휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 3월 28일자 본문
Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է. ՀՀ ԱԳՆ: 아제르바이잔 군부대의 침공은 러시아 연방 평화유지군의 관할 지역에서 계속되고 있다. -아르메니아 외교부
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: 예레반, 3월 28일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 외교부는 OSCE 민스크 그룹의 공동국은 나고르노 카라바흐에서 상황의 최근 악화된 것이 아제르바이잔 군대의 이동에서 비롯되었음을 명확하게 밝힌 것에 대해 만족스러움을 표명하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 외교부는 공지문을 유포하였다.
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները հետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից: Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում: Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ»,- ասված է հաղորդագրության մեջ: "러시아 연방의 국방부는 아제르바이잔 측에 육군병력을 철수시킬 것을 요청하였다고 발표하였다. 3월 27일에도 러시아 연방의 국방부는 아제르바이잔 측에 그들의 군부대를 나고르노 카라바흐 파루흐 정착촌 지역으로부터 철수하도록 하였다는 공지문을 유포하였다. 그럼에도 불구하고 우리는 아제르바이잔 군부대의 침공이 나고르노 카라바흐에서 러시아 연방의 평화유지군의 관할구역으로 계속되고 있으며, 이는 첨부된 지도에 표시되어 있음을 기록해야만 합니다. 우리는 나고르노 카라바흐에서 러시아 연방의 평화유지군이 아제르바이잔 군부대에 의한 관할지역으로의 침범을 막고 아제르바이잔 군대를 철수하기 위한 구체적인 조치를 취해줄 것을 기대하고 있습니다. 우리는 아제르바이잔 군부대의 침공에 관한 전과정에서 평화유지군의 호라동의 적절한 조사가 발생하고 여러 질문에 대한 답변을 요구하는 것은 중요하다고 여기고 있습니다."라고 공지문에 명시되었다.
Տարիքային շեմի փոփոխություն, ընդմիջման ժամերի տնօրինում. Ինչ հնարավորություն է տրվում աշխատող կերակրող մայրերին: 연령제한의 변경, 휴식기간의 관리, 일하는 수유모에게 어떤 기회가 주어지는가?
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով կրծքով կերակրող մայրերը, որոնք աշխատում են, հնարավորություն կունենան ազատ տնօրինել ընդմիջման ժամերը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ գործող կարգավորումներով կրծքով կերակրող մայրերը երեք ժամը մեկ ունեն կես ժամանոց ընդմիջման հնարավորություն երեխային կերակրելու համար: Այդ հնարավորությունը մայրն ունենում է մինչև երեխայի 1,5 տարին լրանալը: 예레반, 3월 28일, 아르멘프레스: 아르메니아 노동사회부가 제출한 "노동법 개정과 수정에 관한" 법안에 따라 일하는 수유모는 자유롭게 휴식기간을 관리할 기회를 가질 것이다. "아르멘프레스"의 기자회견장에서 개최된 기자회견에서 아르메니아 노동사회부의 노동고용부서장 조라 사르크시안은 적용되는 합의에 따라 모유를 수유중인 엄마는 3시간마다 한번 30분동안 아이에게 수유할 수 있도록 휴식을 가질 기회를 가진다고 언급하였다. 이 기회는 엄마가 아이가 최대 1.5세에 이르는 동안 부여된다.
«Փորձը ցույց է տալիս, որ գործնականում այդ կես ժամվա ընթացքում հնարավոր չէ կազմակերպել երեխային կերակրելու գործընթացը: Նախագծով առաջարկում ենք նախ երեխայի տարիքային շեմը բարձրացնել՝ 1,5-ից դարձնելով 2 տարի, ինչպես նաև երեք ժամը մեկ կես ժամով տրվող ընդմիջումը հնարավոր լինի գումարել իրար: Դրա հետ մեկտեղ պահպանվում է օրվա ընթացքում մեկ ժամ տևողությամբ ընդմիջումը: Օրենսդրությամբ առաջարկվում է, որ մայրը ինքը որոշի, թե օրվա որ ժամին այն կօգտագործի: Այս փոփոխությամբ տրվում է հնարավորություն, որ մայրերն առավել արդյունավետ կազմակերպեն երեխային կերակրելու գործընթացը»,-ասաց Ժորա Սարգսյանը: "경험상 실제로 30분동안 아이에게 수유하는 절차를 조직하는 것은 불가능하다는 것을 보여줍니다. 법안에 따라 먼저 아이의 연령제한을 1.5세에서 2세로 높이는 것 뿐만 아니라 3시간 마다 30분이 부여되던 휴식을 그들에게 합산하는 것을 제안합니다. 그와 함께 하루동안 한 시간이 지속되는 휴식을 제안합니다. 법률에 따라 엄마가 자기 스스로 하루 중 언제 시간을 사용할 지 결정하도록 제안합니다. 이 개정안에 따라 엄마들은 효과적으로 아이에게 수유하는 과정을 조직할 기회가 부여될 것입니다."라고 조라 사르크시안은 말했다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 3월 30일자 (0) | 2022.04.02 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 3월 29일자 (0) | 2022.04.02 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 25일자 (0) | 2022.04.01 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 24일자 (0) | 2022.04.01 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 23일자 (0) | 2022.04.01 |