես գիտեք, հացահատիկի մեծ մասը ստանում ենք Ռուսաստանի Դաշնությունից, բայց քանի որ հայտնի պատճառներով Ռուսաստանը (ինչքան երկարեց ռուս-ուկրաինական հակամարտությունը) կամաց-կամաց սահմանափակումներ կմտցնի, ու մենք կկանգնենք խնդրի առաջ»,- նշեց Հակոբյանը: "알다시피, 대부분의 곡물을 러시아 연방으로부터 가져옵니다. 하지만 명백한 이유로 인하여 러시아는 (러시아와 우크라이나 분쟁이 얼마나 연장될지에 따라) 조금씩 제한을 부과할 것이며 우리는 문제에 직면하게 될 것입니다."라고 하꼬비안은 말했다. 

 

 

Աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը կրճատելու համար. ԱՆ: 소금의 양을 줄이는 것은 여러 질병의 발생위험을 줄이기 위한 중요한 단계이다. -보건부

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության համար գերակա խնդիր է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) դեմ պայքարը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դրանք են բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը: 예레반, 3월 7일, 아르멘프레스: 보건부에 있어 비전염성 질환(NCDs)의 퇴치는 우선과제이다. 전세계 뿐만 아니라 아르메니아에서도 그것들은 인구의 질병과 사망의 주요 원인이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 보건부가 공지문을 유포하였다.  

 

«2020 թվականի պաշտոնական տվյալների համաձայն` ընդհանուր մահացության կառուցվածքում, առավել տարածված չորս ՈՎՀ-ից (արյան շրջանառության համակարգի հիվանդություններ` 47.3% (ԱՇՀՀ), չարորակ նորագոյացություններ 14,8% (ՉՆ), շաքարային դիաբետ` 1․3% (ՇԴ) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ` 1.1% (ԹՔՕՀ)) մահացությունը կազմում է շուրջ 70%։ "2020년 공식자료에 따르면, 전체 사망율에서 4개의 비전염성 질환(NCDs)들 중 (심혈관계 질환 47.3% (CDs), 악성종양 14.8% (MT), 당뇨 1.3% (DM)와 만성폐쇄성폐질환 1.1% (COPD)로 인한 사망은 약 70%에 달합니다. 

 

Ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ՈՎՀ զարգացումը պայմանավորված է ապրելակերպի առանձնահատկություններով, մասնավորապես` բնակչության ռիսկային վարքագծով (ծխախոտի օգտագործում, անառողջ սննդակարգ, կերակրի աղի չարաշահում, ալկոհոլի օգտագործում, ֆիզիկական թերակտիվություն և այլն)։ 의학적 증거자료는 비전염성 질환의 발달이 생활방식에 따른, 특히 인구의 위험행동에 (흡연, 건강에 해로운 식단, 소금의 남용, 알코올의 사용, 신체활동의 부족 등) 기인함을 시사합니다. 

 

Հավելյալ աղի օգտագործումը հանգեցնում է զարկերակային հիպերտենզիայի, կաթվածների առաջացման, երիկամների ֆունկցիայի խանգարման և ընդհանուր առողջության վատթարացման: Միջազգային տվյալների համաձայն` բնակչության շրջանում տարեկան օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը: 과도한 소금의 사용은 동맥고혈압과 뇌졸증의 유발, 신부전 및 전반적인 건강악화로 이어집니다. 국제 자료에 따르면, 인구 사이에 매년 약 7kg의 소금 또는 소금 조미료를 사용하고 있으며, 이로 인해 체내 나트륨의 정해진 기준을 초과하고 있습니다.  

 

Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների արդյունքների վրա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս նվազեցնել օրական օգտագործվող աղի չափաբաժինը՝ հասցնելով այն մինչև 2-3 գրամի, որը 13%-ով նվազեցնում է սրտամկանի կաթվածների առաջացումը:

Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 -="" :="" p="">

STEPS մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացված հետազոտության տվյալներով` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում սննդին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում: 수많은 연구결과를 바탕으로 세계보건기구 (WHO)는 그것을 2-3 그램 줄이는 것으로 심장마비의 발생을 13% 줄어들기에 일일 소금섭취량을 줄일 것을 권고하고 있습니다. WHO에 따르면, 소금의 섭취량은 일일 5 그램을 초과해서는 안됩니다. (일일  <2 -="" :="" p="">) STEPS 방법론을 적용한 2016년부터 2017년까지 실시된 연구자료에 따르면, 성인인구의 35%가 음식에 항상 또는 자주 소금을 추가하고 있으며 (남성의 40.3%와 여성의 30.1%), 71%가 집에서 요리를 할 때 항상 소금으르 추가하고 있습니다. 인구 10명 중 3명이 가공된 짠 음식을 섭취하고 있다. 인구의 21.5%는 매우 또는 지나치게 많은 소금이나 소금조미료를 섭취하고 있다고 보고되었습니다. 

 

Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը: Ըստ ԱՀԿ-ի առաջարկությունների` բնակչության շրջանում աղի օգտագործման կրճատմանը կարելի է հասնել իրականացնելով ինչպես մի շարք ռազմավարական, այնպես էլ պրակտիկ տեղական միջոցառումներ: Այդ միջոցառումներից է, օրինակ՝  աղի օգտագործման նվազեցման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, այդ թվում հասարակական սննդի հաստատությունների սեղաններից աղամանների հեռացումը: 염분의 전반적인 감소에 대해 WHO는 비전염성 질환의 확산을 줄이기 위한 가장 가성비가 높은 조치로써 인식하고 있습니다. WHO의 권장사항에 따르면, 인구의 소금섭취를 줄이는 것은 여러 전략적인 것 뿐만 아니라 실질적인 지역적 조치를 통해 달성할 수 있습니다. 그러한 조치들 중, 예를 들어, 대중음식점의 테이블에서 소금통을 제거하는 것을 포함하여 소금섭취를 줄이는데 도움이 되는 환경을 조성하는 것입니다. 

 

Մեր սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը կրճատելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: 우리의 식탁에서 소금의 양을 줄이는 것은 심혈관 질환 (고혈압, 뇌졸증, 심부전과 기타 심장질환)과 만성신장질환의 발생위험을 줄이기 위한 중요한 단계입니다."라고 공지문에 명시되었다. 

 

 

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներ են տարվում ուղևորահոսքը կրկնապատկելու ուղղությամբ: 예레반 지하철공사에서 여객운송을 두배로 늘리기 위한 작업이 진행되고 있다.  

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը նշում է շահագործման 41-րդ տարեդարձը: 예레반, 3월 7일, 아르멘프레스: 까렌 데미르치안의 이름으로 명명한 예레반 메트로는 41주년을 맞이하였다. 

 

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մետրոպոլիտենը միակ արագ, անվտանգ, անխափան ու էկոլոգիապես մաքուր ուղևորափոխադրում իրականացնող տրասնպորտային միջոցն է: 지하철공사의 언론대변인 따테브 하차뜨리안은 "아르멘프레스"와의 인터뷰에서 지하철은 유일하게 빠르고, 안전하고, 끊기지 않고 친환경적으로 실시되는 교통수단이라고 언급하였다. 

 

«Երևանի մետրոպոլիտենը ներկայում ունի 12.1 կմ ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, տասը կայարան, իսկ վագոնային հավաքակայանում առկա են 45 վագոն, որից այսօր շահագործվում են 33-ը: Մնացած վագոնները շահագործման ենթակա չեն և ունեն հիմնանորոգման և արդիականացման կարիք»,- նշեց Խաչատրյանը: "예레반 지하철은 현재 총 12.1 Km의 운행노선과 10개의 역사가 있고, 객차플랫폼에는 45개의 객차가 있으며, 그중 33개의 객차가 운행되고 있습니다. 나머지 객차는 운행대상이 아니며 수리 및 현대화가 필요합니다."라고 하차뜨리안은 말했다. 

 

Նրա խոսքով՝ Երևանի մետրոպոլիտենը տարեկան մոտ 20 միլիոն ուղևոր է տեղափոխում: «Ամենն արվում է ուղևորների թիվը կրկնապատկելու համար»,-հավելեց խոսնակը: 그의 말에 따르면, 예레반 지하철은 연간 약 2천만 승객을 수송하고 있다. "승객수를 두배로 늘리기 위해 모든 것을 하고 있습니다."라고 연사는 덧붙였다. 

 

Արդեն տևական ժամանակ է քննարկվում է Աջափնյակ վարչական շրջանում ևս մեկ կայարանի գործարկման հարցը: 이미 현지 시각으로 아자프니악 행정구역에 또 다른 역사를 운영하는 문제가 논의되고 있다. 

 

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աջափնյակում կայարանի նախագծման հետ կապված դեռևս ասելիք չկա, բացի նրանից, որ նախագծման մրցույթը հաղթել է ռուսական խոշոր «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: 예레반 시정부의 홍부부장 따론 게보르기안은 우리와의 인터뷰에서 러시아 대기업인 "메트로기프로트란스"사가 설계입찰을 수주한 것을 제외하고 아자프니악에서 역사의 설계와 관련되어 더이상 할 말이 없다고 말했다. 

 

«Ընկերության կողմից վերջին շրջանում զուտ տեխնիկական աշխատանքներ են կատարվում: Բայց դեռևս ասելիք չկա: Առաջընթացի ծրագիրը պետք է հստակեցվի բոլոր կողմերի հետ»,-նշեց Գևորգյանը: "최근 해당 회사에 의해 순수한 기술작업이 이루어지고 있습니다. 하지만 더이상 할 말이 없습니다. 진행 프로그램은 모든 당사자들과 명확히 하고 있습니다."라고 게보르기안은 말했다. 

 

Քաղաքապետարանի հրապարակած էսքիզների համաձայն՝ մետրոյի նոր կայարանը նախատեսվում է կառուցել Հալաբյան - Աբելյան խաչմերուկի մերձակայքում, գնացքների համար անհրաժեշտ է նաև Հրազդանի կիրճի վրայով կամուրջ կառուցել։ 시정부가 발표한 일정에 따르면, 새로운 지하철역은 할라비안과 아벨리안 교차로 근처에 건설될 예정이고 지하철을 위해서 흐라즈단 협곡에 다리를 건설할 필요가 있다.

 

Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը սկսվել է 1972 թվականից: Կառուցվող մետրոպոլիտենի առաջին հինգ կայարանը հանձնվել է շահագործման 1981 թվականի մարտին, իսկ հետագայում՝ 1983, 1984, 1985, 1987, 1989 թթ․ հաջորդաբար շահագործման հանձնվեցին ուղեգծի անավարտ մնացած՝ «Գործարանային», «Շենգավիթ», «Գարեգին Նժդեհի Հրապարակ», «Զորավար Անդրանիկ» կայարանները, հավաքակայանը, իսկ ավելի ուշ՝ 1998 թվականին «Չարբախ» կայարանը։ 예레반 지하철 건설은 1972년부터 시작되었다. 건설된 지하철의 최초의 5개 역사는 1981년에 운행되기 시작하였으며 나중에 1983, 1984, 1985, 1987, 1989년 순차적으로 운행구간의 미완성된 나머지 "고르짜라나인", "센가비트", "가레긴 느즈데히 광장), "초라바르 안드라니크" 지하철역, 차량기지, 그리고 보다 늦은 1998년 "차르바흐" 역이 운행을 시작하였다. 

 

 

Նախորդ տարվա ընթացքում կառուցված ինքնակամ շինությունների պարտադիր հաշվառման վերջնաժամկետը մարտի 15-ն է: 지난 해동안 건설된 무허가 건축물의 의무등록 마감일은 3월 15일이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինությունների պարտադիր հաշվառման վերջնաժամկետը մարտի 15-ն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կադաստրի կոմիտեից, տեղեկացնելով, որ մինչև մարտի 15-ը հաշվառում չիրականացնելու դեպքում 2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինություններն այլևս ենթակա չեն լինի օրինականացման։ 예레반, 3월 7일, 아르멘프레스: 2021년 동안 건설된 무허가 건축물의 의무등록 마감일은 3월 15일이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 지적위원회는 3월 15일까지 등록을 하지 않는 경우, 2021년 동안 건설된 무허가 건축물은 더이상 합법화 대상에서 제외된다고 알려오면서 말하였다. 

 

Նշվում է, որ նոր կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացումը բացառվելու է։ 새로운 규정에 따르면, 2022년 1월 6일이후 건설된 무허가 건축물에 대한 합법화는 배제될 것이라고 언급하였다. 

 

Օրենքով նախատեսված է ինքնակամ կառույցների հաշվառման համար հետևյալ ժամանակացույցը. 법에 따라 무허가 건축물의 등록을 위해 다음과 같은 일정이 예정되었다. 

 

2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 6-ը կառուցված ինքնակամ կառույցները պետք է հաշվառել մինչև 2022 թվականի մարտի 15-ը։ 2021년 1월 1일부터 2022년 1월 6일까지 건설된 무허가 건축물은 2022년 3월 15일까지 등록되어야한다. 

 

Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։ 2021년 1월 1일까지 예레반 시의 행정구역에서 건설된 무허가 건축물의 경우, 2023년 1월 1일까지 등록해야한다. 

 

Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ 2021년 1월 1일까지 도시 거주지를 선정하고 있는 자치구의 행정구역에 건설된 무허가 건축물의 경우, 2024년 1월 1일까지 등록해야한다. 

 

Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: 2021년 1월 1일까지 예외적으로 농촌거주지로 구성되어진 자치구의 행정구역에 건설된 무허가 건축물의 경우 2025년 1월 1일까지 등록해야한다. 

 

 

Նախկին պատգամավորին առաջադրվել է ավելի քան 350 մլն դրամի գույք չհայտարարագրելու և 211 մլն դրամի հարկեր չվճարելու մեղադրանք: 전 국회의원이 3억 5천만 드람 이상의 자산을 신고하지 않고, 2억 1천백만 드람의 세금을 납부하지 않은 혐의로 기소되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ինչպես նաև հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ՝ թաքցրել է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 350 մլն ՀՀ դրամի գույքը:  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ 예레반, 3월 7일, 아르멘프레스: 아르메니아 반부패위원회에서 수사되고 있는 형사사건에 따라 확보된 충분한 증거를 통해 아르메니아 국회의 전 국회위원이자 기업가인 아르까디 함바르추미안은 거액의 세금과 과태료를 납부하지 않을 목적으로 세무신고서와 과세의 기초가 되는 기타 문서에 실제와 부합하지 않는 정보를 기재하였고, 명백히 허위문서를 이용하였고, 뿐만 아니라 세무신고서를 제출해야할 의무를 가진 개인으로써 과세대상인 3억 5천만 드람의 자산인 거액을 숨겼음이 증명되었다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 반부패 위원회가 알려왔다.  

 

«Մասնավորապես, Ա. Համբարձումյանը Իտալիայի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության` կահույքի արտադրությամբ զբաղվող առաջատար մի շարք ընկերություններից գնել և 2017-2018 թվականներին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ավելի քան 800.000 եվրո արժողությամբ թանկարժեք կահույքի տարբեր խմբաքանակներ, սակայն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով օգտագործել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում կահույքի վերը նշված իրական արժեքից նշվել է ընդամենը շուրջ 105.000 եվրոն: "특히, A. 함바르추미안은 이탈리아 공화국과 스페인 왕국의 가구업에 종사하는 여러 주요 회사로부터 구매하였고 2017년에서 2018년까지 80만 유로가 넘는 고가의 가구세트를 아르메니아로 수입하였지만, 거액의 세금과 과태료를 납부하지 않을 목적으로 가구의 위에서 언급한 실제 가치에서 대략 10만 5천유로를 언급한 허위 인보이스를 이용하였습니다. 

 

Դրանից հետո գործարարը վերոհիշյալ ապրանքների ձեռքբերման իրական արժեքների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել նաև հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում: Արդյունքում պակաս է հաշվարկվել և Ա. Համբարձումյանի կողմից չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 211 մլն ՀՀ դրամի մաքսատուրք և ԱԱՀ, ինչպես նաև դրանցից գոյացած տույժեր ու տուգանքներ: 그런 후 해당 사업가는 위에서 언급한 실제 구매가격에 대해 명백한 허위 정보를 신고서와 과세기준이 되는 기타 서류에 기입하였습니다. 결과적으로 적게 계산되었고, A. 함바르추미안에 의해 대략 2억 11백만 드람에 달하는 관세와 부가가치세 뿐만 아니라 이로 인해 발생하는 과태료와 벌금이 납부되지 않았습니다. 

 

Բացի այդ, 2003թ.-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը զբաղեցնելով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը և լինելով հայտարարատու պաշտոնատար անձ, Արկադի Համբարձումյանը 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր, սակայն դրանում թաքցրել է իրեն պատկանող` 8 մլն ՀՀ դրամից ավելի արժեք ունեցող, 2017 և 2018 թվականներին գնված` թանկարժեք իր հանդիսացող վերոհիշյալ կահույքի խմբաքանակները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի չհայտարարագրմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 이외에도 2003년부터 2019년 1월 14일까지 아르메니아 국회의 국회의원의 직위을 맡고, 공직자였던 아르카디 함바르추미안은 2019년 2월 9일 아르메니아 부패방지위원회에 공직이 종료되는 일자에 존재하는 재산, 소득 및 관련인 신고서를 제출하였지만, 거기에는 8백만 드람이상의 가지를 가진, 2017년과 2018년에 구입한 자신의 고가 가구세트를 숨겼으며, 이는 대략 3억 5천만 드람의 자산의 미신고로 이어졌습니다."라고 공지문에 명시되었다. 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments