휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 3월 10일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 3월 10일자

LifeChallenger 2022. 3. 11. 22:47
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/03/1077498.jpg

 

 

 

Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ ամբողջ գիշեր խախտել է հրադադարը. Արցախի ՊԲ: 아제르바이잔의 군대는 다양한 구경의 총기류와 유탄발사기를 사용하여 밤새 휴전을 위반하였다. - 아르차흐 방위군

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև՝ ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ 예레반, 3월 10일, 아르멘프레스: 3월 9일 낮 동안, 그리고 밤새 아제르바이잔 군대는 다양한 구경의 총기류 뿐만 아니라 유탄 발사기를 사용하여 정기적으로 휴전을 위반하였다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից, նշելով, որ մասնավորապես, մարտի 9-ին ժամը 14։00-14։30-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից մինչև մարտի 10-ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 방위군은 특히, 3월 9일 2시부터 2시 30분경 아르차흐 마르뚜누 지역의 흐누쉬낙 마을 근처 지역을 향해 60mm 구경의 유탄발사기 2발을 발사하였고, 3시 30분부터 3월 10일 5시 30분까지 언급된 시간동안 적군은 15번 60mm 구경의 유탄발사기를 동쪽 방향으로 발사하였으며, 흐라모르트 마을의 인근 지역에 20발의 유탄을 사용하였다고 언급하면서 알려왔다.

 

Հայկական կողմից տուժածներ չկան։ 아르메니아 측의 피해자는 없다. 

 

Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։ 중대한 휴전 위반에 대해 아르차흐에 있는 평화유지 임무를 실시하고 있는 러시아 연방의 군부대에 알렸다. 

 

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում լարված իրադրությանը: 니콜 파쉬니안은 아르차흐의 긴장된 상황을 언급하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին շրջանում Արցախի շուրջ իրադրությունը լարվել է, ինչը ընդգծվել է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ 예레반, 3월 10일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안은 최근 아르차흐를 둘러싼 상황은 긴장상태에 있으며, 이는 아르차흐에 천연가스를 공급하고 있는 파이프라인의 실패로 강조되고 있다고 밝혔다. 

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 10-ին Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը ասաց, որ այս պահին զերծ կմնա որևէ գնահատական տալուց, քանի որ Արցախի իշխանությունների և միջազգային գործընկերների հետ աշխատում են իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։ "아르멘프레스"가 보도한 바와 같이, 3월 10일 국무회의에서 파쉬니안은 아르차흐 당국과 국제 파트너와 상황을 안정시키고 해결하기 위해 협력을 하고 있기에 현재 어떠한 평가를 내리는 것에 대해 자제할 것이라 말했다. 

 

«Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։ "당장 평가하지말고 그런 상황이 있음을 알리고 우리는 문제해결을 위해 집중해야합니다."라고 파쉬니안은 말했다. 

 

 

Կառավարությունը նախատեսում է Ադրբեջանից բռնագաղթած ևս 254 ընտանիքի բնակարանների գնման վկայագրեր տրամադրել: 정부는 아제르바이잔으로부터 추방된 254 가구의 아파트 구매증명서를 제공할 것이라 계획하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նախատեսում է ՀՀ մարզերում հաշվառված Ադրբեջանից բռնագաղթած ևս 254 ընտանիքի բնակարանների գնման վկայագրեր տրամադրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 예레반, 3월 10일, 아르멘프레스: 정부는 아르메니아 주지방에서 등록된 아제르바이잔으로부터 추방된 254 가구의 아파트 구매증명서를 제공할 것으로 예정하고 있다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 국무회의에서 국토관리와 인프라건설부 장관 그넬 사노시안은 법안을 제출하였다. 

 

Նա նշեց, որ ներկայացվող նախագիծը առնչվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացին։ 그는 제출된 법안이 1988년부터 1992년에 아제르바이잔으로부터 추방되고 아파트 우선순위가 있는 개인에게 아파트 구매증명서의 제공절차와 관련이 있다고 말했다. 

 

«Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման առաջին գործընթացը տեղի ունեցել 2004-2006 թվականներին, երբ մարզերի մեր մի խումբ հայրենակիցներին տրամադրվել է բնակարաններին գնման վկայական։ 2020 թվականին առաջին անգամ այս գործընթացը իրականացվել է Երևանում՝ երբեք Երևանում ապրող մեր հայրենակիցները չէին օգտվել այս աջակցությունից։ Եվ մենք նախորդ տարի ավարտեցինք այդ գործընթացը Երևանում։ Հիմա վերադառնում ենք մարզեր։ Այս տարի բյուջեով նախատեսված է 1,4 միլիարդ դրամ այս գործընթացի համար, նախնական կա 254 ընտանիք, և այս որոշումը առնչվում է իրենց»,- ասաց Սանոսյանը։ "아파트 구매증명서의 제공에 관한 1차 절차는 주지방에 있는 한 그룹의 우리 동포들에게 2004-2006년에 이루어졌습니다. 2020년 처음으로 이 절차는 결코 예레반에서 살고 있는 우리의 동포들이 이 지원에 대한 혜택을 본 적이 없는 예레반에서 실시되었습니다. 그리고 우리는 지난 해에 이 절차를 예레반에서 종료했습니다. 현재 주지방으로 돌아가고 있습니다. 올해 예산을 통해 14억 드람이 이 절차를 위해 예정되었으며, 254 가구가 사전등록되었으며, 이 결정은 그들과 관련이 있습니다."라고 사노시안은 말했다. 

 

Նախարարը նշեց, որ նախագծով նախ հստակեցվում է, որ Ադրբեջանից բռնագաղթած անձինք բնակարանների գնման վկայագրեր կստանան այն մարզում, որտեղ հաշվառված են, մարզպետարաններից աշխատակիցներ են ներգրավվելու այդ աշխատանքները կազմակերպելու համար։ 장관은 법안을 통해 아제르바이잔으로부터 추방당한 사람에게 아파트 구매증명서를 그들이 등록된 주지방에서 받을 것이며, 주행정실의 직원들은 이러한 작업을 조직하기 위해 참여할 것이 분명하다는 것을 확신한다고 말하였다. 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ երկարատև ընդմիջումից հետո նախորդ տարի 275 ընտանիքի բնակարանների գնման վկայագրեր է տրամադրվել Երևանում և նրանցից շատերը բնակարան են ձեռք բերել։ 총리 니콜 파쉬니안은 그의 차례에서 오랜 공백 끝에 지난해 275 가구의 아파트 구매증명서가 예레반에서 제공되었으며 그들 중 많은 이들이 아파트를 구매하였다고 언급하였다. 

 

«Հիմա փաստորեն մարզերում հաշվառված ընտանիքներին ենք նման հնարավորություն տալիս։ Շատ կարևոր որոշում է»,- ասաց Փաշինյանը։ "이제 실제로 주지방에 등록된 가족들에게 우리는 같은 기회를 부여합니다. 이것은 매우 중요한 결정입니다."라고 파쉬니안은 말했다. 

 

 

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակման մտադրության մասին: 러시아 언론들은 러시아 연방으로부터 유럽연합국가로의 곡물수출제한계획에 대해 보도하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են մինչև ամառվա վերջ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումների մտադրության մասին: 예레반, 3월 10일, 아르멘프레스: 러시아 언론매체들은 여름말까지 러시아로부터 유럽연합국가로의 곡물수출제한계획에 대해 보도하였다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է, որ ՌԴ կառավարությունը կարող է սահմանափակել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև արգելել երկրից շաքարավազի արտահանումն ամբողջությամբ։ "아르멘프레스"의 보도에 따르면, 러시아 연방정부는 러시아로부터 유럽연합국가로의 곡물수출을 제한할 수 있을 뿐만 아니라 설탕의 수출을 전면 금지할 수 있다고 전하였다. 

 

«Կոմերսանտ»-ի աղբյուրը հայտնել է, որ նման առաջարկները քննարկվել են մարտի 10-ին մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման կառավարական ենթահանձնաժողովի նիստում։ Հանդիպման մասնակիցներից մեկի խոսքով՝ նախատեսվում է մինչև օգոստոսի 31-ը սահմանափակել ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ Նշվում է, որ միևնույն ժամանակ, սահմանափակումներից կարող են բացառություններ արվել՝ այն դեպքում, երբ արտահանողը լիցենզիա ստանա ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից։ "꼬메르산뜨"의 소식통은 그와 같은 제안은 3월 10일에 관세 및 비관세 규제에 관한 정부 소위원회의 회의에서 논의되었다고 보도하였다. 회의 참석자들중 한 명의 말에 의하면 8월 31일까지 밀, 호밀, 보리 및 옥수수의 수출이 유럽연합국가에 제한될 예정이다. 동시에 수출업체가 러시아 연방의 산업통상부로부터 면허를 취득하는 경우 제한에서 예외가 될 수 있다고 언급되었다. 

 

Ռուսաստանից սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանման արգելքը կազդի երրորդ երկրներ արտահանման վրա, ԵԱՏՄ երկրներ մատակարարումները հնարավոր կլինի Գյուղատնտեսության նախարարության հատուկ թույլտվությամբ։ 러시아로부터 흰설탕과 사탕수수 원료에 대한 수출금지는 제3국으로의 수출에 영향을 미치며, 유럽연합국가에 대한 공급은 농업부의 특별허가를 통해 가능하게 될 것이다. 

 

Ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակցի՝ այս սեզոնին ԵԱՏՄ երկրներն արդեն ապահովել են իրենց հացահատիկի անհրաժեշտ ծավալները, այսպիսով նման սահմանափակման նպատակն է բացառել ԵԱՏՄ երկրներից հացահատիկի հոսքը: "코메르산뜨"의 대담자에 따르면, 이번 시즌에 유럽연합국가는 이미 그들에게 필요한 양의 곡물을 제공받았기에 그와 같은 조치의 목적은 유럽연합국가에서 곡물의 흐름을 차단하는데 있다. 

 

Նշվում է, որ հացահատիկի սահմանափակումները պետք է զսպեն ցորենի նկատմամբ Ղազախստանի աճող պահանջարկը և լրացուցիչ հացահատիկ վերաուղղորդեն ներքին շուկա, մինչդեռ շաքարավազի արտահանման արգելումը պայմանավորված է ռուսական խանութներում պահանջարկի ավելացմամբ: 곡물제한은 밀에 대한 카자흐스탄의 증가되는 수요를 억제하고 추가적인 곡물을 내수시장으로 돌려야만 하며, 한편 설탕수출의 금지는 러시아 매장에서 수요의 증가에 기인한다.  

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments